Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Boycott the games of Ilham

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Boycott the games of Ilham

    Ո՞վ է կայացրել Բաքվի օլիմպիադային մասնակցելու խայտառակ որոշումը

    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
    Հարցազրույց - 11 Մարտի 2015,


    Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

    Պարոն Պապյան, երեկ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է, որ մասնակցելու է ամռանը Բաքվում կայանալիք առաջին եվրոպական օլիմիպիադային։ Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը և արդյոք այն իր մեջ վտանգեր չի պարունակում։
    Բաքվում կայանալիք առաջին համաեվրոպական օլիմպիական խաղերի վերաբերյալ պարբերաբար եվրոպական որոշ կառույցներ, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, հայտարարություններ են հնչեցնում, կոչով դիմում են իրենց երկրներին, որպեսզի չմասնակցեն Բաքվում կայանալիք օլիմպիադային՝ հաշվի առնելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։

    Առնվազն մի քանի նման հայտարարություն հնչել է մամուլում։

    Հիմա, այդ ֆոնին պետք չէր շտապել ու մասնակցելու վերաբերյալ նման որոշում կայացնել և հայտարարել։ Կարծեք թե դրանով ամբողջ աշխարհին ասում ենք, որ Բաքվում մարդու իրավունքները չեն խախտում, ամեն ինչ լավ է, այն դեպքում, երբ մենք բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ մեր քաղաքացիական անձինք, մոլորվելով Ադրբեջանում, սպանվել են, տանջամահ են արվել։ Ես գոնե դեռ չէի շտապի, դեռ մարտ ամիսն է, միշտ էլ կհասցնեինք որոշում կայացնել։ Մենք մեզ դրել ենք այնպիսի իրավիճակում, որ եթե վաղը իրավիճակը սրվի, հրաժարվենք, շատ վատ վիճակում կհայտնվենք։

    Իսկ կարո՞ղ էր Օլիմպիական կոմիտեն Հայաստանի քաղաքականությունից դուրս նման որոշում կայացնել։

    Իհարկե չէր կարող։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ սա անգամ Հայաստանից դուրս կայացված որոշում է։ Անգամ ՀՀ ղեկավարությունը դա չի որոշել։ Ոմանք հերթական անգամ մեր հաշվին Բաքվին լավություն են անում։

    Այս պահի դրությամբ կարծում եք, որ հնարավոր կլինի՞ չեղյալ համարել այս որոշումը։ Եվ ընդհանրապես, ինչու մեր փոխարեն դրսում պետք է որոշում կայացնեն։

    Դե փաստեր չկան, ես միայն ենթադրում եմ, որ այս որոշումը դրսում է կայացվել։ Բոլորովին մեր շահերից չէր բխում նման հապշտապ որոշում կայացնելը։ Ո՞ւր էինք շտապում, ինչո՞ւ դա չէր կարելի անել ասենք հունիսին՝ հաշվի առնելով, որ խաղերը նախատեսված են հուլիսի կեսերին։ Գոնե սպասեինք, տեսնեինք՝ ուր է գնում իրավիճակը։ Օր օրի փոփոխություն է տեղի ունենում, ամեն օր զինվոր է սպանվում այդ երկրի կողմից։ Ի վերջո, զինադադարը միջազգային պարտավորություն է։ Մարդիկ ստորագրել են, պարտավորվել են հարգել հրադադարը, իրենք են խնդրել, մուրացել այդ հրադադարը, հիմա խախտում են։ Ինձ թվում է նման մարդկանց հետ ընդհանրապես պետք չէ գործ չունենալ, որովհետև սպորտն արդար մրցակցություն է, իսկ մենք հարյուր անգամ ականատես ենք եղել, որ նույն սպորտում ազնիվ մրցակիցներ չեն։
    Նաև հաշվի առնենք, որ սպորտը քաղաքականություն է։

    Դա մեծ քաղաքականություն է։ Գիտեք, որ այն թիմերին, որոնց Ադրբեջանը հրավիրում է, վճարում է նրանց բոլոր ծախսերը 100 տոկոսով։ Սա բացառիկ բան է, այսինքն՝ Ադրբեջանն ըստ էության կաշառում է բոլորին, շոու է սարքում։ Իսկ մենք գնում ենք այդ շոուին մասնակցելու։ Դրանով ի՞նչ ենք ուզում աշխարհին ցույց տալ, որ մենք այսքան լա՞վն ենք։ Կամ ի՞նչ ենք ուզում անենք՝ գնանք մի երկու հատ անկապ մեդա՞լ շահենք, ինչների՞ս է պետք Բաքվի օլիմպիական խաղերի մեդալները, ի՞նչ ենք անում դա։

    Հիշեցնեմ, որ մենք ժամանակին հրաժարվեցինք մասնակցել Բաքվում «Եվրատեսիլ» մրցույթին, այսինքն՝ ունենք հրաժարվելու նախադեպը։

    Մենք ավելի նեղ բաներից ենք հրաժարվել, իսկ սա մեծ շոու է։ Էլ չեմ ասում, որ այնտեղ լուրջ հոգեբանական խնդիր կա մեր զբոսաշրջիկների համար։ Անվտանգությունը նույնպես կարևոր խնդիր է, բայց հոգեբանական խնդիր էլ կա։ Ինչպես են ելույթ ունենալու մեր մարզիկները, գնան խայտառակ լինեն հետ գա՞ն։ Ու այդ ժամանակ պետք չի մեղադրել մեր մարզիկներին, որովհետև իսկապես այդ իրավիճակում շատ դժվար է։ Ընդհանուր մի մարմաջ կա մեր քաղաքականության մեջ՝ ամեն գնով լավը երևալ։ Ձգտում ենք փափլիկ մի բան երևալ, վայ, հանկարծ մեկը մեզնից չնեղանա, հանկարծ չասեն՝ ինչու այսպես եղավ։

    Մենք ի վերջո պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, բոլորը հասկանում են, որ պատերազմը հիմա էլ ընթանում է։ Ես չեմ հասկանում, կարո՞ղ է ասենք, եթե 1940 թվականին օլիմպիադա լիներ Գերմանիայում, երկրները գնային մասնակցելու։ ԽՍՀՄ-ը 1942 թվականին գնար Բեռլինում օլիմպիադայի մասնակցեր, որ կողքից բոլորն ասեին, տես՝ ինչ լավ է։ Նույն իրավիճակն է։ Մենք այս տարվա սկզբից՝ հունվարի մեկից գրեթե ամեն օր զոհ ունենք, այդ արյունը դեռ չի էլ չորացել։ Այս պարագայում անհասկանալի է նման որոշում կայացնելը։

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....wHNciIBr.dpuf

  • #2
    Re: Boycott the games of Ilham

    Նոր սենսացիա Գագիկ Ծառուկյանից

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Մեկնաբանություն - 10 Մարտի 2015,

    Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկությամբ որոշել է, որ մասնակցելու է ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիադային: Բաքուն, ինչպես հայտնի է, Ադրբեջանի մայրաքաղաքն է: Ադրբեջանն այն պետությունն է, որը մի քանի տարի առաջ բանտից 3 միլիարդ դոլարով ազատեց, հետո հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին: Սաֆարովը այն ադրբեջանցի զինծառայողն է, որը կացնահարել ու սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ Մարգարյանը քնած էր եղել:

    Սաֆարովի հայրենակիցները 2014 թվականի նոյեմբերին 12-ին հրթիռակոծեցին Արցախում վարժական թռիչք իրականացնող հայկական անզեն ուղղաթիռը: Հետո, Ադրբեջանի ղեկավարությունը, որ եվրոպական ամառային օլիմպիադա է կազմակերպում, օրեր շարունակ թույլ չէր տալիս հայկական կողմին վերցնել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները, մինչեւ որ հայկական կողմը դա չարեց հատուկ գործողությամբ՝ վտանգելով մասնակիցների կյանքը:

    Ադրբեջանը ամեն օր վտանգում է հազարավոր հայ զինծառայողների եւ խաղաղ բնակիչների կյանք, դիվերսիոն հարձակումներ գործելով հայկական սահմանամերձ բնակավայրերի, դիրքերի վրա, կրակահերթի տակ պահելով գյուղերը: Դրա հետեւանքով զոհվել են տասնյակ զինծառայողներ եւ բնակիչներ: Միայն 2015 թվականի մեկնարկից Ադրբեջանի սադրանքների զոհ է դարձել մեկուկես տասնյակ զինծառայող, մի քանի խաղաղ բնակիչ:

    Ադրբեջանի նախագահն ամեն օր Հայաստանին սպառնում է պատերազմով ու ոչնչացումով: Ադրբեջանում ամեն օր հոգեպես, բարոյապես, իսկ երբեմն էլ ֆիզիկապես ոչնչացվում են հայ գերիներ: Նրանք խոշտանգվում են, ենթարկվում ծաղրի, իսկ երբ հաջողվում է հետ վերադարձնել, նրանք կյանքի մնացյալ մասը անցկացնում են որպես հիվանդներ:

    Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկությամբ որոշել է մասնակցել այդ Ադրբեջանում տեղի ունենալիք Եվրոպայի ամառային օլիմպիական խաղերին:

    Բաքուն այդ խաղերի իրավունքը, որոնք առաջին անգամ են անցկացվում, ձեռք է բերել նավթադոլարներով: Բաքվի համար դրանք կարեւոր են, ցույց տալու համար, թե ինչպիսի ժամանակակից, բարի, մարդասեր պետություն է Ադրբեջանը, որը Եվրոպային օլիմպիական համերաշխության տոն է պարգեւում: Ադրբեջանի համար Եվրոպայի օլիմպիադան PR ակցիա է: Եթե Հայաստանը կայացնում է դրան մասնակցելու որոշում, ապա դա նշանակում է, որ կայացվել է Ադրբեջանի PR-ին մասնակցելու որոշում:

    Ադրբեջանի, որը բացարձակապես որեւէ կապ չունի օլիմպիական գաղափարների, մարդասիրության եւ այլ համանման արժեքների հետ, ինչ վկաները Հայաստանի հանդեպ այդ պետության գործողությունների հետեւանքով բազմաթիվ հայերի խեղված ճակատագրերն են, ընդհատված կյանքերը:

    Բաքվում Եվրոպայի օլիմպիադայի անցկացումն ինքնին անարգանք է նրանց հիշատակին: Նրանց հիշատակի անարգանք է այդ օլիմպիադային Հայաստանի մասնակցությունը: Այդ մասնակցությունն արհամարhանք է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած եւ գրեթե ամեն օր կյանքի գնով Հայաստանի ու Արցախի անվտանգություն ապահովող զինծառայողների հանդեպ:

    Առաջանում են մի քանի հարցեր: Արդյոք Եվրոպայի օլիմպիադային մասնակցությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ինքնուրույն որոշման հարցն է, եւ հանրապետության ռազմա-քաղաքական ղեկավարությունը չի ունենալու որեւէ միջամտություն, որեւէ ասելիք:

    Որեւէ այդoրինակ մասշտաբային միջոցառում անկասկած ունի քաղաքական հսկայական համատեքստ: Հետեւաբար, գործ ունենք քաղաքական խնդրի հետ: Այդ համատեքստում, օրինակ, ՀԱՕԿ որոշումն ինչպես է ընկալվում Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթի ծիրում՝ «քաղաքականության ու ինտելեկտի» համատեքստում:

    Արդյոք Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռանալու դիմաց ստացել է սպորտում անքննելի որոշումներ կայացնելու իրավունք: Արդյոք նա իր որոշումը համաձայնեցրել կամ համաձայնեցնելու է Սերժ Սարգսյանի հետ:

    Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայկական ուղղաթիռի խոցումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է: Արդյոք Հայաստանը վերանայել է իր այդ գնահատականը եւ Ադրբեջանն այլեւս համարվում է օլիմպիական պետություն:

    Օլիմպիադաները մարզական առանձնահատուկ նշանակության միջոցառումներ են, քանի որ դրանց հիմքում ոչ միայն մրցակցությունն է, այլ առաջին հերթին մարդասիրական բարձր արժեքները: Օլիմպիադաները քաղաքակրթական երեւույթ են, եւ դա է պատճառը, որ լրջագույն խնդիրների պարագայում պետություններն անգամ քննարկում են այդ միջոցառումներն այս կամ այն երկրի հանդեպ բոյկոտելու խնդիրը:

    Օրինակ, 1980 թվականին արեւմտյան աշխարհը բոյկոտեց Մոսկվայի ամառային օլիմպիադան, որովհետեւ ԽՍՀՄ-ը ներխուժել էր Աֆղանստան:

    Օլիմպիական խաղերը պետությունների համար հաճախ ծառայում են կարեւոր քաղաքական հարցերում իրենց դիրքորոշումներն արտահայտելու լավ առիթ, եւ այդ իմաստով Հայաստանն ուներ այդ առիթը, ինչը սակայն օգտագործում է լիովին հակառակ նպատակով՝ հերթական անգամ մի կողմ դնելով ազգային արժանապատվության եւ պետական շահի խնդիրն ու առաջնորդվելով բացառապես կոնյունկտուրային մոտեցումներով:

    Հայաստանը հերթական անգամ բաց է թողնում քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը, որովհետեւ մինչեւ Գագիկ Ծառուկյանը, քաղաքականությունից նախ Հայաստանն էր հեռացվել:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....ikkLALue.dpuf

    Comment


    • #3
      Re: Boycott the games of Ilham

      «Նորից ենք ստորանում Ադրբեջանի առջև». Մանվել Եղիազարյան

      ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      Ներքին կյանք - 11 Մարտի 2015,

      Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել, որ մասնակցելու է ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիադային։

      Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը բացասական է գնահատում որոշումը։ Նրա կարծիքով՝ մեր պաշտոնական այրերը, որ պաշտոնյա են կոչվում և բարձր պոստեր են զբաղեցնում, իրենց համար միևնույն են մեր ժողովրդի վարկանիշը, պատիվը, մեր հայրենիքի հեղինակությունը։

      «Այն, որ ադրբեջանցիները մեզ անընդհատ քարկոծում են, բոյկոտում են, անընդհատ մեզ անիծում են, մեր մասին բամբասում են, իսկ մենք որպեսզի աշխարհին ցույց տանք, թե տեսեք մենք շատ լավն ենք, շատ դեմոկրատ ենք, ավելի կաթոլիկ ենք, քան Հռոմի պապը, մենք համաձայնում ենք գնալ այդ մրցումներին մասնակցելու։ Որպես հայ, որպես մարդ ու քաղաքացի, որպես արցախյան ազատամարտի մասնակից կասեմ, որ դրանով մենք նորից ենք ընկճվում, նորից ենք ստորանում Ադրբեջանի առջև։ Դա իմ անձնական կարծիքն է»,-ասել է ազատամարտիկը։

      Մանվել Եղիազարյանը նշել է, որ ինքը կողմնակից է ամեն մի հարվածին հարվածով պատասխանելուն, ամեն խոսքին խոսքով պատասխանելուն, կողմնակից է Ադրբեջանին ասելու, որ մենք արդեն դարեր, հազարամյակներ շարունակ պատմություն ենք ունեցել, իսկ դուք պատմություն չեք ունեցել։ Իսկ ադրբեջանցին պատմությունը կեղծում է և ասում, որ հայերը 18-19-րդ դարում են հայտնվել այս տարածաշրջանում։ Այդպիսի ժողովրդին հյուր գնալը, ըստ նրա, անգամ ամոթ է, էլ ուր մնաց մրցույթի մասնակցելու գնալը։

      «Այսօր, ցավոք, ավելի թեթևամիտ, թեթևսոլիկ ու թեթևաբարո մարդկանց ժամանակն է, նրանք էլ իրենց քաղաքականությունը տանում են առաջ, որը մեզ խայտառակ է անում ամեն մի բնագավառում։ Ես հիմա չեմ ուզում օլիմպիական խաղերի մասով առանձնացնել»,- հավելել է նա։

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....cYJh0qL2.dpuf

      Comment


      • #4
        Re: Boycott the games of Ilham

        Հայաստանը կամբողջացնի Բաքվի տոնը: Սաֆարովը կվառի կրակը

        ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
        Հասարակություն - 14 Մարտի 2015

        Հայկական հեռուստալրատվականները ցուցադրում են, թե ինչպես է ադրբեջանցի պաշտոնական մարդասպան Ռամիլ Սաֆարովը իր երկրում կատարում զինվորական շքերթի հերոսի դեր, ջահը բռնած անցնելով ռազմական շքերթի դիմացով:

        Շատ խորհրդանշական պատկեր է, հատկապես Հայաստանում օրերս կայացված մի որոշման ֆոնին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է մասնակցել ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջին օլիմպիադային: Ինչպես հայտնի է, ջահը նաեւ օլիմպիական խորհրդանիշ է, իհարկե ոչ թե մարդասպանության, այլ համերաշխության: Եվ ահա մարդասպանությունը պետական մակարդակով հովանավորող Ադրբեջանն ընունելու է օլիմպիական տոնը: Բացառված չէ, որ հենց Սաֆարովի ջահով էլ կվառեն օլիմպիական կրակը:

        Թեեւ, դա հենց այդպես էլ կլինի, լինի դա ուղիղ, թե պատկերավոր իմաստով: Ի վերջո, եթե պետությունը շարունակում է հովանավորել եւ հերոսացնել մարդասպանին, ապա այդ պետության ցանկացած գործողություն հանդիսանում է այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունը: Այսինքն, օլիմպիական ջահն էլ լինելու է Սաֆարովի ջահի տրամաբանական շարունակությունը:

        Ի վերջո, ինչի՞ համար է Ալիեւը միլիոններ ծախսել Եվրոպայի առաջին օլիմպիադայի մայրաքաղաք դառնալու համար՝ որպեսզի դրանով փոխհատուցի այն ամենը, ինչ անում է Սաֆարոֆի «ջահով», թե իր երկրում այլախոհների, թե Հայաստանի եւ Արցախի բնակչության եւ զինվորների դեմ:
        Հայաստանում պատկերացնու՞մ են արդյոք, որ երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կայացնում է Բաքվի օլիմպիադային մասնակցելու որոշում, դրանով փաստացի լեգիտիմացնում է Ադրբեջանում այն ռազմական շքերթը, որի հերոսը Ռամիլ Սաֆարովն է իր ջահով: Եվ երբ Հայաստանում որպես ադրբեջանական գազանաբարոյության վկայություն են ներկայացնում սաֆարովյան այդ ջահն ու շքերթը, արդյոք իրենք իրենց հարց են տալիս, թե այդ Ադրբեջանում տեղի ունենալիք օլիմպիադային որպես ի՞նչ է մասնակցելու Հայաստանը, որպես ի՞նչ է ներգրավվելու Ադրբեջանի համաշխարհային գովազդին:
        Կարո՞ղ է արդյոք մարզաշխարհից ու համաշխարհային անցուդարձից քիչ թե շատ տեղյակ որեւէ մեկն ասել, որ օլիմպիական խաղերը մարզական մրցում լինելուց առաջ ավելի շատ տոն չեն՝ համերաշխության, մարդասիրության տոն: Հետեւաբար, կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը հերքել, որ Հայաստանը կայացրել է Բաքվում այդ արժեքների տոնին մասնակցելու որոշում: Այդ դեպքում կարո՞ղ է արդյոք այդ որոշման համար պատասխանատուներից որեւէ մեկը որեւէ չափանիշ մշել, որի համար Բաքուն արժանի է լինել այդպիսի տոնի մայրաքաղաք:

        Կայացվել է քաղաքական որոշում, քաղաքականության մեծագույն գործիքներից մեկի՝ օլիմպիական խաղերի կապակցությամբ: Որ դրանք քաղաքականության գործիք են, այն էլ ներկայում, վկայում են բազմաթիվ դեպքեր, թե ինչպես համաշխարհային ազդեցիկ տերությունները, գերտերությունները բոյկոտել են այս կամ այն երկրում օլիմպիական խաղերը, դրանք հիմնավորելով ընդունող երկրի որեւէ սխալ քաղաքական քայլով կամ իրավիճակով:

        Խնդիրը բերել եւ ընդամենը մարզաձեւային վարկանիշների հասցնելը պետական քաղաքական անլրջության գերագույն օրինակ է, երբ Հայաստանն ընդամենը նպաստում է Ադրբեջանի քաղաքական վարկանիշի ձեւավորմանն ու աճին:

        Որ Հայաստանը քաղաքական կարեւոր որոշումներ կայացնելու ունակ չէ, համոզվելու կարիք չկա: Բայց որ Հայաստանն անընդունակ է այնպիսի պարզ պարագաների դեպքում անգամ, ինչպիսին Ադրբեջանի համաշխարհային գովազդն է, ինչ խոսք, որոշակի առումով զարմանալի է: Թեեւ հայկական «էլիտայի» բնույթն իհարկե վերացնում է ցանկացած զարմանք: Այդպիսի «էլիտաների» որոշումները տեղավորվում են այլ պետության քաղաքականության շրջանակում: Հայաստանի էլիտայի պարագայում այդ այլ պետությունը հանդիսանում է Ռուսաստանը, իսկ կոնկրետ որոշման պարագայում էլ՝ նաեւ Ադրբեջանը՝ Սաֆարովի օլիմպիական ջահով:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....lMd12zyn.dpuf

        Comment


        • #5
          Re: Boycott the games of Ilham

          En Azerbaïdjan, les jeux de la répression
          LE MONDE
          13.03.2015


          Pendant que 6 000 athlètes, pratiquant une vingtaine de sports, essaieront d’obtenir une médaille d’or aux Jeux européens, organisés à Bakou du 12 au 28 juin, l’opposition politique azerbaïdjanaise s’efforcera de montrer à la communauté internationale les atteintes contre la liberté d’expression du gouvernement du président Ilham Aliev.

          Selon les rapports publiés par Human Rights Watch (HRW) et Amnesty International (AI), au moins 35 défenseurs des droits humains, militants politiques et civils, journalistes et blogueurs ont été arrêtés ou emprisonnés en 2014. Un des cas les plus connus est celui de Leyla Yunus, 60 ans, critique véhémente du gouvernement arrêtée en juillet 2014, quelques jours après avoir appelé au boycott des Jeux européens en raison du bilan déplorable du régime en matière de droits humains.

          Les Jeux européens, une compétition créée par les Comités olympiques européens en 2012, offrent des places qualificatives pour les Jeux olympiques de 2016 dans onze disciplines. « Je suis content que les jeux se déroulent à Bakou parce que grâce à cela on pourra savoir ce qui se passe réellement en termes de répression », affirme Agil Khalil, journaliste du quotidien Azadliq et réfugié politique en France depuis 2008 après avoir été poignardé à la suite d’une publication sur la corruption de l’appareil judiciaire. Il continue à travailler pour le quotidien et pense que « la situation a empiré » depuis qu’il est parti.


          « Violation flagrante de la charte olympique »

          « La répression […] constitue une violation flagrante de la lettre et de l’esprit des principes de la Charte olympique relatifs à la liberté de la presse et à la dignité humaine », rappelle Jane Buchanan, directrice adjointe de la division Europe et Asie centrale de HRW. Cela risque de poser des problèmes directs pour les médias européens qui couvriront la compétition. Toutes les stations de radio étrangères, y compris la BBC et Voice of America, ont été bannies des fréquences FM depuis 2009.

          Denis Masseglia, président du Comité national olympique et sportif français a visité Bakou six fois pour observer l’avancée des travaux : « Je pense qu’il y a un décalage avec ce qu’on dit et ce qui se passe. Je n’ai pas eu ce sentiment [de répression], il n’y a pas de policiers dans tous les coins des rues. »

          Stratégie géopolitique

          L’Azerbaïdjan a amorcé cette stratégie géopolitique de projection d’une image progressiste et moderne au niveau international en 2012, avec l’organisation de l’Eurovision. « Personne ne doit être dupé par le faste et le prestige du spectacle que donne l’Azerbaïdjan sur le plan international pour se forger une réputation irréprochable et attirer les capitaux étrangers », réagit John Dalhuisen, directeur du programme Europe et Asie centrale d’AI.


          Au-delà de la répression, les dépenses effectuées par Bakou pour organiser la compétition font aussi grincer des dents. L’Azerbaïdjan a ainsi pris en charge les frais des transports pour les cinquante équipes participantes, une pratique inhabituelle. Lors des Jeux olympiques de 2012, Londres payait seulement les frais d’hébergement. Denis Masseglia a confirmé que la délégation française recevrait les deux tiers des frais de transport.

          Or le financement des Jeux grève le budget du pays. « Le budget de l’Etat est de 19 milliards de dollars [18 milliards d’euros]. Les Jeux européens coûtent 8 milliards de dollars alors que le salaire moyen d’un médecin ou d’un professeur se situe entre 150 et 200 dollars par mois. C’est facile d’imaginer la mauvaise humeur d’une grande partie de la société face à cette générosité du gouvernement », explique Gultakin Hajibayli, opposante et présidente du Comité international du Conseil national des forces démocratiques d’Azerbaïdjan. Ali Karimli, figure forte de l’opposition et président du Parti Front Populaire d’Azerbaïdjan remarque que « c’est trois fois plus que ce que le gouvernement a investi en éducation, santé et science ».



          Les régimes autoritaires n’effraient pas les grandes compétitions sportives
          1934 : Coupe du monde de football en Italie, sous la dictature de Benito Mussolini.
          1936 : Jeux olympiques de Berlin, sous la dictature d’Adolf Hitler.
          1968 : Jeux olympiques de Mexico, dix jours après le massacre de Tlatelolco.
          1978 : Coupe du monde de football en Argentine, sous la dictature militaire de Jorge Videla.
          2008 : Jeux olympiques de Pékin. Amnesty International dénonce la répression les défenseurs des droits de l’homme, les journalistes et les avocats.
          2014 : Jeux olympiques d’Hiver de Sotchi (Russie). Des syndicalistes, des écologistes, des militants de gauche sont emprisonnés ou poursuivis.
          2018 : Coupe du monde de football en Russie.
          2022 : Coupe du monde de football au Qatar.

          En savoir plus sur http://www.lemonde.fr/asie-pacifique...gqvEREPM1pO.99

          Comment


          • #6
            Re: Boycott the games of Ilham

            Возмездие должно быть неотвратимым. На всех фронтах



            19 марта в Азербайджане началось празднование – иранского, ставшего общевосточным, праздника Новруз. И, как уже хорошо известно, в такие дни ситуация на границе с Азербайджаном требует особой бдительности, ибо закавказские турки веками старались украсить свои праздники армянской кровью. К сожалению, прошедший четверг не стал исключением. Больше того, он стал одним из самых кровопролитных дней последних лет.

            Итак, 19 марта, в 8:30, крупная разведывательно-диверсионная группа врага, состоящая примерно из 25 аскеров, атаковала боевые позиции Армии обороны Республики Арцах у села Гюлистан Шаумянского района. Завязался ожесточенный бой, в котором аскерня, пользуясь численным преимуществом, атаковала наш передовой пост с нескольких направлений. В результате интенсивной перестрелки погибли трое армянских бойцов срочной службы: Акоп Гагикович Хачатрян, Аршак Каренович Арутюнян и Эдуард Гагикович Айрапетян. Еще четверо наших солдат получили ранения различной степени тяжести.

            Несмотря на потери, несущие дежурство на передовой позиции наши бойцы мужественно продолжали сдерживать наступление врага до получения подкрепления. После прибытия подкрепления азербайджанская аскерня пустилась в паническое отступление – побежав сломя голову в сторону села Гюлистан. Бегство азербайджанских аскеров привело к катастрофическим для них результатам. Во-первых, преследовавшие врага бойцы Армии обороны Республики Арцах нагнали группу из семи азербайджанских диверсантов и полностью уничтожили ее. Произошло это, кстати, у самых позиций азербайджанской стороны, практически в ныне оккупированном старинном армянском селе Гюлистан, откуда в это время не прозвучало ни одного выстрела. Это обстоятельство дает основания считать, что азербайджанские аскеры бросили свои позиции и сбежали при виде устремившихся на них армянских воинов.

            Другая группа азербайджанских диверсантов вынуждена была изменить маршрут отступления и побежать по минному полю. Это привело к смерти еще нескольких аскеров, подорвавшихся на минах, установленных, кстати, азербайджанской стороной. Общее количество уничтоженных аскеров Азербайджана составило 14 человек, еще примерно 5 получили ранения. Несмотря на сокрытие Азербайджаном своих потерь, министерству обороны НКР стали известны фамилия одного из уничтоженных аскеров – Гусейнов, и имя другого – Джейхун.

            Министерство обороны Арцаха также сообщила, что убегающая аскерня бросила на месте боя разного вида оружие и боеприпасы, в том числе автомат с прицелом ночного видения израильского производства и глушителем, 4 гранатомета типа “Муха”, гранаты для наступательного боя, большое количество использованных шприцев, которые, по всей вероятности, применили для обезболивающих инъекций раненым аскерам, саперное спецоборудование и так далее.

            Все вышеприведенное является как бы новостным репортажем, однако события 19 марта требуют особого анализа. Так, спустя всего два часа после окончания боестолкновения у Гюлистана, президент Азербайджана выступил на празднике Новруз с речью, отдельные выдержки из которой стоит процитировать. “Я говорил и хочу еще раз сказать (армянским бойцам – Л.М.-Ш.): если не хотите умирать, не ездите в Агдам (арм. Акна), Физули (арм. Варанда), сидите у себя дома. Что касается мести, то мстить должны мы, и мы мстим. Мы мстим и будем мстить за жертв Ходжалы (арм. Иванян). Кровь наших шехидов должна и будет отмщена”. И еще одна цитата: “После этого мы, азербайджанцы, конечно же, возвратимся на все наши древние земли – и в Иреван (Ереван), и в Гейчу (Севан), и в Зангезурский махал (Сюник). Все это наши древние земли. Молодое поколение также должно знать, что наши земли – это не только земли сегодняшнего независимого Азербайджана. Мы должны возвратиться, и возвратимся на эти земли. Мы должны каждый день трудиться, чтобы приблизить этот день”.

            Комментировать горячечный бред президента Азербайджана – себя и читателей не уважать. Но выводы из него мы должны делать обязательно. И для начала следует понять: Ильхам Алиев говорит не для внутренней или внешней аудитории, как мы часто воспринимаем его слова – он на самом деле смотрит на армянские государства как на объект новой агрессии. Другое дело, что итог деятельности Алиева на посту президента Азербайджана больше зависит от нас, чем от него самого. И первое, что нам необходимо сделать, это осознать, что мы живем в условиях войны с Азербайджаном. Войны не только на границе, о которой будет сказано чуть ниже, а по всему спектру жизнедеятельности государства.

            В самом деле, наше неприкрытое стремление “угодить” международному праву и, еще больше, эфемерному международному сообществу, воспринимается этими самыми правом и сообществом как признак слабости. В этом стремлении мы нередко воздерживаемся от справедливой критики Азербайджана, ибо “нас могут неправильно понять”. Наше поведение на международной площадке напоминает человека, озабоченного сочетанием цвета своего костюма с цветом мебели хозяина гостиной.

            Так, в июне нынешнего года в Баку состоятся первые Европейские игры, в которых собираются принять участие сборные Армении по некоторым видам спорта. Зачем? Идея этих игр родилась по предложению и при активном лоббировании Азербайджана, ищущем любой повод для рекламы своего образования. То есть Азербайджан воспринимает Евроигры как политическое, а не спортивное мероприятие, что давно уже поняли в самой Европе. И сегодня сложилась парадоксальная ситуация, когда международные и европейские гуманитарные и правозащитные организации, имея в виду массовые нарушения прав человека в Азербайджане и процветающую там диктатуру, призывают страны Европы бойкотировать Евроигры, а армянские спортсмены готовятся поехать в Баку. Азербайджан стреляет по нашим ребятам на границе, Ильхам Алиев с пеной у рта говорит о мести армянам за… убитых Народным фронтом Азербайджана жителей Ходжалу и обещает “вернуться” в Ереван, а мы отправляем в Баку спортсменов. Понимаем ли мы, что о большей политической поддержке Баку и мечтать не смеет? Есть ли более убедительное опровержение недавнего заявления Amnesty International, призвавшего бойкотировать Евроигры в Азербайджане, чем поездка армянских спортсменов в Баку? Неужели трудно понять, что участие армянских спортсменов в Евроиграх в Баку является открытой поддержкой вражеского государства и подтверждением “толерантности” Азербайджана?

            Как можно помогать вражескому государству парировать звучащие со всех сторон обвинения? Азербайджан потратил на проведение Евроигры примерно 9 миллиардов долларов, и одно лишь участие в соревнованиях армянских спортсменов с лихвой перекроет все эти расходы, принесет Баку серьезные политические дивиденды. Спортивным чиновникам Армении необходимо серьезно проанализировать сложившуюся ситуацию и принять решение, отвечающее интересам государства, а не федерации отдельного вида спорта. Государственным мужам Армении следует решать задачу ликвидации преступного государственного образования с украденным у Ирана названием "Азербайджан", а не помогать ему укрепляться.

            В речи на праздновании Новруза Ильхам Алиев пожаловался на европейские страны и государства: “Нам объявили холодную войну. Это – организованная в координированной форме антиазербайджанская кампания, управляемая из одного или нескольких центров, цель которой заключается в том, чтобы запятнать, очернить нашу страну, бросить тень на наши дела и представить Азербайджан как отсталую, недемократическую, несвободную страну. Все это, естественно, строится на лжи”. Приходится с сожалением констатировать: Армения не входит (хотя могла бы и даже обязана) в упомянутые Алиевым центры, координирующие холодную войну против Азербайджана. Более того, отправив наших спортсменов на Евроигры в Баку, мы станем в этой войне самым сильным союзником Азербайджана.

            Что касается сложившейся ситуации на границе. Трудно даже припомнить, сколько раз мне приходилось писать о необходимости уничтожать любое существо в форме азербайджанского аскера. Это не прихоть, а жизненная необходимость, ибо противная сторона и не пытается скрыть, что воспитывает не бойцов, а убийц. История Рамиля Сафарова подтверждает: убийц в Азербайджане пестуют на уровне президента. Манвел Сарибекян, Мамикон Ходжян, Карен Петросян, которого собственноручно убил национальный герой Азербайджана, генерал-лейтенант Ровшан Акперов, - история этих людей подтверждает: мы имеем дело не с армией, а сбродом убийц. Начиная от генералов и до новобранцев.

            Остановить вошедшего во вкус (и щедро награждаемого) убийцу можно только двумя способами: а) Его ликвидацией. Где бы он нам не встретился; б) Адекватным ответом на провокации на границе. Адекватным ответом может считаться лишь уничтожение десятков и сотен аскеров за каждого раненого армянского бойца. В Азербайджан должны поплыть сотни ящиков с останками аскеров, азербайджанские матери должны жить в постоянном ожидании вести о гибели их детей. Неотвратимость возмездия, единственное, что может заставить убийцу отказаться от своих намерений. Особенно если возмездие в десятки и сотни раз превышает само преступление.

            Левон МЕЛИК-ШАХНАЗАРЯН

            Comment


            • #7
              Re: Boycott the games of Ilham

              Ուշացած բողոք, կամ զիջումներով դեպի պպզողների երկիր
              01.04.2015



              Մոսկվայում կայացած` սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճած Աշոտ Դանիելյանի պարգևատրության արարողության ժամանակ 3-րդ մրցանակին արժանացած ադրբեջանցի մարզիկ Բահթիյար Աբասովը Հայաստանի օրհներգը հնչելու ողջ ընթացքում պատվանդանին եղել էր կքանստած վիճակում: Այն փաստը, որ դրանով ադրբեջանցի մարզիկը որոշել էր իր արհամարհանքն արտահայտել Հայաստանի հիմնի նկատմամբ, թերևս չէր հասկացել միայն Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Նա yerkir.am-ին տված հարցազրույցում, ստանձնելով Աբասովի յուրատեսակ փաստաբանի դերը, նշել էր, թե դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում. «Եթե մենք համարում ենք, որ նրանք մեզ թշնամի են, և նրանք էլ մեզ են նույն կերպ ընդունում, ապա կարելի է ենթադրել, որ կարող էր և հայ մարզիկն այդպես վարվել: Մենք չենք կարող ինչ-որ մեկից պահանջել, որ սիրեն մեզ: Միջազգային սպորտում մենք պետք է զիջումների գնանք և հասնենք փոխադարձ հարգանքի»:

              Դժվար է ասել՝ Հայրապետյանն այս մտքերն արտահայտելիս եղել է ալկոհոլի՞, թե՞ ինչ-որ այլ բանի ազդեցության տակ: Որովհետև նախ` նորմալ վիճակում մարդը դժվար թե հնարավոր համարեր, որ հայ մարզիկը ևս կարող էր իրեն նման ստորություն, սպորտի ոգուն անհարիր պահվածք թույլ տալ, կամ սեփական երկրի հիմնը որևէ մարզիկի կողմից պպզած վիճակում լսելը փոխադարձ հարգանքի և փոխզիջման դրսևորում համարել, և երկրորդ` դժվար է պատկերացնել, թե ինչպես է մարդը մի օր հայտարարում, որ դրանում խնդիր չի տեսնում, իսկ հետո պարզվում է, որ նա, այնուամենայնիվ, բողոք է ներկայացրել սամբոյի եվրոպական և միջազգային ֆեդերացիաներին:

              Բոլոր դեպքերում աբսուրդային է թվում, թե ինչու էր Հայրապետյանն այսպես մարտիրոսաբար, կրծքով պաշտպանում ադրբեջանցի մարզիկին: Սամբոյի ֆեդերացիայի նախագահը, թերևս փորձում էր տպավորություն ստեղծել, թե ադրբեջանցիների նման արարքը չի կարող խոչընդոտ ստեղծել Բաքվում հունիսին կայանալիք Եվրոպայի խաղերին Հայաստանի մարզիկների և պատվիրակության մասնակցության համար: Ու որպեսզի լուծի այդ խնդիրը, Հայրապետյանը հայտարարում էր, թե պարգևատրման արարողությունից հետո ոչ միայն Աբասովն է մոտեցել իրեն և Աշոտ Դանիելյանին ու ներողություն խնդրել, այլև Ռուսաստանում Ադրբեջանի փոխդեսպանը: Գուցե և իսկապես նրանք հերթ են կանգնել՝ Հայրապետյանից ներողություն խնդրելու համար: Բայց շեշտելով այդ հանգամանքը, ինչը կարող էր առհասարակ չանել խնդրի լրջությունը սրելու համար, ֆեդերացիայի նախագահն ակնհայտորեն նպատակ ուներ մեղմելու հայաստանյան հասարակության ցասումը թե' ադրբեջանցիների այդ պահվածքի, թե' ազգային ու պետական արժանապատվությունը վիրավորելու այդ ակտն հենց տեղում իր կողմից, փաստորեն, կուլ տալու փաստի նկատմամբ:

              Իր երկիր վերադառնալուց հետո ադրբեջանցի մարզիկը հպարտությամբ հայտարարել է, որ եթե նորից կրկնվի նման իրավիճակ, նույն կերպ կվարվի: «Ի՞նչ եք կարծում, մի՞թե ես պետք է Հայաստանի հիմնը կանգնած լսեի:
              Իհարկե` ոչ:
              Ես դիտավորյալ եմ նստել: Այդ բնավորության գիծն իմ արյան մեջ է: Եթե ադրբեջանցիներից որևէ մեկը կանգնած կլսի Հայաստանի օրհներգը, ուրեմն նա ադրբեջանցի չէ»,-ասել է Աբասովը: Հայաստանի ներկայացուցիչներից ներողություն խնդրելու մասին Հայրապետյանի պնդումը հերքել է նաև Ռուսաստանում Ադրբեջանի փոխդեսպան Գուդսի Օսմանովը՝ նշելով, թե պարգևատրման արարողության ժամանակ ինքն արդեն դահլիճից դուրս եկած է եղել ու որևէ պատճառ չուներ ներողություն խնդրելու:

              Դժվար է հավատալ, որ ադրբեջանցի մարզիկի այս պահվածքը պարզապես պահի տակ կայացված էմոցիոնալ որոշման արդյունք է: Առանց պատվիրակության և մարզչական խմբի թույլտվությունն ունենալու, նա չէր համարձակվի նման քայլի դիմել՝ հասկանալով, որ եթե իր արարքը բողոքարկվի, կարող է ոչ միայն զրկվել մեդալից, այլ նաև որակազրկվել մի քանի մրցաշրջանով, ինչը, ի վերջո, դատելով Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովի՝ Report-ին տված պարզաբանումից, տեղի կունենա առաջիկայում: Ըստ ամենայնի՝ սա արվել է Բաքվում անցկացվելիք Եեվրոպական խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցությունը տապալելու նկատառումով: Այսինքն՝ դիմել այնպիսի պրովոկացիաների, որոնց ազդեցությամբ ՀԱՕԿ-ը կփոխի Բաքու մեկնելու որոշումը: Թերևս պատահական չէր, որ դրանից առաջ էլ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ խաղերի կրակը վառելու պատիվը վերապահվել է Ադրբեջանում հերոսացվող, քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին:

              Ադրբեջանը չի ցանկանում հայաստանյան մարզիկներին Բաքվում տեսնել ոչ միայն այն պատճառով, որ վստահ չէ նրանց անվտանգությունն ապահովելու հարցում, այլև` որ շատ ավելի էական է՝ պատրաստ չէ լսել Հայաստանի հիմնի հնչեցումը Բաքվում: Նախկինում` կոնկրետ 2011թ., Հայաստանի մարզիկները Բաքվում հաղթանակներ տարել են, բայց ոչ եզրափակիչներում: Այն ժամանակ Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում միայն հայազգի Միշա Ալոյանը կարողացավ ոսկե մեդալ նվաճել: Բայց նա ներկայացնում էր ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանի Դաշնությունը: Ներկայիս Ադրբեջանը, այն չէ, ինչ 2011թ.: Հիմա գործ ունենք, բառի բուն իմաստով, հակահայկականության «ախտով» տառապող, տիպիկ քսենոֆոբ, ֆաշիստական հասարակության հետ, որը հերոսացնում է անգամ անմեղ երեխայի սպանությունը, եթե զոհը ազգությամբ հայ է:

              Ընդամենը երկու օր առաջ այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավորներից մեկը հայտարարել է, թե հանդես է գալու ապրիլի 24-ին Չանաքքալեի հաղթանակի օրը Բաքվում նշելու նախաձեռնությամբ: «Հրավառությունների վրա մի քանի հազար մանաթ ծախսելուց մենք չենք աղքատանա»,- ասել էր այդ պատգամավորը՝ Փազիլ Մուստաֆան:

              Այս մթնոլորտում ու այս ամենից հետո է, ահա, հայկական պատվիրակությունը որոշել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի խաղերին, որտեղ մեզ չեն սպասում ու դա հասկացնում են` Աբասովի պպզելով: Իհարկե, ոմանք կարող են պնդել, թե կարևորը հաղթելն է. թող մեր տղաները հաղթեն, իրենք ինչքան ուզում են՝ պպզեն: Գուցե և դրա մեջ իմաստ կա, թեև դրանից առաջ նախ պետք է հաղթել, ինչը մեզ երբեք չի հաջողվել անել Բաքվում՝ հոգեբանական ճնշման տակ գտնվելու պատճառով: Բայց եթե անգամ այդպես է, նախ պետք է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք հայկական պատվիրակությունը նույնպիսի հանդուրժողականություն կցուցաբերի, եթե հայ մարզիկներից մեկի հաղթանակի պատվին հնչի Հայաստանի հիմնը, և տրիբունաները որոշեն պպզել, էլ չենք խոսում հնարավոր շատ ավելի լկտի արարքների մասին:

              Արդյոք սպասելո՞ւ են՝ վերադառնան Հայաստան, նոր ինչ-որ քայլեր ձեռնարկեն, այն էլ` թերևս կողքից հուշումների կամ վերևից վարչական ճնշում գործադրելու արդյունքում: Ումի՞ց են նեղանալու մերոնք: Ադրբեջանիցների՞ց, որոնք արդեն անարգել իրենց հայատյացությունը տեղափոխում են միջազգային սպորտ ու կարծես հավակնում դա դարձնել վարքագծային նորմա, միջազգային ֆեդերացիաների՞ց, որոնք, չգիտես` ինչու, միայն ազգային ֆեդերացիաների բողոքից հետո են որոշում արձագանքել, թե՞ իրենք իրենցից, որ ազգային արժանապատվությունը պաշտպանելու փոխարեն ընտրում են դիտորդի կարգավիճակը և առյուծ կտրում միայն հայրենիք վերադառնալուց հետո:

              Գևորգ Դարբինյան

              Մանրամասները` yerkir.am կայքում:

              Comment

              Working...
              X