Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Շիմոն Պերեսի ամոթանքը հայկական «էլիտային

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Շիմոն Պերեսի ամոթանքը հայկական «էլիտային

    Marte medzadar Sriga e hamayn martgutyan hamar teguz, paytz ir azki hamar heros e.
    Yerneg ayn azkerin, vor nman sriganeri en hedevum.
    Dzenele kitch e, hasarag. Polor azkeren el garan nmanadib sriganer dzenel. Menk el enk dzenel, vor lav nayenk hedev....
    Hedevelen e unagutyan nshan.

    Togh mez tass lini, yete garank mi kitch khelkneress kordsadsel.


    ------------
    Շիմոն Պերեսի ամոթանքը հայկական «էլիտային»

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    15 Սեպտեմբերի 2015,

    Անցյալ շաբաթ Կիեւում տեղի ունեցած մի համաժողովում ելույթ է ունեցել Իսրայելի նախկին նախագահ ու վարչապետ, 92-ամյա Շիմոն Պերեսը: Պերեսը խոսել է երազանքի մասին, պետականության կայացման ու զարգացման հիմքում դիտարկելով հենց դա: Նա ներկայացրել է Իսրայել պետության ստեղծման պատմությունը, դրա հիմքում ընկած երազանքը, բնական ռեսուրսների սնանկությունն ու այդ գրեթե դատարկ տեղում մարդկային ռեսուրսներով աշխարհի առաջատար պետություններից մեկի ձեւավորումը:

    Այդ պատմությունը շատ շատերին է տվել Հայաստանի հետ համեմատության առիթ: Ընդհանրապես, Իսրայել-Հայաստան, հրեաներ-հայեր համեմատությունը տարածված է բավականաչափ: Ոմանք ասում են, թե համեմատել պետք չէ, ոմանք համեմատում են պարբերաբար, գրեթե ամեն առիթով, ցույց տալու համար, որ արդիական եւ առաջատար, հզոր պետություն ստեղծելու համար ամենեւին չկա նավթի ու գազի անսպառ պաշարի, բնական հսկայական հարստությունների, մի քանի տասնյակ կամ հարյուր միլիոն բնակչության կարիք: Բավական է մարդկային երազանքը, ստեղծագործական պոտենցիալն ու պետություն կառուցելու կամքը:

    Շիմոն Պերեսի ելույթը հենց այդ մասին էր, եւ այդ ելույթը պարզապես կարող է ուսումնական ձեռնարկ լինել Հայաստանի անկախությունը երկու տասնամյակից ավելի մսխած հայկական «էլիտայի» համար: Ավելի շուտ, ոչ թե ուսումնական ձեռնարկ, այլ ամոթանք՝ Պերեսի ելույթն ամոթանք էր հայկական «էլիտային»:

    «Մենք երազում էինք մեր հողի մասին, սակայն հողը, որ ստացանք, երազանք չէր: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, անապատ՝ հարավում, քարեր: Պետք էր ընտրել մոծակների ու քարերի միջև: Այնտեղ երկու լիճ կար՝ մեկը՝ մեռյալ, մյուսն էլ չորանում էր: Կար հայտնի գետը, սակայն այնտեղ էլ ջուր չկար: Այսինքն, ջուր ընդհանրապես չկար: Բնական ռեսուրսներ նույնպես չկային: Այն ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արևելքում երկու տեսակի երկրներ կան՝ նավթային ու սուրբ: Մերը բացարձակ սուրբ էր, որովհետև ընդհանրապես ոչինչ չկար: Մենք միայնակ էինք: Մենք չունեինք կրոնակից եղբայրներ, լեզվակից քույրեր, պատմական հարևաններ: Այս ամենը տեղի էր ունենում Հոլոքոսթից հետո: Մենք գնացինք այնտեղ ու չգիտեինք ինչ անել», ասում է Պերեսը եւ շարունակում. «Մենք բոլորս գիտնականներ դարձանք: Իսրայելում յուրաքանչյուր ֆերմեր փնտրում էր, թե ինչպես գյուղատնտեսություն զարգացնել առանց ջրի ու հողի: Դա բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջին գյուղատնտեսությունն էր»:

    Ի՞նչ կարող է ասել Հայաստանի որեւէ նախագահ, երբ 92 տարեկան հասակում կփորձի ելույթ ունենալ որեւէ միջազգային ամբիոնից:

    Կասի՞, որ գիտնականները Հայաստանում պետական կառավարումը ոչ թե կառուցեցին տեխնոլոգիաների, գիտության եւ նորարարությունների վրա, այլ ռազմա-ֆեոդալական հենարանի, ոչ թե տեխնոլոգիաներ բերեցին կառավարման ոլորտ, այլ կառավարման ոլորտ բերեցին ոչ միայն գիտությունից ու տեխնոլոգիաներից, այլ քաղաքակրթությունից անգամ հեռու ինչ որ մարդկանց ու խմբերի: Բերեցին, որպեսզի պահեն իշխանությունը,որպեսզի նրանց միջոցով կեղծեն ընտրությունը:

    Իսկ իրական գիտությունն ու գիտնականները մղվեցին լուսանցք:

    Ի՞նչ երազանքի մասին է պատմելու հայկական «էլիտան» տասնամյակներ անց: Ի՞նչ է երազել հայկական «էլիտան» քաբաբից եւ չալաղաջից ավելի:

    Հայկական «էլիտան» կայանալու, զարգանալու, տարածաշրջանում քաղաքական եւ քաղաքակրթական առաջատարության, տեխնոլոգիական լոկոմոտիվի ահռելի պոտենցիալ, մարդկային ստեղծագործական ներուժ, գիտատեխնիկական, ինժեներական միտք, Սփյուռքի ահռելի ներուժ, զբոսաշրջության, գյուղատնտեսության զարգացման բնակլիմայական էական պոտենցիալ ունեցող երկիրը քառորդ դարի ընթացքում վերածեց գրեթե անապատի, մսխելով հանրային ռեսուրսներն ու տրամադրությունները:

    Հայկական «էլիտան» որեւէ ամբիոնից կարող է պատմել, դաս տալ, «սովորեցնել», թե ինչպես է հնարավոր քառորդ դարում չորացնել պետականության ահռելի թե տնտեսական, թե բարոյահոգեբանական պոտենցիալը, ինչպես է հնարավոր պատերազմ հաղթել՝ հետո այդ հաղթանակով սեփական հանրությանը հաղթելու համար:

    Անապատացման «երազանքը» հայկական «էլիտայի» համար եղավ փոխանցիկ դրոշ, մինչեւ որ ի վերջո փոխանցվեց նաեւ պետությունը՝ մեկ այլ պետության, ավելի ճիշտ՝ փոխանցվեց մետրոպոլիային, որից պոկվել էր, ինչպես հետո պարզվեց՝ հանրային երազանքները փոշիացնելու համար:

    Մյուս կողմից, եթե հաղթել է «քաբաբի» ու «չալաղաջի» երազանքը, ուրեմն այն եղել է ավելի ուժեղ, քան հանրային երազանքները: Կամ հանրային երազանքները մեծ հաշվով չեն տարբերվել «էլիտայի» երազանքներից:

    Հետեւաբար, Հայաստանի համար կա հանրային երազանքի ձեւավորման խնդիր: «Էլիտան» դա չի անի, նրա համար դա վտանգավոր է: Հայաստանի նոր էլիտա կլինի նա, ով կձեւավորի եւ կձեւակերպի Հայաստանում հանրային նոր երազանքը, որը կլինի բավականաչափ ուժեղ եւ կենսունակ՝ «քաբաբի» ու «չալաղաջի» պես չխժռվելու համար:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....QWaaylVl.dpuf

  • #2
    Re: Շիմոն Պերեսի ամոթանքը հայկական «էլիտայի&#1

    I harg e, vorbess garkin sriga, baron peresse sdum e, iraganutyan gesse tchasselov...
    Teguz yev, assadzi jnchogh masse jishd e.
    100% hamemadeli tchlinelov, sra assadzi mdorume shad tasser bidi dar mez.
    Nakh yev aratch, entunelov ayn midke, vor votch mi ideal medzamdutyun tche, aravel yevess anhnarin, yete ughegh u nviryalneri paghank uni vorbess der...


    ----------

    Մի փորձեք լուծել անցյալի խնդիրները: Անցյալը ոչ մի դեր չի խաղում. մի քանի խրատ Շիմոն Պերեսից
    Lragir.am
    14 Սեպտեմբերի 2015,

    Անյցյալ շաբաթ Կիևում տեղի է ունեցել Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) ամենամյա համաժողովը, որին մասնակցել է Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ 92-ամյա Շիմոն Պերեսը: Նրա ելույթը լայն արձագանք է գտել լրատվամիջոցներում և սոցցանցերում: Ներկայացնում ենք հատվածներ նրա խոսքից:

    «Մենք երազում էինք մեր հողի մասին, սակայն հողը, որ ստացանք, երազանք չէր: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, անապատ՝ հարավում, քարեր: Պետք էր ընտրել մոծակների ու քարերի միջև: Այնտեղ երկու լիճ կար՝ մեկը՝ մեռյալ, մյուսն էլ չորանում էր: Կար հայտնի գետը, սակայն այնտեղ էլ ջուր չկար: Այսինքն, ջուր ընդհանրապես չկար: Բնական ռեսուրսներ նույնպես չկային: Այն ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արևելքում երկու տեսակի երկրներ կան՝ նավթային ու սուրբ: Մերը բացարձակ սուրբ էր, որովհետև ընդհանրապես ոչինչ չկար»:

    Մենք միայնակ էինք: Մենք չունեինք կրոնակից եղբայրներ, լեզվակից քույրեր, պատմական հարևաններ: Այս ամենը տեղի էր ունենում Հոլոքոսթից հետո: Մենք գնացինք այնտեղ ու չգիտեինք ինչ անել:
    Բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդիկ հարստացրին հողը, այլ ոչ թե հողը մարդկանց:

    Մենք բոլորս գիտնականներ դարձանք: Իսրայելում յուրաքանչյուր ֆերմեր փնտրում էր, թե ինչպես գյուղատնտեսություն զարգացնել առանց ջրի ու հողի: Դա բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջին գյուղատնտեսությունն էր:

    Ի զարմանս մեզ՝ պարզվեց, որ գյուղատնտեսությունը, որը հիմնված է ոչ միայն հողի, այլ նաև բարձր տեխնոլոգիաների վրա, աշխատում է: Հիմա բավականաչափ ջուր ունենք: Ջուրը սովորաբար գտնում են, այլ ոչ թե արտադրում: Մենք սկսեցինք արտադրել: Եվ հաջողության հասանք: Մենք սկսեցին աղազերծել ջուրը, մենք բանջարեղենի տեսակներ գտանք, որոնք շատ ջուր չեն «խմում», սելեկցիայով զբաղվեցինք: Ապագայի համար կարևոր է ոչ թե այն, ինչ գտնում եք, այլ այն, ինչ արտադրում եք:

    Մենք չունեինք մարդ, սպառազինություն, երբեք չէինք պատերազմել, 450 հազար հոգի էինք, չունեինք գեներալներ ու ռազմական փորձ: ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը, սակայն պատերազմ էր ընթանում:

    Մենք երկու բան պետք է անեինք.

    Առաջին՝ մարդիկ պետք է տղամարդ ու արի լինեին: Նրանք պետք է հասկանային, որ ընտրություն չունենք, մենք պետք է միայն հաղթենք:

    Երկրորդ՝ զենք չունեինք, հետևաբար սկսեցինք արտադրել: Բանակը կատարելագործելու համար ստիպված էինք զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Իսրայելական ՏՏ-ն աշխատում էր բանակի համար:
    Երբեմն ինձ հարցնում ենք՝ որո՞նք էին ձեր ամենամեծ սխալները: Ես պատասխանում եմ՝ մենք կարծում էինք, որ մեծ երազանքներ ունենք, սակայն հիմա հասկանում ենք, որ դրանք այդքան էլ մեծ չէին: Որքան մեծ է ձեր երազանքը, այնքան ավելի շատ բանի կհասնեք:

    Բոլոր մարդկանց ներուժն էլ շատ մեծ է: Սակայն բոլորն էլ մի փոքր ծույլ են: Եթե ցանկանում ենք մի բանի հասնել, պետք է աշխատել: Երկնքից ոչինչ չի ընկնում: Մենք Իսրայելում շատ ենք աշխատել: Մարդիկ արձակուրդ են գնում, դա ժամանակի իզուր վատնում է: Ես 90 տարեկան եմ, սակայն երբեք արձակուրդ չեմ գնացել: Ես աշխատանքից հաճույք եմ ստանում: Եվ մի եղեք վատատես. դա նույնպես ժամանակի իզուր վատնում է, հատկապես երբ ժամանակները փոխվում են:

    Պետք է գնալ գիտության հետևից: Գիտությունը չունի սահմաններ, սահմանափակումներ, ռեֆլեքսիա: Մի փորձեք լուծել անցյալի խնդիրները: Անցյալն ընդհանրապես ոչ մի դեր չի խաղում: Պարզապես ուսումնասիրեք այն, որպեսզի չկրկնենք հին սխալները: Անցյալում չկա ոչ ապագա, ոչ հույս:

    Մարդկանց մեծ մասը փորձում է հիշել, այլ ոչ թե պատկերացնել: Դա ամենամեծ սխալն է: Պատմության վրա չպետք է հույս դնել: Պատմաբանները եղել ենք արքաների և իշխանություն ունեցողների մունետիկները: Նրանք ասում էին այն, ինչ պետք է:

    Մարդիկ ինչ-որ բանից վախենում են: Միայն Աստված գիտի, թե ինչ կլինի մեզ հետ:

    Երիտասարդ սերունդն ասում է՝ քաղաքականությունը կոռումպացված է, դա մեզ համար չէ: Ես պատասխանում եմ՝դուք ազնիվ եք, եթե ազնիվ քաղաքականություն եք ցանկանում, գնացեք ու ազնիվ քաղաքականություն արեք:

    Մարդիկ հարցնում են ինձ, թե ինչպես ակտիվ մնալ: Դա շատ պարզ է: Հաշվեք ձեր ձեռքբերումները և երազանքները: Եթե երազանքներն ավելի շատ են, քան ձեռքբերումները, նշանակում է, որ դուք դեռ երիտասարդ եք: Եթե հակառակն է, դուք ծեր եք:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....HYBUhiPJ.dpuf

    Comment

    Working...
    X