Announcement

Collapse
No announcement yet.

Nalbandyan must go

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Nalbandyan must go

    Նալբանդյան, հեռացիր

    2016-04-14 22:09:39

    ՀՀ ԱԳ նախարարը պետք է հրաժարական տա: Սա կլինի միակ հասկանալի լուծումն այն դեպքում, երբ պատերազմական պայմաններում արտաքին գործերի նախարարն անհետանում է, պատերազմի ակտիվ գործողություններյց հետո էլ հայտնվում ու մի կես ժամ խոսում բացառապես ոչնչի մասին: Նալբանդյանը մեր իրականության հետ կապ չունի: Միգուցե մենք վատն ենք, իսկ ինքը լավը, բայց իրար հետ կապ չունենք: Արտաքին գործերի նախարարը երկրի արտաքին դեմքն է, իսկ մենք պարբերաբար ազգովի դեմքը կորցնում ու օրերով փնտրում ենք այն դեպքում, երբ վերջինս, ասենք, Ինդոնեզիայում մասնակցում է հերթական ախմախ միջոցառմանը: Առաջիկա օրերին «Նալբանդյան` հեռացիր»-ը պետք է դառնա կարգախոս:



    Նարեկ Գալստյան

  • #2
    Re: Nalbantoghlu SIktir !!!

    When insulting a fellow Armenian Turkish is the favored language
    The Ottoman mentality dies hard !

    Comment


    • #3
      Re: Nalbantoghlu SIktir !!!

      Originally posted by lampron View Post
      When insulting a fellow Armenian Turkish is the favored language
      The Ottoman mentality dies hard !
      He is not Armenian.

      Comment


      • #4
        Re: Nalbantoghlu SIktir !!!

        Comment


        • #5
          Re: Nalbantoghlu SIktir !!!

          ՌՈԲԵՐՏ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ
          Ապրիլ 23 2016

          Գաղտնազերծվեց ամենասարսափելին



          Որտե՞ղ է սկսվում և ավարտվում Հայրենիքը: Այս հռետորական, անհարկի ծեծված ու արժեզրկված հարցն առարկայական, ավելի քան առարկայական է դառնում պատերազմի ժամանակ: Որովհետև պատերազմի ժամանակ ոմանք պաշտպանում են հայրենիքի ամեն մի միլիմետրը` ֆիզիկապես, ֆիզիկական կյանքի գնով, երբ միևնույն ժամանակ՝ ոմանք հանձնում են հայրենիքը` ֆիզիկապես ներկա գտնվելով հանձնման գործընթացին` հանձնում են բարոյապես, հանձնում են ստրկաբար ու հանձնում են չհանձնել չկարողանալու համարձակություն չունենալու պատճառով:

          Առաջին տեսակը հայրենիքը պաշտպանում է զինվորական համազգեստով, հաճախ՝ անգամ առանց դրա, երկրորդ տեսակի ներկայացուցիչները հայրենիքը հանձնում են, որպես կանոն, թանկարժեք կոստյում-շալվարով, լայնաժպիտ ձեռքսեղմումներով: Ու եթե առաջին տեսակի պայքարն ավարտվում է միայն մահացու կրակոցով, ապա այս երկրորդն իր գործի ավարտը նշում է շամպայնի բաժակով, բաժակաճառերով ու հույսով, որ նա, ում հանձնում է հայրենիքը, վերջում կարող է անգամ թմփթմփացնել ուսին:

          Պատերազմը երկու իրականությունների հատում է:

          Դրանցից մեկում զինվորների իրական հերոսության մասին պատմություններն են, որոնց մեծ մասը, դժբախտաբար, պատմում են նրանց զինակիցները, իրենց` զինվորների, այլևս ողջ չլինելու պատճառով:

          Մյուս իրականության մեջ երկարաշունչ մամլո հաղորդագրություններ են` արտասահմանյան այցերի, հանդիպումների, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Ու եթե առաջին իրականության մեջ ողջ մնացածների մեծ մասն իր սխրանքի մասին հարցերին ի պատասխան՝ համեստորեն ասում է, որ ընդամենն իր պարտքն է կատարել, այս մյուս` երկրորդ հարթության պատասխանատուները պատերազմական օրերի իրենց անգործության մասին հարցին ի պատասխան՝ աշխարհագրության լիկբեզ են անցկացնում` մատնացույց անելով, թե որ օրը ում և հատկապես որ մայրաքաղաքում են հանդիպել ու առանձնապես քանի հեռախոսազանգ են ունեցել դեպի այլ մայրաքաղաքներ:

          Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է, որի ժամանակ առաջիններին մեդալ են տալիս, որպես կանոն՝ հետմահու` բանակի հրամանատարության ստորագրությամբ, իսկ մյուս իրականության ներկայացնողներն արժանանում են այլ երկրների կասկածելի ծառայությունների մեդալների: Կենդանության օրոք, բնականաբար: Ու նոր ծառայությունների դիմաց, հասկանալիորեն:

          Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է. առաջին գծում 18-ամյա զինվորի համարձակությունը հերիքում է ունեցած բոլոր միջոցներով պատասխանել ու պատժել իր հողի ու իր կյանքի նկատմամբ ոտնձգություն իրականացնողին, իսկ թիկունքի հասունները վախից դառնում են փիլիսոփաներ, որպեսզի հանկարծ իրենց ունեցած միակ միջոցը` լեզուն, սխալ չօգտագործեն ու իրերը չկոչեն իրենց անուններով: Նրանք վախենում են, որ հանկարծ, գոնե մի եզակի անգամ չասեն ճշմարտությունը:

          Որովհետև իրենցը կեղծիքն է, ճշմարտությունը սահմանագծում է, որտեղ զինվորները զոհվում են, որպեսզի իրենց հայրերի հասակակիցները շարունակեն կեղծել:

          Որովհետև նրանց հայրերի հասակակիցները` ունենալով ամեն ինչ, չունեն այն, ինչը չեն կարող ձեռք բերել իրենց ունեցած ամենայնով. արժանապատվություն, որի բացակայության պատճառով են նաև տասնյակ զինվորներ զոհվում:
          Հայրենիքը սկսվում է սահմանագծում ու ավարտվում է մայրաքաղաքում: Հայրենիքը պահում են սահմանագծում, հանձնում` աշխատասենյակներում:
          Դա իրականություն է, որն այլևս թաքցնել հնարավոր չէ, որովհետև համազգային ողբերգությունը չի կարող պետական գաղտնիքի նշանակություն ունենալ:

          Comment


          • #6
            Re: Nalbantoghlu SIktir !!!

            Մնաց ամենահետաքրքիրը
            Lragir.am
            Ներքին կյանք - 27 Սեպտեմբերի 2016,

            Սեյրան Օհանյանին ու Էդվարդ Նալբանդյանին թողել են «դեսերտին»

            Սերժ Սարգսյանն այսօր նախարարների երկրորդ խմբաքանակն է նշանակել: Նրանցից ոմանք վերանշանակվել են, ոմանք էլ նոր են: Կարեն Կարապետյանը տնտեսական բլոկում նշանակել տվեց իր «մարդկանց», Հովիկ Աբրահամյանի «մարդիկ» մնացին իրենց պաշտոններում, Սպորտի նախարարի պաշտոնին վերադարձավ Գագիկ Ծառուկյանի կադրը, Արմեն Ամիրյանն էլ՝ վրադիր մշակույթի նախարարի պաշտոնին: Այսպիսով, գրեթե ամբողջացավ ներիշխանական համաձայնության կառավարությունը, որը նախորդների պես ավելի շատ կարկատան է հիշեցնում, քան կառավարություն:
            Մնացել է ամենահետաքրքիր մասը, ըստ էության՝ վերջին ինտրիգը՝ Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարների նշանակումը: Հայկական մամուլում պարբերաբար գրվում էր, որ Նալբանդյանն ու Օհանյանը թողնելու են իրենց պաշտոնները:

            Զուգահեռ, տեղեկություններ էին հրապարակվում, որ երկուսն էլ փորձում են իրենց պաշտոնների հարցը լուծել Մոսկվայում: Տեղեկություն տարածվեց, թե Սեյրան Օհանյանը առաջարկ է ստացել գլխավորել ՀԱՊԿ-ը, սակայն ինքը նախարարը հերքեց այդ տարբերակը:

            Այսօր մամուլում տեղեկություն եղավ, թե Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը նախօրեին երկու ժամ զրուցել են, որից հետո որոշում է կայացվել, որ Օհանյանը չի պաշտոնավարելու: Իսկ Նալբանդյանի մասով ասում են, թե նա իր հարցերը Մոսկվայի միջոցով լուծել է եւ կմնա իր պաշտոնին:

            Հետաքրքիր է, որ այս երկու պաշտոնների համար թեկնածու է համարվում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
            Արժե նշել, որ այս երկու պաշտոններն ունեն «աշխարհքաղաքական» նշանակություն:

            Comment


            • #7
              Re: Nalbantoghlu SIktir !!!

              Serjik did not have the guts to get rid of this russian aparatchik, a symbol of full humiliation of our independance,,,,,
              The spectre of Primakov is still very alive for Armenia...

              Comment


              • #8
                Re: Nalbandyan must go

                Արտաքին գործերի նախարարությունը 8,5 միլիոնի վարագույր է գնել

                2016-10-03
                Politik.am-ը գրում է.

                Պարզվում է Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած ԱԳՆ-ն ոչ միայն ավիատոմսերի մասով է թանկ նստում մեր պետության վրա, այլ նաև նախարարության շենքի սպասարկման մասով:

                ԱԳ նախարարությունը սույն թվականի ապրիլի 4-ին <Անի Դիզայն> ընկերությունից, առանց մրցույթ հայտարարելու գնել է 8 500 000 դրամի վարագույր:

                Փաստորեն ՀՀ պետական միջոցները ամեն կերպով փորձում են փոշիացնել և կարևոր չէ, թե ինչ նպատակով: Մնում է պարզել, թե Նալբանդյանի կառույցը ի՞նչ է արել այդքան վարագույր: Գուցե՞ ամեն արտասահմանյան այցելության ժամանակ նվեր է տարել:

                Comment


                • #9
                  - 22 / 09 / 2017էդվարդ Նալբանդյանը հերքում է ինքն իրեն


                  «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը մեկնաբանելով որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ իր հայտարարության արձագանքները, ասել է, որ որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։

                  «Որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, եւ փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»,- նշել է Նալբանդյանը եւ շարունակել.

                  «Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության Նախագահը՝ կարեւորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար եւ տրամաբանական ձեւով, որովհետեւ մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Կցանկանայի կրկնել նաեւ այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»:

                  Comment


                  • #10
                    Նալբանդյանը, ում «կուռատորը» Մոսկվայում է

                    - 21/09/2017

                    - In Ով Ով Է ..., Պնակալեզներ

                    Eduard Nalbandyan
                    Որևէ բանական մարդ կարո՞ղ է բացատրել, թե ինչու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովում նման սկանդալային կերպով անդրադարձավ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, խոսեց տարածքային զիջումների մասին, արդարացրեց ռուսական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջան:

                    Որևէ բանական բացատրություն լինել չի կարող, որովհետև բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի, չկան դրա վերսկսման նախադրյալներ, միջնորդները հանդես չեն եկել նոր առաջարկություններով: Նալբանդյանի ելույթը տրամաբանական չէ նույնիսկ այն փաստի համատեքստում, որ նա օրերս հանդիպելու է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ` ընդամենն այն մշուշոտ օրակարգով, որպեսզի նախապատրաստվի Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը:

                    Ավելին, որպես արտգործնախարար` Նալբանդյանը հավանաբար ծանոթ է եղել Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ելույթի նախագծին և, փաստորեն, այդ կարևոր իրադարձությունից երկու օր առաջ Երևանում հնչեցրել է գնահատականներ, որոնք արմատապես տարբերվում են Սարգսյանի նյույորքյան խոսքի շեշտադրումներից: Նման դեպքերում ԱԳ նախարարը սովորաբար հրաժարական է տալիս կամ պաշտոնանկ է արվում: Ո՛չ առաջինին, ո՛չ էլ երկրորդին ականատես չենք դարձել: Անկեղծ ասած` այնպիսի տպավորություն է, որ Էդիկ Նալբանդյանը միտումնավոր փչացրել է Սերժ Սարգսյանի միջազգային և համազգային «մենյուն»:

                    Համընդհանուր կարծիք է ձևավորվել, որ Սարգսյանը հատուկ էր հրավիրել համազգային համաժողովը, որպեսզի դրա մասնակիցների առաջ Նալբանդյանը քողազերծի Հայաստանի իշխանությունների պարտվողանությունը, այլ խոսքով` հող նախապատրաստվի փոխզիջումների համար: Սակայն Սարգսյանն իր թշնամին չէ և նման սցենար հաստատ չի ունեցել, ուրեմն` մնում է կռահել, թե ինչու է Նալբանդյանը թիկունքից հարվածում Սարգսյանին: Կամ նույն տրամաբանությամբ` ո՞վ է լուրջ ընդունելու Սերժ Սարգսյանի խրոխտ ելույթը Նյու Յորքում, եթե երկրի արտգործնախարարն ավելի անմիջական միջավայրում խոսում է տարածքային զիջումների անհրաժեշտության մասին:

                    Ավելի գլոբալ հարց` ո՞վ է որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Փոխնախարար Շավարշ Քոչարյա՞նը, որը բոլորից հաճախ է բարձրաձայնում պաշտոնական տեսակետներ: Իհարկե` ոչ, որովհետև Քոչարյանը խոսում է ԼՂ հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելու էմբարգոյի անհրաժեշտության մասին, իսկ նրա անմիջական ղեկավարն արդարացնում է՝ Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարումը, ընդ որում` բառացիորեն կրկնելով Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին:

                    Սերժ Սարգսյա՞նն է որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Խիստ կասկածում ենք, որովհետև միայն սեպտեմբերի 18-ի ելույթը բավարար էր` Նալբանդյանին թոշակի ուղարկելու համար: Ընդ որում` ոչ այնքան կարևոր է Նալբանդյանի ասածի բովանդակությունը, որքան` դա հնչեցնելու ժամանակն ու լսարանը: Իսկ գուցե Նալբանդյա՞նն է որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Իհարկե`ոչ, պարզապես նա ճիշտ ժամանակին և պարտաճանաչ բարձրաձայնում է այն, ինչն այդ պահին անհրաժեշտ է Մոսկվային: Դրա դիմաց, ըստ երևույթին` Նալբանդյանին խոստացել են պաշտոնի անձեռնմխելիություն: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնանկ կարող է անել ուզածդ պաշտոնյային, անգամ վարչապետին, անձեռնմխելի է միայն Նալբանդյանը, ում «կուռատորը» Մոսկվայում է:

                    Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
                    Last edited by Vrej1915; 10-05-2017, 09:55 PM. Reason: http://mitk.am/2017/09/%D5%B6%D5%A1%D5%AC%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%B8%D6%82%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80%D5%A8-%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1

                    Comment

                    Working...
                    X