Announcement

Collapse
No announcement yet.

Stop the slaughter on our roads++

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #51
    Recently, to ease the traffic jams, the rules of circulation were changed.
    Notably, it is permitted for cars to turn on crossroads, while the red light is on, on their right side, if no passers...
    Since then, moron conductors go on without checking the absence of people, and do smash innocent lives on passage zebras.....

    Երեւանում վրաերթի են ենթարկվել մայրն ու 10-ամյա աղջիկը. Մայրը մահացել է
    • Lragir.am
    • Ներքին կյանք - 19 Հունվարի 2018,


    Երեւանում հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գ.-ն Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։



    Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետեւ տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։



    Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են, որոնք փողոցն անցնելիս են հետիոտնի համար նախատեսված վայրով։ Մայրը երեխային տեղափոխելիս է եղել դպրոց, եւ այդ ժամանակ տեղի է ունեցել ողբերգական վրաերթը։



    Վարորդը փախուստի չի դիմել, մեղայականով ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին։

    Comment


    • #52
      Պարզվել է ԿԲ-ի մոտ մահացու վրաերթի ենթարկված քաղաքացու ինքնությունը. ուշագրավ մանրամասներ

      • Lragir.am
      • Ներքին կյանք - 11 Մարտի 2018


      Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի շենքի դիմաց, վրաերթի ենթարկված քաղաքացին 75-ամյա Մարիա Գ.-ն է:



      Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաեւ 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա է վարել:



      Աղբյուրի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում, ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի որդին է ու նախկին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան:



      Իրավապահները պարզել են նաեւ, որ մահացածը, ըստ նախնական տեղեկությունների «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է:

      Comment


      • #53
        Արարատում BMW-ն մխրճվել է բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշների մեջ. կա 2 զոհ, 1 վիրավոր (ֆոտո)
        13.04.2018



        Այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 08:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

        Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

        Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 08։40-ի սահմաններում BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

        Comment


        • #54
          Ողբերգական վթար Լոռիում. բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 3 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)
          01.05.2018


          Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են 45-ամյա Ալեքսան Վարդանյանի վարած BMW մակնիշի 019 TT 01 համարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 FC 274 համարանիշի ավտոմեքենաները:

          Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ը կողաշրջվել է: Փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մեքենայից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ 21-ամյա Թաթուլ Ֆերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը, իսկ «ՎԱԶ-2106»-ի մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը և BMW-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

          Վթարից հետո BMW-ի վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորներին, սակայն տեղանքը քանի որ մութ է եղել, նա մոտ 6 մետր բարձրությունից գլորվել է ցած ու նրան ձորից դուրս են բերել Վանաձորի փրկարարները ու քաղաքացիները:










          Լուրեր Հայաստանից - NEWS.am
          !

          Comment


          • #55
            Աճել է թե վթարների, թե զոհերի թիվը. որոնք են պատճառները

            Lragir.am,
            23.11.2019








            Երկում երթևեկության վատ վիճակը հիմնականում պայմանավորված է մեքենաների թվի աճով, և մեքենաների քանակի խտությամբ մտահոգիչ իրավիճակ է հատկապես մայրաքաղաք Երևանում: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:
            Երևանում պաշտոնապես կա 269 հազար մեքենա, չհաշված այն, որ Երևանի շրջական մարզերի բնակչությունը հիմնականում Երևան են գալիս աշխատանքի: «Այսինքն՝ եթե մոտավորապես գնահատենք, որ ՀՀ-ում կա շուրջ 600 հազար ավտոտրանսպորտային միջոց, այս թիվն ասում եմ՝ հաշվի անելով այն, որ ներկայումս կա 582 հազար ԱՊՊԱ պայմանագիր, ապա այդ 600 հազար մեքնենարերից մոտ 400 հազարը Երևանում է շահագործվում: Իսկ դա ահռելի մեծ թիվ է: Իսկ վերջին տարիներին որևէ նոր փողոց Երևանում չի կառուցվել, բացառությամբ Մոնթե Մելքոնյան պողոտան»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը:
            Մասնագետը նշեց, որ մեքենաների թիվն օր օրի ավելանում է, գաղտնիք չէ, հատկապես վերջին երկու տարիներին մեծ քանակությամբ ավտեմեքենաներ են ներմուծվել Հայաստան: Եվ դրա արդյունքում է, որ ունենք նման երթևեկություն: «Բայց այստեղ կարևոր է առանձնացնել երկու գործոն՝ վթարների քանակ, որոնք, բնականաբար, կաճեն, և զոհերի քանակ: 2009 թվականին վթարների թիվը նվազեց 82-ով: Ընդհանուր առմամբ այդ ժամանակվանից մինչև 2016 թվականը զոհերի թիվը նվազեց մինչև 267՝ 408-ից: Բնականաբար, գիտենք, որ 2008-2016 թվականներին մեքենաների քանակն ավելացել է մոտ 5-6 անգամ, և զոհերի քանակը նվազել է: Ի՞նչ պատահեց, որ վերջին երկու տարիներին մեքենաների թիվն ավելացավ, զոհերի թիվը ևս ավելացավ»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը:
            Նրա խոսքով՝ պատճառներից մեկը նախորդ տարվա իրադարձությունների արդյունքում մարդկանց մոտ առաջացած ենթագիտակցական փոփոխություններն են: Նաև այս ամենը հետևանք է այն բանի, որ կառավարության կողմից ոլորտին պատշաճ ուշադրություն չի դարձվում, ասաց Սերգեյ Ղահրամանյանը: Ըստ մասնագետի՝ միակ դրական բանը, որն արձանագրվել է վերջին ամիսներին, այն է, որ Երևանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է: Դա մեքենաների թվի աճով է պայմանավորված: Երևանի կենտրոնում 30-ից ավելի միջին արագություն չկա: Երբ խտությունը մեծանում է, արագությունն իջնում է: Իսկ մարզերում, երբ խտությունը փոքրանում է, մարդիկ արագությունը բարձրացնում են: Եվ արագության գերազանցման, նաև վատ ճանապարհների, լուսավորության պակասի հետևանքով ունենում ենք ողբերգական դեպքեր:
            «Այս տարի մինչև հոկտեմբերի մեկը մենք ունենք 253 զոհ, նախորդ տարվա համեմատ զոհերի թիվն աճել է 11-ով: Եթե նախորդ տարի մենք ունեցել ենք 343 զոհ, այս տարի 350-ը, կարծում եմ, կանցնենք»,- ասաց նա:
            2016 թվականին ճանապարհային ոստիկանությունը շատ ավելի խիստ է եղել վարորդների նկատմամբ, և հենց այդ տարի ամենաշատ տեսա-լուսանկարահանող սարքավորումներ էին տեղադրվել, ասաց նա: Դա վարորդներին սթափեցնում էր և զգալի մեղմել էր ՃՏՊ-ների աճը, հենց 2016-ին զոհերի թիվը, ըստ Ղահրամանյանի ներկայացրած վիճակագորության, նվազել էր՝ 267 զոհ էր գրանցվել: «Բայց դրանից հետո նաև վարորդների մոտ իմունիտետ ձեռ բերվեց՝ սկսած համարները փակելով, նաև սնանկիստների թիվը մեծացավ: Դա վարորդների շրջանում հայտնի արտահայտություն է, երբ իրենց վրայից հանում են ամբողջ գույքը, կարողությունները, անում են հարյուրավոր խախտումներ: Եվ նախորդ տարի երթևեկության խախտումների հետ կապված համաներումը հենց նման վարորդների վրա էր հիմնականում ազդում: Դա այն փողն էր, որը երբևիցե չեն վճարելու: Այդ վարորդներն ուղղակի ա կետից բ կետը հասնելու համար երթևեկության ցանկացած կանոն խախտում են, դա իրենց մոտ սովորություն է դարձել:
            Նաև պետք է ևս մեկ ցավալի փաստի վրա հիմնված թիվ հնչեցնեմ. Այս տարի զոհերը, որ նախորդ տարվա մի քանի ամիսների համեմատ կրճատվեցին, դրա պատճառն այն էր, որ խախտումների հետևանքով զոհերի դեպքեր են արձանագրվում այն մարդկանց մոտ, ովքեր ցանկություն ունեն նման վատ վարվելակերպով արտահայտվել: Եթե այդ թիվը մեծանում է, հետագայում այդ թիվը մի փոքր կրճատվելու է: Այսինքն՝ մարդիկ նախկինում ուզում էին մի շարք խախտումներ անել, որի հետևանքով զոհվում էին, երբ զոհվում են, նման երևույթներ իրականացնողների թիվը պակասում է: Դա ցավալի փաստ է»,- հավելեց Ղահրամանյանը:
            Զոհերի քանակի նվազմանը հասած եվրոպական քաղաքներում, ըստ մասնագետի, վթարների քանակը ավելանում է: Բայց այդ վթարների հետևանքները շատ մեղմ են: Իսկ Հայաստանում բոլոր ցուցանիշներով՝ և վթարների, և զոհերի թվի աճ կա: Խախտումները, որոնց հետևանքով Հայաստանում զոհեր են գրանցվում, ըստ Ղահրամանյանի, խմածությունն է, բարձր արագությամբ վարելը, նաև հանդիպակաց գոտի դուրս գալը: Վերջին երկու տարիներին հատկապես հանդիպակաց դուրս գալը շատացել է, և դրա հետևանքով զոհերի թիվը մեծացել է:
            Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ այն դեպքում, երբ երկրում մեքենաների թիվն ավելանում է, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը չեն ավելանում: Իսկ վարորդները տեսանկարահանող սարքերի հանդեպ իմունտետ են ձեռք բերում: Օրինակ՝ հասնելով արագաչափի մոտ՝ արագությունը նվազեցնում են, այնուհետև նորից բարձրացնում են: «Այսինքն՝ այդ սարքն այլևս որևէ դերակատարություն չունի: Մեր վարորդների մեթալիտետն այն է, որ ասում են՝ թող մեկը գլխիս կանգնի, ես խախտում չանեմ»,- ասաց նա:
            Սերգեյ Ղահրամանյանը հավելեց, որ իրավիճակի լուծման վերաբերյալ իրենց առաջարկություններն այս տարվա սեպտեմբերին ներկայացրել են վարչապետին, դեռևս պատասխան չկա: Լուծումներին անդրադառնալով՝ մասնագետն ասում է, որ խնդիրները երեք մասի են բաժանվում՝ մարդ, կահավորանք և լավ որակի մեքենաներ: Որպեսզի ճանապարհներին վթարներ ու զոհեր չլինեն, դրանց համար մոտ 10 պետական կառույցներ են պատասխանատու: Բայց այսօր ամբողջ պատասխանատվությունը գցում են Ճանապարհային ոստիկանության վրա:
            Մասնագետը հատկապես կարևորում է ճանապարհների կահավորման հարցը, որը բարձիթողի վիճակում է: Նաև պետք է վարորդների կրթության ուղղությամբ աշխատանք տարվի, և այդ աշխատանքներն, ըստ Ղահրամանյանի, պետք է սկսել դպրոցից: Մասնագետը նաև նկատում է, որ բալային համակարգի ներդրման հարցը կարծես հետին պլան է մղվել: Նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ կողմից ընդունվեց, բայց երկրորդ ընթերցումն ուշանում է: «Ըստ լուրերի՝ որոշակի փոփոխություններ են նախատեսում նախագծում: Դա արդեն լավ չէ, որովհետև այն իրավիճակում, որում նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը թողել է բալային համակարգը, դրանից հետո իմաստ չուներ այդտեղ փոփոխություն անել, որովհետև այն ներդրվելու էր հենց Հայաստանի համար: Եթե փոփոխություններ են անում, դժվար թե դրական բան սպասենք, այլապես ինչու պետք է հետաձգեն օրենքի ընդունումը»,- ասաց նա


            Comment

            Working...
            X