Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Իգոր Մուրադյան. Շարժում-88-ի ներշնչողն ու առանցքային դեմքը

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Իգոր Մուրադյան. Շարժում-88-ի ներշնչողն ու առանցքային դեմքը




    Թաթուլ Հակոբյան

    14 փետրվար, 2018 Իգոր Մուրադյան. Շարժում-88-ի ներշնչողն ու առանցքային դեմքը


    1980-ականների կեսերին խորհրդային տնտեսությունը մտնում էր խորը ճգնաժամի մեջ: Խանութներից վերանում էին առաջին անհրաժեշտության ապրանքները: Պետբյուջեի պակասորդը հասել էր ահավոր չափերի. օղու վաճառքը, որը մեծ եկամուտներ էր բերում, արգելվել էր: Նավթի համաշխարհային գների անկումը, ինչպես նաև Արևմուտքի ձգտումը` թուլացնել ԽՍՀՄ-ը, ևս առաջնային նշանակություն ունեցան կայսրության անսպասելիորեն արագ կործանման գործում:

    Տնտեսական ճգնաժամի հետ խորհրդային ղեկավարությունը բախվեց մեկ այլ խնդրի, որը տասնամյակներ շարունակ այս կամ այն կերպ խեղդվել էր: Գորբաչովի վերակառուցումը և հրապարակայնությունը (Glasnost) հատկապես կայսրության փոքր ժողովուրդներին հնարավորություն էր տալիս խոսել ազգային հարցերից:

    Ըստ էության, հենց վերակառուցումով ու հրապարակայնությամբ սկիզբ դրվեց Ղարաբաղյան պայքարի նոր փուլին: Շարժման գլխավոր ներշնչողներից ու ղեկավարներից էր երիտասարդ տնտեսագետ Իգոր Մուրադյանը: Նա արմատներով Ղարաբաղից էր, մեծացել էր Բաքվում, 80-ականների սկզբին հաստատվել Երևանում: Մուրադյանն աշխատում էր Հայաստանի պետպլանում, լավ կապեր ուներ Մոսկվայում հաստատված և կենտրոնական իշխանության մարմիններում աշխատող ղարաբաղցիների հետ:

    Սկսվում է Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու ստորագրահավաքը: Շարժման մեջ ներգրավված մարդիկ ընդհուպ մինչև 1988թ. կեսերը ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում էին Խորհրդային Միության շրջանակներում: Շատ կարևոր էր, որ շարժումը չընկալվեր հակախորհրդային, ավելին` շարժման ղեկավարությունն ամեն առիթով փորձում էր մոսկովյան ատյաններում ղարաբաղցիների պայքարը դնել վերակառուցման և հրապարակայնության լույսի ներքո, դրան տալ օրինական տեսք:

    Թեև շարժման կենտրոնում Մուրադյանն էր, սակայն ժամանակի ընթացքում այլ անհատներ ևս սկսեցին ներգրավվել Ղարաբաղը Հայաստանին միավորելու երանելի գործում: Առաջին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Մանվել Սարգսյանը հիշում է. «1987-ից Ղարաբաղում տարբեր անձինք, խմբեր Իգորից առանձին աշխատել են: Օգոստոսին Ղարաբաղի ակտիվիստները և Իգորն իր խմբով միացել են, այդ ժամանակ ակտիվիստների իրական շրջանակ է ստեղծվել: Ես ու Իգորը Հայաստանում էինք, Ղարաբաղում շատ հստակ աշխատում էին Արթուր Մկրտչյանը, Էմիլ Աբրահամյանը` Հադրութում, Արկադի Կարապետյանը` Ստեփանակերտում, Վլադիմիր Պողոսյանը` Մարտունիում, Սլավիկ Առուշանյանը` Ասկերանում, Վիգեն Շիրինյանը` Մարտակերտում»:

    Իգոր Մուրադյանը հավելում է մի քանի անհատների ևս, ովքեր պատասխանատու էին շարժման ծավալման համար. «Սլավիկ Միրզոյանը` Ասկերանում, Գրիգոր Ուլուբաբյանը, Կամո Սաֆարյանը և Լորենց Հարությունյանը` Մարտունիում, Վիգեն Գրիգորյանը` Հադրութում, Ստեփանակերտում և ողջ Լեռնային Ղարաբաղում շարժման կազմակերպման մեջ առանձնահատուկ դեր էր խաղում կոմերիտմիության մարզային կոմիտեի հրահանգիչ Արկադի Կարապետյանը: Շուտով նա դարձավ Ղարաբաղում շատ թե քիչ կարևոր բոլոր գործողությունների համադրողը: Ղարաբաղի կուսակցական ապարատից շարժման ղեկավարներին առանձնահատուկ օգնություն են ցույց տվել շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը և ագրոարդի նախագահ Հենրիխ Պողոսյանը»:

    Խորհրդային Միությունում և նրա սահմաններից դուրս հայտնի այլախոհ Պարույր Հայրիկյանը և նրա համակիրները` ի տարբերություն Իգոր Մուրադյանի, շարժման այլ առաջնորդների, անհավանական էին համարում ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծումը, քանի դեռ Հայաստանն անկախ չէ:

    1987թ. հոկտեմբերի 24-ից Երևանում սկսում է լույս տեսնել «Անկախություն» շաբաթաթերթը, որը տարածում էր անկախության գաղափարը: Մինչեւ 1988թ. փետրվարի վերջերի ցույցերը շատ քչերի մտքով էր անցնում, որ Հայաստանը կարող է անկախանալ Խորհրդային Միությունից: Գարնանը, երբ Երևանում վերսկսվեցին հանրահավաքները, Հայրիկյանի կողմնակիցները Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ առաջ էին քաշում անկախության գաղափարը:

    «Արցախյան շեշտադրմամբ այդ շարժումը Մոսկվան հատուկ խրախուսեց այն բանի համար, որ մենք անկախությունից հեռանանք: 1987թ. ավարտվեց իմ կալանքի ժամկետը, ես վերադարձա Հայաստան»,- ասում է Հայրիկյանը:

    Սակայն անկախության գաղափարը, որը քարոզում էին Հայրիկյանն ու նրա համախոհները, այդ օրերին հայաստանցիների բացարձակ մեծամասնության համար անհասկանալի և անընդունելի էր: Համենայնդեպս, այդպես էր ոչ միայն 1988-ին, այլև մինչև 1989-ի գարունը:

    Իգոր Մուրադյանը նշում է, որ 1986-87թթ. տարբեր հայացքների տեր հայ այլախոհներն ազատության մեջ էին, սակայն նրանց մեծամասնությունը չկամեցավ մասնակցել շարժմանը. «Նրանց տարբեր արտահայտություններից կարելի է ենթադրել, որ նրանք շարժումը համարում էին ՊԱԿ-ի կողմից հրահրված, իսկ մասնակցությունը` անիմաստ: Բացառություն էր միայն Հովիկ Վասիլյանի «Հայ դատ» անվանվող խումբը»:

    1987թ. օգոստոսից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում նախապատրաստվում է ղարաբաղցիների պատվիրակության մոսկովյան այցը, որը ղեկավարում էր Մուրադյանը: Մոսկվա մեկնողները ԽՍՀՄ ղեկավարությանն էին հանձնում կազմակերպված և փաստացի տեղի ունեցած հանրաքվեի ստորագրահավաքի արդյունքները՝ տասնյակ հազարավոր ստորագրություններ։

    Նկարիչ Էմիլ Աբրահամյանն Արթուր Մկրտչյանի և մյուս հադրութցիների հետ տեղում կազմակերպում էր ստորագրահավաքն ու պայքարի մյուս միջոցառումները: Նա ղարաբաղյան պատվիրակությունների մոսկովյան այցերը համարում է պայքարի բացահայտ առաջին լուրջ քայլը. «Սրա կարևորությունը հետևյալն էր. ժողովուրդը հասկանար, որ կատարվել է մի քայլ, որի մեջ անմիջականորեն ինքն է ընդգրկված: Ղարաբաղում շարժման գործողությունների հարցում կար մտավախություն, ավելի շատ` իշխանական շրջանակներում: Դա նաև նպատակ էր հետապնդում, որ ովքեր չեն ստորագրել, զղջան, իսկ ովքեր ներգրավված էին այդ գործում` հասկանային, որ իրենց ձայնն արդեն տեղ է հասել»:

    Պատվիրակությունում, որի կազմում Աբրահամյանն էր, ընդգրկված էր ինը մարդ Ղարաբաղի երեք շրջանից. «Պատվիրակությունը գլխավորում էր Մուրադյանը: Գերագույն խորհրդում մեզ չընդունեցին, բայց մեզ ընդունեց ԽՄԿԿ Կենտկոմի ազգությունների հարցերով ենթաբաժնից Վյաչեսլավ Միխայլովը: Նա մեզ շատ բաներ չխոստացավ, բայց խոստացավ, որ Ղարաբաղի հարցը կքննարկվի նոր լույսի տակ, կաշխատեն վիճակից դուրս գալու նոր ելքեր առաջարկել: Մեզ չասացին` դուք որևէ բան մի արեք, կամ այդ ամենն անիմաստ է: Ասացին, որ հասկանում են մեզ, այդ խնդրին կանդրադառնան: Բայց խոստումներ չկային»:

    1987թ. հոկտեմբերի 18-ին Երևանում` Կենտկոմի շենքի մոտ, անցկացվում է ղարաբաղյան հարցով առաջին ցույցը` ի բողոք հայաբնակ Չարդախլու գյուղում շարունակվող ապօրինություների: Խաչիկ Ստամբոլցյանը, որը ներգրավված էր բնապահպանական շարժման մեջ, հիշում է. «Ղարաբաղի հարցով առաջին փողոցային երթ-հանրահավաքը կազմակերպեց Իգոր Մուրադյանը: Նրանք մի փորձ արեցին Պռոշյան փողոցից մինչև Դեմիրճյան փողոցի հատվածում, բայց ոստիկանությունը ցրեց»:

    1987թ. դեկտեմբերի 20-ին` ԽՍՀՄ ՊԱԿ-ի օրը, Օպերայի հրապարակում տեղի է ունենում ցույց, որին մասնակցում էր շուրջ հազար մարդ: Հիմնական թեման Ղարաբաղի խնդիրն էր: Ժողովրդական շարժումը կամաց-կամաց, բայց անդառնալի թափ էր հավաքում, դառնում անշրջելի:

    Էմիլ Աբրահամյանն ասում է, որ հայ ժողովրդին` Հայաստանում և Ղարաբաղում, մեծ ոգևորություն էին պատճառել Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանի` Փարիզում ասված խոսքերը: 1987թ. նոյեմբերի 16-ին հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Աղանբեկյանը հրապարակավ պաշտպանել էր Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանին միավորելու գաղափարը:

    1987թ. աշնանը Երևանում կազմակերպվում էին հանրահավաքներ` նվիրված բնապահպանական խնդիրներին: Հենց այդ հանրահավաքներում էլ առաջին անգամ հրապարակավ հնչում են Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու կոչեր ու պահանջներ:

    «Բնապահպանական շարժումն սկսեց ձևավորվել մի քանի խնդիրների շուրջ` ատոմակայանի թափոններ, Սևանա լիճ, «Նաիրիտ» գործարան, Երևանի, Ալավերդու, Վանաձորի օդի աղտոտվածություն»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը:

    1987թ. հրապարակվում է Զորի Բալայանի «Երևանը աղետի մեջ» հոդվածը «Լիտերատուրնայա գազետայում», որից հետո կազմակերպվում է հանրահավաք Օպերայի հրապարակում` նվիրված Երևանի օդային ավազանի աղտոտվածության հարցին: «Զորին ելույթ ունեցավ, ինձ շատ զարմացրին նրա ելույթի վերջին խոսքերը, եթե չեմ սխալվում, ասաց` «Կեցցե՛ Մեծ Հայքը» կամ «ծովից ծով Հայաստան»: Ես մի քիչ վախեցա, բայց հանրահավաքը շատ հանգիստ անցավ»,- հիշում է Դանիելյանը:

    Բնապահպանական շարժումն ուներ հաջողություններ, երբ սկսվեց Ղարաբաղյան պայքարը: Դանիելյանն ասում է, որ Խաչիկ Ստամբոլցյանը բերել էր թղթի էջեր, որտեղ ստորագրություններ էին հավաքում. «Զորի Բալայանն էր կազմակերպել, դա 1987 թվականն էր: Մենք ստորագրում և դիմում էինք Գորբաչովին, որ կա Ղարաբաղի խնդիր, և պետք է վերանայել Ղարաբաղի պատկանելիության հարցը»:

    Ղարաբաղյան շարժումը ստվերում էր բնապահպանների մտահոգությունները: Վերջիններիս մեծ մասը միացավ Ղարաբաղյան շարժմանը` բնապահպանական խնդիրները թողնելով ավելի հարմար ժամանակների: Խաչիկ Ստամբոլցյանի ասելով` «Մենք բնապահպաններով որոշեցինք դադարեցնել, դանդաղեցնել բնապահպանական շարժումը, քանի որ կար ավելի կարևոր ազգային հարց` Ղարաբաղը»:



    Հատված Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորից

    https://www.civilnet.am/news/2018/02...1%D5%B6/329731

  • #2
    Շարժում-88-ում Իգոր Մուրադյանի դերը բացառիկ էր․ Արտակ Ստեփանյան


    CivilNet
     

    Comment


    • #3
      Իգոր Մուրադյան. մարդ-պետականություն. «Մոդուս վիվենդի»


      ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5
       

      Comment


      • #4
        Հիշելով Իգոր Մուրադյանին․ զրույց Վլադիմիր Հարությունյանի հետ

        Հունիսի 17-ին 61 տարեկանում կյանքից հեռացավ Ղարաբաղյան շարժման ամենաառանցքային դեմքերից Իգոր Մուրադյանը։ Նա իր վերջին հանգիստը գտավ Եռաբլուրում։ Մահվան առիթով ստեղծվեց կառավարական հանձնաժողով։ Չնայած այս ամենին, Մուրադյանի մահը գրեթե աննկատ անցավ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Շարժման տարիների նրա ընկերներից ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի հետ։ Իգոր Մուրադյանը 2015-ին Արցախի իշխանություններին վերադարձրեց իրեն շնորհված […]


        Հունիսի 17-ին 61 տարեկանում կյանքից հեռացավ Ղարաբաղյան շարժման ամենաառանցքային դեմքերից Իգոր Մուրադյանը։ Նա իր վերջին հանգիստը գտավ Եռաբլուրում։ Մահվան առիթով ստեղծվեց կառավարական հանձնաժողով։ Չնայած այս ամենին, Մուրադյանի մահը գրեթե աննկատ անցավ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Շարժման տարիների նրա ընկերներից ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի հետ։ Իգոր Մուրադյանը 2015-ին Արցախի իշխանություններին վերադարձրեց իրեն շնորհված Մեսրոպ Մաշտոց շքանշանը, երբ ոստիկանանական ուժերը Բերձորում ծեծուջարդի ենթարկեցին քաղաքական, հասարակական մի շարք գործիչների։
         

        Comment


        • #5
          Հայոց ցեղասպանությունը ինչպես մտավ 1990-ի Անկախության հռչակագիր

          August 23, 2018



          Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում ոգեկոչվում էր 1965 թվականից: Լրատվամիջոցները այդ իրադարձությանը, ի տարբերություն Սփյուռքի, լայն տեղ չէին տալիս: Այսպես, 1988թ. ապրիլի 24-ի համարում պաշտոնական ՙՍովետական Հայաստան՚ թերթում Եղեռնի մասին մեկ տող անգամ չկա: Թերթի ապրիլի 26-ի համարում` առաջին էջում, առանց նկարի, կարճ լուր է դրված` ՙԱյցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՚, որում ասվում է, որ ՙապրիլի 24-ին հազարավոր երևանցիներ, մերձակա գյուղերի բնակիչներ, մայրաքաղաքի հյուրեր այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1915թ. զոհերի հիշատակին՚: Այցելողների մեջ էին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը, Հայկ. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Հայաստանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Յուրի Կոչետկովը: ՙՆրանք ծաղիկներ դրեցին հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության նահատակների հիշատակը՚:

          Մեկ տարի անց` 1989թ., Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, հետևաբար նաև մամուլը, ավելի մեծ տեղ տվեցին Ապրիլ 24-ին: Պատճառներից մեկն էլ այն էր, որ 1988թ. նոյեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության դատապարտման օրենք էր ընդունվել Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը: ՙԽորհրդային Հայաստան՚ թերթը ապրիլ 24-ի համարում, առաջին էջում, գրել է. ՙ74 տարի մենք այդ գիտեինք, 24 տարի է` բարձրաձայն պատմում ենք մեզ ու աշխարհին: Առաջին տարին է, որ պետականորեն դատապարտում ենք մարդկության նկատմամբ իրականացված այդ ոճիրը՚:

          Հայաստանի կոմունիստական ղեկավարությունից բացի` կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյան, Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյան, Նախարարների խորհրդի նախագահ Վլադիմիր Մարգարյանց, Ծիծեռնակաբերդ բարձրացողների մեջ էին նաև Ամենայն Հայոց Վազգեն Ա և Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսները, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Իվան Սիլաևը: ՙԽորհրդային Հայաստանը՚ ապրիլ 25-ի համարում հիշեցրեց նաև. ՙԳերագույն խորհուրդը ընդունել է Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության, դատապարտման մասին Հայկ. ԽՍՀ օրենքը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: [Սա] 1915-ի ցեղասպանությունը միջազգային մակարդակով ճանաչելու և պաշտոնապես դատապարտելու օրենսդրական ակտ է՚:

          Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն 1990թ. հունվարի 8-ին քննության առավ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 75-ամյակի նախապատրաստության և անցկացման միջոցառումների հարցը: Բյուրոն նշում էր, որ ՙողջ հայ ժողովուրդը, աշխարհի շատ երկրների առաջադեմ հասարակությունը պահանջում են, որ համաշխարհային հանրությունը ճանաչի հայերի ցեղասպանությունը, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը՚: ՙՀայերի ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանը լրիվ զրկվեց իր տեղացի բնակչությունից, արևմտահայ ողջ մնացած մասը սփռվեց աշխարհով մեկ՚, ասվում էր Բյուրոյի հայտարարության մեջ: Բացի այդ` ՙընդունվել է Հայկ. ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի այն առաջարկը, որ 1990թ. ապրիլի երկրորդ կեսին Երևանում գիտական նստաշրջան անցկացվի Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության խնդրի վերաբերյալ` խորհրդային և արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ՚:

          Փաստորեն, առաջին անգամ հայ կոմունիստների նախաձեռնությամբ է սկիզբ դրվել Հայոց ցեղասպանության կլոր տարելիցները միջազգային խորհրդաժողովներով նշելու ավանդույթը: Ավելին, կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանն է հրապարակավ առաջինը կարևորել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ունենալու անհրաժեշտությունը:

          ՙԵրևանում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համակարգում անհրաժեշտ է ստեղծել հայոց եղեռնի ուսումնասիրության միջազգային գիտական հետազոտությունների ինստիտուտ՚,- 1990թ. ապրիլի 17-20-ը Երևանում անցկացված ՙՀայերի ցեղասպանությունը. պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն՚ միջազգային խորհրդաժողովը իր ելույթում ասել է Մովսիսյանը: Մարզահամերգային համալիրում կազմակերպվեց նաև սգո երեկո, որի ընթացքում ելույթ ունեցան Մովսիսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն:

          ՙԽորհրդային Հայաստան՚ թերթի 1990թ. ապրիլի 24-ի համարի բոլոր չորս էջերը նվիրված են Հայոց ցեղասպանությանը: Առաջին էջում դրվել է նաև ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հայտարարությունը` 1915-23 թթ. ՙսարսափելի կոտորածների՚ մասին: ԱՄՆ նախագահներից առաջինը Բուշ ավագն էր, ով Ապրիլ 24-ի առիթով դիմեց ամերիկահայությանը:

          Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Մովսիսյանը խորհրդարանի մի ելույթում հայտարարեց, որ 1920-ական թթ. ՙմեր ժողովրդի թիկունքում կնքած և նրա ազգային շահերը ոտնահարող միջազգային բոլոր պայմանագրերն ու պետական ու կուսակցական որոշումները անհապաղ պիտի վերանայվեն և չեղյալ հայտարարվեն, խորհրդարանը պետականորեն պետք է հանդես գա պահանջատիրության իրավունքով և պաշտպանի Հայ դատը, հասնի 1915թ. ցեղասպանության միջազգային ճանաչմանը՚:

          1990թ. օգոստոսին Հայաստանի խորհրդարանը ոչ միայն ընտրեց նախագահ` ի դեմս Տեր-Պետրոսյանի, այլ նաև` Անկախության հռչակագիր: Դրանց նախագծերում կային մի շարք կետեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը և Հայկական հարցին:

          Անկախության հռչակագրի շուրջ մեկ տասնյակ նախագծերից խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը պատգամավորների քննարկությանը ներկայացրեց երեքը: Տարբերակներից մեկում ասվում էր, որ ՙ1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագիրը պարտադրված է եղել Հայաստանին՚, որն ստորագրելուց անմիջապես հետո Ռուսաստանը և Թուրքիան ՙօկուպացրել են Հայաստանը՚, իսկ ՙ1921թ. մարտի 16-ին, անտեսելով անկախ Հայաստանի գոյությունը և խախտելով միջազգային իրավական նորմերը, առանց Հայաստանի ներկայացուցիչների ստորագրվել է ռուս-թուրքական դաշնագիր, որով Հայաստանի տարածքների մեծ մասը տրվել է Թուրքիային և Ադրբեջանին՚:

          Նախագծերից մեկով առաջարկվում էր ՙապօրինի ճանաչել՚ Հայաստանի Հանրապետությունը ՙմասնատող պայմանագրերը՚ և ՙվերստին ընդունել Սևրի դաշնագիրը՚: Երրորդ տարբերակում Հայկական հարցին և ցեղասպանությանը անդրադարձ չկար ընդհանրապես: ՙԽորհրդային Հայաստան՚ թերթը օգոստոսի համարներից մեկում տպագրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած հռչակագրի նախագիծը, որտեղ ոչ մի տող չկար 1915-ի մասին:

          Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը երեք տարբերակներից հետո ներկայացրեց Հռչակագրի նախագծի նոր տարբերակ` կազմված 11 կետերից, որտեղ ևս բառ անգամ չկար 1915-ի մասին: Հանձնաժողովի անդամ Մեխակ Գաբրիելյանը առաջարկեց 10-րդ կետից հետո ավելացնել. ՙ1920թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1923թ. Խորհրդային Հայաստանի կնքած և առանց Խորհրդային Հայաստանի մասնակցության իր վերաբերյալ կնքած բոլոր պայմանագրերը և կուսակցական մարմինների ընդունած որոշումները համարել չեղյալ և ապօրինի՚: Հանձնաժողովի չորս այլ անդամներ` Իգոր Մուրադյանը, Աշոտ Նավասարդյանը, Հայկ Բաբուխանյանը և Ռաֆիկ Համբարձումյանը, առաջարկեցին հետևյալը. ՙՀայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային դատապարտման և պատժման աշխարհի ողջ հայության պահանջին՚:

          Խորհրդարանի պատգամավոր Ռա‎‎ֆայել Իշխանյանը գրում է. ՙԱմենից երկարատև բանավեճը ծավալվեց 1915թ. մեր մեծագույն ողբերգությունը Հռչակագրի մեջ հիշատակելու հարցի շուրջ: Նախագահ Տեր-Պետրոսյանը շատ հանգամանալից ու համոզիչ բացատրեց, որ ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական և դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ, որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ: Նույնը շատ հիմնավոր բացատրեցին նաև 6-7 պատգամավորներ: Սակայն հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը: Եղան վերամբարձ ճառեր Սփյուռքի անունից, թե ինչպես կարելի է մեր նահատակներին մոռանալ, թե Հռչակագրում 1915 թիվը չհիշատակելը դավաճանություն է: Ընդամենը 25 պատգամավոր քվեարկեց Հայաստանի անկախության Հռչակագրում 1915 թիվը հիշատակելու դեմ՚:

          1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրում, որի տակ դրված է այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ասվում էր. ՙՀայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին՚:

          Ահա հենց այս կետն էին նաև թուրքերը մատնանաշում ու, դա դարձնելով մատի փաթաթան, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

          Հետագայում ամերիկյան ՙՆյու Յորք Թայմս՚ հեղինակավոր օրաթերթը գրեց. ՙԽիստ եռանդուն և ըմբոստ խորհրդարանում նախագահը (Տեր-Պետրոսյանը) Թուրքիայի հարցում դեմ գնաց հայկական ավանդական քաղաքականությանը: Նա պնդում էր, որ Հռչակագրից հանվի այդ ողբերգության կրքոտ դատապարտումը, նկատի առնելով, որ իսկապես ազատ Հայաստանը կարիք պիտի ունենա իր հարևանների հետ ավելի սերտ հարաբերությունների նոր շրջան սկսելու: Թեև նրան չհաջողվեց Հռչակագրից հանել այդ կետը, սակայն ժողովրդի աչքում չտուժեց՚:

          Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

          Լուսանկարում՝ Իգոր Մուրադյանը

          Comment


          • #6






            2018-ի այսօրը կյանքից հեռացավ Իգոր Մուրադյանը: Նա կապրեր երկար, կունենար առողջական խնդիրները արտերկրի կլինիկաներում ժամանակին եւ բարձր որակով չեզոքացնելու հնարավորություն, եթե արցախյան շարժման ու ազատագրական պայքարի իր դերակատարությունը մոնետիզացրած լիներ խղճի էն հանգստությամբ, որ արել էին մինչեւ այսօր «հերոսությունը» ազգի վրա հնարավորինս թանկ վաճառելու ձգտողները: Բայց իր կարծիքների, մոտեցումների, անգամ մարդկային հարաբերություններում հակասականությամբ հանդերձ, մարդկային առաքելությունում նա բացառիկներից էր: Նա չմոնետիզացրեց իրեն, որովհետեւ դրանով դադարելու էր լինել ինքը, ընդմիշտ ԻՆՔԸ:







            Comment


            • #7
              Bac tv. Ափսոս, որ չհիշատակվեց Իգոր Մուրադյանի անունը․ Արա Պապյան



              30 avr. 2020
               

              Comment

              Working...
              X