Թարթառ-Սեւան Համազգային Նախագիծ․ Գնդակը Կառավարության Դաշտում է
Announcement
Collapse
No announcement yet.
Best National project
Collapse
X
-
Tags: None
-
Ինքը Լևոն Գալստյանն է :Մասնագիտությամբ աշխարհագետ է:Սկսած 2011-ից ակտիվ է բնապահպանական հարցերում :Երեկ նա դեպի Քարվաճառ ճանապարհին շատ սեղմ գծերով ներկայացրեց Փոքր Հիդրոէլեկտրոկայանների (ՓՀԷԿ) խնդիրները, որոնք ծագել են աշխարհի շատ տեղերում և մասնավորապես Հայաստանում: ՓՀԷԿ-երի շինարարության բումը Հայաստանում մոտ մեկ տասնյակ տարվա պատմություն ունի :Հայտարարված նպատակն էր ստանալ վերականգնվող էներգիայի աղբյուրներ և այս նպատակով ներգրավվել են նաև եվրոպական ցածրատոկոս վարկեր:Սակայն Հայաստանում իշխող «էլիտան» գերշահույթ ստանալու միտումով մշակել է ՓՀԷԿ-երին ջուր տրամադրելու այնպիսի ստանդարտներ, որը ենթադրում էր , որ ՓՀԷԿ-երը կարող են գետերից վերցնել այնքան ջուր, որով կապահովեր գետի ջրերի այնպիսի հոսք, որը գետը իր դիտարկված պատմության ընթացքում ըստ հիդրոմետ ծառայության տվյալների ունեցել է իր ամենաջրասակավ 10 իրար հաջորդող օրերի միջինացված թվով: Այլ կերպ ասած եթե օրինակ Պետրոսի գործերը մի 10 օր լավ չեն գնացել, որ նա օրական կերել է 100 գրամ հաց և չի մեռել այստեղից հետևություն են արել, որ 100 գրամ հացով Պետրոսը կարող է հավերժ ապրել:Այսպիսով ի սկզբանե մշակված ստանդարտները եղել են բնավիրական կոչված սպասարկելու բիզնես - իշխանավոր «էլիտայի» շահերը:Սակայն իրականում ՓՀԷԿ-երի մեծամասնությունում տարվա որոշ եղանակներին նույնիսկ, այս գիշատչական ստանդարտները չեն պահպանվում:ՓՀԷԿ-երի մեծ մասի կառուցած ձկնուղիներով ձկները ձվադրման սեզոնին չեն կարողանում շարժվել, քանի որ դա ձկների ուժերից վեր է այդ ձկնուղիների անհամարժեքության պատճառով : ՓՀԷԿ-երի կառուցումը խթանելու համար սահմանվեցին նրանց արտադրած էներգիայի համար բարձր սակագներ, որը իրականում հետապնդում էր այս բիզնեսը մեր հաշվին «էլիտայի» համար խիստ շահավետ դարձնելու նպատակ:Իհարկե այս բիզնեսում եղան նաև տուժողներ, բայց հիմնական «շնաձկները» իրենց փայը ստացան նաև պետական թույլտվությունները վաճառելու տեսքով(հարյուրավոր ՓՀԷկ-եր, որոնցից յուրաքանչյուրի կառուցման թույլտվության կաշառքը ըստ «օդում կախված» լուրերի կազմում էր տասնյակ հազարավոր դոլարներ): Հայաստանի Հանրապետության տարածքում հազարավոր կիլոմետրերով գետերը ներառված են խողովակների մեջ ինչը արդեն ազդել է և կշարունակի ազդել Հայաստանի կլիմայի, ֆլորայի, ֆաունայի և հետևաբար նաև տնտեսություն վրա : Մոտավորապես նույն ՓՀԷԿ-աշինական միտումներն են ընթացել նաև Արցախում, ուր արդեն մոտ 160 կմ գետ մտցված է խողովակների մեջ իր հետ բերելով սոցիալական և բնապահպանական խնդիրներ և սպասարկում են միայն շատ նեղ «էլիտայի» բիզնես շահերը:Մի օր Արցախում այս խնդիրը պետք է «պայթեր» ինչպես Հայաստանի շատ բնակավայրերում էր ժամանակ առ ժամանակ պայթում հանրային դժգոհությունների տեսքով: Ժամանակն է, որ ՀՀ կառավարությունը այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկի ինչը ցավոք սրտի ուշանում է: #SupportKananyan #SaveTartar
Comment