Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Azerbaijani Legion in the III Reich's SS and Wehrmacht - Warsaw revolt repression of 1944

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Azerbaijani Legion in the III Reich's SS and Wehrmacht - Warsaw revolt repression of 1944

    Երրորդ Ռեյխի Ադրբեջանական լեգեոնը






    Lragir.am,
    20.05.2020









    Մայիսի 9-ին լրացավ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը։ Ցավոք, վերջին տարիներին ականատես ենք լինում տարբեր դերակատարների կողմից պատմությունն աղավաղելու փորձերին, և այդ գործում իր դերակատարումն ունի նաև Ադրբեջանը: Բաքվի պաշտոնական քարոզչամեքենան, կեղծելով և խեղաթյուրելով պատմական փաստերը, փորձում է մի կողմից նսեմացնել հայ ժողովրդի դերակատարումը ֆաշիզմի դեմ պայքարում և ստվերել նրա ավանդը: Ադրբեջանական կողմը, սակայն սկզբունքորեն փորձում է շրջանցել սեփական պատմության որոշ մութ էջեր` հետևողականորեն «չնկատելով» ֆաշիստական ուժերի հետ սերտորեն համագործակցած և ակտիվ ռազմական գործողությունների մասնակցած Ադրբեջանական լեգեոնի և դրա կազմավորման գործում մուսավաթական Ադրբեջանի հիմնադիր հայրերի դերակատարման վերաբերյալ փաստերը։



    Ադրբեջանական լեգեոնը գերմանական Վերմախտի և ՍՍ-ի (ԷսԷս) կազմում կռվող ադրբեջանցի ռազմագերիներից և կամավորներից բաղկացած ռազմական կազմավորում էր, որի ձևավորման հիմքը դրվել է դեռևս 1941թ.-ին՝ «Կովկասա-մուսուլմանական լեգեոնի» կազմավորմամբ, որում ընդգրկված էին ոչ միայն ադրբեջանցիներ, այլև կովկասյան մի շարք այլ ժողովուրդների ներկայացուցիչներ: Սակայն ադրբեջանցիների թիվն այդ խմբավորման կազմում աստիճանաբար աճել է՝ հասնելով շուրջ 40.000-ի, ու 1942թ. որոշում է կայացվել ստեղծել առանձին Ադրբեջանական լեգեոն, որը բաղկացած կլիներ բացառապես ադրբեջանցիներից։ Ընդ որում՝ լեգեոնի ձևավորումը տեղի է ունեցել մուսավաթական գաղթականների կողմից՝ Ադրբեջանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի անմիջական մասնակցությամբ՝ ի դեմս Ադրբեջանական Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Խալիլ Խասամեդովի, Անդրկովկասի մահմեդականների ժամանակավոր Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի, Ադրբեջանի հատուկ ծառայության՝ հակահեղափոխության դեմ պայքարի կազմակերպության ղեկավար Նագի Շեյխզամանլիի, Շաֆի Ռուստամբեյլիի, Ֆուադ Էմիրջանի։ Ադրբեջանական լեգեոնի անդամ Իսմայիլ Ակբերի ներկայացրած տվյալներով՝ առաջին ադրբեջանական լեգեոնը լիարժեքորեն ձևավորվել է 1942թ. մարտին՝ լեհական Յեդլին կայարանում։ Բացի Ադրբեջանական լեգեոնից, գերմանական միավորումների կազմում ընդգրկվել են նաև առանձին մարտական և թիկունքային ադրբեջանական ջոկատներ[1]:

    Ադրբեջանցի լեգեոնականների թվաքանակի վերաբերյալ չկա միանշանակ կարծիք: Պատերազմի տարբեր տարիների, ըստ պատմական աղբյուրների, Վերմախտի և ՍՍ (ԷսԷս)-ի կազմում կռվել է ընդհանուր առմամբ 35-45 հազար ադրբեջանցի:

    Ադրբեջանական լեգեոնի «Ադրբեջան» շաբաթաթերթի 1943թ. նոյեմբերի 14-ի համարը:

    Ադրբեջանական լեգեոնի ստեղծմանը զուգահեռ՝ Գերմանիայում գտնվող ադրբեջանցի էմիգրանտները` Վերմախտի կազմում մեծ թվով ադրբեջանցիներ ընդգրկելու համար, իրականացնում էին նաև ակտիվ քարոզչական գործունեություն։ Նրանց կողմից Բեռլինում հրապարակվում էր «Ադրբեջան» և «Հյուջում» (թարգ.` «Հարձակում») շաբաթաթերթերը, «Միլլի Բիրլիք» (թարգմ.` «Ազգային Միաբանություն») ամսագիրը։ Նրանց նախաձեռնությամբ թուրքական 162-րդ դիվիզիայում լույս էր տեսնում նաև «Բիզիմ Դոյշիմիզ» (թարգմ.` «Մեր պայքարը») շաբաթաթերթը, իսկ երկրորդ լեգեոնում ՝ ռուսալեզու «Սվոբոդա»-ն։
    Հատկանշական է, որ Վերմախտի կազմում ոչ բոլոր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն էին արժանանում գերմանական ռազմաքաղաքական ղեկավարության լիարժեք վստահությանը: Ադրբեջանցիների նկատմամբ, սակայն, կար առանձնահատուկ վերաբերմունք, ինչը պայմանավորված էր Երրորդ Ռեյխի նկատմամաբ նրանց դրսևորած հավատարմությամբ: Ադրբեջանցի լեգեոնականների հավատարմությանն անդրադարձել է անգամ Ադոլֆ Հիտլերը. «Ես չգիտեմ, թե այդ վրացիներն ինչպես են իրենց պահելու։ Նրանք թյուրքական ժողովուրդներին չեն պատկանում, ես հուսալի եմ համարում միայն մուսուլմաններին (խմբ.` խոսքը Կովկասի մուսուլմանների, այդ թվում` ադրբեջանցիների մասին է)։ Մնացած բոլորին ես անվստահելի եմ համարում։ Այս պահին ես այդ զուտ կովկասյան գումարտակների ձևավորումը շատ ռիսկային եմ համարում, այն դեպքում, երբ ես ոչ մի վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական կազմավորումների ստեղծման մեջ։ Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հայտարարություններին՝ ես չեմ վստահում նաև հայերին» [2]։
    Ադրբեջանցիների նկատմամբ ունեցած վստահությամբ պայմանավորված` նացիստական Գերմանիայի ղեկավարությունը թույլատրել է առանձին ադրբեջանական ռազմական միավորների ձևավորումը: Վերմախտի և ՍՍ (ԷսԷս)-ի կազմում ձևավորվել և գործել են շուրջ 2 տասնյակի հասնող ադրբեջանական միավորումներ, որոնք երբեմն ենթարկվել են նաև վերակազմավորման։ Ավելին, եթե տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներից կազմված լեգեոնները հիմնականում տեղակայվել են թիկունքում, ապա ադրբեջանցիներից կազմված ռազմական միավորումներն անմիջական մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողություններին, այդ թվում` Խորհրդային միության դեմ: Անդրադառնանք Ադրբեջանական լեգեոնի կազմում գործած մի քանի միավորումների:
    • «Բերգման» (թարգմ.`«Լեռնցի») հատուկ նշանակության ադրբեջանական 2-րդ գումարտակը արյունալի ռազմական գործողությունների է մասնակցել Ուկրաինայի և Ֆրանսիայի տարածքում: 1944թ. հուլիսին տեղակայվել է Վարշավայից հարավ գտնվող նախապատրաստական ճամբարում, իսկ օգոստոսին ադրբեջանական 1/11 «Dönmek» (թարգմ.՝ «Վերադարձ») հետևակային գումարտակի հետ միավորվել է 111-րդ ադրբեջանական գնդի կազմում: 111-րդ գնդի երկու գումարտակ ( 682 հոգի) ՍՍ-ի (ԷսԷս) ուժերի կազմում 1944թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին մասնակցել է Վարշավայի ապստամբության ճնշմանը, որին զոհ է դարձել 150-200 հազար քաղաքացիական բնակչություն: Հատկանշական է, որ Վարշավայի ապստամբությանը մասնակցել են նաև Արեւելամուսուլմանական գնդի 1-ին և 2-րդ գումարտակները (800 հոգի), որոնց կազմում ևս եղել են մեծ թվով ադրբեջանցիներ:
    Անդրադառնալով Վարշավյան ապստամբությանը մասնակցած ուժերին՝ պատմաբան Սերգեյ Դրոբյազկոն գրել է. «Արևելյան զորքերի խոշոր ուժերը 1944թ. օգոստոսին նետվել են Վարշավյան ապստամբությունը ճնշելուն։ Ապստամբների դեմ կռիվներին ամենաակտիվ մասնակցությունն ունեցել են Կամինսկու բրիգադի մի մասը (հավաքական գունդը կազմում է 1700 մարդ՝ 4 տանկերով, 1 ՈՒՀՄ և 2 հաուբիցներով), 1-ին Արևելա-մուսուլմանական գումարտակը (ձևավորված թուրքմենական, ադրբեջանական և Վոլգա-թաթարական լեգեոնների հիման վրա), Կուբանի 5-րդ կազակական գունդը, 209, 572, 631, III/57 և 69-րդ կազակական գումարտակները, ինչպես նաև 111-րդ ադրբեջանական գնդի 2 գումարտակներ (I/111-րդ և «Բերգման»2-րդ գումարտակ)»: [5]։


    Վարշավայի ապստանբության ճնշմանը մասնակցած ադրբեջանական 111-րդ գնդի զինվորները, 1944թ. օգոստոս
    • 804-րդ գումարտակը ռազմական գործողությունների է մասնակցել Սուխումիի շրջանում: 1943թ. փետրվարին աչքի է ընկել Կուբանսկի մարտերում, որտեղ զգալի կորուստներ է պատճառել խորհրդային 153-րդ հետևակային դիվիզիայի 40-րդ և 119-րդ հետևակային բրիգադներին:
    • 805-րդ և 806-րդ հետևակային, 1/11 «Dönmek» (թուրք.՝ վերադարձ) գումարտակները գործողություններ են իրականացրել Նալչիկի և Մոզդոկի շրջաններում: «Ա» խմբավորման աշխատակազմի ղեկավար գեներալ-լեյտենանտ Գրեյֆենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական 804-րդ և 805-րդ գումարտակների գործողությունները՝ նշելով, որ դրանք «հաճախ լիովին ինքնուրույն են գործել և մեծ ներդրում են ունեցել մի շարք տարածքների խաղաղեցման գործում» [6]:
    • 807-րդ հետևակային գումարտակը ռազմական գործողությունների է մասնակցել Բրյանսկի շրջանում:
    • 818-րդ հետևակային գումարտակը ձևավորվել է Լեհաստանի տարածքում: 1-ին Արևելամուսուլմանական գումարտակի կազմում մասնակցել է Բելառուսի տարածքում ընթացեղ մարտական գործողություններին, իսկ 1944թ. օգոստոսին մասնակցել է Վարշավայի ապստամբության ճնշմանը:
    Ռուս պատմաբան Օլեգ Ռոմանկոն իր «Մուսուլմանական լեգեոնները Երկրորդ համաշխարհայիին պատերազմում» գրքում նշում է, որ Վարշավայի ապստամության ճնշման ժամանակ 1-ին Արևելամուսուլմանական գումարտակի գործողությունները, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատվել գերմանական հրամանատարության կողմից, որը զինվորներից և սպաներից շատերին պարգևատրել է տարբեր շքանշաններով՝ այդ թվում «Երկաթե խաչ»-ով: [4]
    • 817-րդ, 818-րդ, 819-րդ և 820-րդ հետևակային գումարտակները 1943թ.-ից սկսած գործողություններ են իրականացրել արևելյան ռազմաճակատում:
    • 1/3, 1/4, 1/97,1/101,2/73 ադրբեջանական գումարտակները կռվել են խորհրդա-գերմանական ճակատի հարավային և կենտրոնական հատվածներում:
    • 1/73 ադրբեջանական գումարտակը գործողություններ է իրականացրել Անապայում և Նովոռոսիյսկում և այլն [3]։
    Մինչև 1943թ. Ադրբեջանական լեգեոնը հիմնականում կռվել է Արևելյան ճակատում։ 1943-1944 թվականներին ադրբեջանական լեգեոնի մի մասը տեղափոխվել է Արևմտյան ճակատ՝ մասնակցելով հիմնականում պարտիզանական ուժերի ճնշմանը Դանիայում, Իտալիայում, Սլովակիայում և Ֆրանսիայում:
    Հատկանշական է, որ որոշ ադրբեջանցի լեգեոնականներ Վերմախտի կազմում կռվել են ընդհուպ մինչև պատերազմի ավարտը: Օրինակ, 1945թ.-ին Բեռլինի պաշտպանության համար խորհրդային ուժերի դեմ մղվող մարտերին մասնակցել է շուրջ 700 ադրբեջանցի: Գերմանիայի կապիտուլացիայից հետո Ադրբեջանական լեգեոնի զինվորները փորձում էին հանձնվել միայն ամերիկյան և բրիտանական ուժերին` հուսալով, որ իրենց չեն փոխանցի խորհրդային բանակին: Սակայն, շատ ադրբեջանցի լեգեոնականների հանձնել են Խորհրդային միությանը: Հայտնի է նաև, որ Սև ծովով ադրբեջանցի ռազմագերիների տեղափոխման ժամանակ, նրանցից ոմանք նետվել են ծովը` նախընտրելով չհայտնվել խորհրդային համակենտրոնացման ճամբարներում:
    ——————————————————–
    1. Абуталыбов Р. Свои среди чужих, чужие среди своих История №1 (25), 2007 http://irs-az.com/new/pdf/090622163223.pdf
    2. Alexander Dallin, German Rule in Russia, 1941-1945: A Study in Occupation Policies, 1981, p. 251
    3. Абрамян Э. А.Кавказцы в Абвере. — М.: Издатель Быстров, 2006. — 352 с. —(На стороне Третьего рейха), http://militera.lib.ru/research/abramyan_e01/index.html
    4. Дробязко С., «Под знаменами врага», 1941-1945, М., 2004., http://militera.lib.ru/research/0/pd...yazko_si01.pdf
    5. Романько О.В. Мусульманские легионы во Второй мировой войне. — М.: АСТ; Транзиткнига, 2004. глава 3 Система боевого применения мусульманских добровольческих формирований в германских вооруженных силах, http://militera.lib.ru/research/romanko_ov/index.html
    6. Романько О.В. Мусульманские легионы во Второй мировой войне. — М.: АСТ; Транзиткнига, 2004. глава 3 Система боевого применения мусульманских добровольческих формирований в германских вооруженных силах, http://militera.lib.ru/research/romanko_ov/index.html
    Աննա Չիչյան



  • #2
     

    Comment


    • #3
      Աբդուրահման Ֆաթալիբեյլի. Հիտլերի հավատարիմ ադրբեջանցի հրամանատարը






      Lragir.am,
      25.05.2020









      Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեծ թվով ադրբեջանցիներ սերտորեն համագործակցել են նացիստական Գերմանիայի հետ, իսկ ոմանք անգամ նախաձեռնել են Վերմախտի կազմում «Ադրբեջանական լեգիոնի» կազմավորմանը: «Ադրբեջանական լեգիոնի» հիմնադիրներից մեկն էլ եղել է Աբդուրահման Ֆաթալիբեյլին:


      Աբդուրահման Ֆաթալիբեյլին 1939-1940թթ. մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին, որից հետո զբաղեցրել է Լենինգրադի ռազմական շրջանի 6-րդ շտաբի ղեկավարի պաշտոնը: Հայրենական պատերազմի ժամանակ մայոր Ֆաթալիբեյլին գերեվարվել է նացիստական կողմից և անմիջապես սկսել է համագործակցել նրանց հետ։ Խորհրդային բանակի հրամանատարը, դավաճանելով հայրենիքը, սկսում է ծառայություն մատուցել Երրորդ Ռեյխին:

      Պահպանվել է Ա. Ֆաթալիբեյլիի նամակն (1941թ. հոկտեմբերի 19) ուղղված Ադոլֆ Հիտլերին, որում նա իր հավատարմությունն է հայտնում «հզոր գերմանացի ազգի հզոր առաջնորդին»` խնդրելով «թույլատրել ռազմագերիներից կազմակերպել թյուրքական լեգիոն»:

      Ա. Ֆաթալիբեյլիի նամակը Ադոլֆ Հիտլերին, 1941թ., հոկտեմբերի 19
      Գերմանիայում Ֆաթալիբեյլին հանդիպել է Մամեդ Էմին Ռասուլզադեին, ով գլխավորում էր Ադրբեջանի ազգային կոմիտեն։ Ռասուլզադեն ավելի ուշ գրել է այդ հանդիպման մասին. «Ծանոթացել եմ մի հետաքրքիր, խելամիտ զինվորի հետ։ Նա ոգևորվեց՝ ինձնից լսելով ազգային պայքարի հիմքերի գաղափարների մասին։ Ադրբեջանի ազգային կոմիտեն իր ոչ մի գործողություն չկարողացավ բացատրել գերմանացիներին։ Ադոլֆ Հիտլերը հայտարարում է, որ չի ցանկանում տեսնել և ոչ մի կոմիտե։ Արդյունքում, նա կարգադրեց ստեղծել «Կապի անձնակազմ», որը կօգնի ապահովելու լեգիոնականների կապը բանակների շտաբների հետ։ Ադրբեջանական անձնակազմի ղեկավար նշանակվեց Ա. Ֆաթալիբեյլին»։

      Ա. Ֆաթալիբեյլին Խորհրդային բանակի և Վերմախտի համազգեստով:
      Ֆաթալիբեյլին և Ռասուլզադեն անմիջական մասնակցություն են ունեցել Վերմախտի կազմում գործող Ադրբեջանական լեգիոնի կազմավորմանը: Եթե Ռասուլզադեն իրականացրել է հիմնականում շտաբային գործառույթներ, ապա Ֆաթալիբեյլին մասնակցել է ռազմական ակտիվ գործողությունների Կովկասում, Ուկրաինայում, Բելառուսում և Լեհաստանում։
      Ֆաթալիբեյլին գերմանացի սպա Գլոգերի հետ գլխավորել է առաջին ադրբեջանական 804 գումարտակը, որը 1942թ. սեպտեմբերից գործել է կովկասյան ճակատում և մասնակցել է 800 կմ-ոց ռազմական առաջխաղացմանը՝ Տագանրոգից Պսեբայսկայա: 1943թ․ փետրվարի սկզբին մայոր Գլոգերի և Ֆաթալիբեյի հրամանատարությամբ 804-րդ գումարտակն իր գործողություններով աչքի է ընկել հատկապես Ստարոկորսունսկայա գյուղի տարածքում տեղի ունեցած մարտերում: Այստեղ ադրբեջանցիները զգալի վնաս են հասցրել սովետական 153-րդ հետևակային դիվիզիայի 40-րդ և 119-րդ հետևակային բրիգադներին: Ավելի ուշ Կուբանում իրականացրած մարտական գործողությունների համար ադրբեջանական 804-րդ գումարտակը ստացել է «Ասլան» անվանումը: Իսկ գերմանացի գեներալ-լեյտենանտ Գրայֆենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական 804-րդ և 805-րդ գումարտակների գործողությունները՝ նշելով, որ դրանք «հաճախ լիովին ինքնուրույն են գործել և մեծ ներդրում են ունեցել մի շարք տարածքների խաղաղեցման գործում» ։

      Ա.Ֆաթալիբեյլիի ղեկավարած 804-րդ («Ասլան») գումարտակի զինվորները Ղրիմում:
      Վերմախտի ադրբեջանական ջոկատների կազմավորումից հետո՝ Ֆաթալիբեյլին փորձել է միավորել բոլոր ադրբեջանցիներին մեկ միասնական ազգային ծրագրի ներքո: 1943թ. նա Գերմանիայում ստեղծել է ադրբեջանական նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը, որին ակտիվորեն անդամակցել են գերմանական բանակի ադրբեջանցի զինվորները։ 1943թ. նոյեմբերին Բեռլինում Ազգային միաբանության մեջլիսի միջնորդությամբ հրավիրվել է Ադրբեջանական համագումար, որի ժամանակ ադրբեջանցի էմիգրանտների կողմից գերմանական կառավարությանը ներկայացվել են մի քանի պահանջներ, օրինակ՝ Ադրբեջանի անկախության ճանաչում, մեկ միասնական ազգային-ազատագրական բանակի մեջ ադրբեջանական բոլոր ուժերի միավորում, ադրբեջանցի զինվորների իրավունքների հավասարեցում գերմանացիների հետ և այլն: 1944թ․ հուլիսին Ֆաթալիբեյլին հանդես է եկել հայերի և Կովկասի ոչ թուրք ժողովուրդների լիակատար ոչնչացման մասին հայտարարությամբ՝ պաշտոնապես արգելելով ադրբեջանցիներին ամուսնանալ ոչ թուրքական ցեղերի կանանց հետ՝ «թյուրքական ռասայի մաքրությունը» պահպանելու նպատակով։ Այս հայտարարությունները ողջունվել են նաև գերմանացիների կողմից։

      Ա.Ֆաթալիբեյլին ելույթ է ունենում Ադրբեջանական համագումարի ժամանակ, 1943թ. նոյեմբեր
      Ֆաթալիբեյլին ֆաշիստական ուժերի կազմում կռվող ադրբեջանական միավորումների ղեկավարել է ընդհուպ մինչև նացիստական Գերմանիայի պարտությունը և պատերազմի վերջին ամիսներին հիմնականում զբաղվել է Վերմախտի ադրբեջանական լեգիոնականներին արևելյան ռազմաճակատից հարավ կամ արևմուտք տեղափոխելով:
      Պատերազմի ավարտին Ֆաթալիբեյլին թեև խոստովանել է, որ ադրբեջանցիները Հիտլերի համար եղել են «թնդանոթի միս», սակայն երբեք չի զղջացել Երրորդ Ռեյխին ծառայելու համար։
      Պատերազմից հետո Ֆաթալիբեյլին մեկնել է Իտալիա, ապա Եգիպտոս, Թուրքիա և ի վերջո բնակություն է հաստատել Գերմանիայում: 1953-1954թթ. Ֆաթալիբեյլին ղեկավարել է Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը` ակտիվորեն քննադատելով Խորհրդային միության վարած քաղաքականությունը:
      1954թ. նոյեմբերին Մյունխենի իր բնակարանում հայտնաբերվել է Ֆաթալիբեյլիի դին, ում, ինչպես հետագայում պարզ է դարձել, սպանել է խորհրդային հատուկ ծառայությունների ադրբեջանցի գործակալ Միխաիլ Իսմայիլովը:
      Ֆաթալիբեյլիի հերոսացումը
      Չնայած նրան, որ Ֆաթալիբեյլին, հայտնվելով նացիստական Գերմանիայում, Ռասուլզադեի աջակցությամբ սերտորեն համագործակցել է նացիստների հետ, ակտիվորեն մասնակցելով նաև Խորհրդային միության դեպ մաղված մարտերում, Ադրբեջանում շարունակում են հիշել և երիտասարդ սերնդին պատմել նրա «հերոսական կյանքի» մասին։ Ադրբեջանում այժմ էլ լույս են տեսնում նրա կյանքի ու գործունեության մասին (դրական լույսի ներքո) պատմող տարբեր գրքեր ու հոդվածներ, իսկ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի գիտական հիմնադրամի ֆինանսավորմամբ նկարահանվել է «Դուդենգիից Մյունխեն» փաստագրական ֆիլմը, որը պատմում է Ֆաթալիբեյլիի «սխրանքների» մասին։ Փաստացի, այսօր Ադրբեջանում պետական մակարդակով քայլեր են ձեռնարկվում նացիստների համակիր և աջակից Ֆաթալիբեյլիի հերոցասման համար` նրան դարձնելով օրինակելի կերպար ապագա սերունդների համար:
      Աննա Չիչյան


      Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեծ թվով ադրբեջանցիներ սերտորեն համագործակցել են նացիստական Գերմանիայի հետ, իսկ ոմանք անգամ նախաձեռնել են Վերմախտի կազմում «Ադրբեջանական լեգիոնի» կազմավորմանը: «Ադրբեջանական լեգիոնի» հիմնադիրներից մեկն էլ եղել է Աբդուրահման Ֆաթալիբեյլին:  Աբդուրահման Ֆաթալիբեյլին 1939-1940թթ. մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին, որից հետո զբաղեցրել է Լենինգրադի ռազմական շրջանի 6-րդ շտաբի ղեկավարի պաշտոնը: Հայրենական պատերազմի ժամանակ մայոր Ֆաթալիբեյլին գերեվարվել է …

      Comment

      Working...
      X