Անսպասելի հանգամանքներ Մոսկվայի ու Բաքվի համար
Lragir.am,
23.11.2020
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին քվեարկելու է Ղարաբաղի ճանաչման բանաձեւը։ Ընդունելու դեպքում այն նույն ձեւով գնալու է խորհրդարան, այստեղ ընդունվելու պարագային էլ՝ նախագահ Մակրոնի ստորագրմանը։ Ղարաբաղի ճանաչման բանաձեւ է ներկայացվել նաեւ Մինկսի խմբի մյուս համանախագահ ԱՄՆ Կոնգրեսում։
ՌԴ նախագահ Պուտինը Ղարաբաղի կարգավիճակի եւ պատկանելության վերաբերյալ իր հարցազրույցում նույնպես ստիպված էր խոսել անկախության ճանաչման խնդրի մասին։ Մի դեպքում դա զգուշացում էր Բաքվին, որ իր խաղաղապահների դեմ գործողությունների պարագայում կկիրառվի Օսիայի ու Աբխազիայի նախադեպը, երբ Մոսկվան ճանաչեց այդ երկու հանրապետությունները։ Մյուսը վերաբերում էր Ղարաբաղյան պատերազմին եւ եռակողմ համաձայնագրին․ ՌԴ նախագահը հայտարարեց, որ եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը, իրավիճակը կարող էր այլ լինել։
Եռակողմ հայտարարությունը մի կողմից իրականացման ընթացքի մեջ է, մյուս կողմից ավելի ու ավելի շատ խնդիրներ է առաջացնում։ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դժգոհություններից ու զգուշացումներից հետո Մոսկվան ի վերջո ընդունեց, որ երկարաժամկետ կարգավորումը պետք է լինի Մինսկի խմբի ձեւաչափում, որը ենթադրում է երեք հայտնի սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման խնդիրը։
Այստեղ բավական լուրջ խնդիրներ են առաջացել Մոսկվայի ու Բաքվի համար։ Բանն այն է, որ ԵԱՀԿ-ն ճանաչել է Ադրբեջանը, ինչպես նաեւ Հայաստանը պայմանով, որ ԵԱՀԿ-ն պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչին կողմերը համաձայնություն են տվել։ Այսինքն, Ադրբեջանը պատերազմ սկսելով, արդեն իսկ խախտել է այդ պայմանը, նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին, եթե հարցն ի վերջո չի մտնում Մինսկի խումբ։ Իսկ եռակողմ համաձայնությունն այդ առումով խախտում է երկու երկրների ինքնիշխանությունը։
Իրավունքի ուժն անկասելի է, այդ թվում՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որը փաստի առաջ է դրել Մոսկվային ու Բաքվին, Երեւանում իրավունքի ուժի բացարձակ չգիտակցելու ֆոնին։ Դրա վկայությունն է ռուս-թուրքական համագործակցության արդյունք՝ տարածքներ ոչնչի դիմաց Լավրովյան ծրագրի իրականացումը Փաշինյանի միջոցով։ Հայաստանում շարունակվում է անադեկվատության շքերթը Փաշինյան-Սարգսյան-Հարությունյան եռյակի՝ Մոսկվային երախտագիտության եւ քաղաքական դասի ողբերգական անպտղության ֆոնին։