Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

New Vatican Genocide Documents

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • New Vatican Genocide Documents

    ....disgusting....

    «Թուրքերը մասնատում էին հայ մանուկներին, կուրացնում ու սպանում հայ քահանաներին». Վատիկան
    21:00 • 10.07.11




    Վատիկանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը կհրապարակվեն մեկ գրքում: Այս մասին թուրքական «Վաթան» օրաթերթի հետ զրույցում ասել է Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանոն:

    Պագանոն տեղեկացրել է, որ փաստաթղթերը, մասնավորապես, վերաբերում են 1894-1897թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ջարդերին: Վատիկանի արխիվների պատասխանատուն նշել է, որ այդ ժամանակահատվածում Հռոմի Պապ Լեո 13-րդը հորդորել է սուլթան Աբդուլ Համիդին գթասրտություն ցուցաբերել և դադարեցնել հայերի դեմ իրականացվող սպանդը:

    Սերջիո Պագանոն հայկական ջարդերի հետ կապված երկու ականատեսի վկայություններ է տրամադրել «Վաթանին», որոնք թերթը հրապարակել է:

    Էրզրումցի ականատեսի վկայությունը.

    «Ես տեսել եմ, թե ինչպես էին կոտորում մանուկներին: Տեսա, թե ինչպես էր իմ զարմիկ Դոնոն տնից փախչում իր երկու տարեկան երեխայի հետ: Այդ պահին կրակոցով նրան գետնին տապալեցին: Եկան երկու զինվորներ և երեխայի աչքի առջև սպանեցին Դոնոյին... Ես տեսա, թե ինչպես սպանեցին մեր քաղաքի գլխավոր քահանային: Նախ հանեցին նրա աչքերը, պոկեցին մորուքը: Իսկ սպանելուց առաջ զինվորները ստիպում էին նրան պարել»:


    Մուստաֆա Սուլեյման անունով թուրք զինվորի վկայությունը.

    «Մտնում էինք հայկական գյուղերն ու սպանում բոլորին անխտիր: Մեզ հետ եկած քրդերը թալանում էին հայերի տները: Մի քանի տարեցներ և հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում: Սակայն, ըստ հրամանի, նրանց էլ սպանեցինք: Գերեվարեցինք և սպանեցինք նաև եկեղեցում թաքնված մարդկանց: Գելիգուզան գյուղում սպանվեց և այրվեց 800 հայ: Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը պոկեցին, քիթն ու ականջները կտրեցին, որից հետո սվինների վրա բարձրացրին: Ես ոչ մի երեխա չեմ սպանել: Նույնիսկ երկու երեխայի երեք օր շարունակ իմ վրանում եմ թաքցրել: Սակայն մի օր իմ վրանում գտա այդ երեխաների մասնատված մարմինները»:

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վատիկանը պատրաստվում է առաջիկայում հրապարակել իր գաղտնի արխիվները, որոնցում առկա են փաստաթղթեր Հայոց ցեղասպանության մասին:

    Tert.am
    Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ
    ---
    "Western Assimilation is the greatest threat to the Armenian nation since the Armenian Genocide."
Working...