Ինչ է եղել Վրաստանում
Թերեւս ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցը ոչ միայն չնպաստեց հայ-վրացական այսպես ասած եկեղեցական խնդրի հանգուցալուծմանը, այլ կարծես թե էլ ավելի լարեց իրավիճակը: Կամ առնվազն հրապարակայնացրեց այն բավական լուրջ անհամաձայնությունը, որ ունեն կողմերը:
Բավական հետաքրքիր իրավիճակ էր ստացվել. նախ վրացական մամուլը տեղեկություն հրապարակեց, որ երկու կողմերը ստորագրել են համատեղ կոմյունիկե, որտեղ նշվում է, որ Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում է կարգավիճակ ստանալու, իսկ վրացական եկեղեցին էլ Հայաստանում:
Հետո, այդ տեղեկատվության տարածումից երկու օր անց, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook սոցցանցում հերքեց այդպիսի կոմյունիկեի ստորագրման փաստը: Դրանից հետո էլ եղավ նաեւ վրացական եկեղեցու հերքումը: Իսկ ինչու կողմերն այդպիսի ուշացումով հերքեցին վրացական մամուլի ապատեղեկատվությունը:
Ըստ երեւույթին խոսքը, նախնական առումով, եղել է ոչ այնքան ապատեղեկատվության, որքան այսպես ասած իրադարձություններից առաջ ընկնելու մասին: Վրացական մամուլը հավանաբար համոզված լինելով, որ կոմյունիկեն ստորագրվելու է, փորձել է ժամանակից շուտ, դեռ դրա քննարկման ընթացքում, հրապարակել այդ մասին տեղեկություն: Չի բացառվում, որ մամուլին այդ հարցում համոզել է վրաց եկեղեցին, ասելով, որ հայերը խոստացել են ստորագրել կոմյունիկեն:
Իսկ մամուլի հրապարակումը երկու օր ուշացումով հերքվեց, երեւի թե այն պատճառով, որ այդ օրերին հայ եւ վրաց եկեղեցապետերը շարունակում էին քննարկումը կամ բանավեճը կոմյունիկեի տեքստի շուրջ, եւ երբ արդեն անհամաձայնությունը եղել է վերջնական ու քննարկումն ավարտվել է, հաջորդել է նաեւ հերքումը:
Թեեւ, պետք չէ բացառել, որ գործ ունենք պարզապես անուշադրության, օպերատիվության բացակայության հետ, երբ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը պարզապես աչքաթող է արել վրացական մամուլի հրապարակումը, իսկ հետո Հայաստանում դրա վերաբերյալ բավական սուր արձագանքներից հետո միայն փորձել է ինչ որ պարզաբանումներ տալ: Ընդ որում, զարմանալի է, որ այդ պարզաբանումն էլ եղել է միայն Facebook-ում: Լավ է, որ Facebook-ում, բայց ինչու միայն այնտեղ:
Սակայն, հավանական է նաեւ մեկ այլ տարբերակ: Չի բացառվում, որ հայ Առաքելական Եկեղեցին համաձայնել է Վրաստանի եկեղեցու հետ համատեղ կոմյունիկեի ստորագրմանը, ի վերջո մտածելով, որ Կաթողիկոսի այցն այդպիսով գոնե ինչ որ արդյունք է ունենում եւ չի ավարտվում հակադրության էլ ավելի սրմամբ կամ հրապարակայնացմամբ: Ի վերջո, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէ, երբ այդքան հազվադեպ այցն ավարտվում է առանց համատեղ ինչ որ փաստաթղթի հրապարակման:
Բացի այդ, գուցե Կաթողիկոսը մտածել է, որ կոմյունիկեն իրավաբանական ուժ չունի, այն ընդամենը մտադրությունների մասին հուշագիր է, այն էլ եկեղեցիների, ոչ թե պետությունների միջեւ, ու կարելի է ընդունել ներկայացված տարբերակը, այցի “դեմքը” փրկելու համար: Չի բացառվում նաեւ, որ հայ հոգեւորական իշխանությունը մտածել է, որ Հայաստանի հյուսիսի քաղկեդոնական եկեղեցիներն առանց այն էլ իրեն պետք չեն, մատնված են անուշադրության, եւ եթե անցնեն վրացական եկեղեցուն, ապա մեծ հաշվով սարսափելի բան տեղի չի ունենա: Այսինքն, չի բացառվում, որ Հայ Առաքելական Եկեղեցին այդ պահին դատել է ընդամենն իր այսպես ասած գերատեսչական շահից ելնելով:
Բայց, երեւի թե այդ բովանդակությանը տեղեկանալուց հետո, միջամտել է պաշտոնական Երեւանն ու Հայ Առաքելակա Եկեղեցուն արգելել հանդես գալ անգամ իրավաբանական պարտադիր ուժ չունեցող հուշագրի ստորագրումով: Դրա հետեւանքով էլ գուցե Կոմյունիկեն տապալվել է:
Կարող է լինել գուցե իրադարձության զարգացման այլ տարբերակ էլ: Փաստը տվյալ դեպքում այն է, որ Կաթողիկոսի այցը Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցի առումով չլուծեց ոչինչ, ու նաեւ խիստ կասկածելի է, որ լուծել է հայկական եկեղեցիների պահպանության հարցը, թեկուզ եւ Վրաստանի իշխանությունը տվել է այդպիսի հավաստիացումներ: Ի վերջո, Վրաստանի իշխանությունը երբեք էլ հակառակը չի ասել, եւ առաջին անգամն էլ չէ, որ խոստանում է պահպանել, նորոգել այդ հուշարձանները:
Այստեղ թերեւս խնդրի առանցքը այն է, թե արդյոք երբ է այդ հարցերի շուրջ արդյունավետորեն ինքնակազմակերպվելու Վրաստանի հայ համայնքը: Վրաստանի բնակչության թվով այն բավական պատկառելի տոկոս է կազմում եւ, ըստ տարբեր հաշվարկների, այդ տոկոսը մոտ է տասին: Վրաստանում 300-500 հազար հայ է ապրում: Քանի դեռ այդ հայերը չեն գտել ինքնակազմակերպման արդյունավետ առանցք եւ որպես Վրաստանի քաղաքացիներ չեն հաստատել արդյունավետ հարաբերություն եւ քննարկումներ Վրաստանի իշխանության հետ, հազիվ թե հնարավոր լինի ակնկալել Վրաստանում հայկական եկեղեցիների, հայկական հուշարձանների պահպանության կամ Ջավախքի խնդիրների արդյունավետ լուծումներ:
Հայաստանն աշխարհագրորեն Վրաստանից իր կախվածության պատճառով հասկանալի զգուշավորություն է ցուցաբերում այդ խնդիրների վերաբերյալ Վրաստանին պահանջներ ներկայացնելիս: Եվ այստեղ իրավիճակն իսկապես նուրբ է: Սակայն Հայաստանը պետք է այդ հարցում առավել համարձակ լինի, այլապես Վրաստանն այդ կախվածությունն ավելի կշահագործի: Բայց, փաստ է, որ այդուհանդերձ Հայաստանի ձեռքը զգալի կապված է:
Իսկ ահա վիրահայ համայնքի պարագան այլ է: Նրանք Վրաստանի քաղաքացիներ են եւ կարող են հետամուտ լինել իրենց իրավունքներին եւ իրենց պահանջները ներկայացնել Վրաստանի իշխանությանը: Իսկ Հայաստանը չպետք է փորձի ինչ որ պայմանավորվածությունների միջնորդ լինել նրանց միջեւ, կամ Վրաստանի իշխանությանը տա վիրահայերին վերահսկելու կամ զսպելու երաշխիքներ ու խոստումներ:
Սակայն վիրահայ համայնքի ինքնակազմակերպման կարողությունը թերեւս մնում է առանցքային խնդիրը: Եթե այդ հարցում համայնքը հանդես չբերի էական առաջընթաց, ապա հազիվ թե հայ-վրացական տիրույթում եղած այդ խնդիրների լուծումը առաջընթաց արձանագրի: Ավելին, համայնքն ինքը պետք է շահագրգռված լինի այդ լուծման գործընթացում իր եւ Վրաստանի իշխանության միջեւ հնարավորինս քիչ միջնորդների առկայությամբ, կամ ընդհանրապես բացակայությամբ, քանի որ այդ միջնորդությունները վրացական իշխանությանը տալիս է “երրորդ ուժերի” միջամտության մասին շահարկումների առիթ, շեղվելով բուն խնդիրների առարկայական քննարկումից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Comment