( Բաց Նամակ )
01 Մարտի 2013թ., Լոս Անջելոս, ԱՄՆ
Հայաստանի Հանրապետության Հարգելի Նախագահ Սերժ Սարգսյան,
Մենք (ես ու իմ որդին) շնորհավորում ենք Ձեր համոզիչ հաղթանակը Փետրվարի 18-ի ընտրություններին, որին մենք իհարկե չէինք էլ կասկածում։ Ցանկանում ենք Ձեզ քաջ առողջություն և կորով հաջողությամբ իրագործելու անկատար մնացած բոլոր ազգային ծրագրերը ապահով Հայաստանի ստեղծման համար։
Իմ որդին՝ Հայկը ասում է որ «դեպի ապահով Հայաստան» կարգախոսը շատ քիչ է և ըստ Հայկի մեր կարգախոսը պետք է կինի «Դեպի Հաղթող Հայաստան», որի ստեղծման համար արժե ապրել և պայքարել։
Ահա այդպիսի «Հաղթող Հայաստան» ունենալու տեսլականի համար եմ ես աննկատ աշխատել մոտ 45 տարի, որպես ազգային մահապարտ մտավորական և ահա այժմ էլ այդ պայքարին է միացել իմ որդին։
Հաղթող Հայաստան մենք կարող ենք ունենալ հետևյալ կերպ՝ պատերազմի ժամանակ ռազմական հաջողություններով, իսկ խաղաղ ժամանակ մենք կարող ենք այն ունենալ գիտական հաջողություններով։
Խոսքը մեր ստեղծած «Հայկական Տեսություն» գիտական աշխատության մասին է, որը կարող է ոգևորել Հայ երիտասարդների մի ողջ սերունդ և մղել նրանց դեպի գիտական աներևակայելի սխրանքների։
Հարգելի Նախագահ գործի լրջությունը թելադրում է ինձ, որ խլեմ Ձեր թանկ ժամանակի մի մասը և սևեռեմ Ձեր ուշադրությունը առանձնահատուկ կարևորություն ունեցող հետևյալ հանգամանքի վրա։
Տեսական ֆիզիկան ամբողջ Աշխարհում և ի մասնավորի Հայաստանում գտնվում է շատ խորը սառցակալված վիճակում և երբ ձնահալքը կսկսվի ու սառույցը տեղից կշարժվի շատ դժվար է ասել։ Տեսական ֆիզիկան թևակոխել է հավատաքննության և խավարի մի նոր դարաշրջան։
Եթե մեր «Հայկական Բանակ» երգի մեջ ասվում է որ. «Մերն է լինելու այս նոր հազարամյակը», ապա այն օդից չի գալու մեզ, այլ բացի ռազմական հաջողություններից, այն կատարվելու է նաև գիտատեքնիկական հեղաշրջմամբ՝ նոր տեսական գաղափարների մարմնացումով։ Ֆիզիկայի մեջ դա հանդիսանալու է մեր ստեղծած «Հայկական Տեսություն»-ը և վերջ։
Հարգելի Նախագահ, «Միաչափ Գոյերի Հարաբերական Շարժման Տեսություն - Ազատ Շարժում» հոդվածը հանդիսանում է մեր հիմնարար «Հայկական Տեսություն» աշխատության միայն մեկ ենթաբաժինը։ Այս ենթաբաժինը առանձնացնելով հիմնական աշխատությունից և վերախմբագրելով որպես առանձին ինքնուրույն հոդված, մենք նվիրեցինք այն մեր Շուշիի ազատագրման 20 ամյակին (բայց ո՞վ իմացավ)։
Մեր հոդվածը կցված է այս նամակին կամ Դուք կարող եք այն վերցնել նաև այստեղից.
Առաջին հայացքից նեղ մասնագիտական և անմեղ վերնագրով մեր հոդվածը, իրականում իր մեջ պարունակում է լայնածավալ գիտատեքնիկական անակնկալների սերմեր և հաղթության ականներ։
Մենք հավատում ենք որ անգամ մեկ հոդվածը կարող է կայծի դեր կատարել և բոցավառել Հայոց գիտության ջահը, ինչպես նաև հալեցնել սառցակալած տեսական ֆիզիկան ամբողջ Աշխարհում։ Մեր այս հոդվածը և մեր կողմից պատրաստվող մյուս հոդվածները կարող են կատարել հենց այդ կայծի դերը։
Մենք հավատում ենք գալիք Հայկական Արշալույսին և իսկապես հավատում ենք որ երրորդ հազարամյակը լինելու է Հայկական, ինչպես նաև մենք հավատում ենք որ երկինքը նորից է լինելու Հայկական։
Մենք հավատում ենք նաև որ գիտության վերածնունդը բողբոջելու է Հայաստան – Արցախ Աշխարհում և Հայաստանը նորից դառնալու է ճշգրիտ գիտությունների զարգացման կենտրոն ու Աշխարհի տեսաբան ֆիզիկոսների համար ուխտատեղի։
Մենք հավատում ենք որ Հայաստանը դառնալու է համաշխարհային քաղաքակրթության վերածննդի և մարդկության փրկության տապան։
Մենք հավատում ենք որ Հայաստանը նորից կդառնա Արևմուտքն ու Արևելքը և Հյուսիսն ու Հարավը իրար կապող Շերամի ճանապարհը, տնտեսական և քաղաքական առումներով։
Եւ վերջապես մենք հավատում ենք որ Հայաստանը կդառնա միջաստղային քաղաքակրթությունների փոխհարաբերության կենտրոնը Երկիր մոլորակի վրա։
Մենք հավատում ենք...
Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանի Պետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել «Հայկական Տեսություն» հիմնարար աշխատությունը ամբողջությամբ և տարբեր լեզուներով, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Սրբազան Հայրենիք Հայաստանի։ Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանը Հայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին։
Հարգելի Նախագահ, մեկ անգամ ևս թույլ տվեք շնորհավորել Ձեր հաղթանակը և հավաստիացնել Ձեզ, որ ի հեճուկս մեր ազգի ներքին և արտաքին թշնամիների, մենք (ես ու իմ որդին) միշտ Ձեր կողքին ենք լինելու և նպաստելու ենք Ձեր բոլոր ջանքերին հաղթող Հայաստան կերտելու համար։
Շնորհավորում ենք Ձեզ և բոլորին Հայոց Արշալուսի նոր տարին,
Շնորհավորում ենք Ձեզ և բոլորին Հայկական բանակի կազմավորման 21 ամյակի կապակցությամբ
Շնորհավորում ենք Ձեզ և բոլորին Արցախյան գոյամարտի 25 ամյակի կապակցությամբ։
Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը
Ռոբերտ Նազարյան
[email protected]
Հայկ Նազարյան
[email protected]
Leave a comment: