Announcement

Collapse
No announcement yet.

Ոգու փորձություն - 428-629

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Ոգու փորձություն - 428-629

    Բարև Ձեզ!

    Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Ընթերցողներիս շարունակվող դրական վերաբերմունքը թույլ է տալիս ինձ պահպանել մատենաշարի հրատարակման բարձր տեմպը, որի համար ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը: Այս անգամ էլ լույս է տեսել տարեգրքի միանգամից 4 հատոր.
    1. Գիրք Տասնչորսերորդ (428-502)
    2. Գիրք Տասնհինգերորդ (502-572)
    3. Գիրք Տասնվեցերորդ (572-590)
    4. Գիրք Տասնյոթերորդ (590-629)

    Լույս տեսած հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Մեծ Հայքի թագավորության անկման ժամանակից մինչև արաբական առաջխաղացումը ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես.
    1. Տասնչորսերորդ գրքում տրված է Ոգու փորձության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.

     Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451),
     Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը (459-460),
     Իբերա-Բյուզանդական պատերազմը (464),
     Վահանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի III ապստամբություն) (481-485),
     Սատրապական Հայաստանի I ապստամբությունը (484-488),
     Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը (491-499),
     Սատրապական Հայաստանի II ապստամբությունը (493-496),
     ինչպես նաև հոների և կատիշների ասպատակությունների տարեգրությունը:

    Գրքում արտացոլված է նաև Պարսից թագավորության բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը հեփթաղների և մազքութների դեմ մղվող մարտերին, ինչպես նաև Պարսից թագավորությունում մղվող գահակալական պայքարին:
    Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են նորովի` հաշվի առնելով ժամանակակից ռազմական պատմության գիտության վերջին ձեռքբերումները և օգտագործելով մոդելավորման ու տրամաբանական մտահանգման մեթոդները: Մասնավորապես իրականացված վերլուծության արդյունքում վերականգնվել է Ավարայի ճակատամարտի իրական պատկերը, Վարդանի և Վասակի կողմնակիցների կազմը, վերլուծված ու հիմնավորված են այս ճակատամարտում մարտնչող բանակների թվաքանակները, կողմերի կորուստները, ճակատամարտի արդյունքը, անդրադարձ է կատարվել մի քանի մոռացված ապստամբությունների, մի քանի տասնյակ ճակատամարտերի և այլն:
    2. Տասնհինգերորդ գրքում տրված է Հավակնոտ հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:

     Պարսկա-Բյուզանդական II պատերազմը (502-505),
     Պարսկա-Բյուզանդական III պատերազմը (527-532),
     Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը (538-560),
     Սատրապական Հայաստանի III ապստամբությունը (539-542):

    Գրքում հատկապես մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Պարսկա-Բյուզանդական պատերազմներին, բյուզանդական բանակի կազմում Աֆրիկայում, Իտալիայում, Իսպանիայում, Թրակիայում, Կովկասում, պարսկական բանակի կազմում Միջին Ասիայում մղվող մարտերին, ինչպես նաև Բյուզանդիայում մղվող գահակալական պայքարին: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան սաբիրների արշավանքների, ինչպես նաև մեսխերի և ճաների ապստամբությունների ու ասպատակությունների տարեգրությունը:
    Հիմք ունենալով կուտակված հսկայծավալ փաստական նյութը` սույն աշխատությունում, առաջին անգամ հայ իրականության մեջ, տրվել է ոչ միայն մատնանշված իրադարձությունների համակարգված, մանրամասն և ժամանակագրականորեն հստակ շարադրանքը, այլև առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Առաջին անգամ համակարգված և հստակ կերպով ներկայացվել են նաև Վրաստանի վրա Բագրատունիների քաղաքական ազդեցության տարածման փուլերը և ձևերը:
    3. Տասնվեցերորդ գրքում տրված է թուլացող հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված են.
     Փոքր Վարդանի ապստամբությունը (Մարզպանական Հայաստանի V ապստամբություն) (572-590),
     Պարսկա-Բյուզանդական V պատերազմը (572-590),
     ինչպես նաև դեպի Հայաստան ու հարակից երկրներ ավարների, թյուրքուտների և խազարների արշավանքների տարեգրությունը:

    Գրքում մեծ տեղ է հատկացված նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին` վերջիններիս մասնակցությանը Պարսկա-Բյուզանդական պատերազմին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղված մարտերին: Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես խոսքը վերաբերվում է Հովհան Մամիկոնյանի և Սեբեոսի հայտնած տվյալներին, որոնց հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ վերականգնվել է Փոքր Վարդանի ապստամբության իրական պատկերը: Միաժամանակ սույն աշխատությունում առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը, ինչպես նաև Վրաստանում Բագրատունիների ծավալած ակտիվ գործունեության իրական պատկերը:
    4. Տասնյոթերորդ գրքում արտացոլված է Ուժասպառ հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.
     Մարզպանական Հայաստանի VI ապստամբությունը (592),
     Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը (593),
     Սատրապական Հայաստանի V ապստամբությունը (595),
     Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը (602),
     Պարսկա-Բյուզանդական VI պատերազմը (602-628),
     Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը (620-628):

    Աշխատությունում կրկին մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Պարսկա-Բյուզանդական VI պատերազմին, բյուզանդական բանակի կազմում Աֆրիկայում, Թրակիայում, Կոստանդնուպոլսի պաշտպանության համար, ինչպես նաև պարսկական բանակի կազմում Միջին Ասիայում մղվող մարտերին: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ համակարգված ձևով շարադրված ու վերլուծված է նաև դեպի Հայաստան թյուրքուտների և խազարների արշավանքների ու ասպատակությունների տարեգրությունը:
    Իրականացված վերլուծության արդյունքում վերականգնվել է այս իրադարձությունների ամբողջական պատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Խոսքը կրկին մեծապես վերաբերվում է Հովհան Մամիկոնյանի հայտնած տվյալներին, որոնց հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ վերականգնվել է Մարզպանական Հայաստանի VII ապստամբության իրական պատկերը: Աշխատության մեջ անդրադարձ է կատարվել նաև Վրաստանում Բագրատունիների իրականացրած գործունեությանը, վերլուծված է քաղաքական անկախության վերականգմանն ուղղված հայ նախարարների պայքարի ընթացքը և այլն: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը:

    ... Հարգելի ընթերցողներ. գրքերը կան.

     Հանրապետության Հրապարակի փոքր գրախանութում
     Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,
     Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,
     Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում:

    Բացի այդ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք [email protected] մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:
    Եղբայրներ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է [email protected] մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... …Արդեն գրեթե մեկ տարի է, որ ես շարունակում եմ սույն մատենաշարի հրատարակությունը: Այս ժամանակահատվածում ես զգացի, որ պետքական գործ եմ կատարում, քանի որ մատենաշարս հայաստանցի և հատկապես սփյուռքահայ ընթերցողների կողմից արժանացավ խիստ դրական գնահատականի: Հատկապես ուրախացնում է սփյուռքում գտնվող մեր եղբայրների արձագանքը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի իմաստավորման խիստ կարևոր գործը գիտակցվում է նաև Հայաստանից դուրս: Բացի այդ ուրախացնում է նաև այն, որ սփյուռքահայ մեր եղբայրները, չնայած գլոբալիզացված հասարակությունների դաժան ճնշմանը, չեն կորցնում իրենց ազգային դիմագիծը: Հույս եմ հայտնում, որ այս աշխատանքը, ծանոթացնելով հայերին իրենց նախնիների արած գործերին, կհանդիսանա ևս մի հաղթաթուղթ գլոբալիզացված գաղափարախոսության ցինիկ արժեքների դեմ պայքարում:
    Եղբայրներ, Ձեր օժանդակությունը ինձ համար անսահմանորեն մեծ նշանակություն ունի, քանզի երբ զգում ես, որ արածդ աշխատանքը դրական արձագանք է ստանում, գնահատվում է, իսկ հաճախ նաև հիմք է հանդիսանում նորանոր աշխատանքների ու գաղափարների լույս աշխարհ գալու համար, թափածդ ջանքերի համար քեզ զգում ես լիովին վարձատրված:

    Հարգանքով Մհեր Հակոբյան

  • #2
    Re: Ոգու փորձություն - 428-629

    Պարոն Հակոբյան,

    Շնորհակալ եմ քո շարունակած գիտնական շխատանքի համար: Մատենաշարի նոռ հատորներից մի քանի օրինակներ ևս գնելու եմ իմ հաջորդ այցելությանս Հայրենիք:
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ


    Please visit me at my Heralding the Rise of Russia blog: http://theriseofrussia.blogspot.com/

    Comment


    • #3
      Re: Ոգու փորձություն - 428-629

      Originally posted by Armenian View Post
      Պարոն Հակոբյան,

      Շնորհակալ եմ քո շարունակած գիտնական շխատանքի համար: Մատենաշարի նոռ հատորներից մի քանի օրինակներ ևս գնելու եմ իմ հաջորդ այցելությանս Հայրենիք:
      Շնորհակալություն եղբայր Հենց քո նման մարդկանց շնորհիվ է գիրքը շարունակում հաջողությամբ լույս տեսնել... Ես ուրախ եմ, որ գիրքը քեզ դուր է եկել

      Comment


      • #4
        Re: Ոգու փորձություն - 428-629

        Originally posted by Armenian View Post
        Պարոն Հակոբյան,

        Շնորհակալ եմ քո շարունակած գիտնական շխատանքի համար: Մատենաշարի նոռ հատորներից մի քանի օրինակներ ևս գնելու եմ իմ հաջորդ այցելությանս Հայրենիք:
        Շնորհակալություն եղբայր Հենց քո նման մարդկանց շնորհիվ է գիրքը շարունակում հաջողությամբ լույս տեսնել... Ես ուրախ եմ, որ գիրքը քեզ դուր է եկել

        Comment


        • #5
          Re: Ոգու փորձություն - 428-629

          Գիրքը արդեն կա նաև Հրապարակի Մեծ Գրախանութում

          Comment


          • #6
            Re: Ոգու փորձություն - 428-629

            Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 14>>-ից

            Մոռացված ապստամբությունների դարաշրջան: Բոլորդ գիտեք 481-485-ի մասին, չէ...? իսկ գիտեիք, որ 491-499-ին բռնկվել ու ընթացել է իր մեծությամբ նախորդին ամենևին էլ չզիջող մի ապստամբություն ևս...

            491 – Դարպակ քաղաքի ճ-մ (Կախեթի, Մծխեթից արևելք, Իորա գետի ափին)

            Պարսկական տիրապետության դեմ բռնկված Վախթանգ I Գորգասալի ապստամբությունը ճնշելու համար պարսկական մի խոշոր բանակ (74.000, մոտ 15 փիղ)՝ Կավատ I-ի գլխավորությամբ, պատրաստվեց ներխուժել Իբերիա: Այդ ընթացքում ապստամբություն բռնկվեց նաև Մարզպանական Հայաստանում, որից հետո Հայկական բանակը (մոտ 30.000)՝ մարզպան Վահան Մամիկոնյանի և սպարապետ Վարդ Մամիկոնյանի գլխավորությամբ, շարժվեց Իբերիա ու միացավ իբերական բանակին (20.000):
            Դրանից հետո միացյալ իբերական և Հայկական բանակը, շարժվելով Կուր գետի հուն-Կամբեճան-Իորա գետի հուն երթուղով ասպատակելով արշավող պարսկական բանակի դեմ, Դարպակ քաղաքի մոտ ամուր դիրքեր գրավեց ու սկսեց սպասել թշնամուն` նախատեսելով պաշտպանական մարտում ուժասպառ անել վերջինիս և դրանից հետո վճռական հարձակումով ջախջախել նրան:
            Մի քանի օր անց քաղաքին մոտեցավ նաև պարսկական բանակը: Կողմերը պատրաստվեցին մարտի:
            I փուլ – Պարսկական բանակը անցավ հարձակման, սակայն եռօրյա համառ մարտերի արդյունքում միացյալ իբերական և Հայկական բանակին ի վերջո հաջողվեց ետ շպրտել թշնամուն ելման դիրքեր՝ մեծ կորուստներ պատճառելով նրան:
            Ii փուլ – Չորրորդ օրը միացյալ իբերական և Հայկական բանակը պատրաստվեց վճռական հարձակման: Այդ նպատակով Հայկական բանակը զբաղեցրեց թևերից մեկը, իբերական հետևակը՝ մյուսը, իսկ կենտրոնում տեղավորվեց իբերական հեծելազորը: Պարսկական բանակը անցավ հարձակման, սակայն միացյալ իբերական ու Հայկական բանակը, Վախթանգ I Գորգասալի, ինչպես նաև Վահան և Վարդ Մամիկոնյանների անձնական ղեկավարությամբ, անցավ շեշտակի հակագրոհի և, ջախջախելով ու փախուստի մատնելով թշնամու կենտրոնը, ներխուժեց վերջինիս ճամբար: Այստեղ արքայական վրանների մոտ բռնկված մարտում Վախթանգը մենամարտում սպանեց Կավատի որդուն, իսկ ինքը՝ Կավատը, դիմեց փախուստի և հազիվ փրկվեց: Սակայն նույն տեղում էլ Իբերիայի արքան մահացու նետահար եղավ:
            Iii փուլ – Միացյալ իբերական և Հայկական բանակը որոշ տարածություն հետապնդեց թշնամուն, սակայն մարտից Վախթանգի դուրս գալու պատճառով իբերական բանակը շուտով դադարեցրեց այն, որից հետո նույնը ստիպված եղավ անել նաև Հայկական բանակը: Այնուհետև միացյալ իբերական և Հայկական բանակը նահանջեց ու ամրացավ Կախեթիում:
            Հայերը կորցրին մոտ 3.000, դաշնակիցը՝ 2.800, թշնամին՝ 13.000 զինվոր: Շուտով Վախթանգը մահացավ, իսկ թշնամու ուժերը կենտրոնացան Արմազի քաղաքում: Այս պայմաններում Հայկական բանակը վերադարձավ Մարզպանական Հայաստան և պատրաստվեց դիմագրավել թշնամու նոր հարձակումներին:

            Comment

            Working...
            X