Բարև Ձեզ!
Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Ընթերցողներիս շարունակվող դրական վերաբերմունքը թույլ է տալիս ինձ պահպանել մատենաշարի հրատարակման բարձր տեմպը, որի համար ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը: Այս անգամ էլ լույս է տեսել տարեգրքի միանգամից 4 հատոր.
1. Գիրք Տասնչորսերորդ (428-502)
2. Գիրք Տասնհինգերորդ (502-572)
3. Գիրք Տասնվեցերորդ (572-590)
4. Գիրք Տասնյոթերորդ (590-629)
Լույս տեսած հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Մեծ Հայքի թագավորության անկման ժամանակից մինչև արաբական առաջխաղացումը ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես.
1. Տասնչորսերորդ գրքում տրված է Ոգու փորձության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.
Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451),
Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը (459-460),
Իբերա-Բյուզանդական պատերազմը (464),
Վահանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի III ապստամբություն) (481-485),
Սատրապական Հայաստանի I ապստամբությունը (484-488),
Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը (491-499),
Սատրապական Հայաստանի II ապստամբությունը (493-496),
ինչպես նաև հոների և կատիշների ասպատակությունների տարեգրությունը:
Գրքում արտացոլված է նաև Պարսից թագավորության բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը հեփթաղների և մազքութների դեմ մղվող մարտերին, ինչպես նաև Պարսից թագավորությունում մղվող գահակալական պայքարին:
Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են նորովի` հաշվի առնելով ժամանակակից ռազմական պատմության գիտության վերջին ձեռքբերումները և օգտագործելով մոդելավորման ու տրամաբանական մտահանգման մեթոդները: Մասնավորապես իրականացված վերլուծության արդյունքում վերականգնվել է Ավարայի ճակատամարտի իրական պատկերը, Վարդանի և Վասակի կողմնակիցների կազմը, վերլուծված ու հիմնավորված են այս ճակատամարտում մարտնչող բանակների թվաքանակները, կողմերի կորուստները, ճակատամարտի արդյունքը, անդրադարձ է կատարվել մի քանի մոռացված ապստամբությունների, մի քանի տասնյակ ճակատամարտերի և այլն:
2. Տասնհինգերորդ գրքում տրված է Հավակնոտ հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:
Պարսկա-Բյուզանդական II պատերազմը (502-505),
Պարսկա-Բյուզանդական III պատերազմը (527-532),
Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը (538-560),
Սատրապական Հայաստանի III ապստամբությունը (539-542):
Գրքում հատկապես մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Պարսկա-Բյուզանդական պատերազմներին, բյուզանդական բանակի կազմում Աֆրիկայում, Իտալիայում, Իսպանիայում, Թրակիայում, Կովկասում, պարսկական բանակի կազմում Միջին Ասիայում մղվող մարտերին, ինչպես նաև Բյուզանդիայում մղվող գահակալական պայքարին: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան սաբիրների արշավանքների, ինչպես նաև մեսխերի և ճաների ապստամբությունների ու ասպատակությունների տարեգրությունը:
Հիմք ունենալով կուտակված հսկայծավալ փաստական նյութը` սույն աշխատությունում, առաջին անգամ հայ իրականության մեջ, տրվել է ոչ միայն մատնանշված իրադարձությունների համակարգված, մանրամասն և ժամանակագրականորեն հստակ շարադրանքը, այլև առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Առաջին անգամ համակարգված և հստակ կերպով ներկայացվել են նաև Վրաստանի վրա Բագրատունիների քաղաքական ազդեցության տարածման փուլերը և ձևերը:
3. Տասնվեցերորդ գրքում տրված է թուլացող հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված են.
Փոքր Վարդանի ապստամբությունը (Մարզպանական Հայաստանի V ապստամբություն) (572-590),
Պարսկա-Բյուզանդական V պատերազմը (572-590),
ինչպես նաև դեպի Հայաստան ու հարակից երկրներ ավարների, թյուրքուտների և խազարների արշավանքների տարեգրությունը:
Գրքում մեծ տեղ է հատկացված նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին` վերջիններիս մասնակցությանը Պարսկա-Բյուզանդական պատերազմին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղված մարտերին: Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես խոսքը վերաբերվում է Հովհան Մամիկոնյանի և Սեբեոսի հայտնած տվյալներին, որոնց հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ վերականգնվել է Փոքր Վարդանի ապստամբության իրական պատկերը: Միաժամանակ սույն աշխատությունում առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը, ինչպես նաև Վրաստանում Բագրատունիների ծավալած ակտիվ գործունեության իրական պատկերը:
4. Տասնյոթերորդ գրքում արտացոլված է Ուժասպառ հսկաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.
Մարզպանական Հայաստանի VI ապստամբությունը (592),
Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը (593),
Սատրապական Հայաստանի V ապստամբությունը (595),
Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը (602),
Պարսկա-Բյուզանդական VI պատերազմը (602-628),
Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը (620-628):
Աշխատությունում կրկին մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Պարսկա-Բյուզանդական VI պատերազմին, բյուզանդական բանակի կազմում Աֆրիկայում, Թրակիայում, Կոստանդնուպոլսի պաշտպանության համար, ինչպես նաև պարսկական բանակի կազմում Միջին Ասիայում մղվող մարտերին: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ համակարգված ձևով շարադրված ու վերլուծված է նաև դեպի Հայաստան թյուրքուտների և խազարների արշավանքների ու ասպատակությունների տարեգրությունը:
Իրականացված վերլուծության արդյունքում վերականգնվել է այս իրադարձությունների ամբողջական պատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Խոսքը կրկին մեծապես վերաբերվում է Հովհան Մամիկոնյանի հայտնած տվյալներին, որոնց հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ վերականգնվել է Մարզպանական Հայաստանի VII ապստամբության իրական պատկերը: Աշխատության մեջ անդրադարձ է կատարվել նաև Վրաստանում Բագրատունիների իրականացրած գործունեությանը, վերլուծված է քաղաքական անկախության վերականգմանն ուղղված հայ նախարարների պայքարի ընթացքը և այլն: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը:
... Հարգելի ընթերցողներ. գրքերը կան.
Հանրապետության Հրապարակի փոքր գրախանութում
Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,
Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում:
Բացի այդ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք [email protected] մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:
Եղբայրներ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է [email protected] մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... …Արդեն գրեթե մեկ տարի է, որ ես շարունակում եմ սույն մատենաշարի հրատարակությունը: Այս ժամանակահատվածում ես զգացի, որ պետքական գործ եմ կատարում, քանի որ մատենաշարս հայաստանցի և հատկապես սփյուռքահայ ընթերցողների կողմից արժանացավ խիստ դրական գնահատականի: Հատկապես ուրախացնում է սփյուռքում գտնվող մեր եղբայրների արձագանքը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի իմաստավորման խիստ կարևոր գործը գիտակցվում է նաև Հայաստանից դուրս: Բացի այդ ուրախացնում է նաև այն, որ սփյուռքահայ մեր եղբայրները, չնայած գլոբալիզացված հասարակությունների դաժան ճնշմանը, չեն կորցնում իրենց ազգային դիմագիծը: Հույս եմ հայտնում, որ այս աշխատանքը, ծանոթացնելով հայերին իրենց նախնիների արած գործերին, կհանդիսանա ևս մի հաղթաթուղթ գլոբալիզացված գաղափարախոսության ցինիկ արժեքների դեմ պայքարում:
Եղբայրներ, Ձեր օժանդակությունը ինձ համար անսահմանորեն մեծ նշանակություն ունի, քանզի երբ զգում ես, որ արածդ աշխատանքը դրական արձագանք է ստանում, գնահատվում է, իսկ հաճախ նաև հիմք է հանդիսանում նորանոր աշխատանքների ու գաղափարների լույս աշխարհ գալու համար, թափածդ ջանքերի համար քեզ զգում ես լիովին վարձատրված:
Հարգանքով Մհեր Հակոբյան

Comment