Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Արաբական առաջխացում - 629-885

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Արաբական առաջխացում - 629-885

    Բարև Ձեզ!

    Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Այն դրական վերաբերմունքը, որը դուք ցույց եք տալիս գրքիս նկատմամբ, հնարավորություն է տալիս ինձ ավելի ուժեղ տեմպերով աշխատել հերթական հատորների վրա: Ես բազմիցս եմ ասել, սակայն չեմ զլանում կրկնել. շնորհակալություն Ձեզ, որ թույլ եք տալիս մեր ազգի համար այս խիստ օգտակար նախաձեռնությանը շարունակվել, շնորհակալություն Ձեզ, որ հեղինակին տալիս եք անհրաժեշտ ուժ և ոգևորություն` շարունակելու այս դժվարին գործը և ի վերջո շնորհակալություն հենց նրա համար, որ Դուք կաք – դուք ում լինելը ապացուցում է, որ ես իզուր գործ չեմ անում, որ իմ աշխատանքը պետք է մեր ազգին և հետաքրքրում է նրա արժանավոր ներկայացուցիչներին...
    Ժողովուրդ ջան - լույս է տեսել տարեգրքի 6 հատոր.
    1. Գիրք Տասնութերորդ (629-652)
    2. Գիրք Տասնիններորդ (652-700)
    3. Գիրք Քսաներորդ (700-748)
    4. Գիրք Քսանմեկերորդ (748-782)
    5. Գիրք Քսաներկուերորդ (782-849)
    6. Գիքր Քսաներեքերորդ (849-885)

    Լույս տեսած հատորներում քննարկվում է աշխարհաքաղաքական հսկայական փոփոխությունների հանգեցրած մի ամբողջ դարաշրջանի ռազմական տարեգրությունը`դարաշրջան, որը սկսվեց արաբական նվաճումներով ու առաջխաղացումով, ուղեկցվեց նույն այդ արաբական տիրապետության դեմ տարբեր ազգերի, այդ թվում և մեծապես հայերի բուռն դիմադրությամբ և վերջացավ նրանց տիրապետության թուլացմամբ և աստիճանական անկմամբ: Իրավիճակը առարկայական պատկերացնելու համար ասեմ միայն, որ 629-885 թվականների միջև ընկած ժամանակահատվածում միայն Հայաստանում արաբների դեմ բռնկվեց 10 (!) ապստամբություն...

    1. Տասնութերորդ գրքում տրված է Խալիֆաթի առաջխաղացման ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.

    Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքը շարունակում էր բաժանված մնալ երկու պետությունների` Բյուզանդիայի և Պարսից թագավորության միջև: Սակայն Բյուզանդիայի և Պարսից թագավորության ծայրահեղ թուլացման պայմաններում կիսված Հայաստանը վայելում էր փաստացի անկախություն:
    <<Սակայն այս անգամ էլ հայ ժողովրդին չպիտի վիճակվեր երկարատև խաղաղություն և անկախության պատրանքի վայելում: Արաբական խալիֆաթը, որը ծավալվում և հզորանում էր օրեցօր, կարճ ժամանակում նվաճեց ու հպատակեցրեց Սասանյան Իրանը, ապա նվաճեց բյուզանդահպատակ շատ երկրներ և, շարունակելով իր հաղթական երթը, ոտք դրեց Հայաստան>>,- այսպես է նկարագրում քննարկվող ժամանակաշրջանը Բագրատ Ուլուբաբյանը:

    Գրքում շարադրված է.
    - Արաբա-Բյուզանդական I պատերազմը (629-659),
    - Արաբա-Հայկական I պատերազմը (639-652),
    - Արաբա-Պարսկական պատերազմի (634-652) առաջին երկու տասնամյակների իրադարձությունները:

    Ըստ էության շարադրված է արաբական առաջխաղացման պատմությունը և ժամանակագրական հստակ հաջորդականությամբ տրված է դեպի Հայաստան արաբների արշավանքների տարեգրությունը: Աշխատությունում մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Ասորիքում, Փոքր Ասիայում և Աֆրիկայում, ինչպես նաև արաբական բանակի կազմում Եգիպտոսում մղված մարտերին: Անդրադարձ է կատարվել նաև դեպի Հայաստան թյուրքուտների և խազարների արշավանքների ու ասպատակությունների տարեգրությանը, ինչպես նաև, հայրենական գրականության մեջ առաջին անգամ, նկարագրված է քննարկվող ժամանակաշրջանում արաբական բանակին Արցախ-Ուտիքի թագավորության Հայկական բանակի ցույց տված համառ դիմադրությունը: Հավատացնում եմ, որ որևէ այլ գրքում կամ մենագրությունում դուք չեք գտնի նկարագրված իրադարձությունների նմանակերպ համակարգված, մանրամասն և վերլուծված շարադրանք:
    Աշխատության մեջ առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Կրկին առաջին անգամ հայրենական գրականության մեջ վերլուծվել է ընդհանրապես Հայկական հետևակի և մասնավորապես Հայկական հետևակ նետաձիգների ունեցած բացառիկ դերն ու մարտական նշանակությունը: Ցույց է տրված, որ հետևակը ընդհանրապես և հետևակ նետաձիգները մասնավորապես VII դարում և հետագայում ոչ միայն չկորցրեցին իրենց նշանակությունը Հայկական բանակում, այլև զարգացում ապրեցին` անփոխարինելի դառնալով մասնավորապես բյուզանդական բանակում:
    Հարգելի ընթերցող. տասնութերորդ գրքում ևս պահպանվել են իմ մեթոդը ձևավորած այն հիմնարար սկզբունքները, որոնք մանրամասն քննարկվել են նախորդ հատորներում:

    2. Տասնիններորդ գրքում տրված է Հայոց իշխանապետության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:

    Այս ժամանակաշրջանում Հայաստանի մեծագույն մասում ստեղծվել էր ըստ էության անկախ Հայոց իշխանապետությունը, որը գլխավորվում էր Հայոց իշխանի կողմից և իր ազդեցության տակ ուներ Արևելյան Վրաստանը ու Կուրի ողջ ձախափնյակը: Զգալիորեն ուժեղացավ նաև հայոց իշխանապետության կազմում գտնվող Արցախ-Ուտիքի թագավորությունը, որը փաստացի իր տիրապետությունն էր հաստատել նաև Կուրի ողջ ձախափնյակի վրա:
    <<... Հայաստանում օտար տիրապետությունն այնքան էր թուլացել, որ երկրի փաստական տնօրեններն էին դարձել բնիկ իշխանական տների ներկայացուցիչները: Եվ դրա արդյունքն էր տնտեսական ու մշակութային այն վերելքը, որը տեղի ունեցավ այս ժամանակ...>>,- այսպիսի խոսքերով է բնորոշում այս ժամանակաշրջանը Բագրատ Ուլուբաբյանը, իսկ իմաստուն ժողովուրդը, արժանին մատուցելով իր խոհեմ քաղաքականությամբ այս հաջողությանը հիմք դրած Թեոդորոս Ռշտունուն, վերջինիս կերպարը` ի դեմս քեռի Թորոսի, մտցրեց սիրելի էպոսի մեջ:

    Գրքում նկարագրված է.
    - Հայ-Բյուզանդական I պատերազմը (652-653),
    - Արաբա-Հայկական II պատերազմը (653-654),
    - Արաբա-Բյուզանդական II պատերազմը (662-678),
    - Հյուսիսային IV պատերազմը (662-664),
    - Սատչապական Հայաստանի IX ապստամբությունը (666)
    - Արաբա-Բյուզանդական III պատերազմը (681-687),
    - Հյուսիսային V պատերազմը (681-688),
    - Հայ-Բյուզանդական II պատերազմը (687-699),
    - Արաբա-Հայկական III պատերազմը (696-700),
    - Արաբա-Բյուզանդական IV պատերազմի (690-782) սկզբնական մասը:

    Աշխատությունում մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Ասորիքում, Փոքր Ասիայում և Աֆրիկայում մղված մարտերին:
    Ինչպես և նախկին հատորներում, այստեղ ևս առանձին ցուցակով ներկայացվել է ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը:

    3. Քսաներորդ գրքում տրված է Այրվող մայրամուտի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:

    Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքը բաժանված էր երկու պետությունների` Բյուզանդիայի և Արաբական խալիֆաթի միջև: Իր գոյությունն էր շարունակում նաև Արցախ-Ուտիքի թագավորությունը:
    <<VIII դարի սկզբին Հայաստանը վերջնականապես ընկավ Արաբական խալիֆաթի տիրապետության տակ: Վերջինս Հայաստանին միացրեց նաև Կուրից հյուսիս տարածված երկրամասերը` Արևելյան Վրաստանը և Աղվանքը` ստեղծելով մի վիթխարի կուսակալություն` Դվին կենտրոնով: Իսկ հետագա տասնամյակներն արդեն հայտնի են բռնակալների աննախադեպ չարությունների շարքով, հարկ ու տուրքերի բարձրացմամբ, որոնք նկարագրելիս մեր պատմիչները կարկամում են վշտից և զայրույթից>>...

    Այս հատորում մանրամասն շարադրված են.

    - Արմենիայի I ապստամբությունը (702-705),
    - Արաբա-Խազարական I պատերազմը (706-740),
    - Արմենիայի II ապստամբությունը (736-737),
    - <<Խնամիական>> պատերազմը (741-742),
    - Արաբա-Բյուզանդական IV պատերազմի (690-782) շարունակությունը:

    Աշխատությունում կրկին մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Արաբա-Բյուզանդական IV և Արաբա-Խազարական I պատերազմներին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում ու Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Մասնավորապես կուզենայի նշել, հարգելի ընթերցող, որ որևէ աշխատության մեջ հնարավոր չէ գտնել այս հատորում իր մանրամասն քննարկումն ու շարադրանքը ստացած Արաբա-Խազարական I պատերազմի նկարագրությունը:
    Հիշատակված իրադարձությունները ներկայացված և վերլուծված են` հաշվի առնելով հատկապես օտարազգի աղբյուրների հայտնած խիստ արժեքավոր տվյալները, որոնք հայրենական գրականության մեջ հիմնականում մնացել են ստվերում:

    4. Քսանմեկերորդ գրքում արտացոլված է Մաքառման գիշերվա ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:

    Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքը շարունակում էր բաժանված մնալ երկու պետությունների` Բյուզանդիայի և Արաբական խալիֆաթի միջև: Իր գոյությունն էր շարունակում նաև Արցախ-Ուտիքի թագավորությունը:
    <<VIII դարի կեսերին խալիֆության ներսում ծայր առան գահակալական խժդժություններ: Օգտվելով այդ հանգամանքից` հայ նախարարները մի քանի անգամ ապստամբություն բարձրացեցին և վերանվաճեցին իրենց ոտնահարված իրավունքները>>...

    Գրքում ներկայացված է.
    - Արմենիայի III ապստամբությունը (748-752),
    - Արաբա-Խազարական II պատերազմը (758-769),
    - Արմենիայի IV ապստամբությունը (762),
    - Արմենիայի V ապստամբությունը (770),
    - Արմենիայի VI ապստամբություն (774-782),
    - Արաբա-Բյուզանդական IV պատերազմի (690-782) վերջին փուլը:

    Աշխատությունում անդրադարձ է կատարվել նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Արաբա-Բյուզանդական IV պատերազմին, Արաբա-Խազարական II պատերազմին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Հիշատակված իրադարձությունները ներկայացված և վերլուծված են` հաշվի առնելով հատկապես օտարազգի աղբյուրների հայտնած խիստ արժեքավոր տվյալները, որոնք հայրենական գրականության մեջ հիմնականում մնացել են ստվերում: Մասնավորապես արաբական, հայկական և ասորական աղբյուրների համակողմանի վերլուծության արդյունքում արտացոլված են քիչ հայտնի մի շարք իրադարձություններ: Հաշվի առնելով օտարազգի աղբյուրների հայտնած տվյալները` նորովի շարադրված են հատկապես լայնորեն հայտնի, սակայն մասնագիտական գրականության մեջ զարմանալիորեն մակերեսային վերլուծություն ստացած Արմենիայի III և VI ապստամբությունները: Իրականացված վերլուծության արդյունում ցույց է տրված, որ օրինակ Արմենիայի VI ապստամբությունը իրականում վերջացել է ոչ թե 775 թ-ին, այլ 782-ին: Ընդ որում վերագնահատվել է վերջինիս ձեռքբերումների ու նրա ավարտի վերաբերյալ լայնորեն ընդունված տեսակետը: Աշխատության մեջ ներկայացված է նաև Վրաստանում Բագրատունիների իրականացրած ոչ այնքան հայտնի գործունեությունը, ինչպես նաև այլ հարցերի:

    5. Քսաներկուերորդ գրքում արտացոլված է Բացվող լուսաբացի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:

    Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքը շարունակում էր բաժանված մնալ երկու պետությունների` Բյուզանդիայի և Արաբական խալիֆաթի միջև: Որոշ ժամանակ իր գոյությունը շարունակեց նաև Արցախ-Ուտիքի թագավորությունը, որի անկումից հետո վերջինիս հիմքի վրա առաջացան Դիզակի և Խաչենի իշխանությունները:
    <<Նախորդ տասնամյակների անհայտության միջից լուսանում է IX նշանավոր դարը. նշանավոր` ուրիշ շատ ազգերի հետ նաև հայերի համար իր մեծամեծ շարժումներով և քաղաքական կերպարանափոխություններով: Արդեն դարի սկզբին վերանորոգված էր Հայկական սպարապետությունը, որը մենք նորից տեսնում ենք Բագրատունյաց տոհմի ձեռքին>>,- այսպես է այս ժամանակաշրջանում Հայաստանի մեծագույն մասում տիրող քաղաքական դրությունը ներկայացնում իր բերած փաստերի խորությամբ աչքի ընկնող Լեոն:
    Այս գրքում տրված են.

    - Արաբա-Խազարական III պատերազմը (785-799),
    - Արմենիայի VII ապստամբությունը (787-788),
    - Արաբա-Բյուզանդական V պատերազմը (790-812),
    - Սատրապական Հայաստանի X ապստամբությունը (792-793),
    - Արմենիայի VIII ապստամբությունը (793-794),
    - Թովմայի խռովությունը (820-822),
    - Արաբա-Բյուզանդական VI պատերազմը (825-838),
    - Արմենիայի IX ապստամբությունը (829),
    - Արաբա-Բյուզանդական VII պատերազմը (841-845):

    Աշխատությունում ցույց է տրված նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը: Մասնավորապես արտացոլված է վերջիններիս մասնակցությունը Արաբա-Բյուզանդական V պատերազմին, Արաբա-Խազարական III պատերազմին, ինչպես նաև բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Աշխատության մեջ անդրադարձ է կատարվել Հայաստանի հյուսիսային նահանգներում և Վրաստանում Բագրատունիների իրականացրած ոչ այնքան հայտնի գործունեությունը, ինչպես նաև Արտանուջի իշխանության ռազմա-քաղաքական ճակատագրին` մի թեմա, որը հայրենական գրականության մեջ գրեթե լուսաբանում չի ստացել: Արտացոլվել են նաև քննարկվող ժամանակաշրջանում Արցախի Դիզակի և Խաչենի իշխանությունների տված ճակատամարտերը ընդդեմ պարբերաբար իրենց տարածք ներխուժող զավթիչների, մի քանի մոռացված ապստամբություններ, մի քանի տասնյակ ճակատամարտեր և այլն:

    6. Քսաներեքերորդ գրքում արտացոլված է Բոսոր արշալույսի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:

    <<Բուղայի արշավանքից հետո մի նոր դարաշրջան է բացվում հայոց պատմության մեջ: Ու թեև վերջինիս հեռանալուց հետո արաբական տիրապետությունը շարունակվում էր, բայց և այնպես Հայաստանը արդեն մտնում էր... ինքնուրույնության մի դարաշրջան>>,- այսպես է այս ժամանակաշրջանում Հայաստանի մեծագույն մասում տիրող քաղաքական դրությունը ներկայացնում Լեոն` մեկը այն հիանալի պատմաբաններից, ում շարադրանքի գեղեցիկ ոճը հաճախ փչացնում են ավելորդ լացուկոծի, դեպքերը չափազանց մռայլ ու ողբերգական լույսի տակ ներկայացնելու, ինչպես նաև Հայկական բանակը և պետական կառույցները թերագնահատելու երանգները:
    Գրքում ներկայացված է.

    - Արմենիայի X ապստամբությունը (849-855),
    - Արաբա-Բյուզանդական VIII պատերազմը (852-883):

    Միաժամանակ ներկայացված է նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում, Կոստանդնուպոլսի պաշտպանության համար, ինչպես նաև արաբական բանակի կազմում խալիֆաթի տարածքում մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը:
    Աշխատության մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ նախարարների մեջ մղվող ներքին պայքարին, մի պայքար, որը խիստ բնորոշ է ֆեոդալական հասարակարգերին, անդրադարձ է կատարվել անկախ պետականությունը վերականգնելու նպատակ հետապնդող հայ նախարարների պայքարին և այլն:

    ... Բարեկամներ, գրքերը կարելի է գտնել.

    - Հանրապետության Հրապարակի երկու գրախանութում
    - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,
    - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,
    - Բժշկական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում,
    - Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում:

    Բացի այդ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք [email protected] մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:
    Ուզում եմ հայտնել նաև, որ գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է [email protected] մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին...

    Եղբայրներ, Ձեր օժանդակությունը ինձ համար անսահմանորեն մեծ նշանակություն ունի, քանզի երբ զգում ես, որ արածդ աշխատանքը դրական արձագանք է ստանում, գնահատվում է, իսկ հաճախ նաև հիմք է հանդիսանում նորանոր աշխատանքների ու գաղափարների լույս աշխարհ գալու համար, թափածդ ջանքերի համար քեզ զգում ես լիովին վարձատրված:

    Հարգանքով` Մհեր Հակոբյան

  • #2
    Re: Արաբական առաջխացում - 629-885

    Լրացավ մեկ տարին, ինչ ես հաջողությամբ շարունակում եմ <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> Մատենաշարի հրատարակությունը:

    Շնորհակալություն բոլոր իմ այն ընթերցողներին և ուղղակի բարեմիտ մարդկանց, ովքեր օժանդակեցին ինձ այս դժվարին գործում:

    Comment


    • #3
      Re: Արաբական առաջխացում - 629-885

      Երբ գնամ Երևան այտ գրքերիծ մեկը կառնեմ, մենակ ասեք գինը ի՞նչ կանա։
      Last edited by Mos; 05-04-2008, 03:14 PM.
      Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ
      ---
      "Western Assimilation is the greatest threat to the Armenian nation since the Armenian Genocide."

      Comment


      • #4
        Re: Արաբական առաջխացում - 629-885

        If you have time or if you dont mind can you translate it in2 englidh
        Positive vibes, positive taught

        Comment


        • #5
          Re: Արաբական առաջխացում - 629-885

          Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 21>>-ից

          Արձնի ճակատամարտը չի ընթացել դասական սցենարով: Արաբական տիրապետության ժամանակի անհայտ էջերը:

          775 ապրիլի 24 – Արձն գյուղի ճ-մ (Բագրևանդ, Արածանիի ափին)

          <<- Քաջարի ռազմիկներ, անձնատուր եղեք:
          - Զիբիլ քեզ…
          >>

          Կամբրոն, Վաթեռլո 1815

          Կարինի մոտ գտնվող և նախորդ պարտությունից հետո ուժերը միավորած Հայկական բանակը (5.000 հեծյալ)` Մուշեղ Քաջ Մամիկոնյանի ու վերջինիս որդի Շապուհի, Սամվել Մամիկոնյանի ու նրա որդի Շապուհի, Հայոց իշխան ու սպարապետ Սմբատ Բագրատունու, վերջինիս որդիներ Աշոտի և Շապուհի, եղբայր Վասակի, եղբայրներ Համազասպ ու Սահակ Արծրունիների, ինչպես նաև Սահակ Բագրատունու և Վահան Դաշույն Գնունու գլխավորությամբ, դադարեցրեց քաղաքի պաշարումը ու Կարին-Բասեն-Բագրևանդ երթուղով շարժվեց Ապահունիք-Բագրևանդ երթուղով առաջխաղացող արաբական բանակի (մոտ 29.800 հեծյալ) դեմ: Վերջինս հասավ Արձն գյուղին և ճամբարեց գյուղի միջով հոսող Արածանի գետի հարավային ափին:
          Հաշվի առնելով թշնամու թվական վեցապատիկ գերակշռությունը և այն, որ վերջինիս բանակը ամբողջովին կազմված է հեծելազորից, որի հետ նման պայմաններում անհնար է բաց դաշտում կանոնավոր մարտ տալը, Հայկական բանակի հրամանատարությունը որոշվեց վաղ առավոտյան անակնկալ հարձակում գործել ճամբարած թշնամու վրա: Այդ նպատակով Հայ հեծյալները, թողնելով ձիերը գյուղից մոտ 300 մետր հեռավորության վրա, հետևակ վիճակում մոտեցան թշնամու ճամբարին:
          I փուլ – Վաղ լուսաբացին Հայկական բանակը անցավ գետը և անակնկալ հարձակվեց թշնամու վրա, որը խուճապի մատնվելով ու կորուստներ տալով դիմեց փախուստի:
          Ii փուլ – Շուտով պարզվեց, որ թշնամու ռազմիկները այնքան շատ են, որ Հայկական բանակի ուժերը հազիվ են հերիքում ճամբարում գտնվող թշնամու ռազմիկներին ոչնչացնելու համար: Այդ պատճառով ճամբարից մարտի սկզբում փախուստի դիմած թշնամու ռազմիկները, օգտվելով անմիջական հետապնդման բացակայությունից, կենտրոնացրին ուժերը և, ետ վերադառնալով, հարվածեցին Հայկական բանակին: Դա ոգևորեց նաև անմիջականորեն ճամբարում գտնվող թշնամու ռազմիկներին: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում Հայկական բանակի մի մասին (2.500) հաջողվեց հեռանալ ճամբարից դեպի ոչ հեռու գտնվող ձիերը և պոկվել թշնամուց:
          Iii փուլ – Արաբական բանակը շրջապատեց Հայկական բանակի մյուս մասին (1.000) և առաջարկեց հանձնվել:
          Iv փուլ – Հայկական բանակը մերժեց թշնամու առաջարկը և անցավ հարձակման` փորձելով ճեղքել շրջապատման օղակը: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան Մուշեղ և Սամվել Մամիկոնյանները, Սմբատ և Սահակ Բագրատունիները, Վահան Դաշույն Գնունին, ինչպես նաև զոհվեցին նրանց գրեթե բոլոր ռազմիկները:
          Հայերը կորցրին 3.000, թշնամին` մոտ 7.000 զինվոր:

          Comment


          • #6
            Re: Արաբական առաջխացում - 629-885

            - in English :





            - "A Covenant of' Ali, Fourth Caliph Of Baghdad, Granting Certain Immunities and Privileges To The Armenian Nation" Journal of the Asiatic Society of Bengal, Vol. XXXIX, Part. I (N°I to IV, 1870), pp 60-64. Edited by The Honorary Secretaries - Calcutta, Printed by C. Lewis, Baptist Mission Press.


            - in armenian (Arab coins minted in Armenia) : http://www.globalarmenianheritage-ad...es3califat.htm

            - Here are scanned pages in French : "Les invasions arabes en Arménie (notes chronologiques)" par Pr Hacob Manandian (Académie des Sciences de la RSS d'Arménie), Byzantion 1948

            Google's service, offered free of charge, instantly translates words, phrases, and web pages between English and over 100 other languages.


            - Bibliography : http://www.globalarmenianheritage-ad...01/arab125.htm

            Best regards from Paris (France). Nil.
            #842

            Comment

            Working...
            X