Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

History of Javakh

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • History of Javakh

    Samtskhe-Javakhk - JAVAKHK DURING THE ANCIENT PERIOD AND IN THE MIDDLE AGES. Gugark (Գուգարք) - was the thirteenth of the fifteen provinces of Metz Hayk (Armenia Maior)

    Every one should read this site

  • #2
    Re: History of Javakh

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 24>>-ից

    Հյուսիսային Բագրատունիների հայկական այս թագավորությունը, որը հիմք ուներ դեռևս 782 թվականին Աշոտ Ատրներսեհի Բագրատունու ստեղծած իշխանությունը և որում կառավարում էր Հյուսիսային Բագրատունիների նորացված ճյուղը, տարբեր ժամանակներում և տարբեր չափով ընդգրկել է Մեծ Հայքի Տայք նահանգը, Բարձր Հայքի հյուսիսային գավառները, Գուգարք նահանգի կենտրոնական ու արևմտյան, ինչպես նաև Փոքր Հայք նահանգի արևելյան գավառները, ինչպես նաև նախկին Իբերիայի թագավորության տարածքի արևմտյան մասը:
    Մեր պատմագիտության կողմից (օրինակ Լեոյի մոտ) այս թագավորությունը առանց բացառության և ավանդականորեն համարվել է վրացական ու ընկալվել որպես վրացական պետականության արտահայտություններից մեկը: Ավելին, այս թագավորության պատմությունը, որպես վրացական թագավորության պատմությունը, հայ պատմագիտության կողմից համառորեն չի ուսումնասիրվել: Այն երբեք չի դիտարկվել որպես հայ ժողովրդի պատմության բաղկացուցիչ մաս, իսկ նրա մասին բացառիկ հիշատակումներ արվել են միայն ընդգծելու համար վերջինիս <<վրացականությունը>> և դա այն դեպքում, երբ նրանում մինչև Xi դարը <<վրացական>> կարող է համարվել լավագույն դեպքում միայն այն, որ նրա բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմող հայերի մի մասը եղել է վրացադավան:
    Ավելին, <<ժողովուրդների բարեկամության>> տեսականորեն հիասքանչ, սակայն գործնականում անիրագործելի գաղափարը ամեն կերպ ընդգծել և փառաբանել ձգտող սովետահայ պատմագիտությունը կառուցել է հսկայական, սակայն լիովին սնանկ ու հակագիտական մի տեսություն, որը նպատակ ունի ցույց տալ այս ժամանակաշրջանում <<Հայոց և Վրաց թագավորությունների համագործակցությունը>>: Սակայն այս տեսությունը սեփական պատմական հիմնավորվածության տեսանկյունից ուղղակի ծիծաղելի է, քանի որ իրականում... համագործակցում էին երկու Հայկական թագավորություններ և այստեղ որևէ <<վրացական>> երևույթ ուղղակի բացակայում է:
    Ընդհանրապես պետության և մասնավորապես միջնադարյան պետության էությունը բնորոշող կարևորագույն հատկանիշներից է.
    ա) այն տարածքը, որի վրա գտնվում է այդ պետությունը,
    բ) այն ժողովուրդը, որը բնակվում է այդ պետության մեջ,
    գ) այն կառավարական տոհմը, որը իշխում է այդ պետությունում,
    դ) այն պաշտոնական խորհրդանիշները, որոնք ընդունված են այդ պետության մեջ:
    ա) Արտանուջի թագավորությունը գտնվում էր Հայաստանում: Սա այնքան ակնհայտ փաստ է, որ միայն ամեն կերպ <<ժողովուրդների բարեկամության>> կյանքից կտրված գաղափարը իդեալականացնող ու դրա կեղծ փայլից կուրացած պատմաբանները, ինչպես նաև վրացական ազգայնամոլությունը քարոզող և ողջ Հյուսիսային Հայաստանը (Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքի և Արարատի հյուսիս-արևելյան գավառները) <<վրացական տարածք>> հռչակած վրաց ազգայնամոլները կարող են հակառակը պնդել: Լիակատար պարզության համար նշենք, որ այս թագավորությունը հիմնականում ընդգրկում էր Հայաստանի Գուգարք և Տայք նահանգները, ինչպես նաև Բարձ Հայքի մի մասը,
    բ) Արտանուջի թագավորության բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին: Սա ևս ակնհայտ փաստ է, քանի որ այդ մասին են վկայում նույնիսկ այժմ թուրքական վայրագությունները, ինչպես նաև վրացական պաշտոնական ու ոչ պաշտոնական վերաձևումները վերապրած և մատնանշված ողջ այդ տարածքում ցրված խաչքարները, վանքերը ու ամրոցները` իրենց ողջ ճարտարապետական և տոպոնոմիական առանձնահատկություններով: Բացի այդ Գուգարքի հյուսիսի, որպես Հայաստանի հյուսիսային սահմանի մասին են վկայում այնպիսի սկզբնաղբյուրներ, ինչպիսիք են Ստրաբոնը, Մովսես Խորենացին, Փավստոս Բյուզանդը, Ղազար Փարպեցին, Անանիա Շիրակացին և այլոք:
    գ) Արտանուջի թագավորությունում իշխում էր իր ողջ գործունեությամբ տիպիկ հայ հանդիսացած, ինչպես նաև Հայաստանի ու հայերի շահերի պաշտպանության համար հոգևոր, աշխարհիկ և ռազմական ոլորտում հսկայական ավանդ ներդրած Բագրատունիների տոհմը:
    Այս ակնհայտ փաստը ևս անտեսվել է:
    Ավելին, վրաց ազգայնամոլները, ծիծաղելիորեն վերափոխելով պատմությունը, անտեսելով հայկական սկզբնաղբյուրների ուղղակի վկայությունները և դրա փոխարեն հիմք ընդունելով սեփական պատմականության տեսանկյունից լիովին անհիմ երկու լեգենդ, ճգնում են ապացուցել, որ Արտանուջի թագավորությունում իշխած Բագրատունիները ուղղակիորեն սերում են իրենց հերա նախնիներից, որևէ կապ չունեն իրենց հիմնական ճյուղի հետ և նրանցում որևէ հայականություն ուղղակի բացակայում է: Այսպես.
    - ըստ առաջին լեգենդի, որը մեզ է փոխանցում Կոստանդին Ծիրանածինը, Արտանուջի թագավորության Բագրատունիները սերել են Իսրայել-Հուդայի թագավորության արքա Դավթից (մ.թ.ա. մոտ 1012-972) և Իբերիա են գաղթել V դարում: Սակայն ողջ այս լեգենդի ծիծաղելիությունը կայանում է նրանում, որ դրանում դեմքի լիովին լուրջ արտահայտությամբ ապացուցվում է, որ 500 տարում (v դարից մինչև Կոստանդին Ծիրանածինի ապրած ժամանակաշրջանը` X դարի կես) Իբերիայում գոյություն է ունեցել Բագրատունիների ընդամենը... երեք սերունդ:
    - ըստ երկրորդ լեգենդի, որը փոխանցում է <<Քարթլիս Ցխովրեբա>>-ն, Բագրատունիների նախահայրը Սողոմոն անունով մի հրեայի որդի էր, որը ազգակցական կապ է ունեցել սուրբ Հովսեփի եղբայր Կլեոպասի հետ: Կլեոպասից 27 սերունդ հետո` Vi դարի կեսերին Սողոմոնի յոթ որդիները գալիս են Եկեղյաց գավառում իշխող Ռաքել թագուհու մոտ և մկրտվում: Դրանից հետո այս յոթ եղբայրներից երեքը խնամիական կապեր են հաստատում հայ թագավորական տան հետ, իսկ մնացած չորսը հաստատվում են Հայաստանի հյուսիսային նահանգներում: Առաջին հայացքից ավելի կոռեկտ տեսք ունեցող այս լեգենդը ևս իրականում պատմականորեն լիովին սնանկ է, քանի որ Բագրատունիները, և դա ժխտելը ուղղակի հակագիտական է, Հայաստանում գոյություն են ունեցել Vi դարից շատ ու շատ առաջ: Իր հերթին Եկեղյաց գավառում Vi դարում իշխած որևէ Ռաքել թագուհու մասին որևէ փաստ հայտնի չէ և այստեղ ակնհայտորեն տեղի է ունեցել գիտակցված կամ պատահական խեղաթյուրում:
    Իսկ այժմ ծանոթանանք Հյուսիսային Բագրատունիների տոհմաբանության հայկական տարբերակին:
    Այս տարբերակը առավել ամբողջական տեսքով պահպանվել է Վարդան Արևելցու մոտ, ըստ որի. <<Այդ ժամանակ (viii դարի երկրորդ կես – Մ.Հ.) իսմայելացիների մոտ (Արաբական խալիֆաթում – Մ.Հ) առաջացավ մեծ խառնաշփոթ: Հայաստանը մի քիչ հանգստացավ և հայ նախարարները սկսեցին ուժեղանալ իրենց կալվածքներում: Իսմայելացիների առաջնորդը (խալիֆը – Մ.Հ.) Աշոտ Պատրիկի (Աշոտ Կուրացյալ Բագրատունու (726-748) – Մ.Հ.) որդի Վասակի (Վասակ Բագրատունու – Մ.Հ.) տղա Ատրներսեհի (Ատրներսեհ Բագրատունու (782-786` համիշխան) – Մ.Հ.) որդի Աշոտին (Աշոտ Բագրատունուն (782-786` համիշխան, 786-826) – Մ.Հ.) տվեց վրաց երկիրը: Վերջինս, ժամանելով Վրաստան, հնազանդեցրեց այն և, օգնության համար դիմելով Լևոնին (Լևոն Iv-ին (775-780) – Մ.Հ.), նրանից ստացավ կյուրողապատի կոչում>>: Մեկ այլ տեղում իր սթափ հայացքներով աչքի ընկնող Վարդանը կրկին անդրադառնում է քննարկվող հարցին. <<Մի քանի խոսք էլ ասենք Բագրատունիներից սերող հայոց և վրաց արքաների ծագման մասին: Ինչպես ասվեց վերևում` քաջ Վարդանից (Վարդան Քաջ Մամիկոնյանից (416-451) – Մ.Հ.) հետո մինչև Սմբատ Բագրատունին (Սմբատ Բագրատունի (693-726) – Մ.Հ.) հայոց իշխանները իրենց նշանակումը ստանում էին պատահական կերպով: Վերջինիս հաջորդեց Վասակի որդի Աշոտը (Աշոտ Կուրացյալ Բագրատունին (726-748) – Մ.Հ.), որը կուրացվեց Մամիկոնյան իշխանների կողմից: Աշոտը ուներ երկու որդի` Սմբատը (Սմբատ Բագրատունին (761-775) – Մ.Հ)` հայոց, և Վասակը (Վասակ Բագրատունին – Մ.Հ)` վրաց արքաների նախնին: Վասակը ուներ Ատրներսեհ անունով մի որդի (Ատրներսեհ Բագրատունի (782-786` համիշխան) – Մ.Հ.): Հենց սրանից ծնվեց Աշոտը (Աշոտ Բագրատունին (782-786` համիշխան, 786-826) – Մ.Հ.), որից` Բագրատը (Բագրատ Բագրատունին (826-876) – Մ.Հ.), որը սպանվեց իր զարմիկի կողմից, նրան էլ հաջորդեց որդին` Դավիթը (Դավիթ Բագրատունին (876-881) – Մ.Հ.)...: Ահա այսպիսին է վրաց արքաների հաջորդականությունը>>:
    Ահա Հյուսիսային Բագրատունիների տոհմաբանության երկու տարբերակները: Որ՞ն է առավել ճշմարտանմանը. կարծիքդ ձևավորի դու, ընթերցող...
    Իսկ իմ կարծիքով այս տարբերակների համեմատական վելուծությունը, ինչպես նաև առկա փաստերի և տեղեկատվության համակարգված վերլուծությունը բերում է միանշանակ հետևության. Հյուսիսային Բագրատունիները սերել են Հայոց իշխան Աշոտ Կուրացյալ Բագրատունուց (726-748), այսինքն ճշմարտությունը լիովին արտացոլված է ծագումնաբանության հայկական տարբերակում:
    Իրավիճակը լիակտար պատկերացնելու համար ավելացնենք, որ արդեն Vi դարի սկզբներից մինչ այդ էլ Հայաստանի հյուսիսային նահանգներում հսկայական ազդեցություն ունեցող Բագրատունիները առավել ուժեղացրին իրենց դիրքերը, իսկ 570 թ-ին Իբերիայի թագավորության վերացումից հետո, ժառանգականորեն վարելով Վրաստանի էրիսմտավարի պաշտոնը, մինչև Viii դարի կեսերը (Արմենիայի Ii ապստամբություն (736-737)) փաստացի դարձան Վրաստանի լիիրավ տերեր: Սակայն 737 թ-ից Հյուսիսային Բագրատունիները կորցրեցին գերիշխանությունը Վրաստանի տարածքում, իսկ նրանց տիրույթները սկսեցին սահմանափակվել Գուգարքի որոշ գավառներով: Եվ միայն 782 թ-ին, երբ Հայաստանի հյուսիսային գավառներում հաստատվում է Աշոտ Կուրացյալ Բագրատունու որդի Վասակ Բագրատունու սերունդը, Հյուսիսային Բագրատունիների նորացված ճյուղը կրկին ձեռք է բերում 737 թ-ից հետո կորցրած իր դիրքերը:
    դ) Արտանուջի թագավորության արքաները 888-980 թվականներին կրում էին <<Թագավոր Վրաց և Հայոց>> տիտղոսը: Խիստ ուշագրավ այս փաստը ևս անտեսվել է և դրա փոխարեն առաջին պլան է մղվել միայն տիտղոսի մի մասը` <<թագավոր Վրաց>>-ը: Սակայն իրականում, ինչպես արդեն նշեցինք, Արտանուջի արքաների տիտղոսում առկա է նաև երկրորդ տեղում հիշատակվող <<թագավոր Հայոց>> բանաձևը: Ի՞նչը կարող էր ստիպել Հայաստանի տարածքում իշխող, որպես հպատակներ հիմնականում հայեր ունեցող և իրենց հայ համարող Հյուսիսային Բագրատունիներին ոչ միայն հռչակվել նաև <<թագավոր Վրաց>>, այլև տիտղոսային բանաձևում <<թագավոր Հայոց>>-ի նկատմամբ վերջինիս հատկացնել առաջնային տեղ:
    Սա ևս ունի շատ ուշագրավ բացատրություն.
    - բանն այն է, որ Արտանուջի արքաները իրենց թագավորությունը հռչակեցին 888 թ-ին: Իսկ մինչ այդ իրենց գլխավոր ճյուղը` Անիի Բագրատունիները, արդեն կրում էին <<Հայոց թագավոր>> տիտղոսը: Այս պայմաններում բնական է, որ համահայկական գերիշխանության ձգտող Բագրատունիները չէին կարող ունենալ երկու <<Հայոց թագավոր>>-ներ, մանավանդ որ Հյուսիսային ճյուղը քաղաքականապես ավելի թույլ էր և կախված էր իր գլխավոր ճյուղից` Անիի Բագրատունիներից,
    - տիտղոսային այս բանաձևով Հյուսիսային Բագրատունիները, որոնք եռանդուն կերպով պայքարում էին Վրաստանի ողջ տարածքում գերիշխանություն ձեռք բերելու համար, ստեղծում էին <<իրավաբանական հիմք>> հավակնելու ողջ Վրաստանի տարածքին,
    - նման ձևակերպմամբ Հյուսիսային Բագրատունիները, անմիջական կոնֆլիկտի մեջ չմտնելով իրենց գլխավոր ճյուղի հետ, համենայն դեպս ապահովում էին իրենց պահանջները նաև Հայոց գահի նկատմամբ: Ինչպես ցույց տվեց կյանքը, սա այնքան էլ տեսական դրույթ չէր, քանի որ 1044 թ-ից սկսած մինչև 18-րդ դարի վերջը Քարթլիի թագավորությունում իշխող արքայատոհմը հարմար առիթի դեպքում անմիջապես անդրադառնում էր համահայկական գահի նկատմամբ իր հավակնություններին և ձգտում գրավել Հայաստանի տարածքը:
    Այսպիսով ըստ էության որևէ փաստարկ չի մնում Արտանուջի թագավորությունը համարելու վրացական և, դուրս մղելով նրա պատմությունը հայ ժողովրդի պատմության համատեքստից, մեխանիկորեն հրաժարվել նաև այս թագավորության տարածքը Հայաստանի բաղկացուցիչ մաս համարելուց:

    Comment


    • #3
      Re: History of Javakh

      Սակայն այս թեզը զարգացնելիս պետք չէ հետևել վրաց ազգայնամոլների օրինակին, ընկնել հակառակ ծայրահեղության մեջ և Հայկական հռչակել Արտանուջի թագավորության քաղաքական հետնորդը հանդիսացած հետագայի Քարթլիի թագավորությունը:
      Պատմությունը լի է սահուն շրջադարձներով և հաճախ դժվար է ասել, թե երբ սկիզբ առավ այս կամ այն երևույթը, որը հետագայում բերեց հսկայական նշանակություն ունեցող փոփոխությունների: Օրինակ, ե՞րբ Հռոմեական կայսրությունը վերածվեց Բյուզանդիայի, իսկ հռոմեական պետությունը իր բնույթով դարձավ հունական: Պատմաբանները մինչ այժմ էլ վիճում են` առաջարկելով 330 (Կոստանդնուպոլսի հիմնումը), 395 (Հռոմեական կայսրության բաժանումը Թեոդոսիոս I Մեծի (379-394) որդիների միջև) և 476 (Հռոմի վերջին կայսեր Ռոմուլոս Ավգուստուլոսի (475-476) գահազրկումը) թվականները: Սակայն պետությունները, որպես էթնոմշակութային երևույթներ, չեն առաջանում մի քաղաքի հիմնադրումով, որևէ այլ պետության արհեստական բաժանմամբ կամ էլ ըստ էության որևէ իրական իշխանություն չունեցող ինչ-որ մի կայսեր գահազրկմամբ:
      Իմ խորին համոզմամբ այսպես առաջանում է վարչա-քաղաքական միավորը, իսկ պետությունը, որպես էթնոմշակութային երևույթ, ստեղծվում է տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ընթացքում: Այս տեսանկյունից դիտարկելիս Բյուզանդիան առաջացել է 476 թ-ին, երբ մինչ այդ գոյություն ունեցող Հռոմեական կայսրությունը վերջնականապես կորցրեց Իտալիան: Հենց այս ժամանակից սկսած Բյուզանդիայում հունական տարրը վերջնականապես սկսեց գերիշխել հռոմեականի նկատմամբ` հետագա հարյուրամյակներում հռոմեացիների կայսրությունը աստիճանաբար վերածելով հույների կայսրության, որում արդեն հռոմեական էին թերևս միայն անցյալի խամրող հուշերը և մեկ էլ իր ուժից վեր հավակնություններ ունենալը: Այս ամենի մասին կարելի է երկար վիճել, սակայն իմ նպատակը այժմ այս հարցում վերջնական ճշմարտությանը հասնելը չէ: Ես ընդամենը ցանկացա այս օրինակի վրա ցույց տալ, որ պետությունները, որպես էթնոմշակութային երևույթներ, չեն առաջանում միանգամից:
      Ո՞ր պահից հայկական թագավորությունը վերաճեց վրացականի, որ՞ն էր այն վճռական պահը, երբ հայոց այս թագավորությունը անդառնալի կերպով կանգնեց այն ուղու վրա, որը իրեն դարձրեց վրացական թագավորություն: Սա հայոց պատմության համար նույնքան կարևոր հարց է, ինչքան հունականի համար այն, թե որ պահից հռոմեացիների պետությունը դարձավ հույների պետություն:
      Իմ կարծիքով որքան էլ զարմանալի է, սակայն Արտանուջի թագավորության հայականության կործանումը սկսվեց նրա ռազմա-քաղաքական ամենամեծ ձեռքբերումներից մեկից` այն պահից, երբ վերջինիս հաջողվեց իր կազմում ընդգրկել Աբխազական և Կամբեճան-Հերեթիի թագավորությունները, ինչպես նաև իրեն ենթարկեցնել Կախեթիի իշխանությունը:
      Ոչ միանգամից (ավելի շուտ տասնամյակների ընթացքում), բայց ի վերջո պարզվեց, որ միավորված այս պետությունում արդեն հայերը, որոնք հիմնականում Տայքի և Գուգարքի բնակիչներն էին, ոչ մի կերպ բացարձակ մեծամասնություն չէին կազմում: Ու եթե առանձին վերցրած վերջիններս իրենց թվաքանակով դեռևս կարող էին համեմատվել վրացիների, աբխազների կամ ծանարների հետ, ապա վերջիններիս միասնական դիտարկման դեպքում հայերը անխուսափելիորեն մնում էին փոքրամասնություն դերում: Իսկ միջնադարում վրացիներին, աբխազներին ու ծանարներին կարելի էր որոշակի վերապահումներով դիտարկել որպես մեկ կրոնաքաղաքական ամբողջություն, քանի որ այս երեք ազգերն էլ, կենցաղով լինելով իրար շատ մոտ, դավանում էին նույն կրոնը` ուղղափառությունը:
      Ընդ որում մեկ պետության մեջ միավորումից զարմանալիորեն շահեցին միայն վրացիները, իսկ հայերը, աբխազները և ծանարները հսկայական կորուստներ կրեցին: Փոփոխությունները կործանարար եղան հատկապես աբխազների ու ծանարների համար, քանի որ սրանք, վրացիների հետ լինելով նույն կրոնի և կենցաղով ու բարքով նրանց ավելի մոտ, տառացիորեն մի քանի տասնամյակում գրեթե անմնացորդ լուծվեցին վրացական էթնոսի մեջ` իրենց ծայրահեղ թուլացման հաշվին գենետիկորեն ուժեղացնելով վերջինիս: Ուշագրավ ժողովրդագրական այս գործընթացի մասին աղոտ կերպով գլխի են ընկել նաև ժամանակակիցները: Այսպես, 1020 թ-ի Անիի ճ-մ-ին մասնակցած Քարթլիի արքա Գեորգի I-ի (1014-1027) դեսպանին Մատթեոս Ուռհայեցին սկզբում կոչում է <<վրաց իշխան>>, մի քիչ հետո` <<աբխազաց իշխան>>, տառացիորեն մի քանի տող ներքև` կրկին <<վրաց իշխան>>, իսկ Քարթլիի թագավորություն էլ նա գրեթե միշտ անվանում է <<Աբխազաց թագավորություն>>: Նույն կերպ Հովհաննես Սիկլիցեսը Գեորգի I-ին կոչում է □Աբխազիայի արխոնտ□, իսկ Քարթլիի թագավորությունը` <<Աբխազիա>>:
      Այս տեսանկյունից Տայքի, Գուգարքի և Բարձր Հայքի հայերը ավելի ամուր գտնվեցին, ինչը բացատրվում է նրանով որ նրանց սկզբում հարևան էր ուժեղ Անիի թագավորությունը, իսկ հետագայում` վերջինիս հոծ հայաբնակ շրջանները: Բացի այդ հայերը կրոնական տեսանկյունից տարբերվում էին վրացիներից և հետևաբար դժվար էին ձուլվում: Այնուհանդերձ ուղղափառությունը որոշակի տարածում գտավ նաև հայկական այս տարածքներում, որի հետևանքով շատ հայեր, հարյուրամյակների ընթացքում աստիճանաբար կորցնելով իրենց ազգային դիմագիծը, դառնալով վրացադավան և արդյունքում` վրացի, կրկին գենետիկորեն ուժեղացրին վրաց էթնոսը:
      Երևույթը ունի զուտ տեսական-պատմական բովանդակություն ունեցող մեկ այլ կողմ ևս. գրականության մեջ բազում զտարյուն հայեր կոչված են □վրացի□: Այսպես, Քարադուռի իշխան, արմատներով Մամիկոնյաններից սերող Լիպարիտ Քաջ Օրբելյանին (1021-1058) Մատթեոս Ուռհայեցին անվանում է <<վրացի>>: Նույն կերպ է նա բնորոշում նաև Գրիգոր Բակուրյանին, որին Աննան (<<Ալեքսիական>>) ուղղակիորեն անվանում է □հայ□ և որը, ի դեպ, ստորագրում էր հայերեն տառերով: Հետաքրքիր այս երևույթի վրա ուշադրություն է դարձրել դեռևս Նիկողայոս Մառը, իսկ ակադեմիկոս Հ. Բարթիկյանը, քննարկելով մատնանշված երևույթը և իրավացի կերպով բացատրելով այն, նշել է. <<Միջնադարում ազգության մասին դատում էին` ելնելով տվյալ անձնավորության դավանանքից: Նույն Ուռհայեցին բազմաթիվ զտարյուն հայերի անվանում է <<հոռոմ>>, իհարկե նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրանք հունադավաններ էին>>:
      Վերադառնալով հիմնական թեմային` փորձենք ամփոփել այն և մատնանշենք Ժամանակակիցների համար լիովին աննկատ մնացած քաղաքական տրանսֆորմացիայի այս երևույթի հիմնական փուլերը.
      ա) 978 թ. – Արտանուջի թագավորության անզավակ արքա Դավիթ Ii Մեծի (961-1000) որդեգիր, վերջինիս պապի պապ Ատրներսեհ I-ի (881-888, 888-923` արքա) թոռան թոռան որդի, Աբխազական թագավորության վերջին և անզավակ արքա Թեոդոսիոս Iii Կույրի (976-978, 987-988) քրոջ որդի, Քարթլիի կառավարիչ Բագրատը` Բագրատ I-ը (975-978` Քարթլիի կառավարիչ, 978-980` Քարթլիի կառավարիչ և Աբխազիայի արքա, 980-1014` Քարթլիի արքա), Դավիթ Ii Մեծի, ինչպես նաև վրաց իշխանների մի մասի և աբխազ իշխանների գործուն աջակցությամբ 978 թ-ին հռչակվում է Աբխազիայի թագավորության արքա` սկսելով կրել Աբխազական թագավորության արքայի տիտղոսը` <<թագավոր Աբխազաց>>-ը:
      բ) 980 թ. – Բագրատ I-ը Դավիթ Ii Մեծի, ինչպես նաև վրաց և աբխազ իշխանների գործուն աջակցությամբ իր իշխանության տակ է գցում նաև Քարթլին: Ստեղծվում է Իբերիայի թագավորության արևմտյան մասը (Մծխեթ-Ալանաց Դուռ ամրոց ուղիղ գծից արևմուտք) և Աբխազիան ընդգրկող Քարթլիի թագավորությունը, իսկ նրա արքան ժառանգում է Արտանուջի թագավորության արքայական տիտղոսի մի մասը` <<թագավոր Վրաց>>-ը` հռչակվելով արդեն <<թագավոր Աբխազաց և Վրաց>>: Սրանով մինչ այդ Քարթլիի տարածքին տիրող Արտանուջի թագավորությունը, ինչպես 395 թ-ին Հռոմեական կայսրությունը, փաստացի կիսվեց է երկու մասի: Արդյունքում առաջացան է իր բոլոր հատկանիշներով հայկական Արտանուջի և իր բոլոր հատկանիշներով վրացական Քարթլիի թագավորությունները: Ընդ որում վերջինս ընդգրկում էր նաև Աբխազական թագավորության տարածքը: Սակայն X դարի վերջին` Դավիթ Ii Մեծի կենդանության օրոք, սա բացարձակապես որևէ նշանակություն չուներ, քանի որ Բագրատ I-ը Արտանուջի արքայի որդեգիրն էր, իսկ քաղաքականապես դեռևս թույլ Քարթլիի թագավորությունը լիովին գտնվում էր Դավիթ Ii Մեծի ազդեցության ոլորտում, որի փաստացի տիրապետության տակ էր հայտնվել նաև նախկին Աբխազական թագավորության տարածքը:
      գ) 1000 թ. – Դավիթ Ii Մեծը մահանում է, նրա թագավորության տարածքը անցնում է Բյուզանդիային, իսկ տիտղոսը որդեգրին` <<թագավոր Աբխազաց և Վրաց>> Բագրատ I-ին, որը դրանից հետո սկսում է կրել □թագավոր Աբխազաց, Վրաց և Հայոց□ տիտղոսը: Սրանով Արտանուջի թագավորությունը, ի դեմս արքայական տիտղոսի նոր կրողի, դե-յուրե միացավ Քարթլիի թագավորությանը, սակայն դե-ֆակտո կործանվեց, քանի որ նրա տարածքը անցավ Բյուզանդիային: Նույն կերպ 476 թ-ից հետո Արևմտյան Հռոմեական կայսրությունը դե-յուրե միացավ Բյուզանդիային, քանի որ Հռոմեական կայսեր տիտղոսի միակ կրողը մնաց Բյուզանդիայի կայսրը, սակայն դե-ֆակտո կործանվեց, քանի որ նրա տարածքը անցավ գերմանական վարձկանների առաջնորդ Օդոակրի (476-490) ստեղծած պետությանը, իսկ 490 թ-ից` Օստգոթերի թագավորությանը:
      դ) Xi դարի առաջին քառորդ – Կորցնելով իր բնօրրանը հանդիսացած տարածքների մի մասը` արդեն միայն դե-յուրե գոյություն ունեցող Արտանուջի թագավորությունը միայն էթնիկ տեսանկյունից չէ, որ սկսեց ձեռք բերել վրացական նկարագիր: Ի տարբերություն նախկինի, երբ վերջինիս տարածքի մեծ մասը կազմում էին հայկական հողերը և միայն փոքր մասը` վրացականը, այժմ նաև տարածքային ընդգրկման տեսանկյունից այս թագավորությունում վրացական, աբխազական և ծանարական տարածքները սկսեցին գերակշռել, իսկ հայկական հողերը կազմեցին թագավորության տարածքի շատ փոքր մասը: Իր հերթին կորցնելով հոծ հայաբնակ նահանգները` Բարձր Հայքի հյուսիսը, Տայքը և Գուգարքի արևմտյան գավառները, <<թագավոր Վրաց, Աբխազաց և Հայոց>> Բագրատ I-ը և նրա հետնորդները փաստորեն սկսեցին տիրել մի թագավորությունում, որի բնակչության մեծամասնությունը կազմում էր վրաց, ինչպես նաև արդեն գրեթե լրիվ վրացականացած աբխազա-ծանարական էթնոամբողջությունը: Նույն կերպ դե-յուրե Հռոմեական կայսրությունը, սակայն դե-ֆակտո միայն Բյուզանդիան, այն բանից հետո, երբ 476 թ-ին կորցրեց Ապենինյան թերակղզին, իր կազմում սկսեց ընդգրկել հիմնականում հունաբնակ տարածքները, որի արդյունքում հունական տարրը հռոմեականի նկատմամբ վերջնականապես ձեռք բերեց գերակշռություն` էթնոմշակութային տեսանկյունից վերջնականապես ստեղծելով հունական մի պետություն, որը այնուհանդերձ ժամանակակիցների կողմից այն շարունակվում էր ընկալվել որպես <<Հռոմեական կայսրություն>>:
      դ) Xi դարի կես – Քարթլիի թագավորության արքաները, որոնց նախորդները` Արտանուջի թագավորության արքաները, միայն ձևականորեն էին □թագավոր Վրաց□ և այդ կոչումը կրում էին միայն Վրաստանի տարածքի նկատմամբ իրենց հավակնությունները հիմնավորելու նպատակով, աստիճանաբար վրացականացան ու դարձան վրացիների թագավորներ, քանի որ սկսեցին իշխել մի պետությունում, որի մեծ մասը կազմված էր վրացական տարածքից և իրենց տիրապետության տակ ունենալ հպատակների մի ամբողջություն, որի մեծ մասը վրացի էր:
      Վերջում նշենք, որ թեև հայկական տարրը հայտնվեց երկրորդ տեղում, այնուհանդերձ այն շարունակեց և մինչև մեր օրերն էլ շարունակում է պահպանել իր ծանրակշիռ տեղն ու դերը Վրացական պետության պետական կառույցներում և ազգագրական ընդհանուր կառուցվածքում:

      Comment

      Working...
      X