Announcement

Collapse
No announcement yet.

Բագրատունյաց մեծագործությունն ու անկու&#

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Բագրատունյաց մեծագործությունն ու անկու&#

    Բարև Ձեզ!

    Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Ընթերցողներիս շարունակվող և ավելի ու ավելի աճող դրական վերաբերմունքը թույլ է տալիս ինձ ավելի մեծացնել մատենաշարի հրատարակման տեմպը:
    Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով:
    Հաշվի առնելով այս ամենը, ընթերցող, ես մեծ հաճույքով քո դատին եմ ներկայացնում մատենաշարի հերթական գրքերը.

    Բարեկամներ, այս անգամ լույս է տեսել Տարեգրքի միանգամից 10 հատոր.
    1. Գիրք Քսանչորսերորդ (885-909)
    2. Գիրք Քսանհինգերորդ (909-929)
    3. Գիրք Քսանվեցերորդ (929-953)
    4. Գիրք Քսանյոթերորդ (953-976)
    5. Գիրք Քսանութերորդ (976-991)
    6. Գիրք Քսանիններորդ (991-1020)
    7. Գիրք Երեսուներորդ (1020-1044)
    8. Գիրք Երեսունմեկերորդ (1044-1064)
    9. Գիրք Երեսուներկուերորդ (1064-1071)
    10. Գիրք Երեսուներեքերորդ (1071-1097)

    Լույս տեսած հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Անիի թագավորության գոյության ողջ ժամանակահատվածը և սելջուկյան առաջխաղացման ժամանակահատվածը: Մասնավորապես.

    1. Քսանչորսերորդ գրքում

    ներկայացված է Սաջյան I պատերազմը (892-901), ինչպես նաև շարադրված է հարևան այլ պետական կազմավորումների դեմ նորաստեղծ Անիի թագավորության պայքարը, տարածաշրջանի ռազմա-քաղաքական վիճակի համընդգրկուն գնահատմամբ վերլուծված է գրականության մեջ ցավալի անուշադրության մատնված Արտանուջի թագավորության ճակատագիրը, ցույց է տրված ու հիմնավորված է նրա հայկական էությունը, ինչպես նաև նկարագրված է ողջ այն գործընթացը, որը հայոց այս թագավորությունը հետագա 150 տարում վերածեց վրացական թագավորության: Վերլուծված է նաև քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են անուշադրության մատնված այլ հարցեր:

    2. Քսանհինգերորդ գրքում

    ներկայացված է Սաջյան II պատերազմը (909-929), Սատրապական Հայաստանի XI ապստամբությունը (923), Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) սկզբնական փուլը, ինչպես նաև Անիի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությունը: Հանգամանալից վերլուծության է արժանացել հատկապես Սաջյան II պատերազմը` ծանր մի պատերազմ, որը կազմեց այս ժամանակաշրջանի գլխավոր բովանդակությունը և որում տարած հաղթանակը ապահովեց Անիի թագավորության հետագա գոյատևումը: Համակարգված կերպով շարադրված են պատմագիտական գրականության մեջ զարմանալիորեն մակերեսային նկարագրության արժանացած այս բախտորոշ պատերազմի բաղկացուցիչ բոլոր տարրերը, վերլուծված է Հայկական բանակի մարտավարությունը, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի:

    3. Քսանվեցերորդ գրքում

    ներկայացված է Գիլանյան պատերազմը (936), Սալարյան I պատերազմը (950-952), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) շարունակությունը: Համակարգված կերպով շարադրված են հիշատակված պատերազմների բոլոր իրադարձությունները, անդրադարձ է կատարվել մի քանի մոռացված ճակատամարտերի, ճակատամարտեր, շնորհիվ որոնց Անիի թագավորությունը շահեց խաղաղ զարգացման մի քանի տասնամյակ:

    4. Քսանյոթերորդ գրքում

    ներկայացված է Սալարյան II պատերազմը (966), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) վերջին փուլը: Մեզ հասած տեղեկատվության համակարգված վերլուծության հիման վրա հատկապես լայն լուսաբանում է ստացել Հայ ռազմիկների մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին:

    5. Քսանութերորդ գրքում

    ներկայացված է Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը (976-979), Արաբա-Բյուզանդական X պատերազմը (981-985), Ռավադյան I պատերազմը (982), Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը (987-991), Ռավադյան II պատերազմը (987), ինչպես նաև Ռավադյան III պատերազմը (990): Մանրամասն վերլուծության են արժանացել Բյուզանդիան ցնցած հզոր ապստամբությունները, որի ֆոնի վրա արտացոլված է դրանցում Հայ ռազմիկների ունեցած մասնակցությունը:

    6. Քսանիններորդ գրքում

    ներկայացված է Արաբա-Բյուզանդական XI պատերազմը (991-1005), Հայ-Բյուզանդական III պատերազմը (992-993), ինչպես նաև Ռավադյան IV պատերազմը (997-998): Այս իրադարձությունների ֆոնի վրա վերլուծված են Ռավադյանների էմիրության կողմից կիրառված և Անիի թագավորության խորքերը թափանցելու նպատակ հետապնդող ստրատեգիական պլանի բաղկացուցիչ մասերը, պլան, որը փորձ արվեց իրականացնել մի քանի անգամ, սակայն այդպես էլ հաջողություն չապահովեց: Վերլուծված է քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են նաև անուշադրության մատնված այլ հարցեր:

    7. Երեսուներորդ գրքում

    ներկայացված է Ռավադյան V պատերազմը (1021), Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը (1021-1022), Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը (1022), Բյուզանդա-Վրացական պատերազմը (1026), Արաբա-Բյուզանդական XII պատերազմը (1029-1037), Շադադյան պատերազմը (1041), Հայ-Բյուզանդական IV պատերազմը (1041-1044), ինչպես նաև Անիի թագավորությունում բռնկված գահակալական պայքարը: Ցույց են տրված Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, համակարգված ձևով շարադրված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Առանձին վերլուծության է ենթարկված Հայկական բանակում ընդհանրապես հետևակի և մասնավորապես հետևակ նետաձիգների տեղն ու դերը, նրանց տեսակարար կշիռը, մարտական կիրառության առանձնահատկությունները և ցայսօր անուշադրության մատնված այլ հարցեր: Մեծ ուշադրություն է դարձվել նաև Քարթլիի թագավորությունում ծավալվող ուշագրավ փոփոխություններին, քննարկված է հայ բնակչության և Քարադուռի իշխանության իշխող վերնախավի վերաբերմունքը այդ փոփոխությունների նկատմամբ, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի:

    8. Երեսունմեկերորդ գրքում

    ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական I պատերազմը (1044-1049), Թոռնիկյան ապստամբությունը (1047), Պեչենեգյան I պատերազմը (1049-1052), Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը (1051), Սատրապական Հայաստանի XVII ապստամբությունը (1057), ինչպես նաև Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) սկզբնական փուլը: Շարադրված են Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, ինչպես նաև համակարգված ձևով ներկայացված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Գրքում մասնավորապես մեծ տեղ է հատկացվել Սելջուկյան սուլթանության դեմ Հայոց թագավորությունների մղած պայքարին, ինչպես նաև Քարադուռի իշխանության ռազմա-քաղաքական պատմության վերլուծությանը, որը ցայսօր հիմնականում մնացել է անտեսված: Վերլուծված է նաև Տարոնի իշխանության ունեցած դերի հարցը Հայաստանի հարավային նահանգների պաշտպանության գործում, անդրադարձ է կատարվել այլ հարցերի:

    9. Երեսուներկուերորդ գրքում

    ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) վերջնական փուլը, որը կազմում է նկարագրված ժամանակաշրջանի հիմնական ռազմա-քաղաքական բովանդակությունը: Գրականության մեջ առաջին անգամ համակարգված կերպով շարադրված է այս վճռորոշ պատերազմի վերջնական փուլի իրական պատկերը, ներկայացված են վերջինիս բաղկացուցիչ մասերը կազմող բոլոր իրադարձությունները, արտացոլված է սելջուկյան բանակի մարտավարությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել հատկապես 1071 թ-ի օգոստոսի 18-19-ի Մանազկերտի ճակատամարտին, մի բախտորոշ ճակատամարտ, որը ռազմական պատմությանը նվիրված լայնածավալ գրականության մեջ զարմանալիորեն չի արժանացել սպառիչ վերլուծության:

    10. Երեսուներեքերորդ գրքում

    ներկայացված է Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը (1071), Սատրապական Հայաստանի XIX ապստամբությունը (1071), Սելջուկա-Բյուզանդական III պատերազմը (1071-1081), Սելջուկա-Վրացական I պատերազմը (1073-1088), Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը (1080-1081), Նորմանական պատերազմը (1081-1085), ինչպես նաև Պեչենեգյան II պատերազմը (1086-1091): Գրքում մասնավորապես քննարկված է □Հայկական ռազմական պետություն□ հասկացության ռազմա-քաղաքական բնութագիրը, շարադրված է այս պետությունների և նրանց տիրակալների ցանկը, համակարգված կերպով ներկայացված է վերջիններիս ռազմական պատմությունը, վերլուծված է նրանց առաջացման ու գոյատևման նախապայմանների ամբողջությունը և այլն:

    Գրքերում տրված է նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Հունաստանում, ինչպես նաև Ֆաթիմյանների էմիրության բանակի կազմում Եգիպտոսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը, թեև միաժամանակ կարևոր է նաև նշել, որ 1071 թ-ից սկսած, կապված այն բանի հետ, որ Բյուզանդիան կորցրեց Հայաստանում ունեցած իր բոլոր տիրույթները, հայերի տեսակարարար կշիռը կայսերական բանակում զգալիորեն ընկավ: Այս ժամանակաշրջանից սկսած, թեև դեռևս ըստ իներցիայի շարունակվում էր Բյուզանդիայի մնացած տարածքում բնակվող հայերի մասնակցությունը կայսրության բանակի մղած մարտերին, սակայն այս երևույթը աստիճանաբար սկսում է կրել էպիզոդիկ բնույթ, քանի որ Հայաստանի տարածքից կայսրության բանակում գտնվող հայերի շարքերը համալրող հոսքը լիովին դադարել էր:

    ... Հարգելի ընթերցողներ. գրքերը կան.

    - Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում
    - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,
    - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,
    - Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում,
    - Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում:

    Ուզում եմ հայտնել նաև, որ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք [email protected] մեիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:
    Բարեկամներ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է [email protected] մեիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհ ի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... Սույն աշխատությունը ես երբեմն կես-կատակ, կես-լուրջ անվանում եմ <<մոռացված ռազմիկների Հուշամատյան>>. ընթերցող, դու այստեղ կգտնես այնպիսի ճակատամարտերի և պատերազմների նկարագրություններ, որոնց մասին հնարավոր է երբեք չես լսել կամ չես իմացել, որ դրանց մասնակցել են Հայ ռազմիկներ: Գիրքը պատմում է բազմաթիվ տաղանդավոր զորավարների, անձնազոհ հերոսների, խիզախ, քաջարի և հայրենասեր ռազմիկների մասին, որոնց սխրագործությունների մասին գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը: Խոսվում է մոռացված ճակատամարտերի, երբեմն նույնիսկ ամբողջական պատերազմների և ապստամբությունների մասին: Փրկել այս փաստերը մոռացությունից` իմ կարծիքով սույն աշխատության ամենամեծ առաքելություններից մեկն էլ սա է...

    Հարգանքներով` Մհեր Հակոբյան

  • #2
    Re: Բագրատունյաց մեծագործությունն ու անկո

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 24>>-ից

    Բագրատունիների համակովկասյան գերիշխանությունը կամ այն մասին, թե ինչպես էր Հայկական բանակը պայքարում քանակապես գերակշռող արաբական բանակների դեմ...

    894 – Դողսի ճ-մ (Արարատ, Արագածոտն գավառ, Վաղարշապատից մոտ 15 կմ հյուսիս)

    <<Այնտեղ մերկ սուսերներով քաջ տղամարդիկ և
    լայնալիճ աղեղնավորները շատ մեծ վախ ու կոտորած
    են հասցնում իսմայելյան գնդին
    >>

    Հովհաննես Դրասխանակերտցի

    Նախիջևանից արշավանքը դեպի հյուսիս-արևմուտք շարունակող Սաջյանների և Հերի էմիրությունների բանակը (մոտ 87.000)` Մուհամմեդ ալ-Ավշինի գլխավորությամբ, առանց մարտերի մտավ երկրաշարժից ավերված Դվին: Այդ ընթացքում Սմբատ I Նվաճողը հասցրեց կենտրոնացնել Անիի թագավորության բանակի մի մասը (մոտ 50.000) և, հյուսիսից մոտանալով թշնամուն, փակել նրա ճանապարհը:
    Հայկական բանակը ճամբարեց Դողս գյուղի մոտ գտնվող մի բարձրադիր վայրում` դաշտային ամրությունների միջոցով ավելի ամրապնդելով իր դիրքերը: Հաշվի առնելով թշնամու թվական գերազանցությունը և այն, որ վերջինիս հեծելազորը լեռնային պայմաններում կդժվարանա մարտնչել ամուր դիրքեր գրաված Հայկական բանակի դեմ` Հայոց արքան պատրաստվեց վարել պաշտպանողական մարտ: Սակայն մինչ այդ Սմբատ I-ի և Մուհամմեդ ալ-Ավշինի միջև սկսվեցին բանակցություններ, որոնց անհաջող ավարտից հետո թշնամու բանակը մոտեցավ Հայկական բանակին և տեղակայվեց վերջինիս անմիջական հարևանությամբ` հայկական դիրքերից ներքև գտնվող դաշտավայրում:
    I փուլ – Երեք օր անց Մուհամմեդ ալ-Ավշինի բանակը անցավ հարձակման` փորձելով գրավել Հայկական բանակի դիրքերը: Սակայն Հայկական հեծյալ և հետևակ նետաձիգների, ինչպես նաև տեգավորների ու պարսատիկավորների խիստ արդյունավետ գործունեության արդյունքում թշնամու բոլոր գրոհները ետ մղվեցին` ծանր կորուստներ պատճառելով նրան: Ընդ որում Հայկական ծանր հետևակի, ինչպես նաև հետևակ վիճակում մարտնչող Հայկական ծանր հեծելազորի ռազմիկները կարողացան մերձամարտում արդյունավետ ապահովել սեփական թեթև հետևակի պաշտպանությունը վերջինիս չափազանց մոտեցած և ձեռնամարտի ձգտող թշնամու մանր ջոկատներից կամ առանձին ռազմիկներից:
    Ii փուլ – Թշնամու բանակի վերջին և ամենաուժեղ հարձակում ետ մղվեց նրա համար ծանր կորուստներով:
    Iii փուլ – Հետևակ վիճակում մարտնչող հայ հեծյալները արագորեն հեծնեցին սեփական նժույգները և, օգտվելով հակառակորդի շարքերում առաջացած շփոթից ու խուճապից, ինչպես նաև օգտագործելով բարձունքից արշավող ծանր հեծելազորի հարվածային հզոր թափը, հուժկու հարվածով ջախջախեցին հակառակորդի ռազմիկներին:
    Iv փուլ – Հայոց այրուձին, ծանր կորուստներ պատճառելով թշնամու բանակին, ստիպեց վերջինիս պատսպարվել սեփական ճամբարում: Սակայն ուժերի դեռևս պահպանվող անհավասարության պայմաններում Հայոց այրուձին, չցանկանալով սկսել հակառակորդի ամրացված ճամբարի գրոհը, նահանջեց ելման դիրքեր:
    Ծանր կորուստներ կրած Մուհամմեդ ալ-Ավշինը չհամարձակվեց շարունակել մարտական գործողությունները: Կրկին սկսվեցին բանակցություններ, որոնց արդյունքում վերջինս համաձայնեց ստանալ դրամական փոխհատուցում ու նահանջել:
    Հայերը կորցրին մոտ 8.000, թշնամին` մոտ 30.000 զինվոր:

    Comment

    Working...
    X