Բարև Ձեզ!
Բարեկամներ: Լույս են տեսել <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի հերթական հատորները`
1. Գիրք Երեսունչորսերորդ (1097-1104)
2. Գիրք Երեսունհինգերորդ (1104-1118)
3. Գիրք Երեսունվեցերորդ (1118-1137)
4. Գիրք Երեսունյոթերորդ (1137-1168)
5. Գիրք Երեսունութերորդ (1168-1198)
6. Գիրք Երեսունիններորդ (1198-1220)
Գրքերում արտացոլված է ռազմա-քաղաքական բազմաբնույթ և չափազանց հետաքրքիր իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջանի ողջ պատկերը` ժամանակաշրջան, որը սկիզբ առավ խաչակրաց առաջին արշավանքով: “Խաչակրաց արշավանքները միջնադարի պատմության ամենավառ էջերից էին: Դրանք իրենց տեսակի մեջ բացառիկ արկածախնդրություններ էին, որոնք նման չէին ոչ միգրացիայի ու ոչ էլ գաղութացման և որոնցում իրենց մասնակցությունն ունեցան որևէ կենտրոնացված կառավարում չունեցող կամավորներ Եվրոպայի բոլոր անկյուններից”,- այսպես է բնորոշում քննարկվող ժամանակաշրջանի հիմնական բովանդակությունը հանդիսացող Խաչակրաց I արշավանքի էությունը Պեռնու Ռեժին` բավականին ճշգրիտ բնութագրելով այն: “Ոչ մի ազգ խաչի զինվորներին այնչափ հոժարությամբ օգնության չասավ, որքան հայերը, որոնք հայթայթեցին զորք, զենք, ձի և պարեն”,- հետագայում կգրի Հռոմի Գրիգոր XIII պապը` խաչակրաց արշավանքների հետ առնչված այն բացառիկ գործիչներից մեկը, որը իրոք գնահատել է հայերի ցույց տված օժանդակությունը խաչակիրներին:
Գրքերում վերլուծված է նաև Հայաստանի տարածքում գործող, ինչպես նաև նոր ստեղծված սելջուկյան էմիրությունների ռազմական-քաղաքական հարաբերություների ամբողջությունը քրիստոնյաների հետ, անդրադարձ են կատարվել նաև այլ հարցերի: Փաստորեն ընթերցողին հնարավորություն է ընձեռնված ըստ էության և ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ պատմական վճռորոշ մի ժամանակաշրջանի ռազմական համայնապատկերին, համայնապատկեր, որը նման ամբողջական տեսքով ներկայացվում է առաջին անգամ:
Գրքերում մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` բյուզանդական բանակի, Ֆաթիմյանների էմիրության և Հայ ռազմական պետությունների բանակների կազմում, լուսաբանված է վերջիններիս մասնակցությանը խաչակրաց արշավանքին, ինչպես նաև հետագայում ծավալված իրադարձություններին: Բնականաբար աչքաթող չեն արվել նաև Հայ ռազմական պետությունների մղած մարտերը, մարտեր, շնորհիվ որոնց Հայաստանի մի լայն հատվածում հայ ժողովուրդը ձեռք բերեց հարաբերական ապահովություն և որն էլ հիմք հանդիսացավ հետագա անկախ պետականության վերականգման համար: Գրքում առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը:
Լույս տեսած հատորներում, առաջին անգամ մեր իրականության մեջ, համակարգված տեսքով և ժամանակագրական հստակ հերթականությամբ շարադրված են 12-13 դարերում Հայաստանի ազատագրման ուղղությամբ Վրաց թագավորության մղած մարտերը, ինչպես նաև ցույց է տրված դրանցում Հայ ռազմիկների ու նախարարական տոհմերի` Զաքարյանների, Օրբելյանների, Արծրունիների, Աղբակյանների և այլոց մասնակցությունը:
Ուզում եմ նշել, որ գրքերը կարող են հատկապես օգտակար լինել այն մարդկանց, ովքեր ցանկանում են համակարգված պատկերացնում կազմել քննարկվող ժամանակաշրջանի մասին, որը, ինչպես արդեն նշվեց, անչափ հարուստ ու հագեցած լինելով ռազմաքաղաքական իրադարձություններով, միաժամանակ մինչ այժմ այդպես էլ չէր ստացել համակարգված շարադրում:
Շատ բան կարելի էր ավելացնել… Կարելի էր հիշատակել անհայտ մնացած բազմաթիվ քաջարի իշխանների (ինչ արժեն հենց միայն անհայտ մնացած Միքայել Կարկառեցին և նրա որդի Կոստանդինը), կարելի էր խոսել խաչակիրների բանակում հայ ռազմիկների ցուցաբերած քաջության մասին (օրինակ` Ապլասաթ Մամիկոնյանի մասին դժվար թե շատերը իմանան), Ֆաթիմյանների բանակում հայերի ձեռք բերած հսկայական նշանակության վերաբերյալ (քչերը գիտեն, որ Ֆաթիմյանների բանակում հայերի թիվը հասնում էր 10.000-ի), բայց… այս պոստում այսքանը: Մնացածը կպարզաբանեմ հետաքրքրասերներին` մյուս պոստերում…
Բարեկամներ, գրքերը, ինչպես և նախորդ հատորները, կարելի է ձեռք բերել
- Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում
- Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,
- Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,
- Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում,
- Ինձնից – պարզ մեիլ [email protected] հասցեով ուղարկելով կամ այլ կերպ ինձ հետ կապվելու միջոցով:

Comment