Announcement

Collapse
No announcement yet.

Հայկ աստծո մեծությամբ… Մ.թ.ա. 883-614

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հայկ աստծո մեծությամբ… Մ.թ.ա. 883-614

    Բարև Ձեզ!

    Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.

    Երևանի կենտրոնական գրախանութներում`

    1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
    2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
    3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)

    արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 883-614), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում:
    Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`

    1. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-774) (վերջնական փուլը)
    2. Հայ-Ասորեստանյան VI պատերազմը (մ.թ.ա. 743-705)
    3. Հայ-Ասորեստանյան VII պատերազմը (մ.թ.ա. 699-685)
    4. Արարատյան թագավորության պայքարը ընդդեմ կիմերների, հետագայում սկյութերի հորդաների, ինչպես նաև թափ հավաքող Մարաստանի թագավորության:

    Ըստ էության տրվում է Արարատյան, Արմենիի և Կիլիկիայի թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, ինչպես նաև Հայոց թագավորությունների պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Մանրամասն անդրադարձ է կատարվում Արարատյան թագավորության ներսում ծավալված քաղաքական պայքարին, ինչպես նաև առաջին անգամ համակարգված տեսքով ներկայացվում է կիմերների և սկյութերի արշավանքների ժամանակագրությունը: Գրքում ներկայացված է Արարատյան թագավորության հովանո ներքո ստեղծված Հայկական Չորորդ համաշխարհային գերիշխանության կայացումը և կործանումը, նկարագրվում է Արարատյան թագավորության բարձրացումը, փայլը և անկումը. Վերջինիս ֆոնի վրա ի դեպ հատկապես ակնառու է երևում Արմենիի թագավորության բարձրացումը…
    Այս ամենի արդյունքում Հայկական թագավորությունները վերջին հաշվով հաջողությամբ ետ մղեցին հարևանների գիշատիչ պետությունների ոտնձգությունները և կարողացան պաշտպանել իրենց տարածքները: Նկարագրված ժամանակաշրջանի վերջում Հայաստանի վրա գերագահության իրավունքը կրկին վերադարձավ Արմենիի Հայկազունիներին, որոնք կրկին փաստացի իրենց ձեռքը վերցրին գրեթե ողջ Հայաստանի ղեկավարումը մոտ 1000-ամյա ընդմիջումից հետո: Հենց այս ժամանակաշրջանի վերջում էր, որ արդեն ստեղծվել էին բոլոր նախադրյալները Մեծ Հայքի թագավորության հռչակման համար…

    Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում:

    Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ուղարկել 5 եվրո

    DEUTSCHE BANK AG, FRANKFURT am MAIN, GERMANY
    SWIFT: DEUT DE FF
    EUR ACCOUNT No. 9471632 OF ARMECONOMBANK
    FOR FURTHER CREDIT
    NAME HAKOBYAN MHER
    Account; 163038123093
    WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK

    կամ 300 ռուբլի

    АКБ Промсвязьбанк:
    SWIFT: PRMS RU MM
    INN 7744000912
    BIK 044583119
    K/S 30101810600000000119
    RUR 30231810010000168801
    Мясникян филиал Армэкономбанка
    Получатель АКОПЯН МГЕР
    Р/счет 163038123101

    Կամ 7 դոլար

    USD ACCOUNT No 36121242 OF ARMECONOMBANK
    SWIFT: ARECAM22
    ROUT nom. 365362
    FOR FURTHER CREDIT
    NAME HAKOBYAN MHER
    Account N 163038123085
    WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK
    12 Isahakyan str.

    Հասցեով

    կամ փոխանցել ինձ գումարը այլ եղանակով

    որից հետո և տեղեկացնել ինձ [email protected] էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

    Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

    Հաջողություն Ձեզ!

  • #2
    Re: Հայկ աստծո մեծությամբ… Մ.թ.ա. 883-614

    Գիրքը ՊԱՀԱՆՋԵՔ խանութներում... Հաճախ անբարեխիղճ վաճառողները գերադասում են ուղղակի ասել, որ գիրքը չկա, քան թե փնտրել այն...

    Comment


    • #3
      Re: Հայկ աստծո մեծությամբ… Մ.թ.ա. 883-614

      Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 3>>-ից

      Հայկ աստծո հաղթարշավը: Արքաներ, որոնք փառաբանում էին հաղթող աստծոն...

      857 հուլիս – Սիփան լեռան ճ-մ (Տուրուբերան նահանգ, Բզնունիք գավառ, Վանա լճի հյուսիսային ափից մոտ 10 կմ հյուսիս)

      <<…Մենք բռնությունից խույս էինք տալիս`
      Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
      Իսկ մեզ ոտնակոխ հետապնդողին դիտապաստ անում
      Եվ դրանով անուն ստանում`
      Կոչելով մեզ Հայկ…
      >>

      Պ. Սևակ

      Դեպի լեռը նահանջած Արմենիի և Արարատյան թագավորության Հայկական բանակը (մոտ 40.000, 400 մարտակառք)` Արամ Ii-ի գլխավորությամբ, բնական ամրություններով հարուստ մի վայրում ամուր պաշտպանական դիրք գրավեց` այն շրջապատելով 2 շարք հողաթմբերով ու ցցապարիսպներով: Առաջին շարքում դիրքեր գրավեց հայկական թեթև` տեգավորները և նետաձիգները, իսկ երկրորդում` ծանր հետևազորը: Հեծելազորը մնաց երրորդ գծում:
      Ասորեստանյան բանակը (մոտ 90.000, 900 մարտակառք)` Սալմանասար Iii-ի գլխավորությամբ, մոտեցավ հայկական դիրքերին:
      I փուլ – Թշնամին անցավ հարձակման և ծանր կորուստներով հաղթահարեց հայկական առաջին գծի դիմադրությունը, որի մնացորդները նահանջեցին և ամրացան երկրորդ գծում:
      Ii փուլ – Հայկական երկրորդ գիծը ետ մղեց թշնամու բոլոր գրոհները` ծանր կորուստներ պատճառելով նրան:
      Iii փուլ – Օգտվելով թշնամու կրած ծանր կորուստներից ու շփոթից` Հայկական բանակը անցավ հարձակման և, շեշտակի հարվածով ջարդելով թշնամուն, շպրտեց նրան ելման դիրքեր, որից հետո կրկին խուսափելով հարթ տարածությունում մարտից, ետ նահանջեց ամրացված շրջան:
      Iv փուլ – Մինչև օրվա վերջ թշնամու բոլոր գրոհները ետ մղվեցին: Գիշերն ընդհատեց մարտը:
      Հայերը կորցրին 3.400, թշնամին` 4.000 գերի, մոտ 20.000 սպանված և վիրավոր ռազմիկ:
      Ասորեստանյան բանակը, ենթարկվելով Հայկական բանակի պարտիզանական հարվածներին, Վասպուրական-Կորճայք երթուղով նահանջելով և կորցնելով ևս մոտ 5.000 զինվոր, հեռացավ Հայաստանի սահմաններից` օկուպացված պահելով Հայոց Միջագետքը:

      Comment

      Working...
      X