Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #11
    Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

    Lion Im not hayastanci so I cant tell you in Russian.. anyways so we wont continue on this subject I bet you the book is great... goodluck
    We can speak in armenian...

    Այդ գումարը որ նշեցիր գրքի արժեքն է կա՞մ գրքի պոխանցման արժեքը: Մի խոսքով, գիրքը ին՞չ կ'արժէ: Երևան եմ լինելու մոտ ատենից ուզումեմ քո հրատարակված գրությիւնների ամեն մեկից միքանի հատ ձեռք բերել:
    Ես անչափ ուրախ եմ, որ իմ գիրքը հետաքրքրեց քեզ: Նշանակում է, ես պետքական գործ եմ անում, նշանակում է, դեռևս կան մարդիկ, որոնք անտարբեր չեն մեր ազգի ներկայի և անցյալի նկատմամբ, նշանակում է, դեռևս ամեն ինչ չէ, ո անվերադարձ կորսված է... Ինձ համար շատ կարևոր է գիտակցել, որ աշխատանքս ժողովրդիս պետք կլինի

    Armenian ջան, դա զուտ գրքի արժեքն է... Իսկ փոխանցման արժեքը կորոշվի ըստ նրա, թե որ երկրում ես դու գտնվում... Այն տատանվում է մեկ գրքի համար 10-15 եվրոյի շրջանակներում /ես արդեն ունեցել եմ օրինակ Հոլանդիա գիրք ուղարկելու փորձ/...

    Comment


    • #12
      Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

      Շատ բարի,

      Աաստված ուզէ մոտ ատենից Երևան լինելու եմ: Ինչպես որ ասեսցի, քո գրքերի միքանի հատից ուզումեմ ձեռք բերել և ըկերնեիս բաժնել: Նաև ասեմ որ կան Հայեր որ մեր ազգի հանդեպ անտարբեր չեն: Այնուամենայնիվ, մեր ժողովուրդի «հասարակությունը» այսինքն «միջին» Հայը բավական ոտարամոլ և ապազգային է:
      Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

      Նժդեհ


      Please visit me at my Heralding the Rise of Russia blog: http://theriseofrussia.blogspot.com/

      Comment


      • #13
        Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

        Originally posted by Armenian View Post
        Շատ բարի,

        Աաստված ուզէ մոտ ատենից Երևան լինելու եմ: Ինչպես որ ասեսցի, քո գրքերի միքանի հատից ուզումեմ ձեռք բերել և ըկերնեիս բաժնել: Նաև ասեմ որ կան Հայեր որ մեր ազգի հանդեպ անտարբեր չեն: Այնուամենայնիվ, մեր ժողովուրդի «հասարակությունը» այսինքն «միջին» Հայը բավական ոտարամոլ և ապազգային է:
        Եղբայր, ես քեզ անձնական նամակով տեղեկացնում եմ իմ հեռախոսահամարը: Երբ որ Երևան գաս, անպայման զանգահարի և մենք կհանդիպենք... Վատ չէր լինի նաև, որ Երևան գալուցդ մի 5-10 օր առաջ էլ ինձ իմաց տայիր...

        Իսկ մեր խնդիրն էլ, եղբայր, հենց միջին հային փոխելն է, հենց նրա մտածողության մեջ տեղածարշեր կատարելն է...

        Իմ ածխատությունը մեծապես հենց այդ նպատակն էլ հետապնդում է

        Comment


        • #14
          Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

          վոնց կարամ ճառեմ էթ գիրքը, էս Ամերիկայումեմ ապրում
          Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ
          ---
          "Western Assimilation is the greatest threat to the Armenian nation since the Armenian Genocide."

          Comment


          • #15
            Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

            Mos ջան, բարեվ

            Ես շատ ուրախ եմ, որ իմ գիրքը հետաքրքրեց քեզ: Դա նշանակում է, որ ես պետքական գործ եմ անում, որ իմ ջանքերը օգուտ են բերում ազգիս... Ավելին, այնպիսի մարդկանց առկայությունըՒ ինչպիսին դու ես, որը հետաքրքրվում է իր ազգի անցյալով ու դրանով ցանկանում է իմաստավորել ու հասկանալ ներկան, ինձ հույս է տալիս կարծելու, որ մեր ազգը դեռևս ոտքի կկանգնի և կքայլի այլ ազգերի հետ միասին - համաշխարհային զարգացումների անվերջ ոլորաններում, որ նա կգրավի իր արժանի տեղը աշխարհում...

            Mos ջան, ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար

            Եղբայր, գիրքը ստանալը շատ հեշտ է: Փոխանցում ես ինձ գրքերի գումարը /բանկային փոխանցումով, այստեղ գտնվող ծանոթներիդ միջոցով կամ այլ եղանակով/, փաստային ծախսերը, քո ՃՇԳՐԻՏ ՀԱՍՑԵՆ և տվյալները և ես քեզ ուղարկում եմ գիրքը: Ես արդեն շատ մարդկանց եմ նման կերպ ուղարկել գիրքը Եվրոպայում և Ամերիկայում: Ամենաուշը 20 օրից գիրքը կլինի քե ձեռքում:

            Սպասում եմ քո պատասխանին

            Հարգանքներով Մհեր

            Comment


            • #16
              Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

              Originally posted by Lion1700 View Post
              Եղբայր, ես քեզ անձնական նամակով տեղեկացնում եմ իմ հեռախոսահամարը: Երբ որ Երևան գաս, անպայման զանգահարի և մենք կհանդիպենք... Վատ չէր լինի նաև, որ Երևան գալուցդ մի 5-10 օր առաջ էլ ինձ իմաց տայիր...
              Պարոն Հակոբյան,

              Մի ամսով երկրում եյի, նոր եմ վերադարձել: Բավական զբաղված եյի անձնական գործերով, դրա համար չկարողացա փորցել քեզ հետ հանդիպել, կներես:

              Այնուամենայնիվ, ուզումեմ քեզ ասել որ քո «Հայ Ժողովրդի Ռազմական Տարեգիրք» հրատարակաձ մատենաշարից երեկ շարք գնել եմ: Երկու մատենաշար տվել եմ ընկերներիս: Եւ իմը արդեն սկսել եմ կարդալ:

              Համենայնդեպքում, ուզումեմ ասել քո կատարած աննման և բացառիկ գործը եզակի արժեք ունի մեր ազգային գրականության մեչ:

              Կեցցես
              Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

              Նժդեհ


              Please visit me at my Heralding the Rise of Russia blog: http://theriseofrussia.blogspot.com/

              Comment


              • #17
                Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

                ներող ապեր վոր հեթ չպատասղանեցի շհաթ սբաղվածե, կարաս ինձ նամակ ուղարկես [email protected], և ասես մանրամաս գրքի վերաբերյա:

                Մովսես
                Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ
                ---
                "Western Assimilation is the greatest threat to the Armenian nation since the Armenian Genocide."

                Comment


                • #18
                  Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

                  Արմենիան ջան

                  Ուրախ եմ, որ գիրքը այնուհանդերձ քեզ հասավ: Ափսոս, որ չկարողացանք հանդիպել, բայց դե ոչինչ, երևի մյուս անգամ ավելի հաջողակ կլինենք: Եղբայր, ինձ համար շատ թանկ արժե քեզ նման մարդկանց դրական կարծիքը, քանի որ այն ոչ միայն ինձ ուժ և եռանդ է տալիս շարունակելու աշխատանքս, այլև ցույց է տալիս, որ այս գլոբալիզացված դարաշրջանում դեռևս կան մարդիկ, որոնք հետաքրքրվում են իրենց ազգի ռազմական պատմությամբ...

                  Եղբայր, եթե կարող ես, գրիր քո կարծիքը գրքի մասին, դրական և բացասական կողմերը - դա ինձ համար շատ կարևոր է

                  Mos ջան, եղ քեզ նամակ կուղարկեմ

                  Comment


                  • #19
                    Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

                    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 5>>-ից

                    Վաղարշակ I-ի ու նրա հաջորդների մասին: Այն, ինչը համարվում էր հեքիաթ, իրականում պատմում է Հայոց պետականության մոռացված, սակայն փառահեղ էջերի մասին:

                    245 – Կոլոնիայի ճ-մ (Փոքր Հայք, Կոլոնիա գավառ)

                    <<Վաղարշակը, քաջ և խոհեմ մարդ լինելով,
                    անկախորեն տիրեց իր սահմաններում
                    >>

                    Մովսես Խորենացի

                    Մեծ Հայքի թագավորության գահին նոր բազմած Հայ Արշակունիների տոհմի առաջին ներկայացուցիչ Վաղարշակ I-ը սկսեց արագորեն իրականացնել տնտեսական, կազմակերպչական և ռազմական բարենորոգումներ՝ նպատակ ունենալով ավելացնել Մեծ Հայքի թագավորության հզորությունը: Մասնավորապես բանակի կազմում հատկապես ավելացվեց հեծելազորի թիվը, որի կազմում իր հետագա զարգացումը ստացավ նախկինում գոյություն ունեցած ծանր հեծելազորը: Այն այժմ ավելի կազմակերպված էր, թվով ավելի շատ, ի վիճակի էր հասցնել մեծամասշտաբ տակտիկական հարվածներ և, որը հատկապես կարևոր էր, իրականացնել հակառակորդի ֆալանգի ճեղքում:
                    Իր հերթին, չցանկանալով թույլ տալ Մեծ Հայքի հզորանալը, սակայն Պտղոմյանների թագավորության հետ բռնկված պատերազմի պայմաններում ի վիճակի չլինելով անմիջական լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնել, Սելևկյանների թագավորությունը Կոլխիդայի, Պոնտոսի, Գալաթիայի ու Կապադովկիայի կիսաանկախ թագավորություններից ստեղծեց մի դաշինք և, ռազմական օժանդակություն ցույց տալով նրան, դրդեց մարտական գործողություններ սկսել Փոքր Հայքի, իսկ դրանից հետո նաև Մեծ Հայքի թագավորությունների դեմ:
                    Թշնամու բանակը (մոտ 70.000, այդ թվում մոտ 10.000 հոպլիտ)՝ Մարփյուղակեսի գլխավորությամբ, ներխուժեց Փոքր Հայք: Տեղի բանակը նահանջեց դեպի Ծոփք, իսկ առաջխաղացումը շարունակած թշնամին հասավ Կոլոնիա գավառ և ճամբարեց համանուն բերդի մոտ` դաշտային ամրություններով պաշտպանված ճամբարում:
                    Սրան ի պատասխան Մեծ Հայքի բանակը (70.000)` Վաղարշակ I-ի, սպարապետ, թագադիր ասպետ Բագրատ Բագրատունու, արքայական դրոշակակիր Կյուրոս Քաջանուն Արծրունու, մաղխազ Մաղխազ Խորխոռունու, մարդպետ Հայր Մարդպետունու և սենեկապետ Ձեռես Գնթունու գլխավորությամբ, իր կազմում ունենալով Ոստանիկ (40.000), ինչպես նաև Առան Սյունու գլխավորած Արևելյան (10.000), Գուգարքցիների գլխավորած Հյուսիս-արևելյան (մոտ 3.000), Բագրատունիների գլխավորած Հյուսիս-արևմտյան (մոտ 2.000), Կադմեացիների գլխավորած Հարավ-արևելյան (10.000) և Շարաշան Սասունցու գլխավորած Հարավ-արևմտյան (մոտ 5.000) կուսակալությունների բանակները, շարժվեց թշնամուն ընդառաջ: Մոտենալով վերջինիս` Հայկական բանակը ճամբարեց դաշտային ամրություններով պաշտպանված բանակատեղիում` սպասելով Փոքր Հայքի (մոտ 10.000), Ծոփքի (մոտ 10.000)` Սամվելի, ինչպես նաև Մեծ Հայքի Արևմտյան կուսակալության (մոտ 10.000)՝ Տորք Անգեղացու գլխավորությամբ, միացյալ բանակի ժամանելուն, որը տեղ հասավ մի քանի օրից:
                    Դրանից հետո հենց հաջորդ օրը առավոտյան Հայկական բանակը դուրս եկավ իր բանակատեղիից, մոտեցավ թշնամուն և մարտակարգ ընդունեց:
                    I-ին շարքում տեղավորվեց թեթև հեծելազորը (մոտ 35.000), Ii-ում՝ հետևակը (մոտ 44.000), ընդ որում Ii շարքի առաջին գիծը զբաղեցրեց ծանր հետևակը, իսկ երկրորդը՝ նետաձիգները: Ծանր հեծելազորը` (մոտ 15.000)` Շարաշան Սասունցու, Կյուրոս Քաջանուն Արծրունու և Գին Գնունու, Մաղխազական հեծյալ գունդը (մոտ 5.000)` Մաղխազ Խորխոռունու և Մարդպետական հեծյալ գունդը (մոտ 1.000)՝ Հայր Մարդպետունու գլխավորությամբ, թողնվեց պահեստազորում:
                    Թշնամու բանակի կենտրոնում տեղավորվեց հոպլիտների ֆալանգը, որի թևերում տեղաբաշխվեց հեծելազորը, իսկ առջևում` մնացած հետևակը:
                    Տեղյակ լինելովը անշարժ դիրքում ֆալանգի պաշտպանական մեծ ուժի մասին` Հայկական բանակի հրամանատարությունը ընդունեց մարտի վարման հատուկ ծրագիր:
                    I փուլ – Տեսնելով, որ մարտակարգ ընդունած Հայկական բանակը մտադիր չէ առաջինը սկսել մարտը՝ Մորփյուղակեսն առաջինը իր ողջ ուժերով անցավ հարձակման և հարվածեց Հայկական I շարքին, որը որոշակի դիմադրությունից հետո սկսեց նախապես ծրագրված կեղծ նահանջ իրականացնել դեպի Ii շարք: Թշնամին սկսեց հետապնդել նահանջողներին, որի արդյունքում Հայկական թեթև հեծելազորը պոկվեց թշնամուց և արագորեն հեռացավ մարտադաշտից, իսկ վերջինս կորցրեց մարտակարգը և խառնեց իր ֆալանգի կուռ դասավորությունը:
                    Ii փուլ – Չնայած այս ամենին` հարձակումը շարունակող թշնամուն այնուամենայնիվ հաջողվեց խորը մխրճվել Հայկական կենտրոնի Ii շարքի դասավորության մեջ, որից հետո Մարփյուղակեսը, անձամբ գլխավորելով հոպլիտներին, տարավ նրանց վճռական հարձակման` փորձելով հզոր հարվածով վերջնականապես ճեղքել Հայկական բանակի դասավորությունը և պարտության մատնել նրան: Համառ և արյունահեղ մարտ մղելով Հայկական Ii շարքի հետևակի հետ՝ Մարփյուղակեսին, թեև ծանր կորուստներով, այնուհանդերձ հաջողվեց ճեղքել վերջինիս դասավորությունը և հասնել Հայկական պահեստազորին, որից հետո, ընդհուպ մոտենալով Վաղարշակ I-ին, նա նետեց իր տեգը, սակայն Մեծ Հայքի արքան հաջողությամբ խուսափեց դրանից:
                    Iii փուլ – Այս վճռական պահին մարտի մեջ մտավ պահեստազորում գտնվող Հայկական ծանր հեծելազորը, Մաղխազական և Մարդպետական գունդը, ինչպես նաև մարտադաշտ վերադարձած թեթև հեծելազորը: Նրանք ջախջախիչ հարված հասցրեցին թշնամուն, ծանր կորուստներ պատճառեցին նրան, պարտություն մատնեցին և հարկադրեցին դիմել խուճապահար փախուստի: Այս ժամանակ էլ հենց, խոցվելով հայկական նիզակներից, ընկավ քաջաբար մարտնչող Մարփյուղակեսը:
                    Iv փուլ – Հայկական բանակը հետապնդեց և ոչնչացրեց թշնամուն մնացորդներին` դուրս շպրտելով նրան Փոքր Հայքի տարածքից:
                    Հայերը կորցրին մոտ 10.000, թշնամին՝ մոտ 50.000 զինվոր: Արդյունքում Փոքր Հայքի ինքնիշխանությունը լիովին վերականգնվեց, Հայոց Միջագետքը միացվեց Մեծ Հայքի թագավորությանը, իսկ Սելևկյանների թագավորությունը բավականին երկար ժամանակով հրաժարվեց Հայկական թագավորությունների նկատմամբ ոտնձգություններից:

                    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 6>>-ից

                    Արտաշեսի թագավորության իրական պատմությունը, կամ ինչ էր փնտրում Հայկական բանակը Սև ծովի Հյուսիսային ափին:

                    184 – Կուրի ճ-մ (Ուտիք և Աղվանքի Կամբեճան գավառ, Կուր գետի աջ ու ձախ ափերին)

                    <<Ինձ հաճելի է պատմել
                    քաջարի Սմբատի մասին,
                    քանզի նրա մասին լեգենդը
                    այնքան էլ հեռու չէ
                    ճշմարտությունից
                    >>

                    Մովսես Խորենացի

                    Մեծ Հայքի բանակը (մոտ 100.000, որից մոտ 45.000 հեծյալ)` Արտաշես I-ի և սպարապետ, Հարավային զորավարության հրամանատար Սմբատ Քաջ Բագրատունու գլխավորությամբ, շարժվեց ճամբարած միացյալ սարմատների ալան ցեղի գլխավորած սարմատների, լեզգիների, պեչենեգների, ջիքերի, դուրձուկների և դիդոների (մոտ 90.000)` եղբայրներ Բազուկի ու Անբազուկի, ինչպես նաև Իբերիայի (մոտ 30.000)` Միհրան I-ի գլխավորությամբ, բանակի դեմ:
                    Մինչև մարտը Սմբատ Քաջ Բագրատունին առաջարկեց թշնամուն ազատել գերիներին և ավարով հեռանալ, սակայն Բազուկը վիրավորական տոնով մերժեց նրան, մարտահրավեր նետեց, որից հետո իր բանակով կրկին գետանցեց Կուրը ու մտավ Հայաստանի տարածք:
                    Հայկական բանակը արդեն կեսօրին մոտեցավ թշնամուն և մարտակարգ ընդունեց: I շարքում տեղավորվեց հետևակը, ընդ որում I շարքի առաջին գիծը զբաղեցրեց ծանր հետևակը, իսկ երկրորդը` նետաձիգները: Ii շարքում տեղավորվեց հեծելազորը` Սմբատ Քաջ Բագրատունու գլխավորությամբ:
                    Ճակատամարտից առաջ Սմբատը մենամարտեց իրեն մարտի հրավիրած Բազուկի հետ, հեծյալ նիզակամարտում միջանցիկ նիզակահարելով սպանեց նրան ու, վերցնելով նիզակի վրա, տապալեց ձիուց: Դրանից անմիջապես հետո նա մենամարտեց հարձակման անցած Անբազուկի հետ, որին կրկին նիզակով միջաթափանց խոցեց, վերցրեց նիզակի վրա և տապալեց ձիուց:
                    I փուլ – Տեսնելով իր առաջնորդների մահը` թշնամու բանակը արդեն 15:00-ի մոտակայքում անցավ կատաղի հարձակման: Սակայն I շարքի առաջին գծում մարտնչող Հայկական ծանր հետևակը` ձեռնամարտում, և երկրորդ գծում մարտնչող նետաձիգները` աղեղնամարտում, կարողացան կասեցնել թշնամու ընտիր հեծելազորի հարձակումը, ծանր կորուստներ պատճառել վերջինիս ու ետ շպրտել:
                    Ii փուլ – Արդեն երեկոյան կողմ, հարմար պահը որսալով, Հայկական հեծելազորն անցավ հարձակման և, պարտության մատնելով ու ծանր կորուստներ պատճառելով ետ շպրտված թշնամուն, շպրտեց նրան գետի մյուս ափը: Ընդ որում Արտաշես արքան մենամարտում գերեց ալանների երիտասարդ արքայազնին: Երբ մարտնչող բանակները մի պահ կտրվեցին իրարից և բանակեցին գետի հակադիր ափերին, ալանների արքայադուստր Սաթենիկը փորձեց բանակցել Արտաշեսի հետ, նպատակ ունենալով համոզել վերջինիս, որ նա ազատ արձակի իր եղբորը: Սակայն Արտաշեսը, հեծնելով իր ձին, արագորեն անցավ գետի մյուս ափը և, գերելով ափին մոտեցած Սաթենիկին, նույնպիսի արագությամբ հասցրեց նրան Հայկական բանակ:
                    Ii փուլ – Հայկական բանակը, առաջին շարքում արդեն ունենալով հեծելազորը, անցավ գետը և կրկին հարձակվեց մարտակարգը վերականգնած թշնամու վրա: Բռնկվեց և մինչև երեկոյան 21:00-ն շարունակվեց համառ հանդիպակաց մարտը, որի արդյունքում թշնամին ի վերջո ջախջախիչ պարտություն կրեց:
                    Iii փուլ – Հայկական բանակը, ողջ օրը մարտնչած և մի քանի տեղից վիրավոր Սմբատ Քաջ Բագրատունու անձնական ղեկավարությամբ, սկսեց թշնամու նահանջող մնացորդների հետապնդումը և անխնա ջարդը: Հատկապես ծանր կորուստներ կրեցին իբերների դաշնակիցները` փախուստի վայրերին ծանոթ չլինելու պատճառով:
                    Հայերը կորցրին մոտ 20.000, թշնամին` մոտ 80.000 զինվոր:

                    Comment

                    Working...
                    X