Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Պահեստազորային Ռուբեն Օսիպյանը՝ հավաքի հինգ օրերի մասին
Posted on Հոկտեմբեր 18, 2012 by Կարեն Վրթանեսյան | Մեկնաբանել
Հոկտեմբերի 1–5 մասնակցեցի պահեստազորի հավաքին։ Ընդհանուր առմամբ՝ սա շատ կարևոր նախաձեռնություն էր, կարծում եմ նման հավաքներ պետք է կազմակերպվեն առնվազն տարին մեկ անգամ։ Հավելեմ, որ մեր վաշտի բավականին անհավես (կամ, ինչպես այժմ ասում են՝ «դեմոտիվացված») տղերքից մեկը զորավարժության ավարտին խոստովանեց, որ այդ հինգ օրն արժեր անցկացնել վրանում՝ զորավարժության հաճույքը զգալու համար։
Ստորև՝ մի քանի դիտարկումներ, ներառյալ բացասականները․..
Թերություններ
Հավաքին մասնակցում էին 20–50 տարեկան զինապարտները։ Զինկոմիսարիատի կողմից և հետագայում զորավանում չի անցկացվել նախնական բուժզննում և փաստորեն չեն կանխարգելվել ծանրաբեռնվածության հետևանքով հավանական ողբերգական հետևանքներով ելքերը։ Փառք Աստծո մեր հավաքին նման խնդիր չեղավ, բայց համոզված եմ, որ հետագայում բուժզննումը հավաքի մաս պիտի լինի։
Լոգիստիկ խնդիրներ առաջացան զինկոմիսարիատից զորավան տեղափոխման և ըստ վաշտերի բաշխման ժամանակ։ Այսպես զինկոմիսարիատը պահանջել էր ներկայանալ հոկտեմբերի 1-ին առավոտյան 8:30, սակայն դեպի զորավան շարժվեցինք մոտավորապես 11:30: Տեղ հասանք ժամը 13:00-ին ու զորավան մտնելու թույլտվությանը սպասեցինք մինչև ժամը 16:00՝ մեզնից առաջ զորավան հասած պահեստազորայինների մեծ կուտակման պատճառով: Մեր զինկոմիսարիատի զինապարտները բաշխվեցին ըստ վաշտերի մինչև ժամը 18:00, սակայն ասում էին, որ այլուր բաշխումը շարունակվեց մինչև ուշ գիշեր։
Մարտավարական կամ կրակային պատրաստության դասերի փոխարեն ժամանակի մեծ մասը ծախսվում էր շարվելու, ուշացողներին սպասելու, անկազմակերպված հերթերում ժամանակ սպանելու վրա։ Իսկ կրակային պատրաստության ժամանակ յուրաքանչյուրին տրվեց 9 փամփուշտ, ինչն ակնհայտորեն շատ քիչ է։
Ռուբեն Օսիպյան. կրակային պատրաստության պարապմունքին
Պահեստազորայինները դեմոտիվացված էին, չէին գիտակցում զորավարժությունների կարևորությունը։ Ոմանք էլ կրակային, տակտիկական պատրաստության կամ զենքին ծանոթանալու փոխարեն գերադասում էին օրն անցկացնել վրանում պառկած։ Կարգապահության մակարդակը կգնահատեի որպես ցածր։ Շատերը վարակված էին «Երկիրը երկիր չի» վիրուսով, ինչն իմ կարծիքով պայմանավորված էր և´ հակապետական քարոզչությամբ, և´ օբյեկտիվ սոցիալական լուրջ խնդիրներով։
Բոլոր պահեստազորայինները ունեին բջջային հեռախոսներ և ազատորեն լուսանկարվում էին զորավանի տարածքում։ Հետագա զորավարժությունների ժամանակ, կարծում եմ, պետք է սահմանափակել նկարահանող և համացանցին միացված սարքերի շրջանառությունը ռազմական գաղտնի տեղեկատվության արտահոսք թույլ չտալու նպատակով։
Դրական կողմեր
Սպաները հիմնականում բարձրակարգ մասնագետներ էին, հատկապես պետք է նշել փոխգնդապետ Սուրեն Մկրտչյանին, որը կարողանում էր մատչելի լեզվով բացատրել առաջադրանքը և ինչն առավել կարևոր է մոտիվացնել այդ առաջադրանքը ժամանակին և պահանջվող մակարդակով կատարելու համար։
Զորավարժություններին դասակի հրամանատարի պրակտիկա անցան Ռազմական ակադեմիայի կուրսանտները, որոնց համար կարևոր փորձ էր իրենցինց տարիքով մեծ, կայացած մարդկանց հրամանատարի պաշտոն զբաղեցնելը։ Բոլոր կուրսանտները մոտիվացված ապագա սպաներ էին, որոնց համար զինվորական լինելը ավելի էր քան ուղղակի մասնագիտություն։
Պահեստազորայինները պատշաճ կերպով առանձնացված էին ժամկետային զինծառայողներից, ինչը թույլ տվեց խուսափել հնարավոր տհաճ միջադեպերից։
Զինծառայողները ապահովված էին լավ և նույնիսկ անհրաժեշտից շատ ավելի մեծ քանակի սննդով։
Razm.info-ն մեկնաբանում է
Կարծում ենք, որ նպատակահարմար է պահեստազորի ներգրավմամբ հետագա հավաքներից հետո կազմակերպել մասնակիցների անանուն հարցումներ։ Դա հնարավորություն կտա ՊՆ ղեկավարությանը ստանալ մանրամասն ու անկաշկանդ տեղեկություններ թե´ պահեստազորայինների տրամադրությունների, թե´ անցկացվող միջոցառումների հաջողությունների ու թերությունների մասին։

Comment