Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հերթական միջադեպը ադրբեջանական բանակում. Զինվոր է զոհվել
Հերթական միջադեպը ադրբեջանական բանակում. Զինվոր է զոհվելՀոկտեմբեր 19, 2012 | 23:09
Ադրբեջանի բանակում հոկտեմբերի 19-ին հերթական միջադեպն է եղել:
Ինչպես հաղորդում է apa-ն, 18-ամյա Ալիյար Արիֆ օղլու Զուլֆուղարովը զոհվել է իրեն ամրակցված հաշվեցուցակային զենքի կրակոցից: Փաստի առիթով քրգործ է հարուցվել: Ալիյար Զուլֆուղարովը զորակոչվել էր այս տարվա ապրիլին Իսմայիլինյան շրջանից:
Ադրբեջանի բանակում միջադեպերը պարբերական բնույթ են կրում, ամեն շաբաթ զինծառայողների մահվան մասին տեղեկություններ են ստացվում: Բոլոր դեպքերը ներկայացվում են որպես «դժբախտ միջադեպ» կամ «հակառակորդի գնդակից մահ»:
ԼՂՀ պաշտպանության բանակը նոր սպառազինություն է ստացել
ԼՂՀ պաշտպանության բանակը նոր սպառազինություն է ստացելՀոկտեմբեր 10, 2012 | 13:31
Հայաստանում անցկացվող հրամանա-շտաբային վարժանքները հերթական քայլն են՝ ուղղված Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում նշեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Բանակն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն պատերազմին, եթե ուզում են խուսափել դրանից»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով խոճապային լուրերին, թե վարժանքներն անցկացվում են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարվածության պատճառով, Ջամալյանը նշեց, որ վարժանքներն ընթանում են արդեն երկու շաբաթ եւ մի քանի օրից կավարտվեն: «Ինչպես տեսնում ենք, լարվածություն չկա: Ամեն ինչ սովորականի նման է»,-ամփոփեց նա:
Նա նշեց, որ շուտով Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան մարտավարական վարժանքներ, որոնց ընթացքում անձնակազմը ունակություններ ձեռք կբերի նոր սպառազինությունների հետ կապված: «ԼՂՀ պաշտպանության բանակը մշտապես համալրվում է սպառազինություններով»,-ասաց Ջամալյանը, հտակեցնելով, որ այս անգամ խոսքը հակատանկային սարքավորումների մասին է:
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելու համար անհրաժեշտ է ՊՆ-ի, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքը: «Մենք պետք է հպարտանանք ձեռքբերումներով եւ բարձրաձայն հաղորդենք այդ մասին»,-ամփոփեց նա:
Ուկրաինան ու Ադրբեջանը միասին ռազմական ուղղաթիռնե՞ր են արտադրելու
Ուկրաինան ու Ադրբեջանը միասին ռազմական ուղղաթիռնե՞ր են արտադրելուՀոկտեմբեր 22, 2012 | 16:13
Ուկրաինան առաջարկել է Ադրբեջանին համագործակցել ուղղաթիռների արտադրության ծրագրում: Այդօրինակ ծրագրերից մեկը Մի-24ՊՈւ1 ռազմական նոր ուղղաթիռի արտադրության նախագիծն է՝ Մի-24 ուղղաթիռի բազայի հիման վրա: Մեկ այլ ծրագիր իր մեջ ներառում է բազմաֆուկցիոնալ Մի-8ՄԲՍ ուղղաթիռների արտադրությունն է:
Երկու ծրագրերի հետ կապված Ուկրաինայի համապատասխան կառույցները տեղեկատվություն են տրաբադրել ադրբեջանական կողմին, անցկացվել են նախնական բանակցություններ: Ներկայումս Ուկրաինան սպասում է Ադրբեջանի պատասխանին, հաղորդում է apa-ն՝ վկայակոչելով իր զինվորական աղբյուրները:
Մի-24ՊՈւ1 ռազմական ուղղաթիռի փորձարկումներն սկսվել են այս տարվա ամռանը: Մի-24ՊՈւ1 ուղղաթիռը, որը Մի-24 ուղղաթիռի ուժեղ մոդիֆիկացված տարբերակն է, նախատեսված է բարձլեռնային տարածքներում մարտերի համար: Ուղղաթիռի փորձարկումներն ավարտվել են օրեր առաջ: Դրանք նախատեսված են հիմնականում անձնակազմի տեղափոխման եւ վիրավորների տարհանման համար:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Known that Armenian army uses in Nagorno Karabakh military equipment purchased from Japan
Baku. Rashad Suleymanov - APA. Tank transporters purchased from Japan were used in the military exercises carried out by Armenian Armed Forces in Nagorno Karabakh. APA reports that the photos of the military equipment have been posted on the website of Russian Centre for Analysis of Strategies and Technologies (CAST).
Photo reporting prepared by deputy director of CAST Konstantin Makienko in Karabakh shows that the units of Armenian army in Karabakh and military units of the separatist regime possess tank transporters produced by Hino company of Japan. Nothing is known about the date of purchase of the military vehicles. Armenians mainly use them to carry armored vehicles.
These facts once more prove that the military equipment sold by foreign countries to Armenia is sent to Nagorno Karabakh separatists. Earlier - the parade held in Khankendi in May, 2012, revealed that the "army" of Karabakh possesses M93 Black Arrow sniper rifle, which was sold to Armenia by Serbia in 2007.
Tokyo has announced that it does not sell military products to the conflicting countries, including Azerbaijan and Armenia. But it turns out that Japan doesn’t adhere to this statement and sells military vehicles to Armenia, which has occupied Azerbaijan’s territories.
I had no idea that Armenia had a military-technical relationship with Japan! Any Armenian sources covering this???Last edited by davidoga; 10-24-2012, 08:49 AM.
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները նվաճել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը
Հոկտեմբեր 24, 2012 | 15:24
Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները ուսումնավարժանքի ժամանակ հայտնաբերել եւ նվաճել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը:
«Հետախույզները պետք է հայտնաբերեին եւ ոչնչացնեին պայմանական հակառկորդի թիկունքի հրամանատարական կետը: Մասնավորապես, նրանք իրականացրել են քողարկված հրամանատարական կետի նվաճում, որը գտնվում է այսպես կոչված Մեծ բերդի (Գյումրի քաղաք) ամրացված ճակատներից մեկում »,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի խոսնակ Իգոր Գորբուլը:
Նրա խոսքով, իրենց առջեւ դրված հանձնարարությունների կատարման ժամանակ ստորաբաժանումները վայրէջք են կատարել ուղղաթիռից եւ պահպանելով քողարկումը, լեռնանտառային վայրերով բարձրացել են զորավարժությունների անցկացման վայր:
Գորբուլը հայտնել է, որ 2012 թ-ի ուսումնական տարվա ստուգման շրջանակներում իրականացված ուսումնավարժանքներին մասնակցել են մոտ 100 հետախույզներ, ինչպես նաեւ 20 միավոր մարտական եւ հատուկ տեխնիկա:
Զինվորները մշակել են քաղաքային պայմաններում` լեռնային տարածքում հետախուզա-որոնողական գոծողությունների հմտությունները:
Comment
Comment