Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հրթիռների արձակում Ադրբեջանի ուղղությամբ - YouTube

    «Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների
    • Փետրվար 26, 2021
    InfoPort - եղիր տեղեկացված

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել:

    «Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»,- նշել էր ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 23-ին, 1in.am-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը, թե ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել, հայտարարել էր, որ «Իսկանդերը» ողջ հզորությամբ չի պայթել։

    Ռուսական պաշտպանական գերատեսչությունից կարծիք էին հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում։ «Ըստ ամենայնի, Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդել»,- հավելել էր ՌԴ ՊՆ-ն։

    Այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան և տեղական ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ ևս հայտարարել է, որ ադրբեջանական կողմը 2020-ի աշնանը Ղարաբաղում մարտերի ընթացքում չի արձանագրել Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների օգտագործում:
    «Իսկանդեր», այդուհանդերձ, հայկական կողմը կիրառել է


    Դեռևս պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորները ոգևորությամբ ներկայացնում էին «Իսկանդերի» առնվազն երկու հրթիռների արձակումն Ադրբեջանի ուղղությամբ։



    Տեսանյութի հետ կապված, սակայն, եղան հակադարձումներ, որ այնտեղ այլ հրթիռային համակարգ է երևում։ Հատկանշական է, որ ՀՀ և ԱՀ Զինված ուժերի սպառազինությունում կա երեք տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռ՝ «Տոչկա», Ռ-17 «Էլբրուս» («Սկադ-Բ») և «Իսկանդեր»: Տեսանյութում հստակ երևում է, որ միևնույն արձակման կայանը 41 վայրկյան տարբերությամբ արձակում է երկու հրթիռ: Նշված երեք տեսակի տակտիկական հրթիռների կայանքներից «Տոչկան» ու «Էլբրուսը» կրում են մեկական հրթիռ, և կայանքից այլ հրթիռ արձակելու համար պետք է այն վերալիցքավորել, ինչը բավականին երկար գործընթաց է (ավելի քան 15 րոպե): «Իսկանդերի» արձակման կայանը, սակայն, կրում է երկու հրթիռ և կարող է դրանք բաց թողնել այդպիսի ժամանակահատվածում:



    Ավելին, տեսանյութում նաև երևում է, որ երկու հրթիռների արձակումից առաջ կայանքի նկատմամբ դրանց դիրքը տարբերվում է: Դա ամբողջությամբ բնորոշ է «Իսկանդերին», քանի որ դրա արձակման կայանում հրթիռները տեղակայված են աջից և ձախից:



    Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե «Իսկանդեր» հրթիռային համալիրները Արցախյան վերջին պատերազմի ընթացքում չեն կիրառվել, իրականությանը չեն համապատասխանում։

    Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում առկա են «Իսկանդեր-Է» տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռներ: Դրանք կրում են 480 կգ զանգվածով մարտագլխիկներ և ունեն 280 կմ հեռահարություն: Կախված մարտագլխիկի տեսակից՝ «Իսկանդերի» բեկորները կարող են մահաբեր լինել պայթյունից ընդհուպ մինչև 200 մետր հեռավորության վրա:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • londontsi
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Պուտինը ցույց տվեց անվերապահ աջակցություն. այս իշխանության մնալը Մոսկվայի համար կենսական անհրաժեշտություն է
    • 2020-11-23
    • Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար խորհրդի անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը



    Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ԱԳ և պաշտպանության նախարարներ Շոյգուի ու Լավրովի այցը Հայաստան, որտեղից էլ ուղևորվել են Բաքու: Այս այցն ի՞նչ կարևորություն ուներ:

    -Նիկոլ Փաշինյանը բավականին հստակ ներկայացրեց մտահոգությունները՝ կապված իրենց տները լքած մարդկանց վերադարձի հետ: Խոսքը վերաբերում է այն հատվածին, որոնք բնակվում էին Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում: Իհարկե, նույնիսկ հստակ պատասխան Լավրովից մենք չստացանք հանդիպման ժամանակ, սակայն հանդիպումից հետո Փաշինյանը նշեց, որ բովանդակալից զրույց է ստացվել: Հուսանք, որ կան որոշակի ակնկալիքներ այդ հարցի հետ կապված, գոնե ինչ-որ փոխհատուցման կամ հնարավորությունների մասով: Հայաստանին այսօր մնացել է միայն դա որոշելու, ավելի գլոբալ հարցերը որոշվում են ավելի բարձր մակարդակներում, որտեղ Հայաստանի հասանելիությունը որոշակիորեն սահմանափակվել է: Ինչ վերաբերում է ռուսների այցին Երևան և Բաքու, կարելի է նշել, որ ըստ ամենայնի, այն ազդակներից, որոնք գալիս են Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից և անձամբ այդ երկրի նախագահի կողմից, որտեղ անընդհատ նշվում է, որ այս համաձայնագիրը հնարավոր չէ խախտել, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են համաձայնագրի կետերը խախտել թե ներքին, թե արտաքին տարածություններում, կարելի է հստակ մի բան արձանագրել, որ այս համաձայնագրի հիմնական շահառուն, ըստ ամենայնի, Ռուսաստանն է և Ռուսաստանն ինքը փորձում է որևէ մեկին թույլ չտալ կասկածի տակ դնել այս համաձայնագրի դրույթները: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների կողմից բավականին մտահոգություններ կան կապված այս համաձայնագրի հետ: Հայաստանի ներքին տարածությունում էլ կան մտահոգություններ, թեև ՀՀ նախագահը հանդիպման ժամանակ նշեց, որ համաձայնագիրը որևէ կերպ հնարավոր չէ դնել կասկածի տակ և պետք է կատարվի ամբողջությամբ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ հասարակության շրջանում կան մտահոգություններ: Կարծես թե Ռուսաստանը փորձում է այդ մտահոգությունները հենց արմատից կտրել, և նույնիսկ խոսելու հնարավորություն չտալ համաձայնագրի չեղարկման համար: Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցելության գործոններից մեկը կարելի է գնահատել որպես այդ համաձայնագրի տեղում պաշտպանության որոշակի քայլ: Մենք տեսանք, որ ոչ միայն Երևանում, այլև Բաքվում Շոյգուն հայտարարեց, որ հրադադարը պահպանվում է և պետք է պահպանվի սրանից հետո ևս, ինչը նշանակում է, որ համաձայնագրի դրույթները պետք է կատարվեն:

    -Պարոն Ղևոնդյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ այս ամենից հետո շահեկան դիրքերում է Ռուսաստանը: Տեսակետ կա, որ ՌԴ-ն հասկանում է, որ այս ամենից հետո շահեկան դիրքերում չի հայտնվել:

    -Ես չէի ասի, որ Ռուսաստանը շահեկան դիրքերում չի հայտնվել: Ռուսաստանը կարողացել է տարածաշրջանում երկրորդ ռազմական ներկայությունը ապահովել, ինչը շատ մեծ նշանակություն ունի առավելևս, որ այդ ներկայությունը այլ պետությունում է, Հայաստանում չէ: Այն հատվածը, որտեղ Ռուսաստանն իր զորքերը տեղակայել է, Ադրբեջանում դա համարում են իրենց պետության հատված: Սա միանշանակորեն կարելի է գնահատել որպես Ռուսաստանի շահերի որոշակի պաշտպանություն, ինչը նշանակում է, որ ժամանակի ընթացքում հնարավոր է որոշակի պայմաններում Ադրբեջանին ավելի սերտորեն ինտեգրել Ռուսաստանի տարածաշրջանային նախագծերում: Դրա մասին Ռուսաստանը ոչ միայն անթաքույց անընդհատ հայտարարում է, այլ տարբեր գիտական շրջանակներում շրջանառվում է, որ Ռուսաստանի խնդիրն է հետխորհրդային տարածաշրջանի երկրներին հավաքագրել իր ծրագրերում: Պուտինի երեկվա հարցազրույցը ես երկու կարևոր նկատառումով կառանձնացնեմ. Առաջինն այն է, որ Պուտինը ցույց տվեց անվերապահ աջակցություն Հայաստանի ներկա իշխանությանը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի համար ուղղակի կենսական անհրաժեշտություն է իշխանության մնալը և ստորագրված հայտարարության անշեղորեն կատարումը, քանի որ այն իշխանությունը, որը եկել է, չի կարող քննարկել այդ հայտարարության կետերի փոփոխության հարցը, քանի որ ինքն է ստորագրել: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը շահերը այստեղ անվերապահորեն պահպանվել են և Ռուսաստանը չի կորցրել, այլ շահել է այս ամենի արդյունքում: Երկրորդ նկատառումը Պուտինի հենց այդ մոտեցումն է, որը ցույց է տալիս, որ այն աշխարհաքաղաքական կուրսը, որը որդեգրել է Ռուսաստանը Պուտինի հավանաբար հենց առաջին ընտրության պահից 20 տարվա ընթացքում, արդեն որոշակի ծիլեր է տալիս արդեն մեր տարածաշրջանում: Եթե մինչ այդ քաղաքականությունը երևում էր միջինասիական տարածաշրջանում, Բելառուսում, Ուկրաինայում, Հայաստանում դա առաջին անգամ երևաց 2013-ին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասով, ապա հիմա տեսնում ենք, որ այդ աշխարհաքաղաքական ծրագիրը մեր տարածաշրջանում զարգացում է ապրում

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Where are the slave minded russophiles defending serjik's sept 3 2013 night decision to back of from Europe, in name of 'security'???
    Here what russian yoke means.....
    Russia is the enemy of armenian statehood, along with Turkey, no matter from which angle you look at it.
    The only advocates of russophilia are morons or worse, paid/corrupt traitors....
    If we do not find a way to divorce from Russia, that damned empire will find the way to end or history in the coming decades.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մոսկվային դա բավական չէր. հատուկ գործողություն Հայաստանում

    Lragir.am,
    23.11.2020


    Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, Երեւանում հայտարարել է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը։ Նրա հայտարարությունն ամբողջովին նվիրված է Ռուսաստանին, նրա նախագահի մեծահոգությանը, հոգատարությանը բնակչության ու եկեղեցիների հանդեպ, հայտարարության մեջ նա մի քանի անգամ երախտագիտություն է հայտնում Պուտինին:

    Այսպիսով, Արայիկ Հարությունյանը միացավ Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին, ովքեր Լավրովի այցին իրենց երախտագիտությունը հայտնեցին Ռուսաստանին: Լավրովի այցը դրա համար էր՝ Երեւանում Փաշինյանի ու Սարգսյանի մակարդակով ընդունել կապիտուլյացիան, որի համար հայերը պետք է երախտագետ լինեն: Լավրովը դա հատուկ արձանագրեց իր ասուլիսում:

    Զուգահեռ Մոսկվայում շարունակվում է ողջ պատասխանատվությունը հայերի վրա տեղափոխելու նպատակային քարոզչությունը: Անձամբ նախագահ Պուտինը մի քանի անգամ արդեն նշել է, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը, դրա համար էլ այն համարվում է Ադրբեջանի տարածք, իսկ ՀԱՊԿ-ը որեւէ պատասխանատվություն չի կրում Հայաստանի հանդեպ Ղարաբաղի մասով:

    Իսկ Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնողի խորհրդականը Ստեփանակերտում հայտարարել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հակասում է Ռուսաստանի շահերին եւ դավադրություն է՝ ուղղված նրա դեմ:

    Ըստ ամենայնի, Մոսկվան, որ ըստ տարբեր փորձագետների՝ Թուրքիայի հետ համատեղ մշակել եւ իրականացրել է Լավրովյան ծրագրի իրականացման սեպտեմբերյան պատերազմը, ներկայում պետք է ջանք չխնայի հայերին շահագործելու իր «փրկչի իրավունքը» այլ ուժային կենտրոններից պաշտպանելու համար:

    Մոսկվան այսպիսով այլընտրանք չի թողնում Երեւան-Անկարա ուղիղ երկխոսությունից բացի, առանց այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին պատկանելու հանգամանքի վրա ուշադրություն դարձնելու: 2020 թ. սեպտեմբերի պատերազմից հետո Հայաստանի համար ՀԱՊԿ գոյություն չունի:

    Այս իրավիճակը հայ էլիտաների՝ երեք տասնամյակ քաղաքականության հետնախորշերում մակաբուծելու հետեւանք է, երբ միացումը դարձավ նախ զիջում՝ «փոխզիջում կարգավորման միջոցով» անճարակությամբ, ապա՝ անջատում՝ «հանուն փրկության»՝ առանց որեւէ իրավունքների ու կարգավիճակի: Եվ Հայաստանի ղեկավարները ղարաբաղյան խեղկատակի ձայնակցությամբ երախտագիտություն են հայտնում «փրկչին», Մայր Աթոռում պատերազմի հազարավոր հայ զոհերի հոգեհանգստյան արարողության ֆոնին:

    Leave a comment:

Working...
X