Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Its good to have recognition of service....burjuin do you know what kind of gifts the commanders got? is it a letter of recognition or something like that?B0zkurt Hunter
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է զոհվել
Posted on Դեկտեմբեր 29, 2013 by Վռամ Խոջագորյան | Leave a comment
Դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի Բաքու-Շամախը ավտոճանապարհի 59-րդ կիլոմետրին իրար են բախվել ՎԱԶ-2107 մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 հոգի մահացել է, ևս մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զովածների թվում է եղել նաև 1985 թվականին ծնված զինծառայող Սամանդար Խալիլովը։
Զոհված զինծառայող Սամանդար Խալիլովը
Զոհված զինծառայող Սամանդար Խալիլովը
Վերջինս զինվորական ծառայություն էր անցնում Բաքվի զորամասերից մեկում և ամանորյա տոների կապակցությամբ վերցրել էր արձակուրդ ու վերադառնում էր տուն՝ Աղսուի շրջան։ Փաստի առթիվ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության պետական գլխավոր վարչությունը հետաքննություն է վարում:
Նշենք, որ ճանապարհատրանսպորտային այս պատահարի արդյունքում զոհված զինծառայողը դարձավ Ադրբեջանի պաշտպանական համակարգում 2013 թվականի ընթացքում գրանցված 85-րդ կորուստը։ Հավելենք նաև, որ ընթացիկ տարում, Ադրբեջանի հայտարարած պաշտոնական տվյալների համաձայն` մինչ այս դեպքը ՃՏՊ-ից զոհվել են 15 զինծառայող։
Ադրբեջանի ներքին զորքերում զինծառայող է մահացել
Posted on Դեկտեմբեր 29, 2013 by Վռամ Խոջագորյան | Leave a comment
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղակայված ներքին զորքերի զորամասերից մեկում մահացել է 2 ամիս առաջ զորակոչված զինծառայող Միրմամեդով Ռահման Տաջիկ օղլուն։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը ներքին զորքերի մամուլի ծառայությունից հաստատել են զինծառայողի մահվան փաստը։
Ադրբեջանի ներքին զորքեր
Ադրբեջանի ներքին զորքեր
Ըստ նախնական տեղեկության` զինծառայողը վայր է ընկել զորամասի տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս։ Մահվան պատճառի պարզման նպատակով նշանակվել է փորձաքննություն։ Հաղորդվում է նաև, որ 18-ամյա Մամեդովը զինվորական ծառայության է զորակոչվել այս տարվա հոկտեմբերին՝ Շամխորի շրջանից։
Նշենք, որ վերջին երկու օրերի ընթացքում սա Ադրբեջանի պաշտպանական համակարգերում մահվան ելքով արդեն երկրորդ միջադեպն է։ Դեկտեմբերի 28-ին Բաքու-Շամախ ավտոճանապարհի 59-րդ կիլոմետրին խոշոր ՃՏՊ-ի հետևանքով մահացել էր ԶՈւ Բաքվի զորամասերից մեկի 28-ամյա զինծառայող Սամանդար Խալիլովը։
Հավելենք նաև, որ այս կորուստը Ադրբեջանի պաշտպանական համակարգերի համար 86-րդն է 2013 թվականի ընթացքում։
razm.info
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Նոր սպառազինություն` նոր տարում. Վարչապետն այցելել է զորամաս
Posted on Դեկտեմբեր 30, 2013 by Հասմիկ Մելիքսեթյան | Leave a comment
ՀՀ կառավարության անդամները Ամանորին ընդառաջ այցելում են ՊՆ տարբեր զորամասեր: Զինծառայողների հետ արդեն հասցրել են հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Վարչապետը զինծառայողի հետ
Վարչապետը զինծառայողի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տոներին ընդառաջ այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների առօրյային, զորամասի պայմաններին: Նա շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Տիգրան Սարգսյանը զինծառայողների հետ
Տիգրան Սարգսյանը զինծառայողների հետ
«Կառավարության բոլոր անդամները զորամասերում են՝ շնորհավորելու հայ զինվորին, որովհետև մեր անվտանգությունը, ապահով կյանքի երաշխիքը դուք եք: Մի կողմից դա պարտականություն է, մյուս կողմից՝ մեծ հպարտություն, որովհետև շնորհիվ ձեր ծառայության՝ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով տոնելու է իր Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունը լինի անվտանգ, որպեսզի պատվով կատարեք ձեր առջև դրված խնդիրները և վերադառնալով ձեր օջախներ՝ անցնեք մեկ այլ կարևոր գործի՝ ծառայել մեր ժողովրդին»,- հավաստիացրել է վարչապետը:
Վարչապետը նաև նշել է, որ նոր տարում հայկական բանակը համալրվելու է նոր սպառազինությամբ. «2013 թվականը բարդ և լարված աշխատանքի տարի էր: Այս տարի մենք մի կողմից ապահովել ենք, որը բանակին մատակարարվող սպառազինությունը լինի ժամանակակից, անհրաժեշտ ծավալներով, մյուս կողմից, որպեսզի մեր զինվորի պրոֆեսիոնալիզմի աստիճանը բարձրանա: 2014 թվականին մենք բանակին մատակարարելու ենք ժամանակակից զենք, այնպիսին, որը դեռևս չենք ունեցել, որովհետև պարտավոր ենք ձեզ զինել այնպիսի զինամթերքով, որն ապահովելու է բանակի մարտունակությունը, միևնույն ժամանակ, ձեր առջև դնելու է նոր խնդիրներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
razm.info
Comment
Comment