Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Սիրիայում սպանվել է ադրբեջանցի ևս մեկ զինյալ
Posted on Հունվար 14, 2014 by Անի Մարգարյան | Leave a comment
Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող ադրբեջանցի հերթական զինյալը՝ Ռաուֆ Հալիլովը, որը Սիրիա էր մեկնել 2013-ին, սպանվել է: Համացանցում տարածվել է զինյալի՝ իր ընտանիքին ուղղված կոչի տեսագրությունը:
Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում
Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում
Ինչպես հաղորդում է ադրբեջանական AzVision.az լրատվակայքը, հղում կատարելով Սիրիայի զինյալները կայքերին, սակայն չնշելով դրանց անունները, Ռաուֆը տեսագրության մեջ հավաստիացնում է՝ ինքը կապված է իր ընտանիքին, բայց փրկությունը տեսնում է միայն իսլամում, կոչ է անում իր մորը հրաժարվել աշխարհիկ կյանքից:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին հայտնի էր դարձել՝ Սիրիայում սպանվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալ, Սումգայիթի բնակիչ, ադրբեջանցի Ազադն՝ «Աբդուրահման» մականվամբ:
Հունվարի 11-ին ադրբեջանական ԱՊԱ-ն հայտնել էր «Սամիր Գախլը» անունով ադրբեջանցի մեկ այլ զինյալի մահվան մասին՝ կրկին հղում անելով «մոջահեդների» կայքերին: Սակայն զինյալն իրականում մահացել է առնվազն 2013-ի նոյեմբերի 24-ին, երբ նրա դիակի լուսանկարը հայտնվել էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գործունեությանը նվիրված սոցցանցային էջում:
Ուստի բարդ է ասել՝ վերոհիշյալ ադրբեջանցի զինյալները հստակ երբ են սպանվել և Սիրիայի որ հատվածում: Այնուհանդերձ, հետևելով ադրբեջանական մամուլին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ օրս Ադրբեջանը Սիրիայում կորցրել է նվազագույնը 7 զինյալի։ Նրանք հիմնականում արմատական իսլամիստական խմբավորումների անդամներ են:
razm.info

Comment