Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Originally posted by Spetsnaz View Post
    Պատերազմ, որ արդեն հայտարարվել է Հայաստանի դեմ


    Մինչ Հայաստանի Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը կնքում էր Սերժ Սարգսյանի ՄՄ մտնելու որոշումն ու համակիրներին հանձնարարում, որ Ծառուկյանն Իվանիշվիլիից պակաս չէ, Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինը որոշեց, որ ինքն էլ ոչ մեկից, հատկապես Միացյալ Նահանգներից պակաս չէ եւ պետք է զինված ինտերվենցիա իրականացնի Ուկրաինայի հանդեպ:

    Փաստորեն, Պուտինը փարատեց Յանուկովիչի զարմանքը, թե ինչու չի խոսում: Պարզվում է, Պուտինը մտածում էր:

    Ռուսաստանի համար դեռ ուշ չէ իհարկե խուսափել Ղրիմում լայնածավալ ռազմական գործողություններից, պատերազմից, որի դեպքում գուցե ավելի կարճ կլինի թվարկել, թե ինչ չի սպառնում Ռուսաստանին: Բայց, առայժմ հարկ է արձանագրել, որ Ռուսաստանը գնում է դրան, կամ փորձում խորացնել շանտաժը եւ հասունացնել առաջին կրակոցը ուկրաինական կողմից: Ամենայն հավանականությամբ, Պուտինին «թասիբի է գցել» Օբաման, որը հայտարարել էր, թե ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանը շատ թանկ կվճարի: «Դու ով ես, որ ինձ ահաբեկես», ամենայն հավանականությամբ մտածել է Պուտինը եւ անցել գործի:

    Պետք չէ բացառել, որ գործ ունենք հայտնի անեկդոտի կամ հանելուկի իրավիճակին, երբ հարցն այն է, թե ինչպես բանանի բարձր ծառից բանան պոկել: Քարով հարվածում ես ծառի վրա նստած կապիկին, իսկ նա էլ պատասխանում է բանանի հարվածով, այդպիսով դու ստանում ես քո ուզած բանանը բարձր ծառից: Գուցե ոչ բառացի, բայց շատերը կհիշեն մոտավորապես այդպիսի պատմությունը:

    Այժմ կարծես թե այդ պատմությունն է կրկնվում այս դեպքում: Ռուսաստանին «քարը» նետում են, իսկ նա էլ անմիջապես պատասխանում է «բանանով»: Ղրիմի հանդեպ Ռուսաստանի գործողությունների հետեւանքով Ռուսաստանն արդեն ոչ թե մեկուսացման, այլ թակարդի մեջ է հայտնվելու:

    Այստեղ սակայն ողջ խնդիրն այն է, որ փաստացի այդ թակարդում հայտնվելու վտանգի մեջ է նաեւ Հայաստանը, որը Ռուսաստանի «կենգուրուի պարկի» մեջ է: Մոսկվան Հայաստանը վերածել է բաժանարար գծի, որը քաշեց Պուտինը դեկտեմբերի 2-ին այցելելով Գյումրիում ռուսական ռազմակայան: Թե ինչպես կծավալվեն իրադարձությունները Ղրիմում, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի համար արդեն իսկ տեղի են ունենում մի շարք անցանկալի իրողություններ:

    Մասնավորապես, Ռուսաստանն իր քայլով փաստացի նախադեպ է ստեղծում Ադրբեջանի համար: Հայկական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանն այս օրերին ավելացրել է հայկական սահմանի երկայնքով տեղակայված զինտեխնիկայի քանակը: Ինչի է պատրաստվում Բաքուն, դժվար է ասել: Փոխարենը պարզ է, որ Հայաստանը պատրաստ է մի բանի՝ ապավինել, ապավինել, ապավինել Ռուսաստանին:

    Մնում է հուսալ, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը չի փորձի դաշնակիցներ փնտրել ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ հորդորելով նրանց բացել երկրորդ ճակատը Հարավային Կովկասում, ինչով ինտենսիվ զբաղված է հարավկովկասյան հարցերում: Ընդ որում, «երկրորդ ճակատը» կարող է լինել ոչ թե շեղող մանեւր, այլ ուղղակիորեն ուկրաինական իրադարձությունների ընդհանուր կորի մի մասը, նկատի ունենալով Արեւմուտք-Իրան փոխհարաբերության ներկայիս դրական միտումները: Եթե Մոսկվան Ղրիմում գնում է ռազմական բախման ճանապարհով, ապա ամենայն հավանականությամբ նա կփորձի այդ ճանապարհը կիրառել կորի ամբողջ երկայնքով:

    Հայաստանին Ռուսաստանը սեպտեմբերի 3-ից հետո բացարձակ կերպով զրկել է դիմադրելու որեւէ հնարավորությունից: Թե ինչքան կօգնեն Վրաստանն ու Իրանը, դժվար է ասել: Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլու հայաստանյան օրեր կատարած այցը բավական ջերմ ստացվեց, եւ պետք է հուսալ, որ այդ ջերմությունը ոչ միայն զուտ մարդկային հուզական պատմություն էր, այլ նաեւ ինչ որ առումով քաղաքական նախապես մշակված բովանդակություն:

    Բոլոր դեպքերում, իրադարձությունները սեպտեմբերի 3-ից հետո ծավալվեցին ակնթարթային արագությամբ, եւ ստիպված ենք արձանագրել, որ այդ հորձանուտում Հայաստանը մնացել է միակ սուբյեկտը, որ բացարձակապես զուրկ է ինքնուրույնությունից, ինքնիշխանությունից, քաղաքական մանեւրի հնարավորությունից, ինչն ընդ որում արժանացել է նաեւ այսպես ասած քաղաքական ընդդիմություն համարվող հիմնական ուժերի հավանությանը:

    Պատերազմ կլինի, թե չի լինի, այդուհանդերձ ակնհայտ է, որ ընթանում են աշխարհաքաղաքական վերաձեւման լուրջ գործընթացներ: Ավելին, չի բացառվում նաեւ, որ Ղրիմում կուտակված պատերազմի էներգիան դուրս հորդի բոլորովին այլ կետում, օրինակ Հարավային Կովկասը վերածելով ոչ թե «երկրորդ», այլ հենց առաջին ճակատի:

    Գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանում հաստատված է ռուսահպատակության գրեթե մոնոլիտ, եւ դիմադրունակության համակարգը զուրկ է դիվերսիֆիկացիայից, ինչը պահանջում էր Հայաստանի շահը որպես նվազագույն անհրաժեշտություն: Այդ բացակայությունն արդեն իսկ պատերազմ է Հայաստանի դեմ, որը հայտարարվել է Հայաստանի հենց ներսում, եւ որը անխուսափելիորեն պետք է հանդիսանար առաջին հաղթական պատերազմի ավարտից հետո այդ իսկ պատերազմի հաղթանակը խժռելու քաղաքականության անխուսափելի հետեւանքը:

    http://blognews.am/arm/press/136446/...stani-dem.html




    Amateurs

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by bell-the-cat View Post
      The Serjik-types always try to play the "Turkey bogey-man" card to support their feeble arguments. Its use is so predictable. But the fools are not the ones who cynically play that card again and again, but the ones who still believe that in 2014 it still has some validity.
      The "bogey-man" didn't go anywhere nor did it stop being the "bogey-man" as a matter of fact it is busy destroying our community in Syria atm. The "card" still very much applies thus there is every reason to play it.
      Hayastan or Bust.

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Turkish newspapers are printing articles about turkeys rights of taking controll of krimea.




        Թուրքական լրատվամիջոցներ. Թուրքիան պահանջներ կներկայացնի անկախ Ղրիմի վերաբերյալ



        Մարտ 02, 2014 | 15:19
        Եթե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը հայտարարի իր անկախության մասին, ապա կհայտնվի թուրքական ենթակայության ներքո: Այդ մասին գրում է թուրքական Hürriyet թերթը:

        Հոդվածի հեղինակի խոսքով այդ մասին է վկայում համաձայնագիրը, որը կնքվել է 230 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի եւ Ռուսական կայրության միջու, որով թերակղզին Օսմանյան կայրության կազմից անցել է Ռուսաստանին: Փաստաթուղթը ստորագրվել է ռուս կայսրուհի Եկատերինա Մեծի հետ 1783թ.-ի ապրիլի 19-ին:

        «Սակայն կարեւորագույն կետերից մեկն այն է, որը պայմաններ է նախատեսում, որոնց համաձայն թերակղզին չի հայտարարի անկախության մասին եւ չի կարող փոխանցվել երրորդ կողմին: Հակառակ դեպքում Ղրիմն ինքնաբերաբար հանձնվում է Թուրքիային»,- պնդում է հոդվածի հեղինակը:Ընդ որում նշվում է, որ դեռ 1991թ.-ին՝ ԽՍՀՄ փլուզումից եւ Ուկրաինան անկախացավ, Թուրքիան իրավունք ուներ վերադարձնել Ղրիմի:

        «Սակայն Թուրքիայի կառավարությունը, որն այն ժամանակ գլխավորում էր Թուրգութ Օզալը, հաշվի առնելով Թուրքիայի հյուսիսում աշխարհաքաղաքական փոփոխություններին ու առհասարակ համաշխարահային կառույցի փոփոխությունը, առաջ չքաշեց դիրքորոշումը: Սահմանափակվեց միայն նրանով, որ պահանջեց վերականգնել Ղրիմի թաթարների իրավունքները, ովքեր Ղրիմում ազգային փոքրամասնություն են կազմում»,- ասվում է հրապարակման մեջ:

        Սակայն եթե Ղրիմը ցանկանա միանալ Ռուսաստանին, անհրաժեշտ կլինի փաստացի անկախանալ Կիեւից: «Եվ հենց այդ պահին, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Թուրքիան կարող է հայտարարել. «Ղրիմը վերցնում եմ իմ հսկողության ներքո»,- եզրափակել է հեղինակը, հաղորդում է iPress.ua-ն:
        By news.am

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          See what you did Serjik....you let the cat in. I won't forget that.

          Just remember kid our will is our strongest weapon.....

          Originally posted by bell-the-cat View Post
          And Armenia was warned that if its forces set one foot inside Nakhchivan, all bets were off because Turkey would have had the legal right to intervene there (due to treaty agreements signed between Turkey and the Soviet Union). It was the removal of this excuse to intervene that stopped those in Turkey who wanted to intervene.
          You can't be shelling Armenia from Nakichevan and then cry about Armenians coming in.....as one of the "guarantors" of that region they Turkey its job is/was/will be to stop any Azeri artillery attack.

          Turkey couldn't intervene militarily vack then anyway, just smoke.....the shelling stopped and Armenians didn't go in, thats why.

          .
          B0zkurt Hunter

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Armenian soldiers






            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի փետրվարին. Ռազմինֆո
              Մարտ 3, 2014

              Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի և 5 վիրավորի մասին։

              2014-ի փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է 5 զոհի մասին: Ընդ որում, եթե համեմատենք այս թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա զոհերի թիվը նվազել է 44.4 տոկոսով:

              2014-ի փետրվարին, ինչպես և 2013-ի փետրվարին, հայտարարվել է առաջնագծում մարտական 2 կորստի մասին, երկուսն էլ՝ «հայկական գնդակից». պայմանագրային զինծառայող Էշգին Ֆիրադին օղլու Գուլիևը սպանվել է փետրվարի 7-ին, իսկ կրտսեր սերժանտ Նոհբալաև Քերեմ Շահին օղլուն՝ փետրվարի 26-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուսին էլ հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով:

              Մնացյալ 3 ոչ մարտական զոհերից 2-ը, համաձայն ադրբեջանական կողմի վարկածի, փետրվարի 26-ին ողջ-ողջ այրվել են Թովուզի շրջանում ավտովթարի հետևանքով բոցավառված «Մերսեդես» ավտոմեքենայում: Զոհերից մյուսն էլ Ադրբեջանի ԶՈւ մայոր Բեքիր Ռահիմովն է, որի՝ Բաքվում տեղակայված ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալում մահանալու մասին հայտնի է դարձել փետրվարի 16-ին: Մայորի մահվան տեղեկությունն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, սակայն մինչ օրս մահվան պատճառների անգամ նախնական վարկած չի ներկայացրել:

              Նշենք, որ 2014-ի փետրվարի 5 կորուստներն էլ պաշտոնապես հաստատվել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից:

              Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի վիրավորներին, ապա 2014-ի փետրվարին դրանք 5-ն են: Եթե զուգահեռներ անցկացնենք 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա վիրավորների թիվը չի փոխվել:
              Փետրվարին հայտարարված 5 վիրավորներից 1-ը տուժել է Բաքու-Ղուբա ճանապարհին ավտովթարից, 2-ը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով, 1-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ականի պայթյունի հետևանքով: Միջադեպերից 1-ը գրանցվել է Նախիջևանում, 1-ի վայրը չի հաղորդվել, 1-ն արձանագրվել է Գանձակի զորամասերից մեկում, 1-ը՝ առաջնագծում:

              Ավտովթարի հետևանքով տուժած սահմանապահ պետական ծառայության զինծառայող, ավագ լեյտենանտ Նիզամի Նազըմ օղլու Գուլիևի վերաբերյալ տեղեկությունն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը չի մեկնաբանել: Մնացյալ 4 միջադեպերն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է:

              Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի հունվարի ընթացքում. հայտարարվել էր 7 զոհի, 13 վիրավորների մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով փետրվարին հայտարարված 5 զոհերն ու 5 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 12 զոհի, 18 վիրավորի մասին: Նշված 12 զոհերից 4-ն ադրբեջանական կողմի բնորոշմամբ մարտական են՝ «հայկական գնդակից»:

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                I hear you bro. No one is talkign about our readiness I just want to make the old farts over here realize that russia is as important to armenia militarily as our reediness is. I was in diapers when it happened but I know about turkey threatening to invade armenia in 1993. Believe me bro as soon as russia leaves the kavkaz area they will be in armenia. Last couple of years has been a very good learning time for me. I have been reading so many good blogs and books on geopolitiks that my school work is suffering LOL

                Originally posted by Hakob View Post
                Serjik, In first war turkey was ready and tried to intervene phisically. It was '92 or93. Then russian military minister Pavel Grachev warned turkey that any intervention will mean nucklear war... I even remember politician's faces in US after that declaration. LOL. That was enough to keep turkey out.
                All we'll need from russia is to keep turkey out again. And it will be not only russia but US too interested in that. The rest, we will manage perfectly fine with azeris.
                But if russia or anybody sences that we do not want or are not ready to fight, then geopolitical lines will be redrawn much to the north of us. We will be absorbed by turkey. Azeris have nothing to do in this. They also know this and know that without turkey's involvement we will kick their asses no matter what.
                The same thing is happening with ukrainian russians. If they are ready to fight for separation from Benderist ukrainia, then russia will draw the line and help split the country. If they are not ready, then russia cannot do anything.

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  You know I love you old man LOL All in good fun but let the truth be told - testosterone talk is not good for armenia because we are a small nation and dependent. Learn from hrias and attach yourself to a superpower to get things done. Politiks is nothing to do with friendship or love its all for INTERESTS. Right now Russian and armenian interests are united and western and turkish interests are united. Remember syria and ukraine. If russia leaves kavkaz that is what will happen in armenia. I know you know what I am saying bro.

                  I did not feed the annoying cat. What he said has nothing to do with what you and I were discussing.

                  Originally posted by Eddo211 View Post
                  See what you did Serjik....you let the cat in. I won't forget that.

                  Just remember kid our will is our strongest weapon.....



                  You can't be shelling Armenia from Nakichevan and then cry about Armenians coming in.....as one of the "guarantors" of that region they Turkey its job is/was/will be to stop any Azeri artillery attack.

                  Turkey couldn't intervene militarily vack then anyway, just smoke.....the shelling stopped and Armenians didn't go in, thats why.

                  .

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    It is good to see a young Armenian man interested in things that really matter. Besides the racial overtones i think your posts are pretty good especially when you consider your age. Just remember there are good and bad people in every race/culture/religion. Young people need guidance in this complicated world we live in and it should be the duty of us older Armenians to provide it.
                    Hayastan or Bust.

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Զինված ուժերի պրոֆեսիոնալ սերժանտական կազմը համալրվում է
                      2014-03-03
                      Մարտի 1-ին ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում տեղի է ունեցել ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացված մեկշաբաթյա դասընթացի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
                      Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
                      Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին ուսումնական դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դասընթացը սերժանտական կազմի համար մասնագիտական հմտությունների զարգացման և կատարելագործման կարևոր քայլ է: Զինված ուժերի բարեփոխումների համատեքստում կարևորելով այլ երկրների հետ գործակցությունը ռազմական կրթության ոլորտում՝ Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ դասընթացի մասնակիցները, համալրելով զինված ուժերի պրոֆեսիոնալ սերժանտական կազմը, այսուհետև կլինեն առավել բանիմաց, ավելի բարձր մակարդակով կկատարեն իրենց առջև դրված խնդիրները, իրենց գիտելիքներն օգտագործելով ի նպաստ զինված ուժերի զարգացմանը:
                      ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր խոսքում կարևորելով Հայաստանի զինված ուժերի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններում, հույս է հայտնել, որ մեկշաբաթյա դասընթացի ընթացքում ամերիկյան հրահանգիչների դասավանդած առանքային թեմաները հայ զինծառայողներին կօգնեն իրենց կառավարման և մարտական կարողությունները առավել կատարելագործելու ուղղությամբ:
                      Դասընթացն անցկացվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության չորսամսյա ծրագրի շրջանակներում: Փետրվարի 24-ից անցկացված մեկշաբաթյա դասընթացին մասնակցել են ՀՀ ԶՈւ 46 զինծառայողներ, այդ թվում նաև` ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի սերժանտներ: Դասընթացն անցկացվել է ԱՄՆ ցամաքային ուժերի Անվտանգության աջակցության ուսուցումների կառավարման կազմակերպության և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչներ:







                      Comment

                      Working...
                      X