Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
 
 Ուսումնական տագնապ ՀՀ ՊՆ վարչական համալիրում
 2014-03-10
 Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մարտի 10-ին` վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
 ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները պլանով նախատեսված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր: Ուսումնական տագնապի նպատակն էր ստուգել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական պատրաստականությունը, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում անձնակազմի մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը:
 Ողջունելով անձնակազմին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների դերը և ընդգծել, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևորագույն բաղադրիչներից է: Ըստ այդմ` հարկավոր է մշտապես բարձր պահել անձնակազմի զգոնությունն ու պատրաստականությունը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և պահանջվող որակով կատարելու համար: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող և քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը և այդ խնդիրների կատարման ընթացքում ունակ լինի դրսևորելու համակարգված մոտեցում և մասնագիտական բարձր պատրաստվածություն: Այս առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
 Մարտի 10-ին ուսումնական տագնապ է տրվել նաև զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում:
 
  
  
  
  
   
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
 
 Օհանյանը ստուգել է հակատանկային միջոցներն ու ավիացիոն վարժասարքերը (ֆոտո)
 
 Posted on Մարտ 12, 2014 by Գևորգ Պետրոսյան | Leave a comment
 
 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինված ուժերի զորամասեր, որտեղ ծանոթացել է զինծառայողների առօրյային, տեխնիկայի վիճակին, պահակային ծառայության իրականացմանը։
 
 Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր։
 
 Զինված ուժերի զորամասերից մեկում, անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը տեղում ստուգելու նպատակով, Սեյրան Օհանյանն անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել և անձամբ հետևել անձնակազմի գործողություններին։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր վիճակի։ Սահմանված կարգի համաձայն` զինծառայողները ստացել են ամրակցված զենքերը, դուրս են բերել ավտոմոբիլային և մարտական տեխնիկան, առաջադրված տեղանքում բացազատվել են մարտական միավորները։
 
 ՀՀ ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետևել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասում առկա ավիացիոն սարքավորումների, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակը, ծանոթացել է ավիացիոն նոր վարժասարքի հնարավորություններին:
 
  
  
  
  
 
 Azerbaboon: 9.000 Google hits and counting!
 Comment












 
	





 
			
			
		












Comment