Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Սիրիայում հայ է զոհվել... So far 4 Amrneians died in Syria
Սիրիայում հայ է զոհվելՄայիս 16, 2014 | 00:49
Սիրիական Հալեպ քաղաքում հրթիռակոծման հետեւանքով մայիսի 15-ին հայ է զոհվել: Հալեպում ՀՅԴ մամուլի ծառայությունը հայտնում է, թե Պերճ Ղարագյոզյանը զոհվել է Սիրեան Ալ Ջադիդ հայաբնակ թաղամասում:
Ավեի վաղ NEWS.am-ը հայտնել է, թե Սիրիայում Հալեպի հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը: Հաղորդվում է, որ մայիսի 13-ին հրթիռակոծության են ենթարկվել հայաբնակ Նոր գյուղ եւ Ազիզե թաղամասերը:
Սիրիայում մայիսի 11-ի ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել էր երկու հայ, եւս մեկը վիրավորվել էր:
Նշենք, որ նախքան արյունալի դեպքերը, Սիրիայում ապրում էր 60 – 70 հազար հայ, որոնց կեսը՝ Հալեպում:
News.am
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
I don't think it means the total number of Armenians.
There are Armenians in Syrian Army
There are Armenian fighters defending their area
There are Armenian civilians
etc...
But 4? yes very low. even in one of the above.B0zkurt Hunter
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանի ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է ՀՀ-ին «չինական Սմերչեր» վաճառած ընկերությունը
Մայիս 19, 2014
2014-ի սեպտեմբերի 11-14-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին, համաձայն պաշտոնական կայքի, մասնակցելու են նաև Չինաստանից 5 ընկերություններ, որոնցից մեկը Հայաստանին վաճառել է WM-80 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ և ենթադրաբար «չինական Սմերչեր»:
Նշված 5 չինական ռազմարդյունաբերական ընկերություններն են՝ CETC International Co.Ltd, CPMIEC China, Norinco, Poly Technologies և Surrey HI Tech:
Հարկ է շեշտել, որ դեռևս 2012-ի հունիսին ադրբեջանական կայքերն աղմուկ էին բարձրացրել՝ վերոնշյալ Norinco ընկերությունը Հայաստանին տրամադրել է WM-80 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, որի՝ հայկական զինուժի զորավարժության ժամանակ կատարած համազարկի տեսագրությունը 2012-ի ապրիլին տարածվեց համացանցում: Բացի այդ, ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2013-ի վերջին հրապարակած զեկույցի՝ Հայաստանը ենթադրաբար ձեռք է բերել Չինաստանից 6 միավոր AR1A համազարկային կրակի ռեակտիվ կայան, որոնց արտադրողն ամենայն հավանականությամբ կրկին Norinco-ն է:
Համաձայն կենտրոնի տվյալների` պայմանագիրը հավանաբար կնքվել է դեռ 2010-ին, իսկ ենթադրյալ մատակարարումը ավարտվել 2011-ին։ Գործարքի արժեքը գնահատվում է 50 մլն ԱՄՆ դոլար։
Նշենք, որ AR1A համակարգերի ձեռքբերման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվել էին 2013-ի հոկտեմբերին, սակայն չինական և հայկական կողմերը պաշտոնապես ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էին այդ տեղեկությունները։
Նկատենք, որ 2014-ի ապրիլի վերջին Ադրբեջանում դժգոհություն էին բարձրացրել, երբ հայտնի դարձավ՝ ADEX-2014-ին մասնակցելու է Unis Group ընկերությունը, որը 2010-ին Հայաստանին ենթադրաբար վաճառել էր 200 միավոր Commando (Կոմանդո) ականանետեր։ Սակայն չինական Norinco-ի մասնակցության վերաբերյալ Ադրբեջանում դեռևս լռում են:
Հավելենք նաև, որ չինական սեպտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել ADEX-2014-ի մեկ այլ մասնակից China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայանները։
Չինական տարբերակի ընտրությունը բացատրվել էր տեղում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությամբ և մատչելի արժեքով։ Պայմանագիրը գնահատվում է 3-4 մլրդ ամերիկյան դոլար։ Առայժմ պայմանագիրը վերջնականապես կնքված չէ, թեև համապատասխան որոշումն արդեն կա։
razm.info
Comment
Comment