Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
This is a hoax, unfortunately not true
Originally posted by Armynia
View Post
http://armtimes.com/hy/read/68199
Պուտինը Էրդողանին սպառնում է սիրիական Ստալինգրադով
Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող լարվածությունը սուր երանգներ է ստանում: Պատճառը Թուրքիայի կողմից «Իսլամական պետություն» խմբավորմանը ցուցաբերվող անթաքույց աջակցությունն է ու Սիրիա հնարավոր ներխուժումը: Ռուսական մամուլում այսօր տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե նախագահ Վլադիմիր Պուտինը, խախտելով դիվանագիտական արարողակարգը, օրերս անձամբ իր մոտ է հրավիրել Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմին եւ զգուշացրել, թե Ռուսաստանը կխզի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակի աջակցել «Իսլամական պետության գրոհայիններին:
Ի պատասխան, դեսպանը հերքել է ներկայացված մեղադրանքները եւ ընդգծել, թե Ռուսաստանի դիրքորոշման եւ նախագահ Բաշար Ասադին աջակցելու պատճառով է, որ սիրիական հակամարտությունը դեռ շարունակվում է: Թուրք դիվանագետի խոսքերը հունից հանել են Ռուսաստանի նախագահին: Նույն աղբյուրի փոխանցմամբ, մի շարք փաստեր ներկայացնելուց հետո Պուտինն անցել է սպառնալիքների. «Ուրեմն, Ձեր բռնապետ նախագահին փոխանցեք, որ ես նրան՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ միասին, գրողի ծոցը կուղարկեմ: Ինձ այլ բան չի մնա, քան Սիրիան վերածել մեծ Ստալինգրադի Էրդողանի համար: Որքան երկերեսանի է Ձեր նախագահը. մի կողմից նա հանդես է գալիս ժողովրդավարության օգտին եւ դատապարտում զինված հեղաշրջումը Եգիպտոսում, իսկ մյուս կողմից պաշտպանում ահաբեկիչների՝ Բաշար Ասադին տապալելուն միտված գործողությունները»:
Արձագանքելով ռուսական մամուլի հրապարակումներին՝ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի դեսպանին Կրեմլ հրավիրելու մասին լուրը: Այնուամենայնիվ, սա սիրիական ճգնաժամի պատճառով ռուս-թուրքական նման առճակատման մասին հայտնի դարձած առաջին դեպքը չէ: Դեռ 2012 թվականի հոկտեմբերի վերջին, երբ թուրքական ներխուժումը Սիրիա գրեթե անխուսափելի էր համարվում, Պուտինը զանգահարել էր այն ժամանան վարչապետ Էրդողանին եւ վերջինիս կոշտ տոնով հետ կանգնեցրել այդ քայլից: Թուրքական «Aydinlik» օրաթերթի տվյալներով, հոկտեմբերի 8-ին էրդողանը զանգահարել էր Պուտինին, որպեսզի վերջինիս համոզի դադարեցնել Բաշար Ասադի ռեժիմին աջակցությունը:
Խոսվել էր նաեւ թուրքական զորքերի հնարավոր ներխուժման մասին: Այս կապակցությամբ, ըստ օրաթերթի, Ռուսաստանի նախագահն ասել է. «Եթե գեթ մի թուրք զինվոր անցնի սիրիական սահմանը, Ռուսաստանը շատ խիստ կարձագանքի: Մենք դա կհամարենք ներխուժում Մոսկվա»: «Դա սպառնալի՞ք է»,- հարցրել է Թուրքիայի վարչապետը, ինչին ի պատասխան Վլադիմիր Պուտինն ասել է. «Մտածեք, ինչպես ուզում եք: Ես իմ խոսքն ասացի» եւ ցած է դրել լսափողը:
Վերջին օրերին ռուս-թուրքական լարվածությանը նոր թափ հաղորդել Ղրիմի թաթարների պատվիրակությանը օրերս Անկարայում ընդունելու, ինչպես նաեւ թերակղզու վերամիավորումը Ռուսաստանին չճանաչելու, չերքեզների ցեղասպանություն իրականացնելու մասին Էրդողանի հայտարարությունը: Լարվածության ներկայիս փուլը սկսվել է դեռ այս տարվա ապրիլի 24-ից, երբ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանել էր Երեւան:

Comment