Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
«Էրեբունի» օդանավակայանում հարթակ կկառուցվի ՌԴ–ի ուղղաթիռային էսկադրիլիայի համար
© Пресс-служба Минобороны РФ
Ռուսաստան
10:17 17.09.2015
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 25–ը, առաջարկների հարցումների արդյունքների ամփոփումը նշանակված է սեպտեմբերի 28–ին
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռային էսկադրիլիան տեղակայելու համար հարթակ կկառուցվի Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում։
Կառուցման նախագիծը մշակելու մրցույթը հայտարարել է ՌԴ Սպեցստրոյին առընթեր «Ինստրոյ» գլխավոր կապալային վարչություն» ԴՊՈՒՁ–ն։ Պայմանագրի սկզբնական (առավելագույն) գինը կազմում է 60 միլիոն ռուբլի, որը համապատասխանում է պետգնումների պորտալում հրապարակած հայտին։
Տեխնիկական առաջադրանքի համաձայն, մոտ 52 հեկտար մակերեսի հողատարածքները գտնվում են Հայաստանի սեփականության ներքո և վարձակալությամբ փոխանցվել են ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Թռիչքային դաշտի տարրերի նախագծման համար ընդունվել է հաշվարկային տեսակի Մի–8 ուղղաթիռը։ Օբյեկտը նախատեսված է ավիացիոն տեխնիկայի տեղակայման, սպասարկման և թռիչքների կատարման, անձնակազմի տեղակայման և գործունեության ապահովման, նյութատեխնիկական միջոցների և սպառազինության պաշարների պահման համար, ասվում է փաստաթղթում։
Մասնավորապես, պահանջվում է նախատեսել 2 կիլոմետր երկարությամբ ներօդանավակայանային ճանապարհների վերակառուցում, ինչպես նաև մոտ 63.25 հազար քառակուսի մետր մակերեսով կայանատեղիի կառուցում 14 ուղղաթիռների, երկու ղեկավարվող ուղիների, ղեկավարվող լամպերի համար։
Ռուսաստանի և Հայաստանի «Էրեբունի» համատեղ տեղակայման օդանավակայանը գտնվում է Երևանի կենտրոնից 7.3 կիլոմետր դեպի հարավ։ Օդանավակայանում տեղակայված ՌԴ ավիակայանը Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի օդային բաղադրիչն է։

Comment