Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
STEPANAKERT—The Nagorno-Karabakh Republic Defense Army reported Saturday that 200 Azerbaijani soldiers were killed during heavy fighting, which flared up after Azerbaijani forces launched a massive attack along all borders with Artsakh.
At least 30 soldiers of Azerbaijan’s special forces were killed around Talish, while Artsakh forces downed two helicopter, destroyed three tanks and a drone in the Mardakert area.
Heavy fighting has also been reported in the southern border in Hadrut reported in the southern (Hadrut) and northeastern (Martakert) directions of the frontline.General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”
Comment
-
Military Recognition: Armenia and Artsakh
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը. իրադարձությունների ժամանակագրություն
13:28, 02.04.2016
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ՝ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը: Հայկական զինուժը անցել է հակահարձակման: Թեժ մարտերը շարունակվում են:
NEWS.am-ը ներկայացնում է իրադարձությունների ժամանակագրությունը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ: Ադրբեջանն օգտագործել է զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին:
ԼՂՀ ՊԲ. ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: Ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան. Հայկական բանակն անցել է հակահարձակման: Երկու կողմերն էլ զոհեր ունեն:
Հայաստանի պաշտպանության նախարարություն. Մարտական գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետեւանքների:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան. Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են:
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը կրակ է բացել «Գրադ»-ից. Սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը: Վիրավորվել են 2 երեխա:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի գործունեությունն ահաբեկչություն է Ղարաբաղի ժողովրդի եւ Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկրի նկատմամբ:
ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին տեղեկությունը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը տեղեկացված է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ԶՈւ շփման գծում իրավիճակի սրման մասին:
ՀՀ պաշտպանության նախարարություն. Հայկական զինուժը ոչնչացրել է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբ:
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյան. Սերժ Սարգսյանին զեկուցվել է իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին Հանրապետության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երեւանում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. Հայաստանի պետական կառույցները պատրաստ են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաեւ ԱԹՍ եւ տանկ:
ԼՂՀ ՊԲ. Ղարաբաղյան ուժերը խոցել են 2 ուղղաթիռ, 3 տանկ եւ 2 անօդաչու թռչող սարք:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով. Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցրել կրակը:
ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանը՝ պահանջելով կարգի հրավիրել Ադրբեջանին:
Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ գործընկերների հետ խորհրդակցություններ է վարում Ղարաբաղի հարցով:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան. Ստեփանակերտը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Բայց եթե Բաքուն շարունակի իրավիճակի ապակայունացման փորձերը, ապա դա կավարտվի Բաքվում՝ Արցախի դրոշը ծածանելով:
ՌԴ ՊՆ. Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտահերթ հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով:
Հրետակածության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանն եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը կայուն ծանր է:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա. Մոսկվան մշտապես կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ է արել ազդել իրավիճակի վրա Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկ. Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի գործընկերոջ եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինով. Բաքվի գործողությունները հանգեցնում են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդհատել է աշխատանքային այցը Ֆրանսիա:
ԼՂՀ Արցախում վիրավորված վեց անձանց վիճակը կայուն ծանր է:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան. Մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են:
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւ. Բաքվի գործողություններին պետք է հաջորդեն միջազգային բնույթի քայլեր:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ. Օբամայի վարչակազմի լռությունը Ալիեւին կանաչ լույս տվեց:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ. Մենք խստորեն դատապարտում ենք ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը եւ ու ցավակցում մարդկային անիմաստ կորուստների կապակցությամբ՝այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը քննարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ մյուս համանախագահները ապրիլի 5-ին Վիեննայում գումարելու են նիստ, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակի սրումը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ ունի 12 զոհ, ընդունել է նաեւ մեկ ուղղաթիռ եւ տանկ կորցնելու փաստը:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը:
ԼՂՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ադրբեջանին ստիպի դադարեցնել ռազմական գործողությունները:
Արցախում վիրավորված երեք զինվորներին տեղափոխել են Երեւանի Կենտրոնական հոսպիտալ: Երկուսին պետք է վիրահատեն:
Եվրահանձնակատար Յոհաննես Հանը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը:
ԵԱՀԿ նախագահ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայեր. Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Ոչնչացվել է 4 տանկ, 2 անօդաչու թռչող սարք եւ 2 ուղղաթիռ:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր. Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ.
Ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային հանրությանը կոչ է արել կասեցնել Ադրբեջանի ոտնձգությունները:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները եւ վերսկսել բանակցությունները:
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը պիտի կայունանա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 18 զոհ, մոտ 35 վիրավոր:
Սերժ Սարգսյանը. Անհրաժեշտ է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
http://news.am/arm/news/320129.html
Comment
-
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանական 5 տանկեր շրջափակման մեջ են հայտնվել.
02.04.16
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, որի կազմում 5 տանկեր են, շրջափակման մեջ են ընկել շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժային կառույցների աղբյուրը:
«ԼՂՀ բանակի հմուտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի ուղղությամբ շրջափակման մեջ են հայտնվել ադրբեջանական զինված ուժերի 5 տանկեր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրանք գրավելու կամ վերացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ լարվածությունը պահպանվում է հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով:
Comment
Comment