Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
9 / Ապրիլ / 2016
Մատաղիսի գյուղապետը ներկայացրել է ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման մանրամասները
Ադրբեջանանական զինուժի կողմից գնդակոծության հետևանքով վիրավորված Մատաղիսի գյուղապետ Զավեն Անդրեասյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են ադրբեջանցիները ռմբակոծության ենթարկել Արցախի Մատաղիս գյուղը:
Ստեփանակերտում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Մատաղիսի գյուղապետ Զավեն Անդրեասյանի հետ, ով ներկա պահին բուժվում է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում: Նա պատմեց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմից կրակոցները չէին դադարում, իսկ առավոտյան ժամը 06:30-ի մոտակայքում իմացել է, որ հակառակորդը ռմբակոծում է հարևան Թալիշ գյուղը:
«Ես անմիջապես մեքենայով դուրս եկա գյուղ, որպեսզի արագ կազմակերպեմ բնակչության տարհանումը: Երբ արդեն գյուղի կենտրոնում էի, կանգնեցրեցի մեքենան, զրուցում էի համագյուղացիների հետ, երբ մեր գյուղի վրա եկավ առաջին արկը: Ես տղերքին անմիջապես հորդորեցի նստել մեքենաներն ու գյուղից որքան հնարավոր է արագ հանել երեխաներին ու կանանց: Ես էլ իմ մեքենան նստեցի, դեռ մի քանի մետր էի առաջ շարժվել, երբ երկրորդ արկը եկավ գյուղի վրա: Այդ արկը հետևի կողմից կպավ իմ մեքենային, դրա բեկորներից էլ ես վիրավորվեցի»,- նշեց Անդրեասյանը:
Նա պատմեց, որ հիշում է՝ վիրավորվելուց հետո մեքենայից դուրս է եկել, ընկել գետնին, գլուխն արնահոսել է: «Այդ պահին հակառակորդն անընդհատ կրակի տակ էր պահում գյուղը, տարբեր տեղեր արկեր էին պայթում: Ես անմիջապես զանգեցի բնակիչներին, հայտնեցի, որ վիրավոր եմ, հետո սողեսող գնացի մոտակայքում ապրող իմ ընկերներից մեկի տուն: Հետո, երբ կրակոցները դադարեցին, իմ ընկերներից մեկն ինձ հասցրեց Ստեփանակերտի հիվանդանոց: Դրանից հետո բնակիչները, մեկը մյուսին իմաց տալով և օգնելով, երեխաներին և կանանց տարհանել են գյուղից»,- պատմեց գյուղապետը:
Անդրեասյանը հայտնեց նաև, որ Մատաղիսից ևս երկու հոգի վիրավորվել են հակառակորդի ռմբակոծության հետևանքով: Նրանցից մեկը Կամո Աբրահամյանն է, ով ևս բուժում է ստանում Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում, իսկ մյուսը Անդրանիկ Առաքելյանն է, ով վիրավորվել է զորամասում աշխատելու ընթացքում:
Նա վստահեցրեց, որ ապաքինվելուց հետո անպայման գյուղ է վերադառնալու: «Պարզ չի՞, որ պետք է վերադառնամ: Մենք որ մեր գյուղ չվերադառնանք, ո՞վ պետք է վերադառնա: Ոչ ոք չի կարող ասել, որ գյուղից տարհանված բոլոր բնակիչները կվերադառնան, բայց հաստատ կարող եմ ասել, որ իմ վերադառնալուց շատ բան է կախված»,- հավելեց Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ Մատաղիսի բնակիչներից որևէ մեկն Արցախից դուրս չի եկել: Բնակչության մի մասը գտնվում է Արցախի տարբեր գյուղերում, մի մասն էլ Ստեփանակերտում: Զավեն Անդրեասյանը նշեց, որ այս պահին Մատաղիսում իրականացվում են համապատասխան վերականգնողական աշխատանքներ:

Comment