Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
17 / 04 / 2016
Շահեն Մեղրյանի «Եղնիկներն» այսօր էլ ամուր է. այսօր մեր հերոսի մահանալու օրն է
Արտակ Բեգրալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Երեկ գնացել էի «Եղնիկներ»՝ հանդիպելու դիրքապահներին և ծանոթանալու տեղի իրավիճակին: Երևի իրենք ավելի շատ լիցք տվեցին ինձ, քան ես՝ իրենց: Հաճելի էր տեսնել համերաշխության ու փոխօգնության այն միջավայրը, որում ապրում են հայ հրամանատարը, զինվորն ու կամավորը՝ կողք-կողքի:
Տեսա նույնիսկ բարձրաստիճան հրամանատարների, ովքեր համբերատար պատասխանում են անհանգիստ ծնողների զանգերին, ճշտում նրանց զավակ-զինվորների որպիսությունը և տեղեկացնում ծնողներին: Ավելին՝ երբեմն հեռախոսակապի համար անհասանելի դիրքերից զորամաս են բերում զինվորներին և հնարավորություն տալիս զանգել հարազատներին:
Տեսա կամավորների, ովքեր շատ հոգատար են ժամկետային զինծառայողների հանդեպ՝ նրանց փոխարեն ամենավտանգավոր դիրքերում կանգնելով, նրանց ամենաշատ սնունդը բաժանելով:
Տեսա զինվորների, ովքեր պատրաստ էին անձնազոհության՝ հանուն հայրենիքի սահմանների և կողքին կանգնած ընկերոջ պաշտպանության:
Համոզվեցի, որ բոլոր դիրքապահներն այնտեղ բավարարված են ամեն ինչով, իսկ զորամասի պահեստը լիքն է պարենամթերքով և անհրաժեշտ այլ պարագաներով:
Զգացի հայոց լեռնաշխարհի զորությունը, այն լեռնաշխարհի, որն էլ ավելի է ամրապնդում բոլորիս կազմած միասնականության շղթան՝ որպես հայության գոյության մշտնջենական վկա և երաշխիք:
Տեսա, համոզվեցի և զգացի, թե որքան ամուր է հայոց հողը, հողին հենված զինվորը և զինվորին հենված ազգը...
Հ.Գ. այսօր Շահումյանի և «Եղնիկների» արծիվ Շահեն Մեղրյանի զոհվելու օրն է... փա՛ռք ընկած Շահենին և ներկայի այն Շահեններին, ովքեր, ծվարած Մռավի փեշերին, 23 տարի անց պատվով շարունակում են նրա սուրբ գործը:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Mi-24G #305 was shot down
Last edited by armnuke; 04-17-2016, 12:24 PM.
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
18.04.2016
Թալիշ գյուղի անվան ծագումնաբանությունը
Vardan Voskanian
Հատկապես քառորյա պատերազմի լրահոսում թերևս ամենահաճախ հանդիպողը Արցախի Մարդակերտի շրջանի Թալիշ գյուղի անվանումն էր: Հետաքրքրական է, որ խանական ժամանակաշրջանում Թալիշ տարբերակով էր հայտնի նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արուճ պատմական գյուղը: Բացի այս, մի քանի այլ նույնանուն գյուղեր կան Ադրբեջանական Հանրապետության թալիշաբնակ տարածքներից դուրս:
Ակնհայտ է, որ նշված գյուղերի անվանումները նույնական են թալիշ ցեղանվան հետ և ակներևաբար պայմանավորված՝ Սեֆյանների օրոք ղզլբաշական զորքում միակ իրանական տարրը եղած թալիշ զորականներին որպես ծառայության դիմաց կալվածք հատկացված լինելու հանգամանքով: Այսինքն՝ Սեֆյան բանակում ծառայած թալիշ կալվածատեր-զինվորականի և սրա գերդաստանի պատճառով շրջակա բնակչությունը նշված -գյուղերը սկսել է անվանել Թալիշ՝ «թալիշի գյուղ» իմաստով:
Վերևում ասվածը հստակ է Արուճի պարագայում, սակայն Արցախի Թալիշ գյուղի դեպքում, ամենայն հավանականությամբ, գործ ունենք Թառիճ կամ Թառիջ ավելի հին տեղանվան աղճատման հետ, ինչի արդյունքում այն նմանվել է մյուս Թալիշ բնականուններին:
#Թառիճբիզիմդիր #պոպռոսբամտռուդյաշչիխսյա
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.vosk...60923399359173
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Originally posted by burjuin View Post
Edit: is this an Armenian media outlet or a Russian one?Last edited by gokorik; 04-17-2016, 02:01 PM.
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
18.04.2016
Հրաշալի լուռ տղերք են մեր հատուկջոկատայինները
Edik Baghdasaryan
Հատուկջոկատայիները չեն նկարվում։ Նրանք գրեթե չեն խոսում, նրանց մասին պատմություններ էլ այս օրերին չեն պատմվում։ Մատաղիսում նրանք արել են անհնարինը։ Հրաշալի լուռ տղերք են մեր հատուկջոկատայինները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghda...60925867377981
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
18 / 04 / 2016
Ռազմավարական և ռազմական իրողություններ որոնք պետք է սպառել ամբողջությամբ
Զինավոր Մեղրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
(ps: Zino is the son of Shahen)
Ռազմավարական և ռազմական իրողություններ որոնք պետք է սպառել ամբողջությամբ։
Որոնք են իրողությունները.
1. Հայ հասարակությունը հայկական պետություններում և սփյուռքում զարթնեցին «պատերազմը բացառված» է, «ռուսը պատերազմ չի թողնի լինի» քայքայիչ թմբիրից
2. Բանակի ողնաշարը՝ 18- 20 տարեկան մարտիկները հաջողությամբ անցան իրենց «մարտական կնունքը»
3. Բացահայտեցինք թշնամու ուժեղ կողմերը և մեր զինված ուժերի թույլ կողմերը
4. Վերագիտակցեցինք, որ միայն նորանոր հաղթանակները՝ նոր տարածքների ազատագրումը կարող է էլ ավելի անվտանգ դարձնել մեր մարտիկի կյանքը
5. Արտաքին քաղաքականության արմատական և առարկայական վերանայում՝ էստեղ կընդգծեմ ոչ մեկի վրա հույս չդնելու և ոչ մեկից չնեղանալու հասուն արտաքին քաղաքականության առարկայացումը
6. Հերոսների ու նահատակների աստղաբույլ, որը անվերադարձ վերահաստատում է՝ ոչ մի թիզ հող բանակցություններով
7. Ազգային միասնություն, որը դրսից հանում է արտաքին թշնամու աչքը, ներսում՝ ներքին թշնամու
8. ԱՍՏՎԱԾ հաստատ մեզ հետ է
Comment
Comment