Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Թալիշում իրադրությունը լարված է. հայկական կողմը հետ է վերցրել կորցրած դիրքերից մեկը
ArmLur.am-ի տեղեկություններով, Արցախի Թալիշի շրջանում կրկին իրադրությունը լարվել է: Մեր ունեցած տվյալների համաձայն՝ հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած դիրքերից մեկը, ինչը զայրացրել է մշտապես հիստերիայի մեջ ընկնող հակառակորդին: Արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը կտրուկ քայլերի են դիմել և սկսել հրետակոծությունը: Ի դեպ, այնտեղ է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զախիր Հասանովը: Քիչ առաջ ԼՂՀ ՊԲ-ն հաղոդագրություն տարածեց այն մասին, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/521921/

Comment