Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Originally posted by burjuin View Post






    Red head Caucasian guy delivering pizza on a bike (5th pic)??

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by Ak105 View Post
      Was anyone else having log in problems? I couldnt log in since July or August. Anyways im sooooo excited for the parade and best of all, the Iskanders. Im hoping we see s400 too
      Yes me as well, very frustrating.
      Hope all is sorted.

      Looking forward to the military parade.
      .
      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
      Its about self interest at personal and national level often at odds with the above.
      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Originally posted by londontsi View Post
        Yes me as well, very frustrating.
        Hope all is sorted.

        .
        Me too, since sasna Dzerer, I can't post.
        First I was unable to logg when they cut the Internet around the Khorenatzi street... and since I can't log on.
        A month ago I managed to post some article, then back this message:
        And when I wrote to the forum staff, no answer.....

        ========


        Database Error Database error
        The Armenian Forum database has encountered a problem.
        Please try the following:
        Load the page again by clicking the Refresh button in your web browser.
        Open the forum.hyeclub.com home page, then try to open another page.
        Click the Back button to try another link.
        The forum.hyeclub.com forum technical staff have been notified of the error, though you may contact them if the problem persists.

        We apologise for any inconvenience.

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Anyone know of a website streaming the parade?

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Հայկական Իսկանդերի նվաճումը

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
            Մեկնաբանություն - 19 Սեպտեմբերի 2016,


            Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ռազմական շքերթի փորձից հետո մամուլն ու փորձագիտական հանրությունը լայնորեն քննարկեցին Հայաստանի ԶՈՒ սպառազինության մեջ Իսկանդերի հայտնվելու հանգամանքը, որը տեղ գտավ ռուսական եւ ադրբեջանական մամուլում, հետո աշխուժորեն քննարկվեց Հայաստանի մեդիա-փորձագիտական շրջանակում:

            Իսկանդերից բացի զորահանդեսի փորձից հետո խոսվեց մի քանի այլ արդիական զինատեսակների մասին, որոնք համալրել են Հայաստանի սպառազինությունը եւ որոնք ըստ ամենայնի ձեռք են բերվել Ռուսաստանի հետ կնքված 200 միլիոն դոլարի հայտնի վարկային համաձայնագրով:

            Միաժամանակ պարզ է, թե ինչու է առանձնապես մեծ ուշադրության արժանացել հենց Իսկանդերի հանգամանքը: Բանն այն է, որ իբրեւ սպառազինություն այն առանձնահատուկ է, քանի որ հանդիսանում է օպերատիվ-մարտավարական: Իսկ այդօրինակ սպառազինության թե արտադրությունը, թե վաճառքն ու տեղակայման աշխարհագրությունը խիստ սահմանափակ է, քանի որ այդպիսի զինատեսակի տեղակայումը քաղաքական խնդիր է, պահանջում է քաղաքական խորհրդակցություններ:

            Այդ իմաստով, Իսկանդերը պատկանելով օպերատիվ-մարտավարական զինատեսակների շարքին, իսկապես կարեւոր ռազմա-քաղաքական բաղադրիչ է, ինչն էլ բնականաբար այդ զինատեսակի առկայությանը հաղորդում է առանձնահատուկ բնույթ եւ ուշադրություն:

            Այդուհանդերձ, պաշտոնական Երեւանը դեռեւս չի հաստատել Իսկանդերի առկայությունը: Կլինի՞ այդ պաշտոնական հաստատումը սեպտեմբերի 21-ին՝ բուն շքերթի օրը: Պարզ չէ: Այդ իսկ պատճառով ամեն ինչ առայժմ գտնվում է առավելապես ենթադրությունների դաշտում: Այդ շարքում է նաեւ այն, որ Իսկանդերը Հայաստանինը չէ, այլ պատկանում է Հայաստանում ռուսական ռազմակայանին, այսինքն «կոճակը» ռուսական ենթակայության տակ է, պարզապես ցուցադրվելու է շքերթի ընթացքում:

            Քիչ ժամանակ մնաց հարցերի որոշակի պատասխան ստանալուն, շքերթը գուցե շատ բան պարզ կդարձնի: Միաժամանակ, հաշվի առնելով խնդրի ռազմա-քաղաքական բնույթը, թերեւս զարմանալի էլ չէ, որ շատ բան լայն հանրության համար մնում է չորոշակիացված:

            Այդ ամենով հանդերձ, շքերթի փորձին հաջորդած տեղեկատվական ալիքը՝ Հայաստանի սպառազինության նոր տեսականու վերաբերյալ, նկատելիորեն ծառայում է մի այլ խնդրի, որը կապ չունի Հայաստանի պաշտպանունակությանը:

            Հայաստանում ռուսական քաղաքականության եւ քարոզչության «շրջանակային» ապոլոգետները այդ նոր տեսականին ներկայացնում են իբրեւ Հայաստանի հանդեպ ՌԴ դաշնակցային պարտավորությունների կատարման ակնառու փաստ, որով փորձ է արվում ուղղակի թե անուղղակի հակադարձել հատկապես ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանի իշխանության հասցեին հնչող քննադատությանը: Փորձ է արվում ստեղծել այնպիսի տպավորություն եւ հանրային ընկալում, թե Ռուսաստանը «ինչպես միշտ հասել է օգնության» եւ հասցրել է զենքը, որը արդեն երաշխավորում է Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը:

            Այն, որ ցուցադրվող սպառազինությունն իրապես կարեւոր է Հայաստանի եւ Արցախի անվտանգության, Ադրբեջանին լայնամասշտաբ ռազմական սադրանքից զերծ պահելու, զսպելու համար, աներկբա է:
            Բայց կա երկու հանգամանք: Նախ, զսպող ծանր սպառազինությունը շատ կարեւոր է Բաքվի մոտ լայնամասշտաբ հավակնություն թույլ չտալու համար, բայց եթե օրինակ լինի դիվերսիոն պատերազմի փորձ, շփման գծում լոկալ բախումների մարտավարությամբ թելադրված սադրանքների շարք, սահմանափակ մասշտաբով եւ զինանոցով, ապա հասկանալի է, որ Հայաստանի պատասխանը չի կարող լինել օրինակ Իսկանդերով կամ Բուկով, կամ Սմերչով:

            Հետեւաբար, չափազանց կարեւոր է, որպեսզի Հայաստանի զինված ուժերը արագ եւ դինամիկ համալրվեն նաեւ հենց այդօրինակ լոկալ խնդիրներում պաշտպանունակությունը համարժեք բարձրության վրա պահող սպառազինությամբ եւ տեխնիկական միջոցներով, սկսած թեթեւ զրահաբաճկոններից, գիշերային տեսողության բավարար քանակի սարքավորումներից, մինչեւ կապի անհրաժեշտ որակ: Այդ ամենը ներառյալ ինժեներական անհրաժեշտ ամրությունները:

            Թող տարօրինակ չհնչի, բայց Ադրբեջանի հետ հակամարտության բնույթը Հայաստանի եւ Արցախի համար թերեւս առավել կարեւոր է դարձնում հենց այդ խնդիրը, քան օրինակ Իսկանդերի «գերպաշտամունքը»:

            Ավելին, ելնելով մի շարք հանգամանքներից, պետք է եզրակացնել, որ Ռուսաստանի համար խիստ աննպաստ է թույլ տալ հայ-ադրբեջանական երկարատեւ պատերազմ, քանի որ այդ պարագայում Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ այն «չեզոքությունը»՝ իրականում դեպի Ադրբեջան գումարածի ակնհայտ նշանով, որը թույլ տվեց ապրիլի քառօրյա պատերազմում: Տեւական ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանը պարտադրված է լինելու «ապահովել» Հայաստանի ռազմական հաջողությունն Ադրբեջանի նկատմամբ, այլապես դա կնշանակի Հայաստանում ռուսական միֆերի հիմնահատակ փլուզում: Ռուսաստանին անհրաժեշտ էր արագընթաց պատերազմ, որտեղ Ադրբեջանը կունենար մեծ առավելություն եւ հայկական կողմը չէր ունենա ամեն գնով Ռուսաստանին օգնության կանչելու եւ այդ օգնության ցանկացած պայմանի համաձայնվելու այլընտրանք:

            Բայց Հայաստանի զինված ուժերի անձնակազմն ու կամավորականները, հանրային լայն աջակցությամբ, Մոսկվային ու Բաքվին չտվեցին այդ հնարավորությունը: Այստեղ է նաեւ երկրորդ հանգամանքը, որ կապված է Հայաստանին տրամադրված նոր սպառազինության հանգամանքի հետ:

            Ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը չուներ այդ սպառազինությունը չտրամադրելու այլընտրանք, քանի որ հայկական զինուժը փաստացի փոխեց քաղաքական եւ ռազմա-քաղաքական իրավիճակ, անգամ 800 հեկտարի կորստի պայմաններում: Հայկական զինուժը փաստացի տապալեց տարածաշրջանում վերջին 6-7 տարիների քաղաքականության գլխավոր վեկտորը, որ հասունացրել էին Մոսկվան, Անկարան եւ Բաքուն, նաեւ Հայաստանի իշխանության անհամարժեք եւ վտանգավոր դիվանագիտության ու հիմնական քաղաքական ուժերի վտանգավոր լոյալության պայմաններում:

            Մինչ ապրիլ կանգնած լինելով տնտեսա-քաղաքական փակուղու առաջ, ապրիլից հետո Մոսկվան Հայաստանի եւ տարածաշրջանի մասով փակուղում հայտնվեց նաեւ իր գլխավոր հաղթաթղթի՝ անվտանգության խնդրում:

            Այդ իրավիճակում գործելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, եւ դրանց թվում նաեւ Հայաստանին սպառազինության տրամադրումը: Որովհետեւ եթե դա լիներ դաշնակցային տրամադրում, ապա կլիներ մինչեւ ապրիլ: Իսկ մինչեւ ապրիլ հաստատ պետք է լիներ, բայց չի եղել: Եվ դրա վկայությունը երկու հանգամանք էին՝ ապրիլի 7-ին Հովիկ Աբրահամյանի դիմումը Երեւան ժամանած Մեդվեդեւին՝ սպառազինության տրամադրումն արագացնելու մասով, եւ ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանի խոսքը Երեւան ժամանած Լավրովին՝ թե բացատրեք խնդրեմ, ինչու հնարավոր եղավ ապրիլի պատերազմը:

            Այդ երկու դրվագներից ակնառու է, որ Մոսկվան Երեւանին խոստացել կամ հավաստիացրել է բաներ, որոնք չեն կատարվել: Հետեւաբար, ներկայում կատարվում են ոչ թե դաշնակցային պարտականությունները կամ այսպես ասած բարեկամության ակտը, այլ պարզապես հայ զինվորն ու սպան են ապրիլի արմատապես փոխել քաղաքական իրավիճակը եւ Մոսկվային չեն թողել այլընտրանք, քան տարածաշրջանային եւ Հայաստանի հանդեպ քաղաքականության իմաստով վերջնականապես չարգելափակվելու համար փնտրել հայկական զինուժի գործընկերությունը նաեւ այդ քայլով, ապրիլի պատերազմի ռուսական հետքը մաքրելու մղումով:

            Այլ կերպ ասած, Իսկանդերը եւ այլ արդիական սպառազինությունը ոչ թե Մոսկվայի նվերն է կամ լավությունը Հայաստանին, ինչպես փորձում են իրավիճակն այս օրերին ներկայացնել ռուսական քաղաքականության եւ քարոզչության ապոլոգետները, այլ հայ զինվորի եւ սպայի ապրիլի քաղաքական ձեռքբերումն է Հայաստանի համար:

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Originally posted by Azad View Post
              Looks like admin. shows up once every couple weeks? Why is this constant issues with the login?
              Because someone is attacking the website. It takes money to defend a website and there no way the website owner(s) can compete.

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan





                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Finally the log in is working
                  I dont see any TOS-1 in the pictures

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan



                      Comment

                      Working...
                      X