Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրն ու հիմնական թեզերը. ո՞վ է լինելու հրամանատարը
12.12.2016
Հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրն ու հիմնական թեզերը
«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հաջողվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ստանալ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը (որը հասանելի է այստեղ): http://uicarmenia.org/wp-content/upl...akhumb-arm.pdf
Ըստ համաձայնագրի եւ հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը եւ ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ:
Զորքերի կառավարումը իրականացնելու է միացյալ խմբավորման հրամանատարը, ում, ՌԴ նախագահի համաձայնությամբ նշանակելու է ՀՀ նախագահը:
Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվելու է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի (կամ դրա իրական վտանգի) ժամանակ՝ կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին կամ ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։ Թե կոնկրետ ո՞ւմ է ենթարկվելու միացյալ խմբավորման հրամանատարը պատերազմի ժամանակ որոշելու են ՀՀ եւ ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները: Պայմանագրով որեւէ կերպ սահմանված չէ, թե ինչ է լինելու, երբ երկու երկրների գերագույն հրամանատարները չգան ընդհանուր կարծիքի:
Միացյալ խմբավորման հրամանատարը հրամաններ է ստանալու ոչ միայն իր անմիջական վերադասից, այլ, նաեւ, երկու երկրների նախագահներից եւ պայմանագրով ամրագրված չէ, թե ի՞նչ պետք է արվի, երբ այդ հրամանները իրարամերժ են:
Փոխարենը, պայմանագրով հստակ է, որ միացյալ զորքերի կիրառման պլանը մշակվում է 102-րդ ռազմակայանի ու միացյալ զորքերի հրամանատարության կողմից: Համատեղ զորքերի կիրառման որոշումը պետք է կայացնեն ՀՀ եւ ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները՝ համատեղ:
Միացյալ հրամանատարության պաշտոնական լեզուն լինելու է ռուսերենը:
Նպատակները
Ըստ պայամանգրի եւ դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու անմիարժեք, իսկ դրանց մի մասը, պարզապես մտահոգիչ:
Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությումը: Դժվար է ասել, թե ի՞նչ գործողություններ են կանգնած այս, բավականին անմիարժեք խնդիրների հետեւում:
Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաեւ սահմանվում է, որ ՀՀ եւ ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ եւս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման:
Եվ եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին անմիարժեք են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը եւ այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կրող են, դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչեւ Երեւանում ցույցեր ցրելու, կամ ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տան:
Այնուամենայնիվ նշենք, որ հստակ է, որ միացյալ խմբավորման կիրառման որոշումը պետք է համատեղ կայացնեն Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
This is the so-called "Union of Informed Citizens" anti-Russian to the bones.Originally posted by Spetsnaz View PostՀայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրն ու հիմնական թեզերը. ո՞վ է լինելու հրամանատարը

https://news.am/arm/news/362209.html
They had propaganda campaigns against the Eurasian Union back in 2014, their videos can be found on Youtube.
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
A couple of days ago MoD Spox Artsrun Hovannesyan spoke about it, it's ongoing.Originally posted by DieHard69 View PostIs there any news on our new tank variants or was it cancelled, if its cancelled, not again.
Comment

Comment