Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
«Մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը». Ադրբեջանում անհանգիստ են Հայաստանի ճնշող մերժումից
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Մեկնաբանություն - 03 Ապրիլի 2017
Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը սոցցանցային գրառմամբ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքին եւ արձանագրելով, որ հաջողության են հասել Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու ՀՅԴ-ն, գրել է, թե մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը՝ միայն պատերազմ:
Լսիր Ադրբեջանին եւ պատկերացրու հակառակը, թերեւս տեղին կլինի դիտարկել այդ դեպքում: Որովհետեւ, ադրբեջանցի լրագրողն ըստ ամենայնի ենթագիտակցորեն արձանագրում է Հայաստանի խորհրդարանի ընտրության տողատակում կատարված մի ուշագրավ «հանրաքվե»՝ հանրաքվե Արցախի խնդրում:
Արցախի խնդիրը խորհրդարանի ընտրությանը շեշտադրում էր Հայ ազգային կոնգրեսը, հանդես գալով կարգավորման փուլային տարբերակի օգտին եւ համարելով, որ առաջին փուլում Հայաստանն առանց Ադրբեջանին սպասելու պետք է վերցնի ու ստորագրի տարածքների վերադարձի մասին փաստաթուղթը, մինչեւ Արցախի կարգավիճակի հարցում Ադրբեջանի ճանաչում ստանալը:
ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդի այդ դիրքորոշումը շատ է քննարկվել, նաեւ նախընտրական մարտավարության առանցք դարձնելու տեսանկյունից:
Խորհրդարանի ընտրությանը ՀԱԿ-ը ստացավ ընդամենը մոտ 2 տոկոս ձայն, ՀԱԿ օգտին քվեարկեց 26 հազարից փոքր ինչ ավելի թվով քաղաքացի:
Փաստացի, ընդամենն այդքան քաղաքացի է քվեարկել «խաղաղության» ՀԱԿ-ի հայեցակարգի օգտին, որն իրականում Ադրբեջանի պատերազմական շանտաժի կամա թե ակամա արդարացման հայեցակարգն է: Որովհետեւ, երբ Ադրբեջանը պետական մակարդակով զբաղված է մարդասպանությամբ, հայատյացության քարոզով, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե կրակելու է եւ սպանելու, պատերազմով սպառնալու է այնքան, քանի դեռ չի եղել տարածքային զիջում՝ այն էլ առանց որեւէ կարգավիճակի, ապա Հայաստանում տարածքի վերադարձից հրաժարվելը խաղաղությունից հրաժարվել ներկայացնելը դառնում է Ադրբեջանի պատերազմը արդարացնելուն համարժեք, հոմանիշ:
Փաստացի, խորհրդարանի ընտրությանը մասնակիցների 98 տոկոսը հրաժարվեց Ադրբեջանի պատերազմի իրավունքն արդարացնելուց եւ փաստացի քվեարկեց Հայաստանի խաղաղության իրավունքի օգտին:
Իրականում, Հայաստանի քվեարկությունը, անկախ թե որ քաղաքական ուժի օգտին է գնացել այդ ձայնը, եղել է խաղաղության քվեարկություն:
Դրա համար է ադրբեջանցի լրագրողը խոսում ինքնաձիգը լարելու եւ պատերազմի այլընտրանք չլինելու մասին, որովհետեւ Հայաստանի հանրությունն իր քվեարկությամբ մերժել է Ադրբեջանի պատերազմի իրավունքը եւ հանդես է եկել խաղաղությունը պահելու օգտին:
Պատանդառու ահաբեկչի պահանջը կատարելը ամենեւին չի բերում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման, այլ հանգեցնում է նոր ահաբեկությունների խրախուսման: Ադրբեջանը զբաղվում է ահաբեկությամբ, եւ այդ պայմաններում Ադրբեջանի պահանջը կատարելը խաղաղության գրավական դիտարկելը՝ թեկուզ հղում անելով, թե դա իբրեւ միջազգային հանրության պահանջն է, նշանակում է խրախուսել Ադրբեջանին ահաբեկությունը շարունակելու եւ ապրիլին մսխած պատերազմի իրավունքը նորոգելուն:
Հայաստանում մերժվեց այդ մոտեցումը 98 տոկոսով, ինչը հանդիսանում է Հայաստանի խորհրդարանի ապրիլի 2-ի ընտրության թերեւս բացառիկ դրական էֆեկտներից մեկը:
Տրամաբանական է, որ Բաքվում այն պետք է առաջացնի անհանգտություն, որովհետեւ Հայաստանի հանրությունը փաստացի 98 տոկոսով վերհաստատել է խաղաղություն պահելու հայկական զինուժի իրավունքը:
Ադրբեջանցիները զենքը չեն լարելու ոչ թե տարածքները ստանալուց հետո, այլ երբ կտեսնեն, որ լարելուց չեն ստանում թե ֆիզիկական, թե հոգեբանական էֆեկտ:
Comment
Comment