Originally posted by londontsi
View Post
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
-
-
Զենքի գնման 100 միլիոնի և նախորդ՝ 200 միլիոնի վարկերը լիովին բավարար են, որ ՀՀ-ն ապահովի որակական բալանս Ադրբեջանի նկատմամբ. Վ. Եվսեև
22.10.17
Հայաստանը կարող է առանց Ռուսաստանի համաձայնության կիրառել 100 միլիոն դոլարի վարկով հայկական կողմին վաճառվելիք զինատեսակները: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ շեշտելով, որ ՌԴ համաձայնությունը պետք չի գա, եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի: Ըստ Եվսեևի՝ հայկական կողմը պետք է հստակեցնի, թե ինչ զինատեսակներ է ուզում գնել այդ գործարքի շրջանակներում: Նա նշեց, որ նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկով Հայաստանին վաճառված զենքերի մատակարարումը ձգձգվեց հայկական կողմի պատճառով, որովհետև Հայաստանը չէր հստակեցրել, թե ինչ է ուզում գնել:
- Պարո՛ն Եվսեև, որոշ ժամանակ առաջ տեղեկացանք, որ Ռուսաստանը Հայաստանին նոր վարկ է տրամադրելու՝ 100 միլիոն դոլարի, որպեսզի ՀՀ-ն գնի ռուսական արտադրության զենքեր: Նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկը, որը տրամադրել է Ռուսաստանի կողմից նույն նպատակի համար, դեռևս չի մարվել: Ավելին՝ այդ զենքի ողջ խմբաքանակը դեռ Հայաստանին չի փոխանցվել: Ինչպե՞ս Հայաստանում վստահ լինեն, որ նույն խնդիրը չի կրկնվի, որ զենքերը ժամանակին տեղ կհասնեն:
- Այո, Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել, որպեսզի հայկական կողմը սպառազինություն ձեռք բերի, բայց որքանով ես եմ տեղեկացված, խնդիրը եղել է ոչ թե այն, որ Ռուսաստանը չի տվել այդ զենքերը, չի մատակարարել, այլ այն, որ հայկական կողմը բավական երկար ժամանակ համաձայնեցնում էր այն հարցը, թե ի՞նչ զենքեր է ուզում գնել: Կարծում եմ, որ այս անգամ հայկական կողմը պետք է իր ողջ ուշադրությունը սևեռի նրա վրա, որ հստակեցնի, թե կոնկրետ ինչ զենքեր է ուզում, որ ապահովի իր անվտանգությունը: Նախորդ անգամ սպառազինության մատակարարման հիմնական ձգձգումը եղավ հենց սրա պատճառով, որ Հայաստանը չէր հստակեցրել, թե ինչ զենքեր է ուզում գնել:
200 միլիոն դոլարի նախորդ վարկը, որի մասին Դուք խոսեցիք, նպատակ ուներ վերականգնել հավասարակաշռությունը տարածաշրջանում, իսկ նոր վարկն այս առումով կրիտիկական չէ, որովհետև, իմ կարծիքով, մինչև հաջորդ տարի լարվածության աճ չի սպասվում: Կա ժամանակ, որպեսզի հանգիստ պայմաններում քննարկվի այն հարցը, թե ինչ զենքեր է ուզում Հայաստանը: Հայկական կողմը պետք է հաշվի առնի իր Զինված ուժերի հագեցվածությունը, նախորդ մատակարարումները և եզրակացություններ անի, թե ինչ զինատեսակների կարիք կա: Ես չեմ ասում, թե ռուսական կողմի մեղքն ընդհանրապես չկա, ոչ, բայց հայկական կողմը ձգձգեց գործընթացը: Հուսով եմ, որ այս անգամ խնդիրները լուծված կլինեն:
- Վստահ եմ, որ բացի բիզնես շահերից, Ռուսաստանի համար կան այլ շահեր ևս, որ Հայաստանի սպառազինություն ձեռք բերելու վարկ է տրամադրվում: Եթե հայկական կողմի համար սա անվտանգության ապահովման գործոն է, ապա ռուսական կողմն ինչո՞վ է շահագրգռված:
- Եթե հիշում եք, Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծեցին համատեղ զորախումբ, և Ռուսաստանի համար կարևոր է, որ համատեղ զորախումբը հզորանա: Կարծում եմ, որ հենց զորախմբի ուժեղացման համար էլ Ռուսաստանը Հայաստանին զենքի նոր խմբաքանակ է վաճառում: Որքան շուտ Հայաստանն իր համար հստակեցնի, թե ինչ զենք է ուզում գնել, այնքան շուտ կիրականացվի մատակարարումը: Ռուսաստանն արհեստականորեն որևէ գործընթաց չի ձգձգել: Պարզապես պետք է հաշվի առնել, որ եթե Հայաստանին բարդ սպառազինություն է հարկավոր, որը ներկա պահին պատրաստի վիճակում ռուսական զինանոցում չկա, ապա ժամանակ է պետք դրա արտադրության համար: Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Ռուսաստանն էլ ունի ներքին սպառման խնդիր, և զենքի արտադրության համար մեզ ժամանակ է պետք: Ամեն դեպքում, գործընթացի սկիզբը, կրկնում եմ, այն է, որ հայկական կողմը հստակեցնի, թե ինչ զենք է ուզում գնել, ինչ ծավալով, որպեսզի ռուսական կողմը որքան հնարավոր է արագ անցնի դրա արտադրման գործընթացին, եթե կրկնում եմ, այդ զենքից պատրաստի չկա:
- Դուք խոսեցիք տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն ապահովելու մասին: Շատ փորձագետներ ասում են, որ Ռուսաստանն Ադրբեջանին 5 միլիարդի զենք է վաճառել, իսկ Հայաստանին՝ նախ 200 միլիոնի, հիմա էլ ևս 100 միլիոնի: Նրանք նշում են, որ այսպիսով բալանսի մասին խոսելն անտեղին է, որովհետև ծավալներն անհամեմատելի են:
- Կարծում եմ, որ այս երկու գործարքները միմյանց հետ համեմատել չի կարելի, որովհետև կան գնային տարբերություններ: Հայաստանին Ռուսաստանը զենք է վաճառում ներքին գներով, իսկ Ադրբեջանի համար այդ զենքը թանկ է: Ռուսաստանը Հայաստանին վարկ է տրամադրում, որ ՀՀ-ն զենքեր գնի ոչ թե նրա համար, որ Ադրբեջանից ծավալով հետ չմնա, քանակով հետ չմնա, այլ որ որակով հետ չմնա: Այստեղ կարևորը ոչ թե քանակն է, այլ՝ որակը: Որակական բալանսի մասին է խոսքը, իսկ այն զենքերը, որոնք մատակարարվում են Հայաստանին Ռուսաստանից, բավարար են, որ ապահովվի որակական բալանս: Ներկայումս Ադրբեջանը ռազմաօդային ուժերի առավելություն ունի Հայաստանի նկատմամբ, բայց այդ առավելությունը հավասարակշռվել է հայ-ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորի ստեղծմամբ, որն ըստ էության ծածկում է նաև Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանն այլևս չի կարող օգտագործել իր ռազմաօդային ուժերը Ղարաբաղի դեմ, որովհետև ՀՕՊ-ը տեղում կհարվածի դրանք: Դրա համար նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանը օգտագործեց միայն ռազմական ուղաթիռներ, որոնք փոքր բարձրության թռիչքներ են իրականացնում և չէին ընկնում ՀՕՊ-ի թիրախի տակ:
Բացի այդ, որևէ մեկը չի խոսում նրա մասին, որ Հայաստանն օրինակ պետք է ունենա նույն քանակությամբ տանկեր, որքան Ադրբեջանը: Հայաստանը պետք է ունենա հակատանկային համակագեր, որպեսզի տանկերի դեմն առնի: Սխալ է մոտեցումը, որ եթե Ադրբեջանը մի տանկ առավ, ուրեմն Հայաստանն էլ պետք է մի տանկ առնի: Պարտադիր չէ, որ Հայաստանը ժամանակակից տանկեր ունենա, ոչ, Հայաստանը կարող է օգտվել տարածքի լեռնային ռելիեֆից և ունենալ հակատանկային համակարգեր, որոնք ավելի էժան են, քան՝ տանկերը: Հրետանու առումով, Հայաստանն օրինակ պետք է առավելություններ ունենա, Ադրբեջանը «Սմերչ» ունի, ուրեմն Հայաստանն էլ պետք է ունենա, որովհետև դա որոշում է կրակի հեռավորությունը, թույլ է տալիս հեռու կրակել ու վնասել ընդգրկուն տարածք: Այս առումով, բալանս պետք է լինի, բայց, կրկնում եմ, պետք չէ ադրբեջանական ամեն մի տանկին հակակշռել հայկական տանկը: Դրա համար ընդհանուր առմամբ 300 միլիոնի դոլարի զենքը լիովին բավարար է, որ Հայաստանն ապահովի որակական բալանս, հատկապես, գումարած սրան, որ Հայաստանն ունի զենքի սեփական արտադրություն:
- Այս վերջին՝ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին վաճառված զենքերը կարո՞ղ են կիրառվել Հայաստանի կողմից առանց ռուսական կողմի համաձայնության: Հայաստանը դրանք կարո՞ղ է ցանկացած պահի կիրառել՝ առանց ՌԴ-ի հետ համաձայնեցնելու:
- Կարծում եմ, որ համաձայնության կարիք կա այնպիսի զինատեսակների դեպքում, ինչպիսին «Իսկանդեր»-ն է, բայց Հայաստանն ունի «Իսկանդեր», և այդ պայմանագրով նման զենքերի փոխանցվում չի նախատեսվում: Չեմ կարծում, որ զենքերի մնացած տեսակների պարագայում հարկավոր է Ռուսաստանի համաձայնությունը: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է դրանք օգտագործել առանց սահմանափակումների միայն մեկ պայմանով, եթե Հայաստանի նկատմամբ կատարվի ագրեսիա:
Տիգրանուհի Մարտիրոսյան
Comment
-
-
Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ և ականանետեր, պատասխանը լինելու է ցավոտ. ԱՀ ՊԲ (տեսանյութ)
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Comment
-
Հակառակորդը կիրառել է Սպայկ հրթիռներ. Արցախի ՊՆ-ն զգուշացնում է- Lragir.am
- Ներքին կյանք - 23 Հոկտեմբերի 2017
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:
Հաշվի առնելով միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:
Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ:
Comment
Comment