If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Սարգիս Մուրադյան պատկերասրահում հոկտեմբերի 27-ին բացվեց «Ապրիլ 2016, Բոզի կալգոտկա» անունը կրող ցուցահանդեսը: Ինչպես նշված է միջոցառման էջում՝ «Սահմանի այս հատվածն այսպես էլ կոչվում է՝ «բոզի կալգոտկա»: Այստեղ դաժան մարտեր են եղել. թե հայկական, թե ադրբեջանական կողմերը տվել են մեծաթիվ զոհեր:
«Բոզի կալգոտկա»-ն մի տարածք է, որը մշտապես ռմբակոծվում է, մշտապես կրակոցների տակ է: Այնտեղ ընկնողի մոտ չկա պատերազմի մասին մտածելու, այն վերլուծելու կամ պիտակավորելու կարիք, այնտեղ կա միայն գործողություն:
Ցուցադրությունը փորձ է ներկայացնելու պատերազմը հենց այդպիսին՝ որպես գործողություն, որը և անցյալում էր, և ներկայում է: Արարք, որը կա անկախ մեր կամքից կամ գիտակցումից:
Աշոտ Ավագյանի նոր նախագիծը, անդրադառնալով ապրիլյան դեպքերին, ներկայացնում է գեղանկարչական աշխատանքներ, դիրքերում արված լուսանկարներ ու այնտեղից գտնված օբյեկտներ: Նրա խնդիրն է ներկայացնել պատերազմն այնպես, ինչպես կա՝ «հնարավորինս քիչ միջամտելով դրան»:
Comment