Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Visit to Talish, a number of military units and a section of the Azerbaijani-Karabagh border
On 14 November Artsakh Republic President Bako Sahakyan visited the Talish village and got acquainted on site with the carried out construction activities.
The Head of the State convoked a consultation devoted to the programs being realized in Talish giving concrete instructions to the heads of the appropriate bodies.
On the same day the President visited a number of military units and a section of the Azerbaijani-Karabagh border and got acquainted with the course of soldiers' service and their daily routine.
President Sahakyan underlining that increasing the combat readiness of the armed forces, strengthening the borderline and equipping it with modern technological means on a consistent basis are among the most significant tasks set before the state and the authorities would do everything possible for their appropriate solution.
2017-11-14
Comment
-
Հայ-վրացական վարժանք Լուսակերտում
15:25 / 08.11.2017
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի ուսումնական կենտրոնում անցկացվեց «Հայաստանի-Վրաստանի առաջին արձագանքող ուժերի կողմից համատեղ՝ ամոնիակի արտահոսքի դեպքում բնակչության և տարածքների պաշտպանության իրականացում» թեմայով դաշտային վարժանք:
ԵՄ քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային (ՔԿՄՃ) գերազանցությունների կենտրոնների 44-րդ ծրագրի շրջանակներում կազմակերպված վարժանքին ընդգրկված էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության արձագանքող ուժերը, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային պատահարներին արձագանքող ստորաբաժանումը, ինչպես նաև ԵՄ վերոնշյալ կենտրոնների փորձագետները:
Ուսումնավարժության նպատակներ էին.
1. ստուգել ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների պատրաստակամությունը բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման գործում,
2. կատարելագործել քիմիապես վտանգավոր նյութի արտահոսքի դեպքում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար մարմինների համագործակցության կարգը,
3. կատարելագործել առաջին արձագանքող ուժերի միջև համագործակցության մակարդակը,
4. կատարելագործել արտակարգ իրավիճակներում Հայաստան-Վրաստան համագործակցությունը և առաջին արձագանքող ուժերի համատեղ գործողությունները,
5. ճշտել Հայաստան-Վրաստան մակարդակով արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցների միջև համագործակցության մակարդակը:
Ըստ մտահղացման՝ Վրաստանի Ռուսթավի քաղաքից Հայաստան երկաթուղային տրանսպորտով ներկրվում է 20 տ հեղուկ ամոնիակ, որը լցված է երկաթուղային գլանատակառում: Երթուղին՝ Ռուսթավի-Ալավերդի-Վանաձոր-Գյումրի-Երևան: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ալավերդի կայարանում երկաթուղային շարակազմերի բախման հետևանքով կողաշրջվում է 20 տ հեղուկ ամոնիակ պարունակող երկաթուղային գլանատակառը, որի հետևանքով տեղի է ունենում հեղուկ ամոնիակի արտահոսք։ Չնայած Ալավերդի կայարանի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներին՝ ստեղծվում է քիմիական վարակվածության գոտի։ Վթարի օջախում կային պայմանական տուժածներ։ Երկաթուղային գլանատակառից տեղի է ունենում հեղուկ ամոնիակի ինտենսիվ գոլորշիացում և առաջանում է դեպի բնակելի թաղամասերն ամոնիակի առաջնային ու երկրորդային ամպերի տարածման սպառնալիք (ամոնիակը սուր հոտով անգույն գազ է, որը ջրում լուծվում է, իսկ գոլորշիներն օդի հետ առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ)։
Ահազանգ ստանալուց հետո ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահը տալիս է քիմիական տագնապ ազդանշանը։
Վարժանքի մասնակիցներն իրականացրեցին հետախուզություն, ապա՝ որոնողափրկարարական աշխատանքներ, տուժածների բուժօգնության ապահովում, բնապահպանական միջոցառումների կազմակերպում, ՈւՆԹՆ-ի տարածման կանխարգելիչ միջոցառումներ և վթարավերականգնողական աշխատանքներ։
Հայկական և վրացական արձագանքող ուժերը համատեղ վթարավերականգնողական, ՈւՆԹՆ-ի տարածման կանխարգելիչ միջոցառումների և հարակից տարածքում գտնվող բնակչության անվտանգության ապահովումից հետո զեկուցեցին ձեռնարկված միջոցառումների մասին և հայտարարվեց վարժանքի ավարտ:
Միջոցառումն ամփոփելիս ևս մեկ անգամ ընդգծվեց, որ նման միջոցառումները պատրաստվածությունը բարձրացնելու և փոխգործակցությունը համակարգելու լավ հնարավորություն են ընձեռում:
Comment
-
-
Comment