Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Արծրուն Հովհաննիսյան․ Պատահածը հակառակորդի «ուղիղ ազդեցության հետևանք չէ»

    Նոյեմբեր 22, 2017


    Երեկ երեկոյան Ղարաբաղի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է զոհվել՝ 22-ամյա Գեղամ Զաքարյանը, 19-ամյա Սարգիս Աբրահամյանը և 20-ամյա Սարգիս Մելիքյանը:

    Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 19-ամյա զինծառայող Նարեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

    Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ»․ - «Ավելի մանրամասն ներկայացնել չեմ կարող: Որոշակի մարտական իրավիճակից ելնելով՝ առանձնահատկություններ ունեն, գաղտնիքներ են պարունակում: Երեք զինծառայող, ցավոք, մահացու վիրավորում է ստացել, մեկը ծանր վիրավորվել է: Այս պահին գտնվում է Ստեփանակերտում․ կատարվել է համապատասխան բուժական միջամտություն, հնարավորության դեպքում կփորձենք տեղափոխել Երևան»:

    Հարցին, թե արդյոք պատահածը կանոնների չպահպահման հետևանք է, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Նախ, վարվում է քրեական գործ և, ինչպես միշտ, ծառայողական քննություն: Հետևաբար դրանից առաջ չեմ կարող նման գնահատականներ տալ: Բայց միշտ չէ, և որ պարտադիր պիտի ինչ-որ կանոնների խախտում լինի: Ի վերջո իրավիճակներ կան մարտական, երբ որ, ցավոք, հետևանքներից խուսափել չի լինում»:

    Իսկ հարցին, թե արդյոք միջադեպը հակառակորդի հարձակման հետևանք է, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ուղիղ ազդեցության հետևանք չէ»:

    Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ սա վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է: Երկու ամիս առաջ, հիշեցնենք, Ղարաբաղում ականի պայթյունից մահացել էր Պաշտպանության բանակի զինծառայող, 19-ամյա Հայկ Խաչատրյանը:

    «Ակնհայտ է, որ մենք գործ ունենք մի քանի կարևոր խնդիրների հետ: Առաջինը դա զենքի պահպանման կանոններին հետևելն է: Երկրորդը, եթե ականի պայթյուն է տեղի ունեցել, ապա պետք է ենթադրել, որ զինծառայողները կա՛մ չեն ունեցել համապատասխան պատրաստվածություն ականների հետ գործ ունենալու, կա՛մ ականները գտնվել են այնպիսի պայմաններում, ասենք՝ ականապատված տարածք է, որի մասին զինվորները տեղյակ չեն եղել: Կարող է լինել մյուս հանգամանք․ որ իմացել են ականապատված տարածքի մասին, սակայն զինծառայողները ինչ-ինչ համգամանքներում հայտնվել են այդ ականապատված տարածքում: Տվյալների սղությունը թույլ չի տալիս վերջնական եզրակացություն կազմելու, բայց, հաշվի առնելով, որ զինծառայողները ունեն հրամանատարներ և նրանք գտնվում են զինծառայության մեջ, հետևաբար խնդիրը վերաբերվում է պատշաճ զինվորական հսկողության հրամանատարների ոչ պատշաճ աշխատանքին»:

    Արդյո՞ք պաշտպանության նախարար վիգեն սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կկանգնի զոհված զինծառայողների ընտանիքների կողքին, կաջակցի ականի պայթյունից վիրավորված զինծառայողին: Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասաց, որ նախ իրենց պետք է դիմի պաշտանության նախարարությունը՝ դեպքի քննության ավարտից հետո․ - «Հատուցվում է այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել մարտական հերթապահության ժամանակ կամ մարտական առաջադրանք կատարելիս: Մարտական առաջադրանք կատարելը կամ մարտական հերթապահության մեջ լինելը հաստատվում են հրամանով: Բացի այդ, այն դեպքերն են հատուցվում, որոնք դիտավորությամբ կատարված հանցագործության արդյունք չեն: Եթե տվյալ գործը համապատասխանում է օրենսդրության այդ պահանջին, ապա Պաշտպանության նախարարությունը մեզ ուղարկում է այդ գործը, և մենք այդ հայտի հիման վրա կատարում ենք փոխհատուցումները»:

    Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել, որով զոհված զինծառայողներին՝ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
     

    Comment


    • Armenian Air Defense







      Comment


      • Nagorno-Karabakh Air Defense
        2K12M3 Kub-M3 (SA-6 Gainful)
         
        Last edited by burjuin; 11-23-2017, 12:26 AM.

        Comment




        • Karabakh MOD: 3 soldiers killed in landmine explosion

          Comment


          • Times.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն: Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից դեպքի առնչությամբ դեռևս որևէ արձագանք չի եղել: Չի բացառվում, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձի կոծկել սեփական բանակում արդեն սովորություն դարձած սպանություններն ու զինծառայողների […]

            Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում

            Comment


            • Գագիկ Ծառուկյանը զորամաս կկառուցի Արցախում Նյութի աղբյուրը` Yelaket.am

              Comment


              • Մուտքն անվճար է, ելքը՝ վճարովի. Բերքաբեր. «Գյուղամեջ»

                 

                Comment


                • Արցախում խաղաղապահներ ունենալու Ռուսաստանի ցանկությունը պետք է իր փորում մնա



                  2017-11-23

                  «Ռուսաստանն իր ԱԳ նախարար Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցով փորձեց երկու երկրներում էլ ցույց տալ, որ այս պահին մտադիր չէ հանդես գալ առանձին պլանով»,-նման կարծիք լրգրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

                  Ազատամարտիկ, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ Ռուսաստանի շահերից բխում է Հարավային Կովկասում ռազմական ներկայություն ապահովել, իսկ Արցախը դրա մի մասն է:

                  Ինչ վերաբերում է խաղաղապահներին՝ ասաց, որ դա հնարավոր է, եթե համաձայն են երկու կողմերը.

                  «Մենք լավ հիշում ենք ռուսների խաղաղապահ լինելու արդյունքները. չարաբաստիկ «Կոլցո» օպերացիան ու դրանից առաջ տեղի ունեցած գործողությունները, այն թե ինչպես էին մարդկանց դատարկում իրենց բնակավայրերից: Իրենց խաղաղապահությունից մենք կուշտ ենք, մյուս երկրներից՝ նույնպես: Կարճ ասած՝ Ռուսաստանի այդ ցանկությունը պետք է իր փորում մնա»,-նկատեց Վովա Վարդանովը:

                  Անի Կարապետյան
                   

                  Comment


                  • ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎ

                     

                    Comment


                    • Armenian Army




                      Last edited by burjuin; 11-23-2017, 11:11 PM.

                      Comment

                      Working...
                      X