Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 
 Ադրբեջանի զինուժը անօդաչուից ձեռքի նռնակ է նետել. Արցախի ՊԲ-ն զավեշտ է համարում (ֆոտո)
 21.01.2018
 
 
  
 Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել եւս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:
 
 «Զավեշտական է, որ շուրջ չորս միլիարդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը, դեռեւս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաեւ՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները:
 
 Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ:
 
 Հիշեցնենք, որ Ադրբեջանը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել էր հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:
 
 .jpg) 
 
 Comment













 
							
						




 
			
			
		 
			
			
		




















Comment