Բոզի կալգոտկա
Բոզի կարգոտկա. Այսպես է կոչվում սահմանի այն հատվածներից մեկը, որտեղ երկու տարի առաջ ծավալվեցին արյունալի մարտեր:
Քառօրյա ռազմական գործողությունները վերջնականապես բացեցին իշխող համակարգի, քաղաքական դասի մեծագույն մասի հանցագործություններն ու կլեպտոկրատական բնույթը:
Դրանք բացեցին նաեւ հայերի աչքերը եւ ստիպեցին այլ կերպ նայել երեւույթներին ու արմատացած պատկերացումներին: 4 օր հանրությունը մի կողմ էր դրել ամեն ինչ ու կազմակերպում էր իր պաշտպանությունն ու ապրելու իրավունքը՝ Հայաստանում ու Արցախում: Այդ օրերին չկար իշխանություն, ավելի ճիշտ՝ բացահայտվեց, որ Հայաստանն իշխանություն չունի՝ մորթապաշտների այդ հանցախումբը սսկվել ու մտածում էր միայն իր կաշին փրկելու մասին:
Պատերազմն այդպիսին է՝ դրա կրակների մեջ այրվում, զտվում է կեղտը, եւ մարդիկ տեսան, որ սեփական պետության եւ իրավունքների պաշտպանությունն այն բարձրագույնն է, որ կարող է դրսեւորել ազգը՝ հենվելով սեփական ուժերի վրա: Այն, ինչ կատարվեց այդ 4 օրերին, ցույց տվեց, որ մեր մեջ դեռ չի մեռել այդ գիտակցումը, չնայած ներքին ու արտաքին քարոզչական ու «գաղափարական» մանիպուլյացիաներին:
Սա պատերազմի ամենամեծ արդյունքն էր, որը ձեռք բերվեց մեր զինվորների կյանքի գնով: Դրանից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց թե շփման գծի, թե ռեգիոնալ անվտանգության տրամաբանության մեջ: Տապալվեց Ռուսաստանի ու Ադրբեջանի քաղաքականությունը, եւ չնայած նրանց ջանքերին, առայժմ չի հաջողվում իրավիճակը հետ վերադարձնել նախաապրիլյան տրամաբանության:
Ռուսաստանը Հայաստանի ուղղությամբ տապալեց իր քաղաքականությունը եւ հայտնվեց փակուղում: Ինչպես ասում է Մուշեղ Սաղաթելյանը, ռուսները հասկացան, որ հայերը հասկացել են, որ իրենց թշնամին ոչ թե թուրքն է, այլ իրենք: Կոշտ է ասված, բայց իր մեջ ունի պատմա-քաղաքական փաստերի լուրջ բազա, մասնավորապես այն առումով, որ Ադրբեջանը չէր հարձակվի առանց ռուսական երաշխիքների: Մասնավորապես, որ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանի պարտությունը:
Ռուսները ձեռքները ծալած չեն նստում, եւ թիրախը նախեւառաջ հայերի մտածողության «շեղումը» թույլ չտալն է: Ռուսները զենք են տալիս, հավաստիացնում, որ չեն կրկնի նույն սխալը, բայց բոլորը հասկանում են, որ կարմիր կովը կաշին չի փոխելու:
Ապրիլին հանրությունը «ներեց» իշխանությանը, որը սակայն երկու տարում չարդարացրեց այդ «վստահության քվեն»: Հաջորդ պատերազմում մաքրվելու է բոզի կալգոտկան՝ Ադրբեջանի ջախջախիչ պարտության ու Հայաստանի իշխող համակարգի պատժի տեսքով:
- ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
- Մեկնաբանություն - 02 Ապրիլի 2018

Comment