Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հայկական բացառիկ անօդաչուն. Մոբիլիզացիայի հրամայականը

    • Lragir.am
    • Հարթակ - 11 Ապրիլի 2018


    Հարթակ հաղորդման հյուրը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում առկա վիճակի ու հեռանկարների մասին:



    Ինչպիսին է ոլորտը ապրիլյան քառօրյայից երկու տարի անց, այդ քառօրյայի ընթացքում հնչած աղմկոտ հարցադրումների ֆոնին: Կարեն Վարդանյանի գնահատմամբ, փոխվել է շատ բան, հիմնականում իրենց իրականացրած մտավոր, գիտական ռեսուրսի մոբիլիզացիայի շնորհիվ, սակայն արվածը քիչ է այն մարտահրավերների ֆոնին, որ առկա են համաշխարհային մասշտաբով եւ որոնք ծավալվում են սիրիական թեժ կետում՝ Հայաստանից ոչ հեռու:



    Կարեն Վարդանյանն անհրաժեշտ է համարում ռազմարդյունաբերության հեռանկարների շուրջ արագ համապետական եւ համահայկական մոբիլիզացիան, որպեսզի Հայաստանն ի վիճակի լինի դիմագրավել հնարավոր ռիսկերին ու մատրահրավերներին, հույսը չդնելով Ռուսաստանի կամ այլ ուժային կենտրոնի պաշտպանության վրա:



    Կարեն Վարդանյանի խոսքով, Հայաստանն ունի անհրաժեշտ ներուժ, գիտատեխնիկական միտք եւ նաեւ մշակումներ, որոնք ցուցադրվեցին օրերս տեղի ունեցած ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսում: Նրա խոսքով, անհրաժեշտ է սակայն պրոտոտիպային այդ նմուշները արագ դնել լայն արտադրության եւ ապահովել բանակը:



    Կարեն Վարդանյանը նշում է, որ հայկական մշակումներից շատերը իրենց պարամետրերով գերազանցում են ռազմարդյունաբերող «հեղինակություն» երկրների ունեցած զինատեսակներին:



    Այդ ամենով հանդերձ, Կարեն Վարդանյանը համարում է, որ չկա համարժեք պետական մոտեցում եւ մտածողություն, չկա մոբիլիզացիան ապահովելու կամք եւ չկա հաղթելու ռազմավարություն: Կառավարությունը կոմերսանտների կառավարություն է եւ չի կարող ունենալ այդ ամենը, ասում է Կարեն Վարդանյանը, միաժամանակ ահազանգում, որ չկան իրավիճակի հնարավորինս ամբողջական ու խորքային գնահատականներ, վերլուծություններ, որոնք կդրվեն նաեւ ռազմարդյունաբերական մշակումներ իրականացնող մտավոր խմբերի սեղանին:



    Կարեն Վարդանյանը ներկայացրել է նաեւ, թե հայկական ռազմարդյունաբերական որ անօդաչու ինչ մշակում է, որ անորսալի է եղել ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի արդիական միջոցի համար, որը փորձարկման ժամանակ որսացել է բոլոր անօդաչուները, հայկականից բացի:


    Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում

    Comment


    • Հայկական բացառիկ անօդաչուն. մոբիլիզացիայի հրամայականը

       

      Comment


      • Մենք ինչ կարող ենք անել… ոչնչացնել նրանց զինված ուժերը եւ վերադասավորել մերձկասպյան շրջանը

          • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
          • Հարցազրույց - 11 Ապրիլի 2018

        Մեր զրուցակիցն է առաջին հետախուզա-դիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը

        Պարոն Վարդանով, ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանի սահմանի հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ: ՀԱՊԿ-ն այս անգամ էլ անարձագանք թողեց տեղի ունեցածը: Ռուսաստանի հերթական լռությունն արդեն սովորակա՞ն է դարձել:


        Բացարձակ անակնկալ չէ Ռուսաստանի այս պահվածքը, որովհետև նման դեպքեր անընդհատ եղել են: Իհարկե, Նախիջևանում այդքան հաճախակի չի եղել, բայց Տավուշն էլ ՀԱՊԿ անդամ ՀՀ տարածք է, և այս առումով անակնկալ չէր:


        Նախիջևանի ուղղությամբ կրակոցներն ահազա՞նգ են, որ արդեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանից անցում են կատարում Հայաստանի սահման:


        Իհարկե, սա ահազանգ է, և նոր չէ, պարզապես Նախիջևանում այդքան հաճախակի չի լինում, ինչպես մյուս հատվածներում: Ընդհանրապես կարծում եմ, որ Նախիջևանը, լինելով շատ թույլ վիճակում որպես թուրքերի ժամանակավոր հողատարածք, փորձում են իրենց թուլությունը դարձնել ուժեղ կողմ, և այնտեղ ավելի շատ հարձակողական ստորաբաժանումներ են ձևավորում: Եվ ոչ մի անակնկալ ոչ այն հարցում, որ թուրքը կխփի, և ոչ էլ այն հարցում, որ ռուսը մեզ պաշտպանող հայտարարություն չի անի, ամեն ինչ ինչպես միշտ: Մեր սխալն էլ այն է, որ ինչպես միշտ, մենք էլ ոչ մի բան ռեալ չենք անում, որ դադարի թուրքի նման պահվածքը՝ ընդհանրապես լինել այս տարածքում: Իսկ թե մենք ինչ կարող ենք անել… վերացնել, ոչնչացնել նրանց զինված ուժերը և վերադասավորենք որպես մերձկասպյան տարածաշրջանի նոր պետականություն, որը հնարավոր է անել միայն մեր ձեռքերով: Եվ սա և Ռուսաստանին ձեռք կտա, և Իրանին, և մեզ, բայց իրենք չեն թաթախվի, բայց մենք դա կարող ենք անել: Մեր ղեկավարությունը շահագրգռված մարդկանց պետք է գտնի, որոնք կնպաստեն, որ մենք նորմալ պատրաստվելու արդյունքում ոչնչացնենք նրանց զինված ուժերը և դարձնենք մերձկասպյան տարածաշրջանը իդեալական կոնֆեդերացիա Շվեյցարիայի նման:


        Բայց անգամ պաշտոնական արձագանք չեղավ տեղի ունեցածին: Ի՞նչն է խանգարում, որ նման ծրագիր չեն իրականացնում:


        Խանգարում է սխալվելու վախը, որովհետև ով ոչ մի բան չի անում, նա չի սխալվում: Բյուրոկրատ չինովնիկի մոտեցում բոլոր մակարդակներում, ինչու է պետք ավելորդ կալորիա ծախսես, կարող է համապատասխան ուտելու հնարավորություն չունենաս: Սա բյուրոկրատ չինովնիկի պահվածք է, ուրիշ ոչ մի բան:


        Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հարցազրույցում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը շատ սերտ էր համարել: Ի՞նչ եք կարծում, իսկապես ռազմատեխնիկական համագործակցությունը շատ սերտ է։


        Ռազմատեխնիկական առումով բարձր մակարդակի համագործակցություն ունենք ՌԴ-ի հետ, պարզապես ցավն է այն է, որ Ռուսաստանը այսօր այնքան ծանր վիճակում է, որ ոչ միայն իրենց նախկին սահմանների մեջ գտնված Ադրբեջանի Հանրապետության հետ էլ են ռազմատեխնիկական շատ ջերմ հարաբերությունների մեջ մտնում, այլ այնքան նեղն են ընկել, որ իրենց ոխերիմ օսման թուրքերի հետ են հարաբերվում փողի խաթր: Եվ ցավալի է, որ ՀԱՊԿ դոմինանտ դաշնակից ՌԴ-ն այսօր ողորմելի վիճակում է:

        Comment


        • 11 / 04 / 2018Հակառակորդի ի՞նչ ռեզերվներ են ոչնչացվել 2016թ-ին. Սենոր Հասրաթյանն արձագանքել է գեներալ Հանգուցվի հայտարարություններին




          Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծավալուն հարցազրույց է տվել armiya.az էլեկտրոնային պարբերականին՝ երկամյա վաղեմության առճակատումը ներկայացնելով որպես ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակ: Սեփական բանակի հասցեին շռայլություններ չխնայած ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարը չի զլացել նաև «փնովել» հայկական բանակի գործողությունները՝ նշելով, որ 2015թ.-ից սկսած հայկական կողմը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթի տակ էր պահում առաջնագծի մոտակայքում տեղակայված ադրբեջանական բնակավայրերը՝ դրան զուգահեռ իրականացնելով դիվերսիոն ներթափանցման փորձեր

          «Արմենպրես»-ը ներկայացնում է թեմայի շուրջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ հարցազրույցը:

          - Պարո՛ն Հասրաթյան, ինչպե՞ս կբնութագրեիք ադրբեջանցի գեներալի այս դիտարկումները:

          - Նախ, եթե ուսումնասիրեք բանակի մամուլի ծառայության կողմից տարածվող օպերատիվ ամփոփագրերը, կտեսնեք, որ 2014թ. երկրորդ կեսից սկսած ադրբեջանական կողմը պարբերաբար ավելացնում էր հրադադարի ռեժիմի խախտումների քանակն ու կիրառվող զինատեսակների տրամաչափերը՝ արհեստականորեն ու միտումնավոր սրելով իրադրությունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 12-ին ավելի հեռուն գնաց և խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող, անզեն Մի-24 ուղղաթիռը, ինչը հրադադարի ամենախոշոր խախտումն էր 1994թ.-ից ի վեր: Այնուհետև անտեսելով բոլոր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը հրաժարվեց հայկական կողմին վերադարձնել չեզոք գոտում հայտնված ուղղաթիռի անձնակազմի դիակները: Դրան հետևեց արցախյան կողմի փայլուն կազմակերպված և իրականացված ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման օպերացիան, ինչը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում:

          Եվ ահա այսպես, օր-օրի լարելով իրադրությունը, ադրբեջանական կողմը ապրիլին դիմեց ռազմական արկածախնդրության: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերին հարվածներ հասցնելուն, ապա պետք է նշեմ, որ Արցախի պաշտպանության նախարարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ ադրբեջանական խաղաղ բնակավայրերն ու առաջնագծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակչությունը, որը դարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես քաղաքականության պատանդը, մեզ համար հակառակորդ չէ և երբեք չի թիրախավորվել մեր կողմից: Այլ դեպք է, երբ ադրբեջանական զինվորական ղեկավարությունը, թաքնվելով սեփական ժողովրդի թիկունքում և վերջիններիս օգտագործելով որպես կենդանի վահան, իր կրակակետերը տեղակայում է խաղաղ բնակավայրերում և սկսկում այնտեղից կրակ վարել: Տվյալ դեպքում այդ կրակակետերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Այստեղ, որպես ապացույց, նշեմ միայն ադրբեջանական Չեմենլի և Զանգիշալը բնակավայրերում տեղակայված կրակակետերի լռեցման փաստը, որից հետո տեղի բնակիչների և զինվորականության շրջանում առաջացան բախումներ: Սրանից ավելի խոսուն ապացույցներ անհնար է գտնել:

          - Ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ իրենց պաշտպանության նախարարը մի անգամ հրամայել է պլանավորել և իրականացնել հայերին ավելի որոշիչ և կտրուկ հարված հասցնելու ծրագիր, որով մեկընդմիշտ վերջ կտրվեր բոլոր խնդրահարույց հարցերին: Պրն Հասրաթյան, արդյո՞ք սրանից կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կողմը վաղուց էր նախապատրաստվում հարձակման:

          – Ադրբեջանական գեներալի այս խոսքերն ակամայից վկայում են, որ մինչև 2016թ. ապրիլը նրանց կողմից ակտիվ նախապատրաստություն է տարվել հարձակողական լայնամասշտաբ օպերացիա իրականացնելու համար: Որպես դրա դրդապատճառներ կարելի է համարել և՛ Ադրբեջանի ղեկավարության ամենատարբեր առիթներով արվող՝ Արցախը զենքի ուժով նվաճելու մասին հայտարարությունները, և՛ միլիարդավոր դոլարների սպառազինության ձեռքբերումը, և՛ ներքին լարվածությունը, և՛ միջազգային իրադրությունը: Սակայն նավթադոլարների հոտից արբեցած ադրբեջանական ղեկավարությունը չէր հաշվարկել կամ գուցե մոռացել էր հայ զինվորի բարձր մարտական ոգու, անկոտրում կամքի, հայրենիքն ու տունը կյանքի գնով պաշտպանելու պատրաստականության ու հայի միասնականության մասին, որոնց հանրագումարն էլ ի վերջո, ինչպես արցախյան առաջին, այնպես էլ ապրիլյան պատերազմի ժամանակ վճռորոշ եղան մեր հակառակորդին հրադադար պարտադրելու գործում: Իսկ ինչ վերաբերում է բոլոր խնդրահարույց հարցերին մեկընդմիշտ վերջ տրմանը, ապա Ադրբեջանում տիրող հայատյացության պայմաններում դժվար չէ հասկանալ, թե ինչի մասին էր երազում հակառակորդ երկրի վառոդի հոտը երբևէ չառած պաշտպանության նախարարը:

          - Պարոն գնդապե՛տ, գեներալ Հասանովը նշում է, որ Թալիշի ուղղությամբ մղված մարտերում ադրբեջանցիները լրիվությամբ ապահովագրել են Թափկարակոյունլու գյուղի և Նավթալան քաղաքի անվտանգությունը և այսուհետ հայերը չեն կարող կրակի տակ պահել այդ բնակավայրերը: Ո՞րքանով են իրական նման գնահատականները:

          - Այստեղ կարծում եմ գեներալի երևակայությունն ու անհեթեթությունները հասել են գագաթնակետին և նա պարզապես ցանկալին փորձել է ներկայացնել իրականության փոխարեն: Թալիշի հետ կապված ուզում եմ ադրբեջանական գեներալին հիշեցնել, թե ինչպես են իրենք իրենց զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ապրիլյան պատերազմի ժամանակ մի ամայի դաշտում «Թալիշ» գրությամբ վահանակ տեղադրել ու նշել, որ Թալիշը գրավվել է ադրբեջանցիների կողմից: Բայց իրականությունն այն է, որ Թալիշը եղել, կա ու մնալու է հայկական: Ավելացնեմ նաև, որ ինչպես մինչ 2016թ. ապրիլյան առճակատումը, այնպես էլ դրանից հետո ոչ միայն ադրբեջանական վերոնշյալ, այլ՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով տեղակայված շուրջ երեք տասնյակ՝ ավելի ստույգ 28 բնակավայրեր, մեր զբաղեցրած գերիշխող դիրքերի շնորհիվ, գտնվում են պաշտպանության բանակի ուղիղ նշանառության տակ և դրանց հարվածելը ոչ մի դժվարություն չի ենթադրում: Բայց, ինչպես արդեն նշեցի, պաշտպանության բանակը, ի տարբերություն մեր հակառակորդի, երբեք իր առջև խնդիր չի դնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Ուստի ադրբեջանական գեներալի այս «եզրահանգումները» ականջահաճո կարող է լինել միայն Բաքվի տաքուկ ու հարմարավետ բնակարաններում ապրող մարդկանց համար, իսկ առաջնագծի բնակչությունն, ի տարբերություն Բաքվի շատ այլ պաշտոնյաների, քաջատեղյակ է իրականությանը:

          – Գեներալ Հասանովը նշում է, որ «ապրիլյան պատերազմում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք մեր բանակի՝ իր առջև դրված մարտական խնդրի հստակ կատարման ունակության մեջ, ինչպես նաև տեսանք, թե ինչպես են իրական պատերազմական պայմաններում ադրբեջանցի զինվորները մեծ ճշգրտությամբ կիրառում բանակի զինանոցում առկա ժամանակակից զենքերն ու տեխնիկական միջոցները»: Ի վերջո, ի՞նչ արդյունքի հասան ադրբեջանցիները 2016թ. ապրիլին:

          – Եթե ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից գրավված մի քանի մարտական դիրքերը ադրբեջանական գեներալի համար իր բանակի հզորության չափանիշ են, ապա միայն «նախանձել» կարելի է նման բանակին: Որովհետև գործածության մեջ դնելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «ՏՈՍ» տիպի հրանետեր, հարվածային անօդաչուներ, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, տարբեր տիպի հրետանային ու հրթիռային միջոցներ և տալով մեծաքանակ մարդկային կորուստ, ադրբեջանական բանակը կատարեց ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդիր: Եթե սա է ադրբեջանական բանակի մարտունակության չափորոշիչը, ապա թող ուրախանան իրենց տարած «փայլուն» հաղթանակով և շարունակեն վայելել դրա պտուղները:

          – Պրն Հասրաթյա՛ն, ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ ապրիլյան մարտերում մասնակցություն են ունեցել միայն սակավաթիվ ուժեր և դրանում ադրբեջանական բանակի ռեզերվային ուժերը չեն ներգրավվել, այլապես հայերը լիովին կջախջախվեին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

          – Ինչ վերաբերում է ապրիլյան մարտերին ադրբեջանական ռեզերվային ուժերի ներգրավմանը, պետք է ասեմ, որ ադրբեջանական բանակի գեներալը կամ անտեղյակ է իրողություններից, կամ պարզապես ապաշնորհ կերպով ստում է: Երկու դեպքում էլ դա հարիր չէ ու պատիվ չի բերում նման բարձր պաշտոն զբաղեցնող զինվորականին: Իսկ իրականությունը բոլորովին այլ է. ապրիլյան մարտական գործողությունների առաջին օրվա ընթացքում կրած կորուստներից հետո ադրբեջանական հրամանատարությունը ստիպված էր ռազմաճակատային գիծ տեղաշարժել իր բանակի կորպուսային ռեզերվները, մասնավորապես Ակնայի հատվածում, որտեղ մեծ վնաս էր հասցվել ադրբեջանական բանակի 190-րդ մոտոհրաձգային բրիգադին, որի մշտական տեղակայման վայրն ու դեպի կենտրոնացման շրջաններ զորաշարժվող ստորաբաժանումների հիմնական մասը ջախջախվել էր, իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Յուսիբովը մահացել: Այդ նպատակով Ակնայի ուղղությամբ տեղաշարժվեցին Գյանջայում և Մինգեչաուրում տեղակայված ռեզերվային 130-րդ և 708-րդ բրիգադները:

          Այս ռեզերվային ուժերի, ինչպես նաև «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի ջախջախումից հետո Ադրբեջանը ուղիներ էր փնտրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, և ի վերջո Մոսկվայի միջնորդությամբ կարողացավ հասնել իր նպատակին՝ հերթական անգամ մուրալով իրեն այդքան անհրաժեշտ կրակի դադարեցում: Այսպիսով, ադրբեջանական կողմից հավելյալ ռեզերվային ուժերի ներգրավման բացակայությունը պայմանավորված էր ոչ թե հակառակորդի բարի կամքի դրսևորմամբ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական գեներալը, այլ՝ կատարյալ ֆիասկոյի մատնվելու վախով: Եվ վերջում ուզում եմ հարց ուղղել գեներալ Հասանովին. «Եթե ռեզերվային ուժեր չեն ներգրավվել, ապա ինչպե՞ս են առաջնագծում հայտնվել «Սմերչ»-երը, «ՏՈՍ»-երը, ուղղաթիռները, հարվածային անօդաչուները…»:
           

          Comment


          • Nagorno-Karabakh Defense Army






            Comment


            • Armenian Army





              Comment


              • Nagorno-Karabakh Defense Army






                Comment


                • Nagorno-Karabakh Defense Army positions on Mrav ridge







                  Comment




                  • .Interesting historical perspectives, The US and the Armenian Genocide.


                    .
                    Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
                    Its about self interest at personal and national level often at odds with the above.
                    Great politicians pursue the National interest and small politicians personal interests

                    Comment


                    • Nagorno-Karabakh Defense Army positions on Mrav ridge







                      Comment

                      Working...
                      X