Սմերչի համազարկը
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
-
Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
Its about self interest at personal and national level often at odds with the above.
Great politicians pursue the National interest and small politicians personal interests
Comment
-
Originally posted by Vrej1915 View Post
Yess, because they did not said they will vote for Nigol.
If they do not, and twice there is no majority for a unique candidate, the elections will be considered as impossible.
That will dissolve parliament automatically.
That in turn means prolongatgation of the actual HHK government, untill new elections.
That will mean immediate elections in 40 days or so.
That will mean exactly what Nigol wants to avoid...- ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
- Մեկնաբանություն - 30 Ապրիլի 2018
Ողջ Հայաստանը սպասում է Հանրապետական կուսակցության քայլին: Վաղը խորհրդարանում վարչապետի ընտրություն է լինելու, եւ ոչ միայն դրա ելքը, այլ նաեւ հետագա մի քանի ամիսներին Հայաստանի կյանքը կախված է լինելու հանրապետական մեծամասնության քվեարկությունից:
Խորհրդարանում քվեարկությունն օրենքով մեկ անգամ է անցկացվում, չի կարելի ասել՝ սխալվեցի ու երկրորդ անգամ քվեարկել: Այդ պատճառով այժմ պայքարն ընթանում է հանրապետականների գիտակցությունում, նրանցից յուրաքանչյուրը պետք է որոշի ինչն է իր համար ավելի կարեւոր՝ պետության ապագան, թե սեփական շահերը:
Հանրապետականները մշտապես հղում են անում սահմանադրությանը՝ հայտարարելով, որ ամեն ինչ պետք է մայր օրենքին համապատասխան արվի: Սահմանադրությունը հանրային պայմանագիր է: Հայաստանում այդ պայմանագիրը գրվել ու ձեւափոխվել է Հանրապետական կուսակցության շահերից ելնելով, եւ դա ստվերային քվոտաների ու արտոնությունների ճանաչման պայմանագիր էր:
Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կոչվում է Քաղաքացիական պայմանագիր: Փաստացի, Քաղաքացիական պայմանագիրն այժմ հակադրվում է Ստվերային պայմանագրին, որը քողարկվում է պաշտոնական սահմանադրության տակ:
Ի՞նչ են վախենում կորցնել հանրապետականները: Անկասկած, սեփականությունն ու փողերը, եւ դա պահպանելու համար հանրապետականները կարող են երկու անգամ տապալել վարչապետի ընտրությունները, ցրել խորհրդարանը եւ երկու ամիս զբաղվել սեփականության հարցերով: Հանրապետականներն ամենաշատը վախենում են խաղի կանոնները, քվոտաները, մենաշնորհները, Մանվել Գրիգորյանի պես ԴՍՊ-ն թղթի անվան տակ ներմուծելու, Սամվել Ալեքսանյանի պես շաքարավազի ներմուծման մենաշնորհը կորցնելու հնարավորությունից:
Սա իրոք պայմանավորվածությունների հզոր համակարգ է, որն, ըստ ամենայնի, գրառված է ինչ-որ մեկի տետրում: Ինչպես խանութներում են վախենում, որ կգողանան «պարտքի տետրերը», այնպես էլ հանրապետականներն են վախենում, որ այդ տետրը կբացվի, որտեղ նշված են իրենց քվոտաներն ու արտոնությունները:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վենդետա ու սեփականազրկում չի լինելու: Այդ մասով հանրապետականները հանգիստ են: Իսկ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է Ստվերային պայմանագրի պահպանման երաշխիքներ տալ: Դա սկզբունքորեն անհնար է, որովհետեւ Քաղաքացիական պայմանագիրը մերժում է Ստվերային պայմանագիրը:
Հանրապետականները պատրա՞ստ են զրոյից սկսել ու բոլորի հետ հավասար հարկեր, գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարել, վերացնել «լևի» գծերը, բիզնես անել առանց մենաշնորհի ու ռեյդերի: Թե՞ ՀՀԿ-ն կռվելու է մինչեւ վերջին փամփուշտը:
Comment
-
Փորձում են տապալել ժողովրդի թեկնածուի ընտրությունը. Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
2018-05-01
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչ է անում վաղը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում:
Վերջինս նշում է, որ ՀՀԿ-ն փորձում է տապալել վաղը կայանալիք վարչապետի ընտրությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչ է անում վաղը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում:
Վերջինս նշում է, որ ՀՀԿ-ն փորձում է տապալել վաղը կայանալիք վարչապետի ընտրությունը:
Comment
-
-
Աղվան Վարդանյանը չի քվեարկելու- Lragir.am
- Ներքին կյանք - 01 Մայիսի 2018
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այսօր վարչապետի ընտրությանը չի քվեարկելու և եթե կուսակցությունը պահանջի հետևել որոշմանը, ինքը պատրաստ է վայր դնել մանդատը:
Comment
-
Ռուսներին տղա՞ եք կանչում, չեմ հասկանում. Արարատ Զուրաբյանը՝ հանրապետականներին- Lragir.am
- Ներքին կյանք - 01 Մայիսի 2018
«Այստեղ ինձ մտահոգեց մի բան՝ ռուսներին տղա՞ եք կանչում, չեմ հասկանում: Ի՞նչ եք ուզում ասել՝ Նիկոլը հակառուս ա, ռուսներ, դրա վրա ուշադրություն դարձրե՞ք: Էդ ի՞նչ եք անում»,- Ազգային ժողովում վարչապետի հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ին դիմեց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Նա հարցադրում արեց՝ այդքանից հետ ուզում են, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ լինե՞ն:
«Է՞դ ա ձեր հայրենասիրությունը: Թե՞ այդպես մտահոգ եք ու մտածում եք, որ այդպես են հայրենասիրություն խաղացնում: Այդպես չեն անում տղերք, դուք ուզում եք տղա կանչեք ու ասեք՝ տեսեք, այստեղ մարդիկ են, ովքեր պայքարում են ձեր դեմ, մենք չենք կարում դեմն առնենք: Այդ ձևը ճիշտ չէ: Երկրորդ, ձեր ղեկավարը ընդունեց, որ ինքը սխալ է»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Նա նշեց, որ այսօր ոչ ոք ոչ ոքի չի սպառնում, մշտապես սպառնացել է ՀՀԿ-ն: Նա նշեց, որ ՀՀԿ-ն հասցրել է մի իրավիճակի, երբ հասունացել է մի բան, որի դեմն այլևս չեն կարող առնել:
Comment
Comment