Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Զգուշացում. Լինելու է նույնը՝ հանած գերագույն գլխավոր խոչընդոտը

      • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      • Մեկնաբանություն - 04 Մայիսի 2018


    Հայտնի ամերիկացի փորձագետ եւ քաղտեխնոլոգ Ջեյսոն Սմարթն Ալիեւի ապարատին մոտ կանգնած կայքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում պատմական իրադարձություններ են տեղի ունենում, եւ ԱՄՆ-ն ամեն կերպ վիճարկելու է Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը, եթե հանկարծ Բաքուն փորձի քայլեր ձեռնարկել:





    Հայաստանում ծավալվող իրադարձություններին զուգահեռ ՀՀ իշխանությունը սկսեց ակտիվ խաղարկել սահմանի լարվածության գործոնը: Հրապարակվում էին ադրբեջանական տեխնիկայի ու մարդուժի տեղաշարժի տեսանյութեր, եւ հայտարարվում էր, թե Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից:



    Շփման գծում միշտ էլ տեղի են ունենում տեղաշարժեր, այդ թվում նաեւ ներքին քաղաքական անկայունության պայմաններում: Միեւնույն ժամանակ, սա Հայաստանի իշխանության հնարքների զինանոցի ամենահաճախ կիրառվող հնարքն է, երբ քաղաքացիական իրավունքները փորձ է արվում ճնշել սահմանի իրավիճակի սպառնալիքով:



    Ավելին, Հայաստանում կարծիքներ հնչեցին, որ ՀՀ իշխանությունը փորձում է համոզել Մոսկվային ու Ադրբեջանին՝ սրել իրավիճակը սահմանին, որը կարող էր առիթ դառնալ շարժումն ուժային մեթոդներով ճնշելու համար: Նիկոլ Փաշինյանն անձամբ նման մեղադրանքներ ներկայացրեց ՀՀԿ-ին ԱԺ մայիսի 1-ի նիստում:



    Հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանի «սաբոտաժի» օրերին Մոսկվա էր մեկնել Նալբանդյանը եւ Լավրովի հետ քննարկել Ղարաբաղի խնդիրը, ըստ ԱԳՆ հաղորդագրության: Նրանից անմիջապես հետո Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարարին:



    Մյուս կողմից, շատերի համար պարզ էր, որ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով զգուշացված կլիներ ռազմական սադրանքների դեպքում հետեւանքների մասին, քանի որ հայկական շարժումը գտնվում էր համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում եւ գնահատվում որպես ժողովրդավարական գործընթաց: Ռուսաստանը հետ չմնաց այդ գնահատականներից, թեեւ ոչ նման ձեւակերպմամբ, այլ՝ հայ ժողովրդի հանդեպ զգացական հիացմունքներով:



    Իր հերթին, Ադրբեջանը դժվար թե նման պայմաններում գնար որեւէ սադրանքի, նկատի ունենալով թե արտաքին հետեւանքները, թե նաեւ այն, որ դրա ելքը կարող էր անկանխատեսելի լինել: Բանն այն է, որ Հայաստանում արդեն չկա այն գերագույն գլխավոր հրամանատարը, որը պատրաստ է կանգնեցնել հակահարձակումը եւ կորցրած տարածքները համարել աննշան: Իր հերթին, հայ ժողովուրդն ապրիլյան քառօրյային ցույց տվեց, թե ինչի է ընդունակ, եւ այս դեպքում լինելու էր նույնը՝ հանած այդ գերագույն գլխավոր խոչընդոտը:



    Ամերիկացի հայտնի քաղտեխնոլոգի հայտարարությունը թերեւս նպատակ ուներ կողմերի համար լրացուցիչ պարզաբանել իրավիճակը: Իհարկե, չկա հարյուր տոկոսանոց երաշխիք, միեւնույն ժամանակ կա հարյուրտոկոսանոց մեկ այլ երաշխիք՝ հայ ժողովուրդն ու հայկական բանակը, որոնք ներկայում գտնվում են բարձր մարտական տրամադրության մեջ:



    ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այս օրերին «ականազերծում» էին հայկական շարժման ճանապարհը, որը գնահատվում է որպես աննախադեպ ու նույնիսկ քաղաքակրթական: Ռուսաստանը, ճիշտ է՝ իրեն բնորոշ ոճով, կարծես թե միացավ դրան:

    Comment


    • Նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծերից մեկը

       

      Comment


      • Թող թուրքը բախտը փորձի

        ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5

        4/05/2018

        Հաղորդման ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով https://lratvakan.am/?p=106819 միայն Լրատվական ռադիոյի մուլտիմեդիա հարթակի բաժանորդներին: Բաժանորդագրության համար այցելեք http://lratvakan.am/subscribe/
         

        Comment


        • Russian 3624th Air Base, Erebuni, Yerevan, Armenia.






          Comment







          • Comment


            • Նիկոլ Փաշինյանը պետք է լինի վարչապետ Սեյրան Օհանյան

               

              Comment


              • Helicopters also to serve Armenia skies
                16:55, 04.05.2018


                YEREVAN. – Soon helicopters also will serve the skies of Armenia.

                The Armenian Helicopters company has filed an application to the General Department of Civil Aviation (GDCA) of Armenia with a request to be granted air operator’s certificate, the GDCA informed Armenian News-NEWS.am.

                As a result, people will be able to travel on helicopters both in Armenia and abroad.

                Successful implementation of this project will help increase Armenia’s tourism potential and create new opportunities for the transportation industry in the country.





                People will be able to travel on helicopters both in the country and abroad…

                Comment


                • Armenian Army








                  Comment


                  • Վերջին օրերի Հայաստանը՝ Ադրբեջանից

                    Տարոն Հովհաննիսյան. Ադրբեջանի հարցերով փորձագետ Վերջին օրերի Հայաստանը՝ Ադրբեջանից Ի՞նչ էր կատարվում Ադրբեջանում այդ օրերին: Ինչի՞ մասին էր գրում ադրբեջանական մամուլն այդ օրերին: Ի՞նչ տեսք ուներ ադրբեջանական սոցցանցային տիրույթը: Հանրային մակարդակում, օգտատերերի կողմից ի՞նչ հարցեր էին քննարկվում: Ի՞նչ զարգացումների էին սպասում, ի՞նչ ցանկություններ էին հնչում: Քաղաքական էլիտայից ի՞նչ արձագանքներ կարող եք առանձնացնել: Այդ օրերին առաջնագծում ռազմական տեխնիկայի տեղաշարժ, որևէ կերպ մեկնաբանում էի՞ն այս շարժը գոնե ներքին լսարանի համար:
                     

                    Comment


                    • Armenian Army Special Forces

                       

                      Comment

                      Working...
                      X