Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Armenian Army






    Comment


    • Հայ ոգու թավշյա զարթոնքը Երուսաղեմի կոշտ քաղաքականության թիրախում

        • ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա
        • Մեկնաբանություն - 12 Մայիսի 2018


      Մոսկվան Իսրայելի միջոցով եւ Իրանի հաշվին նախազգուշացնո՞ւմ է Երեւանին


      Որքա՞նով է հավանական Իրանի տարածքին Իսրայելի օդուժի ուղղակի գրոհը եւ ի՞նչ շահ կարող է ունենալ Բաքվի ռեւանշիստ ռեժիմը նման գրոհի դեպքում:



      Մայիս 9-ին Մոսկվայում, Մեծ Հայրենականի Անհայտ զինվորի համալիրի մոտ իրար կողքի կարելի էր տեսնել նախագահ Պուտինին եւ հրեական պետության վարչապետ Նետանյահուին: Երուսաղեմ վերադառնալով, Նետանյահուն հայտարարեց, որ Պուտինից ստացել է Սիրիայում իրանական զորախմբերի դիրքերին հարվածելուն չխոչընդոտելու հավաստիացում: Այլ կերպ ասած, Մոսկվան փաստացի «այոե է ասել Սիրիայում իր դաշնակից Իրանի դեմ օդային հարձակումներին:



      Անմիջապես հետեւել է Իսրայելի զանգվածային հարվածը: Դաշնակցին դաժան կերպով «գցելըե բացի Սիրիայում լրջորեն խրվելու նշանից կարող է նաեւ Երեւանին զգուշացնող յուրօրինակ ուղերձ պարունակել: Հայաստանը եւս Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ ՀԱՊԿ եւ երկկողմ պայմանագրերի գծով:



      Ռուսական նման համաձայնությունը կարող էր տրվել Ասադի ռեժիմին՝ պաշտոնական Թել-Ավիվի կողմից չսպառնալու պայմանով: Չէ որ Բաշար Ասադի վարչակարգը Սիրիայում ռուսական ռազմական ներկայության միակ օրինական հիմքն է: Եւ իսկապես, մայիս 10-ի երեկոյան Իսրայելը հայտնեց, որ տեղեկացրել է նախագահ Ասադին, թե «թիրախը միայն իրանցիներն են լինելու, մի ոչնչացրեք մեր հրթիռները, այլապես…»:



      Ասադը չդավաճանեց իրանցիներին եւ երկրի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը իսրայելյան նշանառու հարվածի ենթարկվեց [1]: Պետք է ենթադրել, որ դրա շնորհիվ ռուսական մասնագետները թշնամական հարձակման իրական պայմաններում խորհրդային եւ արդիական ՀՕՊ միջոցների ինքնապաշտպանության հսկայական եւ անփոխարինելի փորձ ձեռք բերեցին:



      Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարքը խզելու ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումը միանգամայն որոշակի է դարձնում Իրանի, առաջին հերթին, միջուկային ներուժին ուղղված հարվածների հավանականությունը: Միաժամանակ, Միացյալ Նահանգները ընդգծել են Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների գերակայությունը եւ գործարքը նորոգելու հույս հայտնել: Ուստի, միջինարեւելյան ճգնաժամի խորացման դեպքում Իրանին օդային հարվածներ հասցնող է նշանակվելու Իսրայելը: ԱՄՆ մասնակցությունը կսահմնափակվի, թերեւս, միայն Պարսից ծոցի, մասնավորապես Հորմոզի նեղուցի շրջանով:



      Դեպի Իրան լոգիստիկ միջանցքներից մեկը Հայաստանն է, որի նշնակությունը, սակայն, այս պահին երկաթուղային հաղորդակցության բացակայության պատճառով մեծ չէ: Սակայն պատերազմական պայմաններում այն կարեւոր է: Հիշենք, որ իննսունականների առաջին կեսին Իրանից էր մատակարարվում զգալի քանակությամբ սննդամթերք ու իրանցիները իրենց նույնիսկ հայերի համար «Փուլ-է փիրուզիե էին համարում (պրս. հաղթանակի կամուրջ, II Աշխարհամարտի Land-Lease հարավային միջանցքի վերհուշ - խմբ.):



      Ընդհանուր առմամբ, Իրանում ռազմական հավանական գործողությունների ծավալումը ծայրահեղ լարելու է իրադրությունը Հայաստանի Հանրապետության ու Արցախի շրջակա տարածքներում, առաջացնելով Բաքվի եւ Թուրքիայի հակահայ հավելյալ գայթակղություններ: Սակայն Իսրայելի կողմից ռազմական գործողությունների տակտիկական յուրահատկությունները կարող են ինքնուրույնաբար էլ ռազմական բախման թատերաբեմի վերածել Բաքվի ենթակայության տակ գտնվող Մերձկասպյան արեւմուտքի՝ Հայաստանին սահմանակից հարավային շրջանները: Որո՞նք են այդ ռազմական յուրահատկությունները:



      Իրանյան միջուկային կայանքներին ուղղված իսրայելական օդային հարվածների սցենարները ակտիվորեն քննարկվել են դեռ տարիներ առաջ: Անդրկովկասում հավանաբար 2005-2006 թվականներից իրականացվող՝ Իսրայելի Զրոա հաԱվիր վե-հաՀալալ կոչվող օդային եւ տիեզերական ուժերի պահուստային (reserve) կամ առաջնապահ (forward) տեղակայման մասին հրապարակումները մեկնարկեցին 2012-ին: Ամերիկյան Foreign Policy ամսագիրը Ադրբեջանական ԽՍՀ տարացքի վրա Խորհրդային բանակի օդային եւ հակաօդային ուժերի նախկին հենակետերը Իսրայելին փոխանցելու մասին տեղեկոությունները վերագրում էր բարձրաստիճան, սակայն, անանուն աղբյուրներին:



      Ուշագրավ է, որ Թել-Ավիվի պաշտոնական հերքումները սկզբում արվում էին առանց մանրամասնումների: Սակայն որոշ ժամանակ անց հնչեցին դարձյալ անանուն պնդումներ, թե հենակետային Մերձկասպյան տարբերակի դիմաց գոյություն ունեն «ավելի պրակտիկ այլընտրանքներ»: «Պրակտիկ» բնութագրումը ինքնին հաստատում է օդուժի հենակետերի անդրկովկասյան հարթակի դիտարկման իրական լինելը: Մեզ հետաքրքրում են խնդրի տակտիկա-տեխնիկական այն մանրամասները, որոնք կարող են սպառնալից քաղաքական հետեւանքներ առաջացնել:



      Հակաիրանյան ռազմական առաքելության թիրախների հեռավորության պատճառով իսրայելյան F15-I կործանիչները, արավել եւս՝ F16-I գրոհայինները օդային վերալիցքավորման կարիք ունեն: Տակտիկական այս հանգամանքը նշանակում է, որ ինքնաթիռների գրոհային խմբավորումը պետք է բաղկացած լինի վառելիքի լիցքավորիչ-ինքնաթիռներից, վերջիններիս կործանիչ էսկորտից, ռմբակոծիչների բուն խմբից, հակառակորդի վերգետնյա ՀՕՊ միջոցների ճնշման խմբից եւ վերջապես՝ օդային գերազանցության ապահովման խմբից: Գործարկվում են նաեւ փրկարար-որոնողական ուղղաթռային խմբեր:



      Առկա ինքնաթիռների ընհանուր թիվը նկատի ունենալով կարող ենք ասել, որ իրանական միջուկային կայանքներից յուրաքանչյուրին, իսկ դրանք 4-ն են, բաժին է հասնում ընդամենը 4-5 իսրայելական հարվածային մեքենա: Իսրայելի մասնագետները իրենք համարում են այդ թիվը կրիտիկականի աստիճան փոքր:



      Օդային վերալիցքավորման տակտիկական այս թերությունը էլ ավելի է խորանում, երբ դիտարկում ենք ԻԻՀ ՀՕՊ հնարավորությունները: Օդային բաղադրիչը կազմում են ԽՍՀՄ-ից գնած, ինչպես նաեւ Իրաքից փախած MiG-29 կործանիչները, որ տեղաբաշխված են հիմնականում «Սեփահե կորպուսի կազմում, ինչպես իրանցիները կարճ անվանում են ԻՀՊԹ-ը: Արդիական մեքենաների ձեռքբերումը ԱՄՆ դիրքորոշման պատճառով հետաձգվում է մինչեւ 2020-ը: Գետնի վրա կրակային ուժը կազմում են ռադիոճնշումից պաշտպանված Tor-M1, իսկ 2013-ից Tor-M2, Pantsir-S1 մերձահար ՀՕՊ զենիթային համակարգերը, ինչպես նաեւ S-200, իսկ 2017-ից արդեն S-300 հեռահար համակարգերը: 2013-ից կան նաեւ ռուսական Buk-M2 եւ ամերիկյան Patriot համակարգերի հատկանիշներին մոտեցող, իսկ ավելի ուշ՝ S-300-ը գերազանցող իրանական նմանակներ [2]:



      Վերգետնյա վերալիցքավորման այլընտրանքներից առաջինը հարկ է նշել առաջնապահ օպերատիվ տեղակայման (ամերիկյան FOB կամ ռուսական «մարտական ցատկի») օդակայանները, որ գտնվում են հյուսիսիրաքյան Քրդստան ինքնավար շրջանում: Լիցքավորման վերգետնյա կետերի այսպիսի տեղակայումը թույլ է տալիս առավելագույնի հասցնել Իսրայելի օդուժի ռմբակոծիչների եւ ուղեկից կործանիչների զինամթերքի «օգտակարե կշիռը:



      Քրդստանի պարագային վերալիցքավորումը իրականացվում է երկու անգամ՝ նախ մարտական ուղղությամբ եւ ետդարձին: Այս տարբերակի թերությունն այն է, որ դեպի տուն ճանապարհը ենթակա է հետապնդող իրանական կործնիչների վտանգին, իսկ ինքնաբացահայտված հենակետերը՝ իրանական ճակատային SU-24-ների սպառնալիքին: Այս մեքենաները ժամանակին Սադդամ Հուսեյնի օդուժի կազմում են եղել: Ինչպես տեսնում ենք, Հուսեյնի ռեժիմի տապալումը զգալիորեն օգնել է Իրանին:



      Մեզ առավել հետաքրքրողը Արցախին եւ ՀՀ սահմանակից Մերձկասպից արեւմուտքում Իսրայելի ինքնաթիռների վայրեջքի տարբերակն է: Տակտիկապես այն իրոք ավելի գրավիչ է, քան քրդականը: Իրանի տարածքի ռմբակոծությունից հետո Արցախը արեւելքից շրջանցող՝ դեպի հայրենիք ինքնաթիռների հետագա ուղին կարող է անցնել Վրաստանի վրայով եւ, եթե ոչ Թուրքիայի, ապա սեւծովյան արեւմուտքի երկրներով: Ընդհանրապես, ավիացիոն հեռահար այսօրինակ ռեյդերի արդյունավետությունը կախված է վառելիքի նկատմամբ զինամթերքի կշռի առավելությունից: Այդ պատճառով մարտական ուղու ավելի քան 1200 կիլոմետրի կրճատումը, ինչպես նաեւ իրանական ՀՕՊ գործողության գոտում ետդարձի վերալիցքավորման բացակայությունը, անշուշտ, էական հանգամանքներ են:



      Բաքվից մինչեւ Քուռ գետի հարավային հատվածը ընկած՝ նախկինում Խորհրդային բանակի օդուժի գրոհային գնդերին պատկանող օդակայանների պահուստավորումը իսրայելցիների կողմից կառաջացներ ոչ թե «մարտական ցատկի» (իրաքյան Քրդստանում), այլ «ետմարտական վայրեջքի» եւ վերգետնյա լիցքավորման հենակետերի ցանց: Ղարաչալա, Հաջգաբուլ, Սանգաչալա թե Սիթալ-Չայ՝ դրանք բոլորը նախատեսված էին Ադրբեջանական ԽՍՀ տարածքից Իրանի վրա գրոհող խորհրդային բանակների օդային աջակցության համար: Հիմա նույն թռիչքուղիները կարող են ծառայել արդեն Իսրայելին՝ իր օդանավերի վերադարձի ճանապարհին:



      Ինչ քաղաքական կամ ռազմական գին եւ ինչ երաշխիքներ է ուզելու Բաքուն Թել-Ավիվից Իրանի դեմ արշավանքում հավանական օժանդակության դիմաց: Ինչպե՞ս են նայելու երկու մայրաքաղաքները Իրանի թիկունք Մեղրու միջանցքին, Զանգեզուրին: Ինչ դիրք է զբաղեցնելու Ռուսաստանը դեպի Թալիշ, դեպի Մերձկասպից արեւմուտքի խորք իրանյան հակահարվածի դեպքում: Սրանք հավանական տիրույթի հարցեր են, սակայն մեր շուրջ տեղի ունեցողը հուշում է, որ անհավանական բան գրեթե չկա:



      Ռազմատեխնիկական եւ մարտավարական մանրամասներով այս ակնարկը հարկ համարեցինք ներկայացնել, որպեսզի ցույց տանք աշխարհագրական, ռազմական եւ քաղաքական բաղադրիչների հաճախ թաքնված համակարգը, որ սովորաբար ուղեկցում է քաղաքական որեւէ քայլի ձեռնարկում կամ ռազմավարական մշակում:



      [1] https://www.jpost.com/Middle-East/Ir...battery-556110


      [2]http://www.alalam.ir/news/1867650/مدى-صواريخ--باور-373--الايرانية-يتعدى-مدى-صواريخ-اس-300

      Comment


      • Armenian Army







        Comment


        • Armenian Army






          Comment


          • Nagorno-Karabakh Defense Army.
            The reservists


             

            Comment


            • Armenian Army

               

              Comment


              • Military exercises in Artsakh [Nagorno-Karabakh]

                 

                Comment


                • ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎ

                   

                  Comment


                  • ԼՂ հարցն ունի միայն ռազմական լուծում․ պետք է պատրաստվել պատերազմի, որը մեզ հաղթանակ կբերի

                     

                    Comment


                    • Armenian Army







                      Comment

                      Working...