ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՎԱՆՈՒՄ
«Բաղրամյան» զորավարժարանում մայիսի 20-ից մեկնարկել են ինժեներասակրավորային գնդի ուսումնական ստորաբաժանումների ճամբարային հավաքները: Ուսումնական գումարտակի կուրսանտները ամփոփիչ քննություններից առաջ, դաշտային պայմաններում, ամրապնդում են գիտելիքները: Զինծառայողները պետք է հաղթահարեն առաջադրված խնդիրները՝ տեսականից անցնելով գործնականին:
Զինավանում ենք: Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հարությունյանի հետ շրջում ենք զինավանի տարածքում: Հրամանատարը ներկայացնում է ուսումնական գործընթացը.
-Հիմնական ուսումնական փուլը բաղկացած է 6-ամսյա ժամկետից: Երեք ամիս անցկացվում են լսարանային տեսական պարապմունքներ: Դրանից հետո կուրսանտները յուրացրած գիտելիքները գործնականում կիրառում են դաշտային պայմաններում: Նպատակը մեկն է. զինվորը պետք է տիրապետի սակրավորի մասնագիտությանը՝ սկսած ականապատումից, վերջացրած ականազերծումով:
Այցելում ենք պայմանական զորամասի բուժկետ, ճաշարան, կացարան: Փոխգնդապետ Հարությունյանը նշում է, որ ամենօրյա շրջայցը պարտադիր պայման է:
Մոտենում ենք ուսումնական վաշտին: Գումարտակի հրամանատարն անձամբ է հետեւում պարապմունքներին: Մայոր Աղամալյանը վաշտի կազմով անցկացնում է «Հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության դեպքում հակատանկային ականադաշտի տեղադրումը շարային հաշվարկով» թեմայով պարապմունք:
Վաշտի հրամանատարը հրահանգավորում է անձնակազմին: Շեշտը դնում հատկապես անվտանգության կանոնների պահպանմանը:
-Դաշտային պարապմունքներից հետո անցկացվելիք քննություններից գերազանց արդյունք գրանցած զինվորներն ստանալու են կրտսեր սերժանտի կոչում: Երկու ամիս հետո արդեն իրենք պետք է սովորեցնեն ենթականերին: Այդ իսկ պատճառով, մենք պետք է հնարավորինս շատ գիտելիքներ տանք: Նրանք գիտեն, որ ինժեներական գործը տարբերվում է մյուս մասնագիտություններից: Սխալվելու իրավունք չունեն: Զինվորը գործողությունը պետք է կատարի հանգիստ, առանց շտապելու, առավելագույն զգուշությամբ, քանի որ յուրաքանչյուր վրիպում կարող է սպառնալ մարդու կյանքին,- ասաց մայոր Աղամալյանը:
Պարապմունքն սկսված է: Զինծառայողները ականապատում են դաշտը: Սակրավորի գործը դժվար է, բայց հրամանատարները գիտեն՝ կհաղթահարեն: Դասակի հրամանատարները նկատում են թերությունները, ճշգրտում, եւս մեկ անգամ բացատրում խնդիրը:
Անձնակազմը շարված է: Սպասում են վաշտի հրամանատարի խոսքին: Մայոր Աղամալյանը գոհունակություն է հայտնում: Անձնակազմի հիմնական մասը գերազանց կատարել է առաջադրանքը: Վաշտի հրամանատարը վստահ է՝ զինվորները հակառակորդի հետ շփման դեպքում էլ կկարողանան կատարել խնդիրը:
Մինչ փոխգնդապետ Հարությունյանը սպաներին հրահանգներ է տալիս, մոտենում եմ զինվորներին: Նրանք նույնպես գոհ են: Խոսքի եմ բռնվում «գերազանցիկների» հետ: Ինժեներական գործ, պայթեցման գործ, ինժեներական արգելափակոցներ, ամրաշինություն եւ մեքենավարում: Սրանք այն առարկաներն են, որոնցից շարքային Կոչկանյան Անդրանիկը գերազանց գնահատականներ է ստացել:
-Երեւանից եմ: Հետագա ծառայությունս անցկացնելու եմ Արցախում: Լավ եմ տրամադրված:
Ապագա ջոկի հրամանատարը գիտի, որ պատասխանատվությունը մեծ է, բայց ամեն բան հաղթահարելի է:
Գումարտակի լավագույն զինծառայողներից մեկն էլ Յավրյան Հարությունն է Չարենցավանից: Հայրն ու ավագ եղբայրը պայմանագրային զինծառայողներ են:
-Դեռ մանկուց տեսել եմ, թե ինչպես է հայրս ծառայության գնում: Համազգեստը սովորական բան է մեր տանը: Հետո եղբայրս՝ Հովհաննոսը, միացավ հորս: Օմարում մարտական հերթապահություն են իրականացնում: Մայրս հիմա տանը մենակ է: Համակերպվել է: Դե, ես էլ փորձում եմ լավ ծառայել, նեղություն չտալ: Շատ ուրախ եմ, որ սակրավոր եմ դառնալու: Հայրս միշտ ասում էր, որ ուր էլ գնամ, կարեւորը՝ կարգապահ լինեմ, լսեմ հրամանատարներին եւ սովորեմ:
…Հիշում եմ, երբ հայրս դիրքեր էր բարձրանում, մայրս աղոթում էր: Հիմա երեքիս համար է աղոթում: Միշտ սպասողի դերում է: Մաման գիտի՝ ժամանակավոր է: Կզորացրվեմ, կգնամ, կողքին կլինեմ,- ասում է Հարությունը:
Ուսումնական գումարտակի հրամանատարը հարցեր է տալիս, անձամբ համոզվում, ստուգում զինծառայողների գիտելիքները: Զինվորները սպառիչ պատասխաններ են տալիս: Հրամանատարը եւս դրական է գնահատում վաշտի կազմով անցկացված պարապմունքը: Փոխգնդապետ Հարությունյանը գոհ է, ենթակաները` հպարտ…
Ուսումնական ստորաբաժանումները զինվորական կարգապահությամբ անցնում են մյուս պարտականությունների կատարմանը: Մենք էլ հրաժեշտ ենք տալիս զինծառայողներին՝ բարի եւ անփորձանք ծառայություն մաղթելով նրանց:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Comment