If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Մեր երկրի ամենամասշտաբային ռազմաքաղաքական ծրագիրը, թերևս, 1990-ականների սկզբին պատերազմին զուգահեռ ընթացող Ադրբեջանը առհասարակ կազմալուծելու նախագիծն էր: Շատերը գիտեն, որ դրա տարրերից մեկը Ադրբեջանի հյուսիս-արևելքում բնակվող լեզգիներին ու դաղստանալեզու այլ ժողովուրդներին անկախացնելու քաղաքականությունն էր: Ենթադրվում էր, որ հաջողության դեպքում Ադրբեջանը ոչ թե պարզապես ծնկի կգա, այլ իբրև պետական միավոր կդադարի գոյություն ունենալ: Ծրագիրը սպասվածից էլ ավելի բարեհաջող էր ընթանում, սակայն 1993 թվականին, երբ նախապատրաստական ամբողջ աշխատանքը հաջողությամբ ավարտված էր, ծրագիրը հանկարծակի չեղարկվեց: Լրատվական Ռադիոյի այսօրվա թարմ ուղեղը գրող հրապարակախոս Բակուր Կարապետյանն է, ով այդ տարիներին ղեկավարում էր Ղարաբաղ կոմիտեի համակարգում գործող Ադրբեջանի թիկունքի բաժինը, որն էլ Լեզգիական պետականությունը կազմակերպող հայկական օղակներից մեկն էր:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կառավարական հանձնաժողով է ձևավորվելու: «Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988֊91թթ մեր ազգային֊ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում։
ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձևավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով»։
Կիրակի օրը շոկային էր հայ ժողովրդի համար: Առավոտյան հայտնի դարձավ Իգոր Մուրադյանի մահվան մասին, իսկ հետո ԱԱԾ-ն հրապարակեց գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ սահմռկեցուցիչ փաստերով տեսանյութը:
Իգոր Մուրադյանը մահացավ աղքատության մեջ՝ չստանալով պետության, ավելի ճիշտ՝ երկու պետությունների աջակցությունը, չնայած հիմնադիր հայրերից մեկն էր: Նրան ընկերներն էին օգնում եւ նրանք, ովքեր գիտակցում էին այդ մարդու ժառանգության մեծությունը, նրա մտքի ու աշխատանքի մասշտաբները:
Մանվել Գրիգորյանը խրվել է օգնության մեջ, որը հանրությունն ուղարկում էր Ղարաբաղում կռվող զինվորներին: Նա պատմության մեջ կմնա որպես մարդ-շլագբաում: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրա մարդիկ Հադրութի շրջանում շլագբաումներ էին տեղադրել բոլոր գլխավոր ճանապարհների վրա եւ մարդկանցից պահանջում էին ավտոմեքենայի բեռների ուղիղ կեսը: Տարիներ պահանջվեցին, որ Ղարաբաղում հանվեն այդ շլագբաումները:
Էջմիածնում շլագբաումները հանել են միայն մի քանի շաբաթ առաջ:
Ղարաբաղյան շարժումը երեկ ավարտվեց դրա հիմնադիր Իգոր Մուրադյանի մահվամբ եւ ղարաբաղյան շարժման վրա իշխանիկ դարձած Մանվել Գրիգորյանի ամոթի սյունով: Շարժումն այլեւս չկա, կան երկու պետություններ, որոնք պետք է իրենց վրայից մաքրեն այդ կեղտը, հանեն ուղեփակոցները եւ սկսեն ապրել որպես նորմալ պետություն, այլ ոչ թե «երրորդ աշխարհի անցումային դեմոկրատիա»:
Comment