Մի լուսանկարի պատմություն. ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը` կործանիչի շտուռվալին նստելով
21:40 18.06.2018(Թարմացված է 22:00 18.06.2018)
Որոշ տեղեկությունների համաձայն, շուտով Հայաստանը կարող է Ռուսաստանից ստանալ Սու-30 ՍՄ ժամանակակից կործանիչներ, ինչը լուրջ հաղթաթուղթ կլինի Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմում։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Սու-30 ՍՄ կործանիչի խցիկում առիթ է ենթադրելու, որ շուտով այդ մարտական մեքենաներից կառաքվեն Հայաստան։ Հունիսի 17–ին Փաշինյանը լուսանկարվել էր Սու-30 ՍՄ–ի խցիկում և այն հրապարակել Facebook –ի իր էջում։
Министерство обороны РФ
Վարչապետը` աշխարհի լավագույն կործանիչներից մեկում
«Աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ», – գրել էր վարչապետը։ Լուսանկարն արվել էր Էրեբունի օդանավակայանում, ուր Հայաստանի վարչապետը ժամանել էր Արցախից։ Ավիաբազայում գտնվող կործանիչը, որը հայտնվել էր Փաշինյանի էջում, պատկանում է ռուսական ռազմատիեզերական ուժերին, այն Հայաստան է ժամանել կործանիչների խմբի կազմում` ուսումնական թռիչքների և հայ գործընկերներին հնարավորությունները ցուցադրելու համար։
Ինչպես նշում են Sputnik Արմենիայի աղբյուրները, որոնք մոտ են պաշտպանական գերատեսչությանը, Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում այդ ինքնաթիռներից գնելու համար։ Կործանիչներն արդեն մեկ կամ մեկուկես տարուց կարող են համալրել հայկական զինանոցը։ Դրանք գնելը նշանակալի իրադարձություն կդառնա. չէ որ մինչև հիմա ավիապարկի հագեցմանը պատշաճ ուշադրություն չի դարձվել։ Եվ որպես կանոն` հայկական բանակում կան բավական հնացած Սու-25 գրոհայիններ։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով` Սու-30 ՍՄ–ների պես արդյունավետ մեքենաներով բանակի համալրումը Հայաստանին թույլ կտա ոչ միայն պարզապես պատասխանել Ադրբեջանի գործողություններին հնարավոր մարտական գործողությունների ժամանակ, այլ իր «խաղը» թելադրել օդում ։
«Առաջին հերթին, ավիացիան զգալիորեն ուժեղացնում է հակաօդային պաշտպանության համակարգը։ Օդում գտնվող ինքնաթիռները ծալքաբեկորային ռելիեֆի պարագայում ավելի լավ են ֆիքսում հակառակորդի ավիատեխնիկան, քան ցամաքային ռադիոլոկատորները։ Երկրորդ. Սու-30 ՍՄ–ն կարող է «օդ–երկիր» գերճշգրիտ հրթիռներով հարվածներ հասցնել հակառակորդի առանցքային օբյեկտներին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի ունեցած ՄիԳ–29 կործանիչների մասին», – ասաց Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
Սու-30 ՍՄ–ն կարող է օգտագործել սպառազինությունների լայն գործիքակազմ, օրինակ, նույն Х59 МК2–ը, որ կարող է ստացիոնար թիրախներին հարվածել 285 կմ հեռավորությունից։ Այն նաև կարող է արդյունավետ պայքարել հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգի դեմ, պնդում է Ներսիսյանը։
Նրա խոսքով` այդ մարտական մեքենաներն էժան չեն` նույնիսկ այն զեղչերի պարագայում, որ Ռուսաստանը կտրամադրի ՀԱՊԿ շրջանակում։ Ղազախստանը նույն մեքենայի համար վճարել է մոտ 22,5 միլիոն դոլար, բայց դա առանց զենքի, պահեստամասերի, առանց օդաչուներին սովորեցնելու և այլ ենթակառուցվածքային ծախսերի։ Ինչպես ենթադրում է Ներսիսյանը, մի կործանիչն ամբողջ փաթեթով կարժենա մոտ 50 միլիոն դոլար։ Մեր զրուցակիցը նշեց, որ Սու–30 ՍՄ–ի թռիչքն Ադրբեջանի տարածքի վրայով հեշտ զբոսանք չի լինի` հաշվի առնելով հարևան պետության ՀՕՊ բավական հզոր համակարգը։ Սակայն, ինչպես նշվեց վերևում, գերճշգրիտ հրթիռների օգնությամբ կարող է շարքից հանել հակառակորդի ՀՕՊ համակարգերը։
Առաջին փուլում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կգնի 4-5 մեքենա։ Պետք է նաև յուրացնել դրանք, նախապատրաստել օդաչուներին, ընդ որում ցանկալի է մեկ մեքենայի համար նախատեսել 2-3 օդաչու։ Դա ժամանակ և բավական մեծ գումարներ է պահանջում. համապատասխանաբար` գործընթացը երկար կտևի։

Comment