Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
    Հունիս 19 2018
    «Հադրութում գեներալ Մանվելն իր խմբով եկել է, զինվորներին հայհոյել, բախում է եղել նրանց միջև». ապրիլյան պատերազմի մասնակից


    «Մենք շնորհակալություն են հայտնում այն մարդկանց, ովքեր անում են այսպիսի բացահայտումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» շարժման հեղինակ, «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հ/կ ղեկավար Մանուել Մանուկյանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությանը։

    Նա ասաց, որ մինչև վերջ նոր կառավարության և վարչապետի կողքին են, միայն խնդրում են մինչև վերջ գնալ։

    Լրագրողները հետաքրքրվեցին, թե ապրիլյան պատերազմի օրերին, երբ ինքը ժամկետային զինծառայող էր, սննդի խնդիր ունեցե՞լ են։

    «Կար սնունդ, այնպես չէ, որ մարդ սովամահ է լինում, բայց այն, ինչ պետք է գար, չի գալիս։ Մինչև վերջին զինվորին հասցնելու կետը պետք է հսկողություն սահմանվի։ Այդ ժամանակ Գերմանիայից կապվել էին ինձ հետ ու ասում էին, որ ուզում են անձամբ զորամաս սնունդ ուղարկել։ Ինչքան վիրավորական էր ինձ համար, որ երբ զինվոր ես, առաջնագծում ես, ու քո թիկունքի մարդկանց չեն վստահում»,- ի պատասխան՝ ասաց նա։

    Ինչ վերաբերում է գեներալի առանձնատանը հայտնաբերված նամակներին, նա հետևյալն ասաց. «Որ դու բացում ես նամակը, երեխան գրել է՝ իմ զինվոր ջան, դա մեծ ոգևորություն է։ Կարող է՝ այդ կոնֆետը չուտես, բայց այդ նամակից հետո քեզ երկրի տեր ես զգում, մեծ պատասխանատվության առաջ ես կանգնած»։

    Ապրիլյան պատերազմի մասնակիցը հայտարարեց նաև, որ գեներալ Մանվել Գրիգորյանն ապրիլյան պատերազմի ժամանակ հարձակվել է զինվորների վրա, հայհոյել նրանց. «Հադրութում զինվորները ճանապարհին կանգնած են եղել, նա իր խմբով եկել է, ճանապարհը նեղ է եղել, և իջել է ու զինվորներին հայհոյել, բախում է եղել նրանց միջև, բայց նա պետք է իջներ, հարցներ՝ զինվորներ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞վ օգնենք»։

    Մանրամասները 168.am-ի տեսանյութում
    «Հադրութում գեներալ Մանվելն իր խմբով եկել է, զինվորներին հայհոյել, բախում է եղել նրանց միջև»

     

    Comment


    • Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում․ Գուրգեն Եղիազարյան

       

      Comment


      • Ալեքսանդր Քանանյանն Իգոր Մուրադյանի մասին


        , 18 հունիսի, 2018 Ալեքսանդր Քանանյանն Իգոր Մուրադյանի մասին

        http://hetq.am/arm/news/90346/
         

        Comment


        • Ղարաբաղյան շարժման համամահիմնադիր Իգոր Մուրադյանի հոգեհանգիստը

           

          Comment


          • Իգոր Մուրադյանի վերջին հրաժեշտը՝ Եռաբլուր պանթեոնում

            19 Հնս 2018
            Լիլիթ Մուրադյան

            Այսօր Եռաբլուր պանթեոնում կատարվել է Ղարաբաղյան շարժման համահիմնադիր Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը:

            Նրա նման մարդու պակասը միշտ է լինելու, բացակայությունը՝ գնալով ավելի շոշափելի. «Ռադիոլուրի» հետ զրույցում նաեւ այսպիսի գնահատականներ են հնչեցրել նրա ծանոթներն ու ճանապարհակիցները:

            Comment


            • 5 դրվագ՝ Իգոր Մուրադյանի կյանքից ու հայացքներից

              Ô´Õ¡Õ¾Õ«Õ© Ô´Õ¡Õ¾Õ©ÕµÕ¡Õ¶

              Հեղինակ

              Դավիթ Դավթյան

              Եռաբլուրում հուղարկավորեցին Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկին: Քաղաքագետ Իգոր Մուրադյանին հրաժեշտ տալու էին եկել նրա ընկերները, համախոհներն ու Արցախյան ազատամարտի մասնակիցները: Եվ այսպես 5 դրվագ՝ Իգոր Մուրադյանի կյանքից ու հայացքներից:
              • Մուրադյանը նորանկախ Հայաստանի ամենաժողովրդավար գործիչն էր: Պարույր Հայրիկյանն է նրան այդպես բնորոշում: Պատճառները կան՝ 90-ականների սկզբին, երբ Մուրադյանը Գերագույն Խորհրդի պատգամավոր էր և թեժ քննարկումներ էին ընթանում Հայկական հարցի և Հայաստանի անկախության մասին, շատերը դեմ էին Հայրիկյանի գաղափարներին և սուր քննադատության էին ենթարկում ԱԻՄ ղեկավարին: Մինչդեռ այդ քննարկումներում միայն Իգոր Մուրադյանն էր, որ Հայրիկյանին ելույթի հնարավորություն տալու մասին խոսեց: Մուրադյանն, ըստ քաղաքական գործիչների, նախընտրում էր լսել յուրաքանչյուրին և հետո միայն վերլուծել:
              • Իգոր Մուրադյանը ստեղծեց Ղարաբաղյան կոմիտեն, նախաձեռնեց շարժումը: Իրականում սա մեկ օրվա և մեկ ամսվա գործ չէր: Մուրադյանն այդ ամենի մասին մտածել էր տարիներ առաջ, իրագործել Երևանի ծայրամասերում՝ նկուղներում անցկացրած ժողովների շնորհիվ: Նա այն գործիչներից էր, որը ժամանակից շուտ բարձրաձայնեց հնարավոր վտանգի մասին և կոչ արեց քայլեր ձեռնարկել ՝ Արցախի հարցը լուծելու համար: Մուրադյանն այն քչերից էր, որն Արցախի հիմնախնդիրը դիտարկում էր Հայկական հարցի համատեքստում:
              • Իգոր Մուրադյանը միայն տարածաշրջանային վերլուծաբան չէր: Նա փայլուն տիրապետում էր ամերիկյան դիվանագիտությանը, եվրոպական մտածողությանը, ասիական բանակցություններին: Փորձագետներն ընդգծում են, որ Իգոր Մուրադյանն իր տեսակետն ուներ աշխարհի բոլոր հակամարտությունների, հնարավոր զարգացումների և հավանական լուծումների մասին, պարզապես նախընտրում էր ակտիվ գործել միայն Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերում:

              • Ժամանակին ամենամեծ քննադատությունը, որ հնչել է Մուրադյանի հասցեին՝ ռուսերեն խոսելու պատճառով էր: Հետո նրա վերլուծությունները և դիտարկումները հաշվի առնելով համոզվել են, որ այստեղ որևէ միտում չկա, պարզապես Մուրադյանին ավելի լավ էր հաջողվում միտքը ռուսերեն ձևակերպել, քան մայրենի լեզվով:
              • Իգոր Մուրադյանին հուղարկավորեցին ընկերները, մտերիմները: Ներկա չէին բարեկամներ, գուցե չուներ: Իրականացրած շարժման, դավանած հայացքների ու կարևոր նշանակության վերլուծությունների համար Իգոր Մուրադյանին հուղարկավորեցին Եռաբլուրում՝ ազատամարտիկների կողքին:

              Comment


              • Իգոր Մուրադյան. համեստ լեգենդը

                Artem Balasanov

                18 հունիս 2018Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու պարոն Իգոր Մուրադյանին` համեստ լեգենդին, ով իր ամբողջ կյանքը նվիրեց արցախյան շարժմանն ու հայկական շահերի պաշտպանությանը: Մուրադյանն օժտված էր խիզախությամբ, ինտելեկտով, հումորի յուրահատուկ զգացումով` ղարաբաղցուն վայել բոլոր հատկանիշներով:

                Ղարաբաղյան շարժում բառակապակցությունն անհնար է պատկերացնել առանց Իգոր Մուրադյանի, ով գիտակից կյանքի մի զգալի հատվածն անցկացրեց հրապարակներում, պատերազմի դաշտում, քաղաքական պայքարում ու վերլուծական գործունեության մեջ:

                Բնատուր համեստությամբ օժտված լինելով՝ նա չէր խոսում իր արածի մասին, սակայն նրա արածը պետք է ոսկե տառերով գրվի հայոց պատմության դասագրքերում` հայ ազգի արժանապատիվ զավակ ու վառ անհատականություն:

                Ունենալով մեծ հեղինակություն ու ազդեցություն քաղաքականության վրա՝ նա ապրեց ասկետական կյանքով` չկուտակելով կապիտալ, հարստություններ, անշարժ գույք, բանկային հաշիվներ, չթալանեց և ամբողջ կյանքը քննադատեց թալանն ու անօրինականությունը:

                Տեղին է այն որոշումը, որ Իգոր Մուրադյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում` արժանապատիվ հայորդիների կողքին:

                Հավերժ փառք…

                Comment


                • CSTO-ODKB-Training-Armenia-2017






                  Comment


                  • Armenian Army







                    Comment


                    • Armenian Army








                      Comment

                      Working...
                      X